Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Վերապատրաստման մոդուլ

1-ին պարապմունք

1 Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
ԹեմաՀատկացվող ժամաքանակըԲովանդակությունըԱշխատանքը
Թեմա 1Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:1 ժամՆերառական կրթությունը <<Մխիթար Սեբասռացի>>կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
Ուսումնասիրության նյութեր
ՀՀ օրնքը երեխայի իրավունքների մասինԿոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին«Հանրակրթության մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինՀՀ-ում ներառական կրթության իրականացման, գնահատում,  2013 թվական
Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

1-ին պարապմունքի ամփոփում

Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողի ուսուցման կազմակերպման կարգի մասին

Կարգում նշված է, որ մինչև 6 տարեկանը հանրապետության մանկավարժահոգեբանական կենտրոնը մանկավարժահոգեբանական գնահատում է կատարում և որոշվում է, որ տվյալ երեխան ունի կրթության առանձնահատուկ կարիք: Երբ կրթական առանձնահատուկ կարիքով երեխան ընդունվում է դպրոց, նրա համար կազմվում է անհատական ուսումնական պլան: Անհատական ուսումնական պլանը կազմվում է երեխայի ծնողի մասնակցությամբ: Ըստ անհատական ուսումնական պլանի՝ շաբաթվա մեկ օրը հատկացվում է թրապևտիկ պարապմունքների համար ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում: Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Կարգում գրված է, որ միևնույն մինչև 25 սովորողներով դասարանում թույլատրվում 2-3 հատուկ կարիքով սովորողների առկայություն:

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետները։

 Կարգում նշված է, որ պարտադիր պայման է ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների):

2-րդ պարապմունք

Թեմա 2.Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:(2ժամ)

Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:
Ուսումնասիրության նյութերՆերառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա ՊետրոսյանԹեմային առնչվող նյութեր(նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)

Աշխատանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա ՕհանյանՆոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

2-րդ պարապմունքի ամփոփում

Նրանք բոլորովին մեղավոր չեն, որ տարբերվում են իրենց վարքով, ակադեմիական հնարավորություններով, ուշադրության պակասով, գերակտիվությամբ և արտաքին աշխարհի նկատմամբ անհաղորդությամբ: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց կրթական առանձնահատուկ կարիքներով, բայց նրանց բոլորին միավորում է մի բան` նրանք բոլորն էլ կարիք ունեն անընդհատ ուշադրության և հատուկ վերաբերմունքի: Այս ամենակարևոր սկզբունքը հասկացա, երբ սկսեցի աշխատել Արևմտյան դպրոց-պարտեզում որպես անգլերենի դասավանդող: Սկզբում ոչինչ չէր ստացվում: Մտածում էի, որ նրանց համար անհաղթահարելի բան է օտար լեզուն և ամբողջ ուշադրությունս կենտրոնացնում էի միայն սովորական ուշիմ սովորողների վրա: Բումերանգի ցավագին ազդեցությունը երկար սպասեցնել չտվեց: Ստացվեց այնպես, որ նորանոր երեխաներ սկսեցին հետևել նրանց վարքին, և եթե նման ձևով շարունակեի, դասարանները անկառավարելի կդառնային: Դեմքով, հոգով ու իմ համակ ուշադրությամբ կենտրոնացա, նախ և առաջ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների վրա ու ամեն ինչ փոխվեց: Օրինակ, առաջին դասարանում մի գերակտիվ սովորող կա: Նա անընդհատ շեղում էր նույն նստարանին նստողի ուշադրությունը` ամեն րոպե անիմաստ շարժումներ անելով, տարբեր առարկաներ հատակին գցելով ու վերցնելով, տեղից վեր կենալով և դասարանում քայլելով: Ես փորձեցի այդ երեխայի գերակտիվությունը օգտագործել դասի կազմակերպչական աշխատանքներում: Սկսեցի հաճախ նրան կանչել համակարգիչի մոտ և հանձնարարել նրան իմ փոխարեն միացնի համակարգիչը և իմ հուշումով բացի նաև մեր դասի էլեկտրոնային թղթապանակը: Երկխոսությունների ժամանակ այնպես էի անում, որ նա նույնպես մասնակցի բոլոր հարցադրումներին` տալով նմանատիպ արդեն անգիր արած կարճ հարցեր: Մի խոսքով, այնպես արեցի, որ նա իր գերակտիվությամբ լիովին ներգրավված լինի իմ դասի բոլոր փուլերին: Յուրաքանչյուր դասի վերջին գովասանքի խոսքեր էի ասում նրան դասին գերակտիվ մասնակցության համար: Արդյունքը ավելին, քան դրական եղավ:               

Մեկ այլ օրինակ. 6-րդ դասարանում ունեի անհաղորդության (աուտիզմ) ախտանշաններ ունեցող մի սովորող: Դասավանդման նախորդ տարին նրա պատճառով շատ հաճախ դասը չէր ստացվում: Սովորողի համար իր ոչ ադեկվատ պահվածքով գրավում էր այլ սովորողների ուշադրությունը: Միայն իրեն ուղղված անգլերենի ուսուցման առարկայական ծրագիր կազմեցի և սկսեցի անհատական մոտեցում ցուցաբերել նրա նկատմամբ: Նրան նստացրեցի առաջին նստարանին և սկսեցի ըստ իմ մշակած ծրագրի առանձին հանձնարարություններ տալ նրան:  Պարտադիր կերպով ամեն օր ստուգում էի իր կատարած աշխատանքը ու ոգևորիչ գնահատականներ նշանակում:  Հիմա նա ամեն օր պատրաստ է գալիս դասին: Դասի ընթացքում իրեն շատ հանգիստ է պահում և ամեն վայրկյան սպասում, որ ինքն էլ պիտի դաս պատասխանի: Նրա մոտ պատասխանատվության զգացում է առաջացել ուսման նկատմամբ, և ամենակարևորը`իր դասընկերներից արդեն  չտարբերվել:

6-րդ դասարանում անհաղորդության ախտանիշեր ունեցող մեկ այլ սովորող էլ կար, որը շատ խելացի էր, նույնիսկ` օժտված: Նա դասերին շատ անուշադիր էր: Չեր լսում ու անհաղորդ էր դասերի ու իմ նկատմամբ: Դասի ընթացքում այլ բաներով էր զբաղված լինում: Մայրը բողոքում էր, թե ուսուցչուհին ոչինչ չի հանձնարարում: Ես սկսեցի էլեկտրոնային նամակագրական կապ ստեղծել այդ սովորողի հետ: Աստիճանաբար նա սկսեց ինձ վստահել:  Տնային առաջադրանքները միաժամանակ ուղարկում էի նաև ծնողին: Հիմա այդ սովորողը ամեն օր կատարում է իր տնային հանձնարարությունները և դասերին էլ ուշադիր է լինում, որովհետև շատ հաճախ եմ նրան հարցեր տալիս: Անընդհատ կրկնել եմ տալիս նախադասությունները: Նա զգում է, որ ինքը կարևոր ներգրավվածություն ունի մեր անգլերենի դասերին:

Անհատական առարկայական ծրագիր կազմելը օգնեց նաև իմ 6-րդ դասարանի մեկ այլ սովորողի: Սկզբնական շրջանում նա իր մոր հետ էր նստում դասերին, բայց դա ցանկալի արդյունք չէր ունենում: Ցանկալի արդյունքը շոշափելի եղավ, երբ նրա համար առանձին անհատական ծրագիր կազմեցի: Մայրն ասում է, որ իր որդին հիմա ոգևորված է անգլերենով: Նա նույնիսկ սեփական մեթոդն է մշակել, որպեսզի ավելի հեշտ հիշի անգլերեն բառերը: Նա պարզապես համեմատում է անգլերեն բառերը հայերենի համանուն հնչեղությամբ բառերի հետ. օրինակ, «car – ավտոմեքենա» բառը նմանեցնում է հայերենի «քար» բառին, «cock-աքաղաղ» բառը` «քոք» ծառի արմատին և այլն: Երեխայի մոտ արթնացել է սովորելու ձգտումը: 

Երբ այս տարվա հոկտեմբերին ինձ առաջարկեցին մասնակցել Բրիտանական Խորհրդի «Teaching Children with Special Educational Needs (SEN) – կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը» թեմայով առցանց սեմինարին, ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը, քանի որ ակնկալում էի երկու կարևոր ձեռքբերում`մանկավարժական տերմիններով հագեցած անգլերենի իմացության զարգացում և հատուկ կրթական կարիքներ  ունեցող երեխաների հետ աշխատելու նոր հմտությունների ձևավորում: Եվ ես չսխալվեցի, քանի որ դասընթացն ուղղված էր ոչ թե այդ հարցերով զբաղվող նեղ մասնագետներին, այլ գործող դասավադողներին, ովքեր իրենց դասարաններում առնչվում են կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, և հենց այդ էր պատճառը, որ այն ծանրաբեռնված չէր տարբեր, երբեմն էլ` իրարամերժ տեսությւններով, այլ կազմված էր գործնական մոտեցում պահանջող ուղղորդող հարցաշարերից ու առաջադրանքներից: Դասընթացի  բովանդակային ուղղությունները համընկնում էին երեխաների հոգեբանական զարգացման խանգարումների ամենատարածված տեսակներին`շարժումների կոորդինացիայի խանգարում, գերակտիվային խանգարում, անհաղորդություն կամ հաղորդության սպեկտրալ խանգարում: Դասընթացում հաշվի էր առնված նաև ներառական կրթության այնպիսի կարևոր աշխատանք, ինչպիսին է օժտված և տաղանդավոր երեխաների հետ աշխատելը, ինչպես նաև`հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների առաջադիմության գնահատման առանձնահատկությունները: Նշված ուղղություններին վերաբերող հարցաշարերին և առաջադրանքներին նախորդում էր ոչ շատ երկար տեղեկատվություն տեսաֆիլմով, որում վարպետության դաս անցկացնող բարձր որակավորում ունեցող մասնագետը շատ մատչելի ձևով մեկնաբանում էր երեխաների ոգեբանական զարգացման տվյալ խանգարումը, տալիս դրա հիմնական ախտանիշերը և խոսվում էր այդ խանգարմամբ երեխաների կրթական հատուկ կարիքների մասին: Վարպետության դասից հետո տրվում էին հարցաշարերը, որոնց պատասխանները գնահատվում էին: Ստացած բալերի քանակը համընկնում էր ճիշտ պատասխանների թվին, և կարելի էր, նախքան պատասխանների վերջնական կցումը, նորից ու նորից պատասխանել նույն հարցերին` ավելացնելով ճիշտ պատասխանների քանակը և համապատասխանաբար` ստացած գնահատականը: Որակավորման բարձրացման, դասավանդողի նախնական գիտելիքների գնահատման այս սկզբունքը չի թերարժևորում դասավանդողին, ընդհակառակը` մղում է նրան ճանաչողության, իմացումի ընդլայնման ու ինքնավստահության ամրապնդման:  Բայց և այնպես, ինձ համար առանձնապես հետաքրքիր էին տարբեր մասնավոր դեպքերի ուսումնասիրումները (Case Study), որոնք վերաբերում էին  դասընթացի հիմնական ուղղություններին: Մասնավոր ուսումնասիրման դեպքերը դասընթացի մասնակցին առաջարկում են օգնել կոնկրետ մի ուսուցչի` լուծելու իր մի կոնկրետ սովորողի հետ առաջացած խնդիրները:   Յուրաքանչյուր մասնավոր դեպքի ուսումնասիրման փաստաթուղթը կազմված է երեք մասից. ա) ուսուցիչն ասում է, բ) սովորողն ասում է գ) ներկայացված խնդիրների ի՞նչ լուծումներ եք  առաջարկում ուսուցչին:  

Դասընթացի մասնակից դասավանդողը գնահատվում է ըստ իր առաջարկած մանկավարժական ողջախոհ ու համեմատաբար ճիշտ մոտեցումների: Ստորև ներկայացնում եմ իմ կատարած 5 մասնավոր ուսումնասիրումները ըստ արդեն նշված ուղղությունների: Հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն մեր կրթահամալիրի բոլոր դասավանդողներին, ում դասարաններում ներառված են կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: Կարևորն այն է, որ հանձնարարված մասնավոր ուսումնասիրման դեպքերի (մանկավարժական խնդիրների) իմ առաջարկած լուծումները սոսկ տեսական մտացածին մտքեր չեն: Դրանք բոլորը հիմնված են իմ աշխատանքային փորձի վրա: Մեր դասավանդողները կարող են առաջարկել նաև իրենց լուծումները: Այսպիսով առաջարկվում է ինչ-որ չափով  այդ կարևոր դասընթացի մասնակիցը դառնալ: Շեղատառերով գրվածները մասնավոր դեպքերի ուսումնասիրման փաստաթղթերի իմ կատարած թարգմանություններն են:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 1. Dyspraxia (DCD)  Developmental coordination disorder – Շարժումների կոորդինացիայի զարգացման խանգարում

Ռամոնի ուսուցիչն ասում է. «Ռամոնն ինձ իրապես հուսահատեցնում է, որովհետև նա այնքան լավ է անգլերենից, բայց թվում է, որ նա ինձ բոլորովին չի լսում: Նա գրեթե միշտ ուշանում է և մոռանում է ամեն ինչ` իր դասագիրքը, տնային աշխատանքը: Նա այնքան ծույլ է, որ երբեք ոչինչ ավարտին չի հասցնում, ամեն ինչ կեսն է անում: Նրա ձեռագիրն այնքան դժվար է ընթերցելը, որ հնարավոր չէ գնահատել այն: Ես գիտեմ, որ նա օժտված է լեզուներ սովորելու մեջ, բայց չգիտեմ, թե ինչպես ոգևորեմ նրան, որպեսզի ավելի ջանասիրաբար աշխատի»:  

Ռամոնն ասում է. «Ես միշտ անախորժություն եմ ունենում դպրոցում, որովհետև անընդհատ բաներ եմ մոռանում ու կորցնում: Ես դա դիտմամբ չեմ անում: Այդպես պատահում է: Ոսուցիչն ասում է ինձ, թե ինչ պետք է անեմ, բայց ես հիշում եմ միայն նրա ասածի վերջին մասը ու չեմ հիշում առաջին մասը: Նա կարծում է, որ ես չեմ լսում իրեն, բայց ես լսում եմ: Ինձնից երկար ժամանակ է պահանջվում իրերս հավաքելու և կոշիկներս հագնելու համար և այդ պատճառով էլ ուշանում եմ: Ես սիրում եմ անգլերենը, բայց երբ ստիպված եմ լինում գրել վարժություններ, ձեռքս այնքան շատ է հոգնում, և ես չեմ կարողանում իմ գրածը կարդալ, որովհետև ձեռագիրս այնքան վատն է: Երբեմն ստիպված եմ լինում դադարեցնել գրելը, որովհետև մատներս բռնվում են: Բայց ես չեմ ասում ուսուցչին, որովհետև դա հիմարություն կթվա: Այդպես չի պատահում ուրիշների հետ: Միայն ինձ հետ է այդպես պատահում»:

Ահա իմ առաջարկած լուծումները.

