Անգլերենի ուսուցիչների հնգօրյա վերապատրաստման ծրագիր՝ ըստ կրթահամալիրում անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումների. կրտսեր դպրոց

Անգլերենի ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա ծրագրի բովանդակային ուղղությունները

  1. Վերապատրաստվողին ծանոթացնել անհրաժեշտ ուսումնական միջավայրին. Wi-Fi 24-ժամյա կապի հասանելիությունը դպրոցում և սովորողների տանը, անձնական ՏՀՏ միջոցների (նոթբուք, նեթբուք, պլանշետ) առկայությունը սովորողների և ուսուցչի մոտ
  2. Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ հանրակրթության առաջին աստիճանում
  3. Բլոգային և նախագծային ուսուցումը հանրակրթության առաջին աստիճանում    

Հնգօրյա վերապատրաստման վերջնարդյունքները

Վերապատրաստվողները կարողանում են օգտագործել ՏՀՏ միջոցները՝ սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացման համար, կարողանում են իրավիճակային հաղորդակցական նախագիծ կազմել և իրականացնել կրտսեր դպրոցում:

Օր առաջին

Բաց դաս.

Երկրորդ դասարանցիների հետ ամփոփում ենք հեղինակային գիրք-տետր դասագրքի դասընթացի արդյունքները

Առաջին օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են 2-րդ դասարանի համար նախատեսված հեղինակային  My First Steps in English գիրք-տետր դասագրքի հետ:

 Օր երկրորդ

Իրավիճակային հաղորդակցական նախագծի կազմումը և ընթացքը 3-րդ դասարանում

Նախագծի վերնագիրը «Ուտելիք պատվիրելը սրճարանում – Ordering food in a café».

Նախագծի նպատակը

Նախագծի իրականացմամբ սովորողները յուրացնում են սրճարանային տարբեր ուտեստների և հյութերի  անուններ, ձեռք են բերում սրճարանում ուտելիք պատվիրելու կարողություն:

Մասնակիցները – երրորդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մեկ շաբաթ  

Նախագծի ընթացքը

Իրականացնում ենք թեմատիկ բառապաշարի ներկայացում: Ներկայացվող յուրաքանչյուր բառի հետ տրվում են համապատասխան բառակապակցություններ, բառն ու բառակապակցությունները պարունակող նախադասություններ: Սովորողները կրկնում են տրված բառը, բառակապակցությունները և կազմում են իրենց սեփական նախադասությունները:

Juice – հյութ

Apple juice, banana juice, orange juice, apricot juice

Sweet apricot juice, sweet banana juice

I like sweet apricot juice. Aram, do you like sweet apricot juice?

Yes, I do. I like sweet apricot juice too.

Anush, what juice do you like?

I like sweet orange juice.

Pizza – պիցա

Pizza with cheese – պիցա պանրով

Pizza with mushrooms and ham – պիցա սնկով և խոզապուխտով

Pizza with cheese, mushrooms and ham

Pizza with cheese, mushrooms, ham and ketchup

Կազմում ենք երկխոսություն:

Aram, do you want pizza?

Yes, I do.

What pizza do you want?

I want pizza with cheese, mushrooms, ham and ketchup.

Cheeseburger – չիզբուրգեր (պանրով հաց) , double cheeseburger – կրկնակի չիզբուրգեր

Hamburger – համբուրգեր (խոզապուխտով հաց), double hamburger – կրկնակի համբուրգեր

I want double hamburger with Coca-Cola.

I want cheeseburger with orange juice.

Սովորողներին առաջարկվում է երկխոսություններ կազմել: Նրանք այնքան շատ են կրկնել, պատասխանել ուսուցչի հարցերին, որ հիմա արդեն կարող են ինքնուրույն երկխոսություններ կազմել:

Նոր բառերի ներմուծում 

How much is … ի՞նչ արժե …

How much is the pizza with cheese and mushrooms?

It is $5 (dollars).

How much is the cheeseburger?

It is 25 cents.

Here is 5 dollars.

Here is your change (մնացորդ), 4 dollars and 75 cents.

