Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և ձեռք են բերում միմյանց հետ խոսելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր, ձայնագրություններ տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ: