Աշխատաժամանակ
Սեպտեմբերի 1-ից 10-ը նախագծային շաբաթ
1-ին դասարան. <<Բարև,ես եմ>> նախագիծ
Նպատակը՝ պարզագույն բառերով և արտահայտություններով սովորողները ձեռք են բերում իրար հետ հաղորդակցվելու կարողություններ. Երկխոսությունները հիմնված են հետևյալ թեմաների շուրջ.
1.Ways of greetings-Ողջույնի ձևեր
2.Colours-գույներ/What colour is it?
3.Fruits-մրգեր/Do you like…….?
Օրինակ՝ Hello, what’s your name?
Hello, my name is………
What colour is it? It is red, blue, green……
Do you like apples, grapes, pears……..? Yes, I do/No I don’t
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են սովորած, յուրացրած խոսքային պարզագույն նմուշները՝ փոքրիկ երկխոսություններով և երգերով 1,2:
Արդյունքը կհրապարակվի դասավանդողի բլոգում, ենթակայքում:
<<Ուսումնական ամառ>> նախագիծ
Մասնակիցներ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամփոփում-ներկայացնում են իրենց բլոգներում ամառային արձակուրդներին կատարած առաջադրանքների փաթեթները:
Առաջադրանքների փաթեթները՝ ըստ դասարանների
Արդյունքը՝ յուրաքանչյուր սովորող իր բլոգում հրապարակում է կատարած աշխատանքները:
Իրականացվելիք նախագծերը 1-ից 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում
I.Նախագիծ՝ անգլերեն ը մեր տանը.մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ
II.Թեմատիկ նախագծերի շարք. մասնակիցներ 3-րդ դասարանի սովորողներ
III.Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
IV.Հաղորդակցական ընտանեկան նախագծեր. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