Ամառային ուսումնական ճամբարի 2-րդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մեր ջոկատին միացան Վայոց ձորից եկած մի խումբ ճամբարականներ: Շաբաթը սկսեցինք տարբեր լեզվական խաղերով: Վայոց ձորի ճամբարականները փորձեցին առաջին անգամ խաղալ «Կենդանի բառարան» լեզվական խաղը:

Գիտենք, որ ճամփորդությունը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, հատկապես, ճամբարի ընթացքում: Այս շաբաթ էլ ուսումնական ճամփորդությունը եղավ 3-րդ դասարանցիների հետ դեպի Գառնի հեթանոսական տաճար, որտեղ ևս հնչեցին Կոմիտասյան երգերը:

Ճամփորդությունը լի էր տարբեր ուղղություններով: Եղանք նաև քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանի մոտ, որը գտնվում է Ազատ գետի մոտ՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում:

Ճամփորդության վերջին կանգառը՝ այցելություն «Գառնի Կրիստալլայն» ջրերի արտադրական ձեռնարկություն, որտեղ ճամբարականները ծանոթացան արտադրական գործընթացին՝ ջրի շշալցումից մինչև պիտակավորում, փաթեթավորում:

Շաբաթը ամփոփեցինք 2-րդ դասարանի սովորողների հորինած փոքրիկ պատմությունների գրքի շնորհանդեսով: Այդ փոքրիկ պատմությունները մեր 4-5-րդ դասարանի սովորողները թարգմանել են անգլերեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s