1.Երաժշտական— համագործակցային նախագծի մեկնարկ. «Ներկայացնում ենք Նոր տարվա և Սուրբ ծննդյան երգերի շարք»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ
Նպատակը՝ սովորողները դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել
անգլերեն ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք:
Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար
տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան
երգերին համապատասխան պարագաներ, որոնք կրելու—ներկայացնելու են համերգ—ներկայացման ժամանակ:
Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրաբթին:
2.Նախագիծ. Իմ օրը/My Day
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց օրը նկարագրելու, ներկայացնելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում տրվում է օրվա նկարագրության մի տեքստ՝ բոլոր անհրաժեշտ բառերով և բառակապցություններով ու լեզվական նյութով: Սովորողները կազմում են որքան հնարավոր է շատ նախադասություններ տվյալ բառերով և բառակապակցություններով՝ ներկայացնելով իրենց օրը:
Արդյունքը՝ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր օրը: Տեսանյութին կից նաև՝ գրավոր պատումը: Աշխատանքները թողարկվում են սովորողների բլոգներում:
3.Հաղորդակցական նախագիծ.
Eating out
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ: