Ուսումնական գարուն 2022. մարտի 21-25

Ընտանեկան հաղորդակցական նախագծերը ըստ դասարանների

Նախագիծ.«Անգլերենը մեր տանը»

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը, ներկայացնելու կարողություն:

Նախագծի ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստում են տեսանյութեր, որտեղ ներկայացնում են  իրենց, իրենց ընատնիքը, մրգերի և բանջարեղենների տեսակները, գույները, ընտանի կենդանիները:

Արդյունքը.  ուրախ տեսաֆիլմեր՝ հրապարակված դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

2-րդ դասարան

Նախագիծ.«Իմ ընկերը»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

3-րդ դասարան

3-րդ դասարանի սովորողները կներկայացնեն ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ

4-րդ և 5-րդ դասարաններ

Հաղորդակցական ընտանեկան նախագիծեր

Interview with famous people

Buying new shoes

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s