Ուսումնական գարուն․ ընտանեկան նախագծեր

Ժամանակահատվածը՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը

1․Անգլերենը մեր տանը․ մասնակիցներ՝ 1-ից 3-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը, տունը, սենյակը, ընտանի կենդանին ներկայացնելու կարողություն:

Նախագծի ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստում են տեսանյութեր, որտեղ ներկայացնում են  իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները, սենյակը, վայրի ևընտանի կենդանիները….

Արդյունքը.  ուրախ տեսաֆիլմեր՝ հրապարակված դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

2․Հաղորդակցական ընտանեկան նախագիծ․  Describing people/նկարագրել մարդկանց

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները լսում են երկխոսությունը, սովորում նոր բառերն ու արտահայտությունները, որից հետո դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր կամ ռադիոնյութեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

3․Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Jack and the beanstalk

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

4.My Info Planet/Իմ տեղեկատվական մոլորակը․ շուրջտարյա ընտանեկան թարգմանական նախագիծ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ: 

Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները, 

որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ

նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:

Գարնանային մանկավարժական ճամբար

<<Ուսումնական գարուն>> ընտանեկան նախագծեր

Անհատական աշխատաժամանակ

Մարտի 27

9։00-9։20 ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզում

9։20-11։00 միջավայրի խնամք, բարեկարգում, պահարանի ռեստարվացիա, մուտքի աստիճանների ներկում, ներսի աստիճանների ներկում. պատասխանատու՝ Մարիամ Մարտիրոսյան

11։00-12։20 <<Ուսումնական գարուն>> ընտանեկան նախագծերի մշակում

12։20-12։50 ընդմիջում, քայլք Մայր դպրոց

13։00-14։00 հավաք-սեմինար նախագծային խմբերով․ վայրը՝ Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

Մայիսյան հավաքին ընդառաջ.

Ուսումնական ճամփորդությունների նախագծերի կոնկրետ մշակումներ.

Մարտի 28

9։00-9։20 ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզում

9։20-11։00 միջավայրի խնամք, բարեկարգում, պահարանի ռեստարվացիա, մուտքի աստիճանների ներկում, ներսի աստիճանների ներկում. պատասխանատու՝ Մարիամ Մարտիրոսյան

11։00-12։20 կաբինետի մաքրում

12։20-12։50 ընդմիջում, քայլք Մայր դպրոց

13։00-14։00 հավաք-սեմինար նախագծային խմբերով․ վայրը՝ Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

Սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. Ելքի նախագծեր

Մշակում, քննարկում. «9-րդ դասարանի սովորողների անգլերենի ավարտական քննության լրամշակված հեղինակային մոտեցումները. 9-րդ դասարանի ելքի ստուգատես» Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Նունե Այդինյան

Մարտի 29

9։00-9։20 ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզում

9։20-11։00 միջավայրի խնամք, բարեկարգում, պահարանի ռեստարվացիա, մուտքի աստիճանների ներկում, ներսի աստիճանների ներկում. պատասխանատու՝ Մարիամ Մարտիրոսյան

11։00-12։20 բլոգավարություն, մատենավարություն․ <<Ուսումնական գարուն>> ընտանեկան նախագծեր

12։20-12։50 ընդմիջում, քայլք Մայր դպրոց

13։00-13։45 հավաք-սեմինար նախագծային խմբերով․ վայրը՝ Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

1.Քննարկում. «Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները»

2.Մշակումներ Իրականացվող ուսումնական նախագծերի ձևակերպումները ըստ նոր պահանջների: Ներկայացնում են դասավանդողները

13։45-14։45  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, ընդհանուր ժողով

Մարտի 30

9։00-9։20 ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզում

9։20-11։00 միջավայրի խնամք, բարեկարգում, պահարանի ռեստարվացիա, մուտքի աստիճանների ներկում, ներսի աստիճանների ներկում. պատասխանատու՝ Մարիամ Մարտիրոսյան

11։00-12։20 բլոգավարություն․ մարտ ամսվա ամփոփում

12։20-12։50 ընդմիջում, քայլք Մայր դպրոց

13։00-14։00 հավաք-սեմինար նախագծային խմբերով․ վայրը՝ Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

Քննարկում, մշակում. «Սովորող-սովորեցնող» նախագծերի համապատասխանությունը կարգին. ներկայացնում են դասավանդողները

Մարտի 31

Աշխատելու եմ հեռավար և անցնելու եմ, սոցփաթեթի շրջանականերում, բուժզննման։