Ժամանակահատվածը՝ հունվարի 9-ից մինչև հունվարի 30-ը
Ճամբարականներ՝ 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողներ
Ջոկատավարներ՝ Աննա Գանջալյան, Անահիտ Հովսեփյան
1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:
Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:
Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:
2.My English-Armenian One Word Explanatory Dictionary/Իմ անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը
Համագործակցային նախագիծ
Նախագծի համակարգողներ՝ Աննա Գանջալյան՝ անգլերենի դասավանդող, Անահիտ Հովսեփյան՝ մայրենիի դասավանդող
Ժամանակահատվածը՝ հունվարի 9-ից 31-ը
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի ճամբարականներ
Նպատակը՝ յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը, որի շնորհիվ սովորողը ձեռք է բերում.
- միևնույն բառը անգլերեն և հայերեն բացատրելու կարողություն
- խթանում է սովորողի երևակայական մտածողությունը
- ձեռք է բերում բառը նկարագրող, բնութագրող հավելյալ բառապաշար
Ընթացքը՝ ճամբարային օրերին յուրաքանչյուր սովորող փորձում է անգլերենի այբուբենի բոլոր տառերով տալ մեկական բառերի իրենց բացատրությունները անգլերեն և հայերեն՝ ներկայացնելով այն PowerPoint ծրագրով, որտեղ յուրաքանչյուր սահիկում կցում է նաև համապատասխան նկար:
Ակնկալվող արդյունքը՝ յուրաքանչյուր սովորողի կողմից ստեղծված իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը PowerPoint ծրագրով, որը կհրապարակվի և՛դասավանդողի, և՛սովորողի բլոգում:
3.Երաժշտական համագործակցային նախագիծ.
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների ճամբարականներ
Նպատակը՝ սովորողները հունվարյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել
անգլերեն երգ-բեմադրություն
Նախագծի ընթացքը՝ ճամբարականները սովորում են երգի բառերը, որից հետո հետաքրքիր բեմական շարժումներ մտածում և փորձում շարժումներոը ցույց տալով երգել: Համագործակցելու ենք երաժշտության ուսուցիչ՝ Մարիամ Մնացականյանի հետ: Փորձելու ենք երգել դաշնամուրային նվագակցության տակ:
Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է հունվարյան օտարալեզու մեդիաուրաբթին:
4.Թումանյանական օրերին ընդառաջ՝ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների ճամբարականներ
Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով.
Ակնկալվող արդյունքը՝
Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսը կներկայացվեն դասարանական բեմադրություն-ներկայացումներով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում:
4. Ճամփորդություններ.
.Ռազմամարզական ձմեռային խաղեր Սևաբերդում/ըստ հայտի/
.Չմշկասահք Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում/ըստ հայտի/
Ճամփորդություն 1
Ճամփորդության վայրը՝ -Գեղասահքի մարզադպրոց
Ճամփորդության մասնակիցներ՝5.1 և 5.2 դասարանների ճամբարականներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Աննա Գանջալյան, Ասյա Գալստյան, Մարիամ Մարտիրոսյան, Վիկա Հովսեփյան, մարզիչ՝ Լյովա Սարգսյան
Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 13:00
Ճամփորդության նպատակը՝ գեղասահք, ձմեռային խաղեր, ձմեռային մարզական ստուգատես
Անհրաժեշտ պարագաներ՝ ճամփորդական պայուսակ, տաք հագուստ, ջուր, թվային միջոցներ:
Չենք մոռանում գլխարկի և ձեռնոցների մասին:
Վարորդը՝ մեքենան՝ , նստատեղերի քանակը՝
— Հովիկ Քիշմիրյան, 077 577683, 60LD077
— Սամվել Սերոբյան, 099 733677, 60DA077
Ֆինանսական նախահաշիվ
Վարորդին վճարվող գումար՝ 5000 դրամ
Սահադաշտի տոմսի արժեք՝ յուրաքանչյուր սովորողը 1500 դրամ
Ուսուցիչների մուտքը՝ անվճար
Յուրաքանչյուր սովորող ճամփորդության համար վճարում է դրամ 1900 դրամ:
Մասնակիցներ՝ 5.1 դասարան
Անգելինա Մկրտումյան
Էրիկ Վանյան
Վահան Արուշանյան
Նարեկ Սարգսյան
Ռաֆայել Բաղիրյան
Կարինա Բալասանյան
Գրիգոր Բաղդասարյան
Արփինե Հակոբյան
Արսեն Դալլաքյան
Դանիել Թումասի
Վահագն Գրիգորյան
5.2 դասարան
Էլինա Բալաբանյան
Աֆինա Մկրտիչյան
Ալիսա Մկրտչյան
Եվա Սուվարյան
Ռոբերտ Հակոբյան
Ալֆրեդ Գրիգորյան
Գայանե Մխոյան
Արիանա Մարգարյան
Աշոտ Արշալուսյան
Խորեն Հարությունյան
Էմանուել Ռշտունի
Սոնա Մանուկյան
Ալեքս Սահակյան