
Աշխատակարգի համաձայն՝ ամառային ուսումնական ճամբարը սկսեցինք՝ Սուրբ Նեղուցի բարձունքը հաղթահարելով:
Ուսումնական ճամփորդությունը ամբողջացավ սովորող-ճամբարականների թումանյանական ընթերցումներով և կոմիտասյան երգերով:
Կրտսեր ճամբարականների հետ եղան լողափնյա տարբեր բակային լեզվական խաղեր:
Առաջին խաղը իրենից պահանջում է, որ «The Funny Monkey Chita» հեքիաթը սովորողները կարողանան արագ բանավոր ներկայացնել: Այն ճամբարականը, ում մոտ հայտնվում է գնդակը, պետք է մեկ նախադասությամբ սկսի հեքիաթը, հետո արագ փոխանցի մյուս ճամբարականին: Վերջինս իր հերթին էլ մեկ նախադասությամբ շարունակի հեքիաթը` փոխանցելով մյուսին և այդպես շարունակ: Ով չկարողանա շարունակել, խաղից դուրս է գալիս:
Այնպես ստացվեց, որ բոլորը հաղթեցին:))
Երկրորդ խաղը իրենից պահանջում է, որ ճամբարականները պետք է բռնեն գնդակը՝ լսելով անգլերեն մրգի որևէ անվանում: Իսկ եթե այն միրգ չէ, ապա չպետք է բռնեն: Ով սխալվում է, խաղից դուրս է գալիս:
3-րդ խաղը՝ պարզապես ուրախ պարան քաշոցի:))
Հունիսի 1-ին Մայր դպրոցի մարմարյա սրահում բոլոր ճամբարական սովորողները Արթուր Շահնազարյանի գլխավորությամբ մոտ մեկ ժամ անդադար երգեցին կոմիտասյան երգեր:
Տոնական այդ ուրախ օրով ճամբարականների հետ գնացինք Մանկական երկաթուղու զբոսայգի, որտեղ անակնկալ նվերներով իրականացրեցինք հակաբացիլ Կոմիտաս: Շատ անցորդների վարակեցինք կոմիտասյան երգերով և իրենք միացան մեր շարքերը:))



Շաբաթն ամփոփեցինք շաբաթօրյա աշխատանքով՝ բացօթյա լողավազանների մաքրությամբ:


