Փոքր գյուղական տարրական դպրոցներ Ավստրիայում. ներուժ և մարտահրավերներ

Այլոց փորձի ուսումնասիրում

Փոքր դպրոցները տարբերվում են մեծերից մի քանի առումներով՝ դասարանում սովորողների թվով, անձնակազմի անդամների թվով, խառը դասարանների կիրառմամբ և ամենակարևորը՝ ուսուցիչների դերով:

Նման դպրոցների ուժեղ կողմն այն է, որ աշակերտների ցածր թիվը ավելի հավանական է դարձնում յուրաքանչյուր երեխային հատկացվող անհատական աջակցությունը:  

Գյուղական փոքր դպրոցի տնօրենը բացատրեց, որ իր փոքրիկ գյուղական դպրոցը գրավում է ծնողներին քաղաքային բնակավայրերից, ովքեր անհատական աջակցությամբ ավելի հոգատար դպրոց են փնտրում: Դպրոց են հաճախում երկու աշակերտ, ովքեր «ձախողել են» իրենց նախկին ավելի մեծ տարրական դպրոցում:

Փոքր գյուղական դպրոցների բազմակարծությունը

Ավստրիական 20 փոքր գյուղական դպրոցներ են հետազոտվել: Փորձել են պարզել յուրաքանչյուր դպրոցում առկա խնդիրները: Քանի՞ ուսուցիչ է աշխատում այնտեղ: Քանի՞ աշակերտ է հաճախում այդ դպրոցը: Որտե՞ղ է այն գտնվում: Արդյո՞ք այդ դպրոցին սպառնում է փակվելը:

Հետազոտության արդյունքում պարզվել է հետևյալը.

  • Առկա է մեկ ուսուցչով 7 դպրոց, որոնք ունեն 20-ից ավելի քիչ սովորող:
  • Առկա է 2 ուսուցիչ ունեցող 11 դպրոց, որոնք ունեն 20-ից 30 աշակերտ, և որոնք  գտնվում են քաղաքից մոտ 25-30 կմ հեռավորության վրա:
  • Քաղաքային կենտրոնների մոտ գտնվող Մոնտեսորիի հատուկ պրոֆիլ ունեցող 2 դպրոց իրենց 20-35 աշակերտներով: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փոքր դպրոցներում աշխատող ուսուցիչները գոհ են իրենց աշխատանքից, որին նվիրված են: Դա կարող է դժվար լինել, բայց ոչ՝ ձանձրալի: Սովորողների հետ հարցազրույցներն էլ պարզել են, որ նրանց դուր է գալիս իրենց ազատությունը մեծ տարածքներում, որտեղ խաղահրապարակները բազմամարդ չեն, և խաղալիքներն էլ բոլորին է հասանելի: Նրանց դուր է գալիս նաև այն փաստը, որ բոլորը բոլորին ճանաչում են:

Փոքր դպրոցների ղեկավարները

Գյուղական փոքր տարրական դպրոցների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանք ունեն ուսուցիչ, որը երկակի դեր ունի՝ ծառայելու և՛ որպես դասարանի ուսուցիչ, և՛ որպես դպրոցի տնօրեն: Միայն առնվազն ութ դասարան ունեցող դպրոցներն ունեն տնօրեն, ով հիմնականում պատասխանատու է կառավարման առաջադրանքները կատարելու համար և ազատված է դասավանդման պարտավորություններից: Ուսուցիչ-տնօրեններն էլ իրենց հարցազրույցներում նշել են, որ իրենք իրենց առաջինը ուսուցիչ են համարում, իսկ տնօրենի դերը երկրորդն է: Այդ երկրորդ դերի մեջ ներառվում են հետևյալ պարտականությունները. համայնքի հետ կապեր ստեղծելը, շենքային կառույցների համար պատասխանատու լինելը, ուսումնական ծրագրի և դպրոցի զարգացման պատասխանատվությունը:  

Խառը դասարաններ

Փոքր դպրոցների կարևոր հատկանիշն այն է, որ նրանք ունեն խառը դասարաններ՝ աշակերտների քիչ թվի պատճառով: Մի կողմից, խառը դասարանները կառուցվածքային անհրաժեշտություն են գյուղական փոքր տարրական դպրոցների պահպանման համար,  մյուս կողմից, նրանք տալիս են ուսուցման հատուկ հնարավորություններ: Մասնակից ուսուցիչները նշում են, որ աշակերտները մեծ օգուտներ են քաղում տարիքով ավելի փոքրերի և ավելի մեծերի կողքին սովորելուց: Ոմանք քննադատում են ընդհանուր առմամբ կրթական համակարգում առկա խիստ տարիքային կողմնորոշումը և այն որակում որպես «անբնական»։ «Հասարակության մեջ ոչ մի տեղ դուք միայն նույն տարիքի մարդկանց հետ չեք, բացի դպրոցներից»: Նրանք բացատրում են, որ խառը դասարանների դասը ընդգծում է երեխաների բազմազանությունը և օգնում է նրանց բացահայտել իրենց ներուժը: Մի քանի մասնակից ուսուցիչներ միտումնավոր ավելի մեծ քաղաքային դպրոցներից միտումնավոր կերպով տեղափոխվել էին փոքր դպրոցներ, քանի որ ցանկանում էին աշխատել խառը դասարանների հետ: Նրանք խորապես համոզված են այս համակարգի առավելությունների մեջ, թեև գիտեն, որ «ավելի բարդ է դառնում, երբ մեկ դասարանում չորս տարիքային խմբերի դասարաններ ունես»:

Ավստրիայում գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները նույքան աշխատավարձ են ստանում, որքան քաղաքային մեծ դպրոցների ուսուցիչները: 

Համագործակցության նոր ուղիներ

Գյուղական փոքր դպրոցները միմյանց հետ աշխատանքային փորձի փոխանակման նպատակով կապ են պաշտպանում միմյանց հետ: Այս առումով փոքր դպրոցների ցանց է ստեղծված: Փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում՝ փոխադարձ աջակցության կամ ուսումնական նյութեր մշակելու համար: 

Տարրական դասարանների ուսուցիչները սերտորեն համագործակցում են նաև գյուղական մանկապարտեզի դաստիարակների հետ, ինչը բացակայում է քաղաքում: 

Գյուղական հաստատություններում սերտ համագործակցությունն ընդլայնվում է, քանի որ նրանք հաճախ գյուղի միակ պրոֆեսիոնալ մանկավարժներն են:

Ընթացիկ փոփոխություններ. Տարածաշրջանային կլաստերների զարգացում

Ներկայումս կլաստերների զարգացումը նոր խնդիր է Ավստրիայի փոքր գյուղական դպրոցների համատեքստում: Նպատակն է միացնել մի քանի փոքր գյուղական տարրական դպրոցներ դպրոցների տարածաշրջանային ցանցում մեկ տնօրենի հետ, որը պատասխանատու է մեկ կլաստերի համար: Մինչև վերջերս յուրաքանչյուր փոքր և նույնիսկ շատ փոքր տարրական դպրոց ուներ իր ղեկավարը: Կլաստերները կարող են ներառել տարածաշրջանի երկուսից ութ դպրոցներ (տարրական և միջնակարգ դպրոցներ): Կլաստերի ղեկավարը պետք է ստանձնի յուրաքանչյուր դպրոցի մինչ այժմ գործող ուսուցիչ-տնօրենների պարտականությունների մեջ մտնող կառավարման խնդիրները:

Փոքր գյուղական դպրոցները որպես նորարարության վայրեր

Հետազոտությունը ցույց է տվել, որ փոքր դպրոցի կառուցվածքը հեշտացնում է նորարարական փոփոխություններ ձեռնարկելը: Փոքր կառուցվածքը հնարավորություն է տալիս հեշտությամբ իրականացնել նոր գաղափարներ: Դա հեշտ է, որովհետև աշխատակիցների շփումը միմյանց հետ ավելի հեշտ է: Մեծ դպրոցներում շատ աշխատողներ են մասնակցում քննարկմանը, իսկ այստեղ պարզապես նստում եք դեմ դիմաց ու որոշում կայացնում:

Գյուղական փոքր դպրոցներ՝ հատուկ պրոֆիլով

Երկու փոքր դպրոց խուսափել էին փակվելուց, որովհետև ընդունել էին Մարիա Մոնտեսորիի գաղափարները և համոզել էին կրթության կազմակերպիչներին, որ իրենք այդ փոքր դպրոցներում կկարողանան իրականացնել Մոնտեսորիի մանկավարժական գաղափարները՝ տարբեր դիդակտիկ նյութերի կիրառում և կենտրոնանում յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման վրա: Այժմ Մոնտեսորիի երկու դպրոցները կառավարության կողմից ֆինանսավորվող գյուղական դպրոցներ են: Երկու գյուղական դպրոցները գրավիչ են դարձել մոտակա քաղաքների ծնողների համար, և դա օգնել է ապահովել նրանց գոյությունը: Hill School-ը կրկնապատկել է իր աշակերտների թիվը, իսկ Valley School-ն իր աշակերտների մեկ երրորդն ապահովում է գյուղից դուրս ապրող երեխաների հաշվին: Հարակից քաղաքների ծնողները հետաքրքրվեցին նորաստեղծ փոքր Մոնտեսորի դպրոցներով գյուղական միջավայրում, և դպրոցները տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ երեխաներ ընդունեցին: Սեփական մանկավարժական գաղափարներով դպրոց զարգացնելը երազանք էր եղել երկու փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենների համար: Հետազոտությունը պարզեց, որ  գյուղական փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները ունեն իրենց մանկավարժական գաղափարների համաձայն դպրոց ստեղծելու ազատության բարձր մակարդակ: Նրանց գաղափարների իրականացման համար կարևոր գործոն էր Մոնտեսորիի մանկավարժությամբ վերապատրաստված ուսուցիչներ գտնելը և նվիրված ուսուցիչների թիմ ստեղծելու նրանց կարողությունը:

Տեղական մունիցիպալ իշխանությունները խիստ կասկածի տակ են դնում արվարձանների այս գյուղական դպրոցների գոյությունը: Ցույց տալը, որ նրանք կարողանում են գյուղից դուրս ծնողներին ներգրավել և ավելացնել աշակերտների թիվը, օգնում է այս դպրոցներին գոյատևել:

Փոքր գյուղական Մոնտեսորիի դպրոցների ձգողական գործոնը

Մոնտեսորիի գյուղական երկու դպրոցները հրահրել են մի հետաքրքիր երևույթ, որը կարծես թե մարտահրավեր է նետում դեպի քաղաքային կենտրոններ գերիշխող շարժմանը մի տեսակ հակաշարժումով: Աշակերտների կեսից ավելին ամեն օր ավտոբուսներով գնում են այս փոքրիկ գյուղական դպրոցներ:

Ընտանիքները համաձայնեցին ավելի երկար դպրոցական ճամփորդությանը, քանի որ փոքր գյուղական դպրոցը տալիս է առավելություններ՝ փոքր դասարաններում սովորելը և երեխաներին ուղղված ավելի անհատական աջակցությունը, որը կազմում է Մոնտեսորիի մանկավարժության կենտրոնական մասը:

Եզրակացություն

Արևմտյան Ավստրիայի փոքր գյուղական դպրոցներում կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք տարբեր են՝ ըստ իրենց գտնվելու վայրի, աշակերտների և ուսուցիչների քանակի, և հարցեր են առաջանում, թե արդյոք նրանք պետք է պայքարեն իրենց գոյության համար, թե ոչ: Փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները կարող են ավելի հեշտությամբ իրականացնել իրենց նորարարական մանկավարժական գաղափարները, քան ավելի մեծ դպրոցներում և այդ պատճառով էլ փոքր դպրոցները համարվում են որպես աշխատանքի գրավիչ վայրեր:

Ուսուցիչների մեծամասնությունը սիրում է աշխատել փոքր գյուղական տարրական դպրոցներում և գնահատում է ինչ-որ բան ստեղծելու իրենց ազատությունը և վայելելու դժվար, բայց երբեք ձանձրալի աշխատանքային իրենց կարգավիճակը:

Թարգմանություն-փոխադրություն

Աղբյուրը՝

Andrea Raggl “Small Rural Schools in Austria: Potentials and Challenges” 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s