Ամփոփում ենք հեղինակային գիրք-տետր դասագրքի արդյունքները

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց, իրենց ընկերջը, ընտանիքը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն սովորած ընտանիքի անդամների, մասնագիտությունների անվանումները: Կրկնում ենք նաև մարմնի մասերը, կարողությունները, որոնցով սովորողները կկարողանան նկարագրել, բնութագրել իրենց ընտանիքի անդամներին: Սկզբում սովորողները փորձում են բանավոր ներկայացնել իրենց, իրենց ընկերոջը, ընտանիքի անդամներին՝ կազմելով սովորած բառերով և արտահայտություններով նախադասություններ: Որից հետռ յուրաքանչյուր սովորող փորձում է արդեն գրավոր ներկայացնել Paint ծրագրով:

Արդյունքը՝ Paint ծրագրով սովորողները ունենում են ընտանիքի գրավոր ներկայացում,որին կից՝ իրենց նկարազարդումը:

Անգելինա Բաբաջանյան

Իրավիճակային հաղորդակցական նախագծի ամփոփում

Ordering food in a cafe

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր, ձայնագրություններ տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Մարիա Սայադյան

Մարկ Բաղդասարյան

Ֆլորա Հավհաննիսյան

Ժասմին Գրիգորյան

Տրդատ Գաբոյան

Ինեսսա Գասպարյան

Հարություն Թովմասյան

Գայանե Բաղդասարյան

Նարեկ Աբադ

Նելլի Համբարձումյան

Էդվարդ Նավասարդյան

Արփի Հարությունյան

ՄԻլլա Մաթևոսյան

Նոյ Գրիգորյան

Էմիլի Շահվերդյան

Կատրինա Լալայան

Ալֆրեդ Հարությունյան

Էդուրադ Միքայելյան

Էլանա Շահվերդյան

Սիլվի Թոփիկյան

Իրավիճակային հաղորդակցական նախագծի ամփոփում

Describing people

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ սովորողների կողմից ստեղծված երկխոսություններ իրենց ձայնագրություններով, որոնք հրապարակվելու են սովորողների բլոգներում:

Վահան Արուշանյան

Արսեն Դալլաքյան

Արփինե Հակոբյան

Նարեկ Սարգսյան

Էրիկ Վանյան

Աֆինա Մկրտիչյան

Տիգրան Գրիգորյան

Արևիկ Խաչատրյան

Վահագն Գրիգորյան

Լանա Օրդուխանյան

Անգելինա Մկրտումյան

Ռաֆայել Բաղիրյան

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի արդյունքները

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբին Հարավային դպրոցից մասնակցել է 94 սովորող:

2-3-րդ դասարաններ

2-րդ դասարան

Էլինար Եսայան 9

Անգելինա Բաբաջանյան 10

Հարություն Տարախչյան 10

Փյունիկ Առաքել 9

Էրիկ Նալբանդյան 9

Թերեզա Ֆիլիպոսյան 9

Մանվել Առաքելյան 10

Աիդա Բաղիրյան 10

Սոֆի Թումասի 9

Արայիկ Հարությունյան 9

Հայկ Շիրինյան 9

Արեգա Հովհաննիսյան 10

Գագիկ Դանիելյան 9

Եվա Ցիրունյան 10

Վազգեն Մկրտչյան 8

Նարե Մկրտչյան 8

Միա Կյուրեղյան 10

Դավիթ Գաբրիելյան 10

Մարի Մամիկոնյան 10

Սաթենիկ Աբրահամյան 9

Լևոն Ղարիբյան 10

Միքայել Դալլաքյան 9

Յուրի Տերտերյան 10

Անահիտ Ավետիսյան 9

3-րդ դասարան

Վաղարշակ Թադևոսյան 10

Էդվարդ Նավասարդյան 10

Լուիզա Տոնոյան 9

Գոռ Սմսարյան 10

Ալֆրեդ Հարությունյան 10

Տիգրան Սուպիկյան 10

Արփի Հարությունյան 10

Վարդան Մարտիրոսյան 10

Կատրինա Լալայան 10

Շաքե Սահակյան 10

Գաբրիելլա Բաղումյան 7

Նելլի Համբարձումյան 10

Լուսե Բաղդասարյան 9

Կատրինա Մարտիրոսյան 9

Նոյ Գրիգորյան10

Նարեկ Աբադ 10

Լուսինե Պետրոսյան 10

Էմիլի Շահվերդյան 10

Գայանե Բաղդասարյան 9

Մարիա Բարսեղյան 10

Վիկտորյա Սահակյան 10

Մարիամ Դանղյան 10

Մարինա Վիրաբյան 10

Հարություն Թովմասյան 9

Ինեսսա Թորոսյան 9

Էլանա Շահվերդյան 10

Վահագն Ղարիբյան 10

Մարիա Միքայելյան 9

Ֆլորա Հովհաննիսյան 10

Տրդատ Գաբոյան 9

Սիլվի Թոփիկյան 10

Միլլա Աաթևոսյան 10

Արեգ Հակոբյան 10

Դանիել Թումասի 9

Նարե Գաբրիելյան 10

Էդուարդ Միքայելյան 10

Էդգար Մուրադյան 10

Ժասմին Գրիգորյան 9

4-5-րդ դասարաններ

4-րդ դասարան

Անգելինա Մկրտումյան 10

Լանա Օրդուխանյան 10

Ռաֆայել Բաղիրյան 9

Գրիգոր Բաղդասարյան 9

Աֆինա Մկրտչյան 10

Ստելլա Այդինյան 9

Նիկոլայ Կարապետյան 10

Էրիկ Վանյան 10

Արիաննա Մարգարյան 10

Արփինե Հակոբյան 10

Նարեկ Սարգսյան 10

Միշա Մաթևոսյան 9

Վահան Արուշանյան 10

Նելլի Կարապետյան 9

Տիգրան Գրիգորյան 10

Վահագն Գրիգորյան 9

Աշոտ Արշալուսյան 9

Խորեն Հարությունյան 9

Աշոտ Կարախանյան 9

Կարինա Բալասանյան 9

5-րդ դասարան

Սոնա Անթառանյան 8

Նարե Սուքիասյան 10

Հասմիկ Մելքոնյան 10

Վիկա Զարգարյան 9

Դավիթ Հովհաննիսյան 10

Մարկ Լազարյան 10

Եվա Միքայելյան 9

Ալեքս Շադոյան 10

Դավիթ Տարախչյան 10

Ֆիալկա Մանուկյան 6

Անի Համբարձումյան 9

Աստղիկ Գաբոյան 9

«Future English – Ապագա անգլերեն» վերապատրաստման ծրագիրը՝  կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածման յուրահատուկ հարթակ

2021-2022 ուսումնական տարին ինձ համար, նախ և առաջ, նշանավորվեց նրանով, որ մասնակցեցի Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման «Future English – Ապագա անգլերեն» երկամսյա (22.10.2021-22.102021) վերապատրաստման դասընթացին, որը երաշխավորել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ սահմանելով ուսուցիչների պարտադիր ատեստացիայի 4 կրեդիտ:

