Դիջիթեք 2023 ստուգատեսի շրջանակներում՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների սովորողները մեկ նախագծի շուրջ. «My Info Planet»/Իմ տեղեկատվական մոլորակը

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Տեսանյութը՝ Հայկուհի Հովհաննիսյանի