•             Ուսուցիչը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի Ռամոնին. Դասի ընթացքում նա պետք է Ռամոնին խնդրի կրկնել այն միտքը, որը հենց նոր է ասվել:

•             Մի որևէ բան բացատրելուց հետո ուսուցիչը պետք է մոտենա Ռամոնին և ավելի մատչելի կերպով նորից բացատրի նրան:

•             Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա Ռամոնի ծնողների հետ և ամեն ինչ նրանց նույնպես բացատրի:

•             Ուսուցիչը պետք է հետևի, որ Ռամոնը նշի իր տնային հանձնարարության պահանջը իր օրագրում:

•             Ուսուցիչը պետք է Ռամոնի օրագրում նշի տնային հանձնարարությունը կատարելու բոլոր գործողությունների հերթականությունը:

•             Դասարանում Ռամոնը պետք է նստի առաջին նստարանին ու ուսուցչի ուշադրության կենտրոնում լինի:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 2. ADHD — Attention Deficit Hyperactivity Disorder Ուշադրության պակաս, գերակտիվային խանգարում

Միրեքի ուսուցիչն ասում է. «Միրեքին դասավանդելը գլխացավանք է ինձ համար: Նա միշտ դասասենյակում քայլում է, իր և ուրիշների գրիչներն է գցում ու վերցնում: Նա երբեք ուշադիր չէ դասի ժամանակ, և իր վարքով խանգարում ուրիշներին: Նա նման է լարած խաղալիքի, որը կարծես երբեք կանգ չի առնում: Միշտ ստիպված եմ լինում նրան ասել , որ հանգիստ նստի իր տեղը և կենտրոնանա իր դասի վրա: Նա բացականչություններ է անում դասի ժամանակ և ոչ մի բան չի ուզում ինքնուրույն անել. Երբ մի բան է վերջապես անում, միշտ ուզում է, որ ես կողքը կանգնեմ և օգնեմ իրեն: Մյուս աշակերտներին այդ ամենը բարկացնում է, իսկ ես չգիտեմ, թե ինչպես վարվեմ նրա հետ»: 

Միրեքն ասում է. « Ես շատ եմ ջանում անգլերենի ժամին, բայց դասը չափազանց երկար է, և ես չեմ կարողանում անշարժ նստել, իմ մարմինը չի թողնում: Ես ստիպված վեր եմ կենում և տարբեր իրերի ձեռք տալիս, չեմ կարողանում կանգնեցնել ինձ: Երբեմն մեզ թույլատրվում է քայլել, երբեմն` ոչ: Երբեմն մեզ թույլատրվում է բղավել դասի ժամանակ, երբ լեզվական խաղի պատասխաններն ենք ասում, երբեմն` ոչ: Երբեմն ես խնդիրներ եմ ունենում, երբ բղավում եմ: Ես չեմ կարծում, որ ուսուցիչն ինձ սիրում է, որովհետև նա միշտ հեռանում է ինձնից, երբ օգնության կարիք ունեմ: Մյուս երեխաները չեն ուզում աշխատել ինձ հետ»: 

Այս մասնավոր դեպքի համար իմ առաջարկած լուծումներն են.

•             Ուսուցիչը հարկ է որ խնդրի Միրեքին շարժում պահանջող բայց օգտակար գործողություններ կատարել դասի ժամանակ. մաքրել գրատախտակը, սրել մատիտները, միացնել և անջատել պրոեկտորը և երբ Միրեքը ավարտում է մի գործ, պետք է գովի նրան և շնորհակալություն հայտնի:

•             Ուսուցիչը պետք է ընթերցված տեքստի մասին դերային խաղ կազմակերպի և դրանում ներգրավի Միրեքին

•             Ուսուցիչը երբեմն պետք է ընդհատի դասը և ֆիզիկական վարժությունների դադար հայտարարի, իսկ Միրեքին խնդրի, որպեսզի նա կատարի ֆիզկուլտուրայի ուսուցչի դերը:

•             Ուսուցիչը պետք է դասի իր բացատրության գրավոր տարբերակը ուղարկի Միրեքին առցանց դասի տեսքով:

•             Ուսուցիչը պետք է բաժանի տնային հանձնարարությունը ավելի փոքր մասերի:

•             Ուսուցիչը պետք է օրվա դասացուցակը և դասի ընթացքում գործողությունների հաջորդականությունը գրավոր տա Միրեքին:

•             Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա Միրեքի ծնողների հետ:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 3. ASD Autism Spectrum Disorder – Անհաղորդություն կամ հաղորդության սպեկտրալ խանգարում

Չարլիի ուսուցիչն ասում է. « Երբեմն Չարլին այն աշխատանքը չի անում, որը ես իրեն տվել եմ: Նա գիրքն է թերթում, կամ էլ աչքերը հառում է առաջ: Երբ նրան հարց եմ տալիս դասի վերաբերյալ, նա կամ չլսելու է տալիս, կամ էլ` չի ուզում պատասխանել: Նա հաճախ հրաժարվում է զույգերով կամ խմբային աշխատանք կատարել: Նրա այս վարքը մյուս աշակերտների դուրը չի գալիս: Ես փորձեցի նրան նստեցնել իմ մոտ, բայց նա չուզեց: Ես չգիտեմ, թե ինչ մոտեցում ցուցաբերեմ Չարլիի նկատմամբ:»

Չարլին ասում է. « Ես վատ եմ զգում, երբ ուսուցիչն ուզում է, որ ես խոսեմ ամբողջ դասարանի առջև: Իմ դուրը չի գալիս, երբ նրանք բոլորն ինձ են նայում: Երբեմն ուսուցիչն ուզում է, որ ես միանամ մի խմբի, կամ մի ուրիշ աշակերտի հետ զույգ կազմեմ: Ես դա նույնպես չեմ սիրում: Ես իմաստը չեմ տեսնում, երբ ուսուցիչն ուզում է, որ մենք դերային խաղ խաղանք` ձևացնենք, թե խանութում ենք և այլ նման բաներ: Ինձ դուր է գալիս համակարգիչով աշխատելը, երբ ստիպված չեմ ուրիշի հետ զրուցել: Ես սիրում եմ համակարգիչով նոր բառեր սովորել և դրանցով նախադասություններ կազմել: Ես սիրում եմ անգլերենը, որովհետև ինտերնետում շատ բաներ անգլերենով է»:

Ուսուցչին տվել հեմ հետևյալ խորհուրդները.

•             Ուսուցիչը հարկ է որ հասկանա, որ Չարլին անհաղորդության ախտանիշեր ունի

•             Ուսուցիչը ավելի է սրում Չարլիի անհաղորդության ախտանիշերը` ստիպելով նրան խոսել ամբողջ դասարանի առջև

•             Չարլիին պետք է տալ ավելի կոնկրետ և գործնական առաջադրանքներ` ոչ խաղային, այլ իրական: 

•             Չարլիին չի կարելի մասնակից դարձնել լեզվական խաղերին, որոնք պահանջում են արագ խոսելու ունակություններ

•             Մինչ զույգերը խանութում գնումների դերախաղով են զբաղված, Չարլիին պետք է հանձնարարել այդ նույնը գրավոր ներկայացնել համակարգիչի օգնությամբ և վերջում գովել նրան, որ գրավոր ուսումնական նյութ պատրաստեց: Այդպիսով Չարլին իրեն գնահատված կզգա և կհասկանա նաև, որ ուսուցիչը սիրում է իրեն:  

•             Չարլիի հետ աշխատելիս ուսուցիչը պետք է որքան հնարավոր է շատ տեսողական դիդակտիկ նյութեր օգտագործի:

Մասնավոր դեպքի ուսումնասիրում 4. Gifted and Talented Children — Օժտված և տաղանդավոր երեխաներ

Նորայի ուսուցիչն ասում է. «Նորան խելացի է, բայց նա չի կարողանում աշխատել ուրիշ երեխաների հետ: Նա անընդհատ խանգարում է ամեն ինչ շուտ հասկանալով և արագ կռահելով: Նա երբեք չի լսում իմ ցուցմունքները և դրա արդյունքում էլ հիմար սխալներ է անում: Նա արագ բղավում է իմ տված հարցերի պատասխանները` ոչ մի հնարավորություն չտալով ուրիշ աշակերտներին պատասխանելու, կամ էլ վերջում է նստում և դասը խանգարում: Նա իրեն ամենալավն է դրսևորում, երբ լիովին այլ առաջադրանք է կատարում և կարող է դրանով ցուցադրաբար պարծենալ: Այդ առաջադրանքները կազմելը ինձ համար դժվար  ու հավելյալ ծանրաբեռնվածություն է: Չէ որ նա նույնպես պետք անի ծրագրային առաջադրանքները, որպեսզի ապացույց լինի, որ նա ծրագիրը յուրացրել է: Նորան լավ է անգլերենից, բայց նա իր հնարավորությունների սահմաններում շատ չի աշխատում»:  

Նորան ասում է. « Ես լավ եմ անգլերենից և ուզում եմ ավելի լավը լինել: Երբեմն դասերը այնքան ձանձրալի են, և ոչ մի նոր բան չկա ինձ համար սովորելու: Այսպիսով ես վերջին նստարանին խաղում եմ իմ ընկերների հետ: Իմ դուրն իսկապես գալիս է, երբ ուսուցիչը ինձ հատուկ մի առաջադրանք է տալիս: Ես հպարտ եմ, որ անում եմ այդ առաջադրանքը, բայց դա հաճախ չի լինում: Երբեմն ես արագ պատասխանները բարձր ձայնով ասում եմ, և ուսուցիչը բարկանում էինձ վրա, իսկ ընկերներս ծիծաղում են: Երբեմն ես հիմար սխալներ եմ անում, որովհետև չեմ ստուգում իմ արածը: Դա նույնպես բարկացնում է իմ ուսուցչին: Ես հիմար չեմ, բայց երբեմն հիմար բաներ եմ անում և թվում է, որ ես հիմար եմ»: 

Ի՞նչ խորհուրդներ տվեցի Նորայի ուսուցչին.

Որպեսզի օժտված երեխան չհուսահատվի, դասը չխանգարվի և ուսուցիչը զուր տեղը չնարդյնանա, պետք է`

•             Չծուլանալ և յուրաքանչյուր դասին Նորայի համար պատրաստել առանձին հանձնարարություններ, որոնք ավելի դժվար են և ավելի մեծ աշխատանք են պահանջում

•             Երբեմն Նորային կարելի է ուղարկել ընթերցասրահ` տալով նրան լրացուցիչ գրականության ցանկ, որպեսզի նա ինքնակրթությամբ բավարարի իր հետաքրքրությունները, և երբ նա վերջացնի այդ հանձնարարությունը, ուսուցիչը պետք է անպայման գովասանքի խոսքեր ասի նրան:

•             Նորային կարելի է նստեցնել համակարգիչի առջև և տալ նրան համացանցից վերցված առավել բարդ հանձնարարություններ:

•             Նորային կարելի է տալ նախագծային աշխատանք ինքնուրույն կատարելու համար:

•             Ուսուցիչը կարող է խնդրել Նորային, որպեսզի նա օգնի թեման լավ չյուրացրած աշակերտին:

•             Ուսուցիչը պետք է առցանց դասեր պատրաստի Նորայի համար

  Մասնավոր դեպքի ուսումնասիրում 5. Հատուկ կարիքներ ունեցող երեխաների առաջադիմության գնահատման առանձնահատկությունները

Ուսուցչուհի Մանդիզան ասում է. «Ես պետք է գնահատեմ իմ դասարանի աշակերտների առաջադիմությունը, բայց չգիտեմ, թե ինչպես վարվեմ կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան կիսամյակային հարցաշարի պատասխանները տալ, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում, որ իրենք չներառվեն գնահատման մեջ և այդպիսով թերարժեք զգան իրենց: Ես ուզում եմ օգնել նրանց, որ իրենք ցույց տան այն ինչն արդեն գիտեն: Ծնողներն էլ ինչ-որ մի գնահատական են ակնկալում»:

Ուսուցչուհի Բարութին ասում է. «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես վարվեմ իմ նոր դասարանի աշակերտների գնահատման հարցում: Որոշ սովորողների վարքն իսկապես վատ է և բոլորովին ինձ չեն լսում ու ոչինչ չեն անում: Մի քանիսն էլ ոչինչ չեն ասում, բայց միշտ անհանգստացած տեսք ունեն: Մի քանիսն էլ անընդհատ բղավում և օգնություն են խնդրում, երբ հանձնարարություն են կատարում: Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես սկսեմ օգնել նրանց ու գնահատել նրանց աշխատանքը»:

Ես չեմ պատրաստվում ասել, թե ինչ եմ առաջարկել այս երկու ուսուցչուհիներին անել: Առաջարկում եմ հոդվածիս ընթերցողներին գրել իրենց առաջարկությունները «Կարծիքներ» բաժնում: Այս շատ նուրբ հարցի մի յուրօրինակ քննարկում եմ ակնկալում: Ավելին` ակնկալում եմ վերը նշված բոլոր մասնավոր դեպքերի վերաբերյալ մեր կրթահամալիրի դասավանդողների մանկավարժական լուծումները: Մաթեմատիկա, մայրենի թե օտար լեզու` նշանակություն չունի: Բոլորն էլ մանկավարժական խնդիրներ են: Մենք պետք է հիշենք, որ նրանք մեր կողքին են և մեր ամենամեծ հոգատարության կարիքն ունեն:

3-րդ պարապմունք

Թեմա 3.Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:(2ժամ)

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Աշխատանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:


Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

3-րդ պարապմունքի ամփոփում

Հինգ ամենակարևոր դրույթները

7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

Կարևոր եմ համարում այս դրույթը, որովհետև ճիշտ կազմակերպելու դեպքում հատուկ կարիքով սովորողը հեշտ կներառվի ուսման մեջ:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.