Վերապատրաստման դասընթացը 3 մոդուլից էր բաղկացած՝ դաս-դասարանական պարապմունքի կառավարում, սովորողների սովորելու մոտիվացիան և սովորողների գնահատումը: Դասընթացին հաջողությամբ մասնակցել նշանակում էր օրեկան 1-1.5 ժամյա հեռավար աշխատանք կատարել, որի ընթացքում կարդում էինք ուսուցիչ-սովորող հոգեբանական դրական փոխհարաբերություններ ստեղծելու, սովորողների ներքին ու արտաքին մոտիվացիաների բարձրացման և սովորողների գնահատման տարբեր ձևերի մասին տեսական պարզաբանումներ, լուծում մանկավարժական իրավիճակային խնդիրներ, կարդում տարբեր մոդուլներին վերաբերող ֆորումների հարցերը, գրում դրանց պատասխանները, ինչպես նաև՝ կարծիքներ էինք գրում տարբեր մասնակիցների պատասխանների վերաբերյալ: Օրեցօր ես ավելի ու ավելի էի գիտակցում, որ իմ պատասխաններով, տարբեր հարցերի մասին իմ կարծիքներով ներկայացնում էի մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման հեղինակայինը մեր կրթահամալիրում: Հետքրքիր էր նաև ուսուցչի օրագիրը լրացնելու պահանջի կատարումը:

Ես ամեն օր դուրս էի գրում դասընթացի հեղինակների տված պարզաբանումները այս կամ այն հարցի մասին ու իմ կատարած գրառումները ֆորումներում՝ իրապես գիտակցելով դրանց կարևորությունը իմ մասնագիտական զարգացման գործում: Եվ հիմա ուզում եմ ներկայացնել դրանք կրթահամալիրի իմ գործընկերներին, Դպիրի ընթերցողներին:

Մոդուլ 1. Դաս-դասարանային պարապմունքի կառավարումը

Դասընթացի հեղինակների տեսական պարզաբանումները վերացական գիտական տերմիններով հագեցած չէին: Դրանք գործնական էին, մարդամոտ ու ապրումակցային՝ նպատակ ունենալով օգնել վերապատրաստվող ուսուցչին որքան հնարավոր է լավ ու ճիշտ կառուցել ուսուցիչ-սովորող դրական փոխհարաբերությունները:

Ահա’ մի քանի օրինակ այդ գործնական խորհուրդներից.

Ընտրի՛ր քո ճիշտ վերաբերմունքը սովորողի հետ

Դու պետք է բարեկամաբար, ընկերաբար, բայց նաև՝ արհեստավարժ կերպով վերաբերվես սովորողին: Հիշիր, որ քո սովորողները չեն ուզում, որ դու իրենց ընկերը լինես: Նրանք ուզում են, որ հարգեն քեզ որպես ուսուցիչ: Ցույց տուր նրանց, որ ակնկալում ես այնպիսի աշխատանք դասարանում, որը հաճելի է և՛ իրենց համար, և` քո:     

Սովորողներին դիմի՛ր նրանց անուններով  

Այո, կարող է դժվար լինել արագ մտապահել մեծ դասարանի բոլոր սովորողների անունները, բայց անուններով դիմելը ցույց է տալիս, որ դու նրանց վերաբերվում ես որպես անհատականությունների, ինչը կապ է ստեղծում քո ու նրանց մեջ: 

Լսի՛ր նրանց
Իրապես լսի՛ր քո սովորողների արտահայտած մտքերը և արձագանքիր դրանց, այլ ոչ թե միայն ուղղիր անգլերենի քերականական սխալները: 

Խուսափի՛ր չափազանց շատ ուղղումներից 

Այն ուսուցիչները, ովքեր անընդհատ ուղղում են սովորողի լեզվական սխալները, վնասում են նրա ինքնավստահությանը և խաթարվում են ուսուցիչ-սովորող հոգեբանական դրական փոխհարաբերությունները: Իհարկե` անհրաժեշտ է սխալներ ուղղելը, բայց պետք չէ դա անել այն ժամանակ, երբ սովորողը ոգևորված մի բան է պատմում:

 
Նայի՛ր սովորողի աչքերին, երբ հաղորդակցվում ես նրա հետ 

Եղան նաև ուսուցիչ-սովորող փոխադարձ վստահություն սերմանող այնպիսի հարցադրումներ, որոնց ես անդրադարձա այս մոդուլի ֆորումին:

Օրինակ՝ «Մի՛ ունեցիր, կամ էլ՝ ցույց մի տուր, որ դասարանում առանձնակի սիրելի սովորողներ ունես»: Ահա՛ այս խորհրդի մասին իմ կարծիքը ֆորումում. «Սա հատկապես արժեքավոր խորհուրդ է կրտսեր դպրոցի ուսուցչի համար: Կրտսեր դպրոցում բոլոր սովորողները սովորելու ներքին մոտիվացիա ունեն: Նրանք քննությունների չեն պատրաստվում, կամ էլ բարձր վարձատրվող աշխատանքի համար հարցազրույց չեն ունենալու մոտ ապագայում: Նրանք իսկապես ուզում են սովորել, և ուսուցչի գլխավոր պարտականությունն է՝ չթուլացնել այդ ներքին մոտիվացիան: Ուսուցիչները մեծ սխալ են գործում կրտսեր դպրոցում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով միայն այն սովորողների վրա, ովքեր արագ են մտածում և շուտ պատասխաններ են տալիս: Կրտսեր դպրոցի սովորողները այնքան տարբեր են իրենց ակադեմիական ունակություններով, ուշադրության չափով, կամ էլ մի նոր օտար բառ արտաբերելու կարողությամբ: Այսպիսով ես փորձում եմ խուսափել այնպիսի հարցերից, ինչպիսիք են «Ո՞վ կարող է ասել…»: Իմ հարցերը միշտ անձնավորված են՝ այս կամ այն սովորողին, ում անունով եմ դիմում: Ես նույնիսկ փորձում եմ ինչ-որ ձևերով հարցեր ուղղել նաև կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Իմ դասարանի բոլոր սովորողները պետք է զգան իրենց անհատականության կարևորությունը»: 

Այս մոդուլի գործնական աշխատանքները և առաջարկվող մանկավարժական խնդիրների մեծ մասը վերաբերում էր խմբային աշխատանքի կառավարմանը: Ներկայացնում եմ մի քանի այդպիսի խնդիրների օրինակներ:

Ա. Խմբերի մի քանի սովորող սկսում է խոսել առաջարկված առաջադրանքի հետ կապ չունեցող թեմաներով: Ի՞նչ ես անում նման դեպքերում: Ինչպե՞ս ես կանխարգելում նման շեղումները ուսպարապմունքից:

Բ. Ինչպե՞ս ես լուծում աշխատանքային խմբերում ծագած հակասությունները:

Գ. Ի՞նչպես ես վարվում, երբ տեսնում ես, որ խմբերի ոչ բոլոր անդամներն են աշխատում և փաստորեն ներգրավված չեն ուսպարապմունքի մեջ:

Դ. Ինչպե՞ս ես աշխատում խառը ակադեմիական ընդունակություններ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների հետ:         

