«Տարվա լավագույնները» մրցույթի հայտ

«Տարվա լավագույնները» մրցույթի անհատական մասնակցության հայտ

Աննա Գանջալյան — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող

Անվանակարգ — հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար

Ծրագրի (նախաձեռնության) ընդհանուր նկարագիր

Առաջին անգամ 2-րդ դասարանի սովորողների համար ստեղծվել է անգլերենի  էլեկտրոնային գիրք-տետր-դասագիրք՝ ունկնդրելու համար իր ձայնագրություններով:     

Գիրքը բաղկացած է 3 մասից: 1-ին մասում առաջարկվում է կրկնել առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացը: Երկրորդ մասը տառ-բառ ուսուցում է՝ խոսքային նմուշներով, փոքրիկ առաջադրանքներով, որոնք պահանջում են մտածել և կազմել սեփական խոսքը:

Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն երեխաներին ձեռք բերել իրենց, իրենց ընկերներին, ընտանիքը անգլերեն ներկայացնելու կարողություններ: Հրապարակված են նաև պարզեցված, սեղմագիր հեքիաթներ՝ ընթերցելով հասկանալու առաջին քայլերը անելու համար:

Ծրագրի (նախաձեռնության) նպատակը և խնդիրները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային ուսումնական պլանով օտար լեզու (անգլերեն) է դասավանդվում սկսած առաջին դասարանից: Ուսուցումը սկսվում է բանավոր ներածական դասընթացով: 6 տարեկանները անգլերենի առաջին բառերը, հաղորդակցական խոսքային նմուշները սովորում են այդ տարիքի ոչ անգլիախոս երեխաների համար ստեղծված բնագիր ձայնագրություններով, երգերով, ուրախ լեզվական խաղերով, իսկ երկրորդ դասարանում, երբ սկսվում է տառուսուցումը, գործածվում են այն բառերն ու արտահայտությունները, որոնք մի տարի շարունակ նրանք լսել են ու բանավոր ասել, երգել ու խոսել:

Քանի որ համապատասխան դասագիրք չկար, անգլերեն դասավանդելու 8 տարիների ընթացքում աստիճանաբար համացանցից ընտրել, հավաքել ու բանավոր ներածական դասընթացի մի էլեկտրոնային փաթեթ էի ստեղծել առաջին դասարանցիների համար, իսկ երկրորդ դասարանում օգտագործում էի իմ ստեղծած ուսումնական նյութերը՝ հիմնված բանավոր ներածական դասընթացի վրա: 2020 թվականի ամռանը որոշեցի իմ տարիների աշխատանքը ի մի բերել ու ստեղծել այս գիրք-տետր-դասագիրքը երկրորդ դասարանցիների համար:

Ծրագրի (նախաձեռնության) ակնկալվող արդյունքները

Գիրք-տետր-դասագրքի թվային տարբերակը իր ձայնագրություններով պատրաստ էր 2020-2021 ուտարվա սկզբին ու անմիջապես զգացվեց դրա արդյունավետությունը համավարակի պայմաններում, երբ ընտրված էր հեռավար ուսուցումը: Ինքնամեկուսացման ընտանեկան պայմաններում առաջին, երկրորդ դասարանցիների ու նրանց մայրիկների համար դա մեծ օգնություն էր: Հիմա էլ այս գիրք-տետրը հեռավար ուսումնառությունն ընտրած սովորողների համար անգլերենի ուսուցիչ է ընտանեկան դպրոցում: Ստորև ներկայացնում եմ մի քանի 2-րդ դասարանցիների ընտանեկան հեռավար դպրոցը՝ գիրք-տետր-դասագրքով աշխատելիս:

Էլանա և Էմիլի Շահվերդյաններ

Ջոզեֆ Զեյթուն

Միլլա Մաթևոսյան

Ագապե Ավագյան

Առկա ուսուցման պայմաններում գիրք-տետր-դասագիրքը օգտագործվում է  կրթահամալիրի 4 դպրոց-պարտեզներում, քանի որ այն համահունչ է նաև «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ոգուն:

Ծրագրի շարունակականության ապահովումը

Կրթահամալիրի հարյուրավոր երկրորդ դասարանցիներ արդեն երկրորդ ուսումնական տարին են սկսում «My First Steps in English» գիրք-տետր դասագրքով և կարծում եմ, որ դրա շարունակականությունը արդարացված է լինելու տարիներ շարունակ:

Ծրագրի արդյունավետության գնահատում անում են հենց իրենք՝ երկրորդ դասարանցիները 

Անցյալ ուստարվա վերջին այս գիրք-տետրով ուսումնառությամբ իրենց ձեռք բերած լեզվական գիտելիքները, հմտություններն ու կարողություներն են  ներկայացնում հեքիաթապատումների տեսքով երկրորդ դասարանցիները:

Մարիա Սայադյան. Հեքիաթապատում-ներկայացում. 2-րդ դասարանի սովորող

Ֆլորա Մարտիրոսյան. Հեքիաթապատում-ներկայացում. 2-րդ դասարանի սովորող

Եվա Հովհաննիսյան և Տրդատ Գաբոյան. երկխոսություն. 2-րդ դասարանի սովորողներ

Արեգա Հովհաննիսյան. Դերախաղ-երկխոսություն

https://online.fliphtml5.com/kwzaq/gczh/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s