Նոր բառերի ներմուծումից հետո լսում ենք Learnenglishkids.britishcouncil.org կայքի  Ordering food in kids’ cafe ձայնագրությունը: Սովորողների համար շատ հեշտ է հասկանալ ձայնագրությունը նշված նախապատրաստական լեզվական աշխատանքից հետո:

Ձայնագրությունը լսելուց հետո սովորողները զույգերով վերարտադրում են սրճարանի մատուցող-հաճախորդ երկխոսությունը:

Նախագծի վերջնական արդյունքըի նախապատրաստական աշխատանքներ

Սովորողներին առաջարկվում է կազմել սրճարանի մատուցող-հաճախորդ դերախաղային երևակայական երկխոսություններ իրենց և իրենց ընտանիքների անդամների միջև: Սովորողները աշխատում են իրենց համակարգիչներով, իսկ դասավանդողը շրջում է դասարանում՝ մոտենալով և ուղղելով տարբեր սովորողների հնարավոր սխալները:

Սովորողներին հանձնարարվում է տանը իրենց ընտանիքների անդամների հետ իրականացնել գրած դերախաղային երկխոսությունները՝ տեսանկարահանելով դրանք:

Երկրորդ օրվա երկրորդ մասը.   

Վերապատրաստվող ուսուցչին սովորում է բացել սեփական ուսումնական բլոգը WordPress.com տիրույթում: Բլոգը բացելուց հետո նա մուտքագրում է առաջին օրվա դասի նկարագրությունը իր բլոգում:

Վերապատրաստվող ուսուցիչը ծանոթանում է կրտսեր դպրոցում ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացմանը նպաստող առավել հաճախ օգտագործվող ուսումնական կայքերին.

  •  anglomaniacy.pl կայքը լի է կրտսեր դպրոցի սովորողների համար զվարճալի ուսումնական նյութերով՝ թեմատիկ տեքստերի ձայնագրություններ, լեզվական խաղեր, երգեր
  • Genkienglish.net կայքը, որը կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդողին է առաջարկում մի յուրահատուկ թվայնացված ուսումնական նյութերի ժողովածու՝ ծրագրային հետևողականությամբ՝ պարզից դեպի մի քիչ բարդը:  
  • My First Steps in English – անգլերենի հեղինակային գիրք-տետր դասագիրք նախատեսված 2-րդ դասարանի համար
  • Learnenglishkids.britishcouncil.org – Բրիտանական խորհրդի այս կայքը տարբեր լեզվական գործունեություններով ուսումնական նյութերի մի անընդհատ փոփոխվող ու հարստացող շտեմարան է: 

Վերապատրաստվող ուսուցիչը ուսումնասիրում է Learnenglishkids.britishcouncil.org կայքի նյութերը:

Վերապատրաստվող ուսուցչին ցույց է տրվում, թե ինչպես է նկարահանված տեսաֆիլմի ֆայլը հրապարակվում YouTube – ում:

Երրորդ օր

Իրավիճակային հաղորդակցական նախագծի ամփոփում չորրորդ դասարանում

Բաց դաս.

Թեման՝ «Describing people»

Դասի բովանդակային մասը հիմնված է learnenglishkids.britishcouncil.org կայքի համանուն վերնագրով դասի ձայնագրության վրա:

Վերապատրաստվողները ականատես են լինում, թե ինչպես է Բրիտանական խորհրդի տվյալ թեմայով դասի ձայնագրությունը տեղայնացվում և դառնում սեփական երկխոսություններ կազմելու աղբյուրը:

Երրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են վերջնական արդյունքի տեսաֆիլմերի հետ, որոնք արդեն ընտանեկան դպրոցի գործունեություն են:

Չորրորդ օր

Բաց դաս

Հաղորդակցական ընտանեկան նախագծերի արդյունքները 4-րդ և 5-րդ դասարաններում

Դասի բովանդակային մասը հիմնված է Բրիտանական խորհրդի կայքի համանուն դասերի ձայնագրությունների վրա:

Interview with famous people

Buying new shoes

Չորրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողներին տեղեկացվում է, թե ինչպես են ստեղծվում տվյալ նախագծով վերջնական արդյունքները սովորողների ընտանիքների անդամների հետ: 

Հինգերորդ օր

Վերապատրաստվող ուսուցիչը կազմում է մի նմանատիպ նախագիծ իր աշակերտների համար: Նախագիծը կազմելու ընթացքում տրվում են անհրաժեշտ ուղղություններ:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s