1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ) (Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),

Ամենակարևոր դրույթներից մեկն է, որովհետև այստեղ է երևում հատուկ վերաբերմունքը անհատական ուսումնական պլանը:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

Կարևոր է, որովհետև աշխատանքը վերահսկելի է դառնում:

Առաջարկ. Լավ կլինի, որ այս գրառումը ծնողին նույնպես ուղարկվի:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:

Կարևոր եմ համարում, որովհետև ծնողը տեղյակ է լինում իր երեխայի հետ տարված աշխատանքի և արդյունքների մասին:

Առաջարկ. Գրված է և պետք է արվի:

Գործնական աշխատանք. Կարիքի գնահատում

Եթե երեխայի մոտ նկատվում է որևէ ֆունկցիայի խանգարում, ապա պետք է անհանգստանալ դրա համար և ավելի ուշադիր դիտարկում անել: Դրանից հետո երեխային տանում են տարածքային մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոն:

Փաստաթղթերը

Երեխայի ծննդյան վկայականը

Ծնողների անձնագրերի պատճենները

Երեխայի անձնական գործի պատճենը

Երեխայի առողջական վիճակի մասին փաստաթուղթը

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկը

Գնահատման գործիքը

Գնահատման գործիքը բաղկացած է 20 բաժիններից:

Օրինակ՝ գնահատում ենք մի ինչ-որ երևակայական դեպք.

Վ. Մ.-ի մանկավարժահոգեբանական գնահատումը

Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց – մասամբ է ըմբռնում և մասամբ է կատարում դրանք:

Հարմարեցման կարողություն – նոր միջավայրում դժվարությամբ է հարմարվում կամ էլ չի հարմարվում:

Մասնակցել և ակտիվ լինել – չի ցանկանում մասնակցել որևէ միջոցառման

Ինքնասպասարկում – կարողանում է հագնել շորերը, բայց դժվարանում է կոշիկների շնորոքը կապել, ինքնուրույն ուտում է և ափսեն դնում է լվացարանի մեջ:

Խոշոր մոտորիկա , տեղաշարժում – ինքնուրույն տեղաշարժվում է, վազում է

Մանր մոտորիկա դաստակի և ձեռքերի գործածում- որոշ բաներ կարողանում է անել, իսկ որոշ բաներ էլ չի կարողանում: Կարողանում է մատների մեծ արագություն և կողմնորոշում պահանջող համարկարգչային խաղեր խաղալ:

Ուշադրություն – թվում է, որ ուշադիր չէ, բայց որոշ իրեն հետաքրքրող երևույթների նկատմամբ ուշադիր է:

Հիշողություն – երբեմն զարմացնում է իր հիշողությամբ: Երբ մի վայրով անցնում ենք, ասում է նախադասություններ, որոնք լսել է այդ վայրում, կամ էլ վաղուց մահացած տատիկն է ասել իրեն:

Հաղորդակցում – հարցերին չի պատասխանում, կամ էլ կրկնում է նույն հարցը: Հնարավոր է պատասխանի, եթե հարցը երկու կամ երեք անգամ է տրվում: Երբեմն նույն նախադասությունը մի քանի անգամ է ասում:

Ընտրություն կատարելու կարողություն – կարողանում է ընտրություն կատարել ուտելիքների մեջՙ

Կուլՙ տալու կարողություն հանգիստ կուլ է տալիս:

Կարդալու կարողություն – կարողանում է տառերով և վանկերով դանդաղ կարդալ:

Գրելու կարողություն – Ինչպես կարդում է, այնպես էլ գրում է:

Խոսելու կարողություն – կրկնում է նույն նախադասությունները: եթե մի որևէ բան չի ուզում, ասում է «Չես ուզում» : Երկրորդ դեմքով է նախադասություն ասում՝ մեծ մասամբ կրկնելով հարցը:

Մեքենայով փոխադրվել – Որևէ խնդիր չկա:

Համայնքի մատչելիություն – տեղանքում լավ է կողմնորոշվում: Չի կորցնի ճանապարհը:

Ապահովության դատողություն – Մասամբ   

4-րդ պարապմունք.

Ներառող դասավանդում.

Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ,

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարություննեը: Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ,

Աշխատանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմնական սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

4-րդ պարապմունքի ամփոփում

Համատեղ դասավանդման գլխավոր առավելություններից մեկն այն է, որ սովորողների կրթական պահանջների բավարարումը ավելի արդյունավետ է լինում: Այն սովորողները, ովքեր ունեն ուսումնառության որոշակի դժվարություններ, միաժամանակ չեն ստանում հատուկ մանկավարժի կամ այլ աջակցող մասնագետների ծառայություններ, շահում են համատեղ դասավանդման ժամանակ կիրառվող մեթոդների բազմազանությունից: Հաջորդ առավելությունն այն է, որ սովորողը ակտիվ ներգրավվում է դասապրոցեսին:

Համատեղ դասավանդման թերությունը այն կարող է լինել, որ դասավանդողը, օգնող ուսուցիչը չկարողանան ճիշտ կազմակերպել դասը:

Կարդալով Արևիկ Բաբայանի «Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև հոդվածը՝ կարող եմ ասել, որ, իրոք, դասարանում շատ հաճախ կարիք է լինում հոգեբանի, հատուկ մանկավարժի ներկայությունը: Այդպես շատ տարաբնույթ խնդիրներ են լուծում ստանում: Դասարանում ստեղծվում է խաղաղ, ներդաշնակ մթնոլորտ ուսումնառության համար, իսկ հատուկ կարիքով սովորողն էլ հեշտությամբ ներառվում է դասապրոցեսին:

5-րդ պարապմունք

Թեմա 5.Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթահան ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում

Ուսումնասիրության նյութեր

 Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում, Վարդան Կարապետյան

Ներառականությունը՝ կենսական արվեստ, Ռիմա Երեմյան

Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն,  Ռիմա Երեմյան

Չկա ներառականություն, չկա մանկավարժություն, Մարիետ Սիմոնյան

Չկորցնել հին ներդաշնակությունը նոր առօրյայում, Մարիննա Գևորգյան

Աշխատանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում: 

5-րդ պարապմունքի ամփոփում

ԱՈՒՊ-ին վերաբերող 5 նկատառում

  1. Կարևոր եմ համարում «Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը» ըստ դասավանդողի և ըատուկ մասնագետի:

Շատ կարևոր է բացահայտել հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերը, հետաքրքրությունները և նրա համար կազմել անհատական ուսումնական պլան, դասացուցակ:

  • Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի թույլ կողմերը:

Կարծում եմ, որ այս կետը նույնպես կարևոր է, որպեսզի սովորողին անհարկի չտանջեն դպրոցում:

  • Ֆունկցիաների կատարողականության մակարդակները

Այս կետը կարծես լրացնում է իմ առաջին նշված կետերը:

  • Կրթական հատուկ կարիք ունեցող երեխաների գնահատումը

Կարևոր է, որ այս կետի գնահատման գործիքները կիրառեն երեխայի հետ լավ ծանոթանալուց հետո, տևական դիտարկումներ անելուց հետո:

  • Առարկայական ծրագրեր

Կարևոր է, որ յուրաքանչյուր սովորողի համար առարկայական դասավանդողը կազմի առանձին առարկայական ծրագիր՝ հաշվի առնելով տվյալ սովորողի ուժեղ և թույլ կողմերը, գնահատումը:

Ընդունելի չէ, երբ սովորողը ամբողջ դասի ընթացքում որևէ կերպ չի ներառվում ուսումնական գործընթացին: Առանձին կազմված ծրագիրը կօգնի ներառել հատուկ կարիքով սովորողին ուս. գործընթացի մեջ:

6-րդ պարապմունք

 Թեմա 6.Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում

Սովորող-սովորեցնող նախագիծՈւսումնական ճամփորդություններՈւսումնական ճամբարներԽմբային աշխատանքներՀամագործակցային նախագծերԸնտանեկան նախագծեր
Ուսումնասիրության նյութեր
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգԱմառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

Աշխատանք

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա ԳանջալյանԱնհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան
 

6-րդ պարապմունքի ամփոփում

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան       Յուրա Գանջալյան

Այլոց փորձի հետաքրքիր ուսումնասիրություն է: Հետաքրքիր է, որ հոդվածում տրված են հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները:

  •  Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Այս ընդհանրությունների հիման վրա էլ առաջարկվում է նրանց ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:         

Հետաքրքիր է, թե արդյոք այլոց փորձի այս ուսումնասիրությունը կարդացել են մեր կրթահամալիրի դասավանդողները և եթե կարդացել են, կիրառու՞մ են այդ առաջարկությունները իրենց ամենօրյա աշխատանքում:

Մի հետաքրքիր առաջարկություն էլ գտա այս ուսումնասիրության մեջ՝ «Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով»:

Հոդվածի յուրաքանչյուր նախադասություն կարևոր մանկավարժական մոտեցման մասին է խոսում: Օրինակ՝՝

Բանավոր հաճախակի հուշեք

Օգտագործեք դիդակտիկ նյութեր, 

 Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր

Պետք է սովորեցնել նրանց սոցիալական հմտություններ (ձեռք բարձրացնելը, հերթով մի բան ասելը)

Ուշադրություն պետք է դարձնել սովորողի ուժեղ և թույլ կողմերի վրա

Այլոց փորձի այս ուսումնասիրության մեջ տեղ է գտել նաև օժտված երեխաների ուսուցման մասին հետաքրքիր մտքեր:

7-րդ պարապմունք

Թեմա 7.Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ

Ինքնակրթություն

Ուսումնասիրության նյութեր

Ուսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Քնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթը

Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան

Համընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան

Աշխատանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s