Բանգլադեշյան պլեներ 2021. առաջին շաբաթվա ամփոփում

Ժամանակահատվածը՝ հունիսի 14-18

Մանկավարժական հունիսյան շաբաթը սկսեցինք ծիսական բերքահավաքով:

1.Իմ մասնակցությունը ունեցա  «Թարգմանական ուսումնասիրություններ» փառատոնային նախագծին:

2.Լրամշակեցի անգլերենի 2021-2022 առարկայական ծրագիրը 1-3-րդ դասարաններում և 4-5-րդ դասարաններում:

3. Մասնակցել եմ նոր ընդունվող առաջին դասարանցիների եռօրյա «Մուտքի ճամբար»-ին. բացօթյա ուրախ անգլերեն.

Հունիսյան այս շաբաթը հետաքրքիր էր նաև իր սեմինար-պարապմունքներով.

Մասնակցել եմ  Ավագ դպրոցի ընթերցասրահում անգլերենի լեզվի դասավանդողների սեմինար-պարապմունքին, որի թեման էր «2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերի լրամշակման ընթացքը»: Սեմինար-պարապունքին ներկա էին ֆրանսերենի, անգլերենի, իսպաներենի և վրացերենի դասավանդողները: Ներկայացրեցինք մեր մշակած ծրագրերը:

«Ազատ խոսքի» ակումբը կազմակերպել էր բանավեճ ուսուցիչների հետ, որի թեման՝ «Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիության մեջ»:  Հանդիպումը առանձնահատուկ հետաքրքիր էր նրանով, որ ակումբի մասնակիցները հենց իրենք սովորողներն էին, ովքեր շատ լուրջ էին տրամադրված թե՛ իրենց պատրաստած հարցադրումներով և թե՝ հիմնավորիչ փաստերով:

 Հունիսյան պլեների շրջանականերում մասնակցել եմ կլոր սեղանի քննարկմանը. թեման՝  Դանիել Պենակի «Դպրոցական տառապանք» գրքի թարգմանությունը:

Շաբաթը ամփոփեցինք ամառային ազգագրության փառատոնին մասնակցությունով։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s