Որպես նմանատիպ մանկավարժական խնդիրների պատասխան՝ ես այս գրառումը արեցի ուսուցչի իմ օրագրում, որը թարգմանաբար ներկայացնում եմ հայերեն. «Այսօր 5-րդ դասարանցիների հետ առանձնապես դժվար էր աշխատելը: Այնքան էլ հեշտ մարտահրավեր չէ աշխատել խառը կարողություններ ունեցող 25 սովորողներով դասարանի հետ: Ես որոշեցի դասավանդողի մի հնար օգտագործել, որը միշտ լավ է աշխատում նման դեպքերում: Այս հնարը ենթադրում է ուսումնական թվային միջոցների արդյունավետ կիրառում: (Մեր բոլոր սովորողները դպրոց են գալիս իրենց սեփական նոթբուք-նեթբուքերով, պլանշետներով, և բոլոր դասասենյակները, կաբինետները ապահովված են համացանցի Wi-Fi կապով:) Ես սովորողներին տվեցի լեզվական տարբեր բարդություններ ունեցող առաջադրանքներ՝ ըստ յուրաքանչյուրի լեզվական իմացության մակարդակի: Երբ նրանք բոլորը ներգրավված էին իրենց առաջադրանքների կատարման աշխատանքում, ես մոտեցա կրթական հատուկ կարիք ունեցող սովորողին ու նրա պլանշետի վրա մի քանի առարկաների նկարներ ցույց տվեցի և հստակ արտասանությամբ անվանեցի առարկաների անունները և այն գործողությունները, որոնց կարելի է անել այդ առարկաներով: Նա սկսեց կրկնել իմ ասածները և նույնպես զգաց, որ ներգրավված է դասին: Որոշ ժամանակ անց նա արդեն ինքնուրույն ցույց էր տալիս առարկաները և ասում դրանց անգլերեն անվանումները: Հետո ես սկսեցի դիտել այլ սովորողների կատարած և կատարվող աշխատանքները իրենց համակարգիչների էկրաններին՝ անհրաժեշտ ցուցումներ տալով և ոգևորելով նրանց: Այս ձևով բոլոր 25 սովորողները զգացին իրենց անձի կարևորությունը ուսումնական պարապմունքի ընթացքում, քանի որ բոլորն էլ ներգրավված էին ուսումնական գործընթացում»:

Մոդուլ 2. Սովորողների սովորելու մոտիվացիայի բարձրացումը

Խոստովանում եմ, որ մինչև այս վերապատրաստումը ես շատ քիչ գիտելիք ունեի սովորողների սովորելու մոտիվացիաների տարբեր տեսակների և դրանց ենթատեսակների դասակարգման մասին և այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով ավելի մոտիվացնել սովորողին: Օրինակ, ես չգիտեի, որ գոյություն ունեն սովորողների ներքին և արտաքին մոտիվացիաներ: Արտաքին մոտիվացիան մեծ է, երբ սովորողը քննության է պատրաստվում, երբ սովորողը ջանք է գործադրում, որպեսզի լավ գնահատականներ ստանա, քանի որ ծնողները խոստացել են նրա համար մի բաղձալի իր գնել: Արտաքին մոտիվացիա է նաև չափազանց խիստ ուսուցչի պահանջները բավարարելու համար սովորելը: Ուսումն ավարտելուց հետո օտար լեզու սովորելու արտաքին հզոր մոտիվացիա կարող է լինել նաև բարձր աշխատավարձով աշխատանք ստանալու ձգտումը, որի պահանջներից մեկը օտար լեզվի իմացության բարձր մակարդակն է:

Բոլորովին այլ է ներքին մոտիվացիան, երբ սովորելու ցանկությունը սովորողի ներքին մղումով է ազդակ ստանում: Սովորաբար հենց ներքին մոտիվացիա ունեցողներն են ամենամեծ հաջողություններ ունենում:

Տարբերակվում են նաև մոտիվացիայի այնպիսի ձևեր, ինչպիսիք են միկրոմոտիվացիան և մակրոմոտիվացիան: Միկրոմոտիվացիան այն գործոնների ամբողջությունն է, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում սովորողի ներքին և արտաքին մոտիվացիաների վրա: Միկրոմոտիվացիայի բացասական ազդակ կարող է լինել այն ուսուցիչը, ով թվանշանային գնահատականով է կարգավորում իր ուսումնական գործընթացը: Սովորողը կարող է ապամոտիվացվել, երբ նրա բացասական ազդակները չափազանց շատանում են: Դրան հակառակ՝ դրական միկրոմոտիվացիայի ազդակ է խանդավառ, իր գործը և երեխաներին անչափ սիրող ուսուցիչը: Սովորելու մակրոմոտիվացիան և՛ ներքին, և՛ արտաքին մոտիվացիաների միասնությունն է: Օրինակ, Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ռուսերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը ռուսերենը սովորելու մակրոմոտիվացիա ունի:)

