Քննարկում ենք կամավոր ատեստացիայի նախագիծը

Կարծում եմ, որ հանրապետության այլ դպրոցների դասավանդողների համար կամավոր ատեստացիային մասնակցելը այժմյան միակ հնարավորությունն է սեփական գիտելիքով աշխատավարձը բարձրացնելը: Նրանք չեն կարող որևէ մի հետաքրքիր նախագիծ իրականացնել և ակնկալել, որ իրենց դպրոցի տնօրենը այդ ամիս կբարձրացնի իր աշխատավարձը: Տնօրենը պարզապես չունի այդ հնարավորությունը: Դասավանդողը չի կարող մանկավարժական հոդված գրել և ուղարկել Հայաստանում հրապարակվող մի որևէ մանկավարժական պարբերական, հանդես: Այլ դպրոցներում աշխատող առարկայական լավ գիտելիքներ ունեցող մանկավարժին մնում է միայն սուս ու փուս կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացնել, մասնակցել թեստավորմանը, հավաքել բարձր միավորներ և ավելացնել իր աշխատավարձը: Այդ պատճառով էլ ես չեմ կարող որևէ քննադատական խոսք ասել նախարարության առաջարկած կամավոր ատեստացիայի և դրա հետևանքով ուսուցչի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ: 

Միայն մի անարդար բան պետք է շտկել: Նախագծում ասված է, որ կամավոր ատեստացիայի համար կարող են հայտ ներկայացնել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչները: Պարզ չէ՞, որ թեստային հարցաշարերի պատասխանները շատ ավելի լավ կարող են տալ ավագ դպրոցի ուսուցիչները: Շատ ու շատ դպրոցներում դա նրանց ամենօրյա սովորական գործն է: Իսկ ինչպե՞ս են իրենց աշատավարձերը բարձրացնելու կրտսեր և միջին դպրոցների դասավանդողները: Անարդար կլինի, եթե նույն հարցաշարերը լինեն: Կարծում եմ, որ կրտսեր և միջին դպրոցներում հարցաշարերը պետք է ներառեն հիմնականում մեթոդաբանությանը վերաբերող հարցեր:  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s