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ առանց այս տերմինների դասակարգումը իմանալու էլ կարելի է մոտիվացնել սովորողին՝ հենց միայն նրան հարգելով և սիրելով ու պետք է ավելացնեմ, որ ուսուցչի սերը մեծապես տարբերվում է մայրական սիրուց: Ուսուցիչը իր սերը երեխայի հանդեպ գուրգուրանքով չի արտահայտվում: Նա ուսուցչական սիրով է սիրում սովորողին, երբ սովորողը կարևորված և ուսումնական գործունեությամբ ներգրավված է լինում ուսումնական պարապմունքի ողջ ընթացքում:  

Ներկայացնում եմ մոտիվացիայի բարձրացմանը ուղղված դասավանդողի իմ գործունեության մասին գրառումները վերապատրաստման ֆորումում և ուսուցչի օրագրում:

«Ես կրտսեր դպրոցի ուսուցիչ եմ և կարող եմ վստահաբար ասել, որ կրտսեր դպրոցի սովորողները շատ են մոտիվացվում, երբ պարապմունքի ընթացքում շարժվում են, պարում, երգում կամ էլ ներկայացում են տալիս: Օրինակ՝ մենք երբեմն Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթները բեմականացնում ենք անգլերեն՝ մի քիչ պարզեցնելով տեքստերը: Ահա՛ «The Liar — Սուտասանը» հեքիաթի անգլերեն բեմադրությունը: Կրտսեր դպրոցի սովորողների մոտիվացիան իր գագաթնակետին հասավ, երբ նրանք սովորեցին և խմբով երգեցին երաժշտության հնչյունները ֆիլմի Do Ray Me  երգը»:

«Կրտսեր դպրոցի սովորողների անգլերեն սովորելու մոտիվացիան բարձրանում է նաև երբ իրականացնում ենք Բրիտանական խորհրդի LearnEnglish Kids կայքի հեքիաթների ուսումնասիրման և բեմադրման նախագծերը: Սկզբում ես ներկայացնում եմ նոր բառերը և արտահայտությունները, որից հետո լսում ենք ձայնագրությունը և կարդում տեքստը: Հետո սկսվում է տեքստի վերաբերյալ հարց ու պատասխանի փուլը: Երբ նրանք արդեն բավականին յուրացրել են տեքստի լեզվական նյութը, սովորողները սկսում են մտածել, թե ինչպես կարելի է այդ հեքիաթը ներկայացնել: Տանը այդ հեքիաթի ներկայացումը դառնում է ընտանեկան դպրոցի նախագիծ: Ահա՛ արդյունքը. The Ugly Duckling – Անճոռնի ճուտիկը»:  

Մոդուլ 3. Գնահատում

Ֆորմալ կամ ամփոփիչ գնահատում (գնահատման այս ձևը մեր չափորոշիչներում ունի «արտաքին գնահատում» անվանումը)

Գնահատման վերաբերյալ նույնպես հետաքրքիր պարզաբանումներ կարդացի այս դասընթացի ընթացքում:

Ֆորմալ կամ ամփոփիչ գնահատումը սովորաբար արվում է կիսամյակի կամ ուսումնական տարվա վերջում: Դա արվում է տարբեր թեստերի միջոցով, որի արդյունքում թվանշան է դրվում: Ամփոփիչ գնահատմամբ պարզվում է սովորողների ձեռք բերած գիտելիքների և կարողությունների մակարդակը: Այլ բառերով ասած սա սովորածի չափի գնահատումն է:

Ոչ ֆորմալ կամ ձևավորող գնահատում (գնահատման այս ձևը մեր չափորոշիչներում ունի «ներքին գնահատում» ընդհանուր անունը)

Ոչ ֆորմալ կամ ձևավորող գնահատումը արվում է բնութագրիչ բառերով: Թվանշաններ չեն դրվում: Այս գնահատման նպատակը պարզելն է, թե արդյոք դասընթացի ո՞ր մասն է սովորողը լավ յուրացրել, և ո՞ր մասը՝ ոչ: Այս գնահատումը նաև ուղղորդում է ուսուցչին և սովորողին, պարզում է, թե դասընթացի ո՞ր մասին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել:

Ձևավորող գնահատումը կարող է իրականացվել նաև ինքնագնահատմամբ, կամ էլ դասընկերոջ դիտարկումներով, սովորողների ձեռքբերումները բնութագրող թղթապանակներով (պորտֆոլիոներով):

Վերապատրաստման ընթացքում այս մոդուլի առցանց սեմինարի ընթացքում պարզվեց, որ այլ դպրոցների դասավանդողները չափազանց մեծ տեղ են տալիս միայն թվանշանային ընթացիկ գնահատումներին:   

Իմ գրառումը՝ որպես պատասխան այն հարցին, թե գնահատման ո՞ր տեսակն եմ նախընտրում: «Միշտ էլ նախընտրել եմ ձևավորող գնահատումը: Ես լսել եմ, որ սովորողների ձեռքբերումների ձևավորող գնահատման ամենալավ ձևը յուրաքանչյուր սովորողի համար մի թղթապանակ (պորտֆոՙլիո) պահելն է, բայց մեր կրթահամալիրի դպրոցներում դա չենք անում: Ձևավորող գնահատման համար մենք սովորաբար օգտագործում ենք էլեկտրոնային նամակագրությունը և ուսումնական բլոգները: Իմ բլոգում ես սովորաբար հրապարակում եմ իրականացված տարբեր ուսումնական նախագծերի ամփոփումները: Ես գրում եմ իմ արձագանքը տարբեր սովորողների կատարած աշխատանքների մասին: Այս արձագանքները նաև որպես ուսումնառության արդյունքներ են դիտվում: https://youtu.be/PpY79_tOQQE

Ամփոփելով իմ այս հոդվածը՝ կարող եմ ասել, որ անգլերենի ուսուցիչների Բրիտանական խորհրդի «Future English» մասնագիտական զարգացման ծրագրով վերապատրաստումը շատ արդյունավետ էր և ծառայեց իր նպատակին, դեռ ավելին՝ շնորհիվ վերապատրաստման մասնակիցներ Իրինա Ապոյանի, Հերմինե Գևորգյանի, Նունե Այդինյանի ֆորումներում, առցանց սեմինարներում, ուսուցչի օրագրերում արված գրառումների՝ մի նոր միջազգային տարածում ունեցավ մեր հեղինակային մանկավարժությունը:

Մայիսյան հավաքին ընդառաջ

Իրավիճակային հաղորդակցական նախագծերով բաց պարապմուքներ 3-րդից 5-րդ դասարաններում. 

3-րդ դասարան. Ordering food in kids’ cafe(Ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում) 

4-րդ դասարան. Describing people(Նկարագրել մարդկանց) 

5-րդ դասարան. Buying new shoes(Գնել նոր կոշիկներ) 

2-րդ դասարան. ամփոփում ենք հեղինակային գիրք-տետր դասագրքի արդյունքները՝ I can…. 

«Սուրբ Զատիկը իմ ընտանիքում» նախագծի ամփոփում

Participants: 4th and 5th graders

The aim of the project: the students will be able to learn some words, phrases and expressions typical of the Easter ritual and celebration and also be able to present how they celebrate Easter at home.

The process of the project: activation of new words and phrases in the text about Easter adapted to the language level of the learners.

The final result of the project: video films or presentations will be published on the students’ blogs. The title will be “Easter in my family”

Նախագիծ. «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Մասնակիցներ. 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:

Խորեն Հարությունյան 4-րդ դասարան

Էլինա Բալաբանյան 4-րդ դասարան

Կարոլինա Եասայան 5-րդ դասարան

Դավիթ Հովհաննիսյան

Նարե Սուքիասյան

Նարեկ Սարգսյան

Աֆինա Մկրտիչյան