3-րդ դասարանի սովորողներ
Լրացուցիչ պարապմունքներին կատարում եմ շտկողական աշխատանքներ՝ առաջնորդվելով «Իմացումի հրճվանք» անգլերենի կրթական ծրագրով։ Ստորև առանձնացնում եմ 3-րդ դասարանի սովորողների համար ծրագիրը։
Անգլերենի ուսուցման նպատակը
1-3-րդ դասարաններում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:
1-3-րդ դասարաններում անգլերենի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։
Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները
Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից ուսպարապմունքներն անցկացվում են անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու արտահայտություն՝ անընդհատ գործածելով ու կրկնելով դրանք: Դասարանում կատարվող բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվում են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս հստակ գիտակցում է, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչություն-ընթերցումը սկսվում է 2-րդ դասարանի ուսումնական 3-րդ շարջանից: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր գործունեությունների շնորհիվ (համակարգչի ստեղնաշարով աշխատանք, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:
Երկրորդ դասարանի ուսումնական 3-րդ շրջանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ: Երկրորդ դասարանում սովորողն աստիճանաբար կարողանում է ընթերցել այն բառերը, արտահայտությունները և նախադասությունները, որոնք ծանոթ են իրեն դեռ առաջին դասարանից:
3-րդ դասարան
- Զարգացվում է սովորողի լսելով հասկանալու (ունկնդրելու) հմտությունները
Սովորողը
- Հասկանում է իրեն ծանոթ թեմաներով հնչող պարզ խոսքը (դասավանդողի խոսքը, ձայնագրություններ, տեսահոլովակներ, )
- Զարգացվում են սովորողի խոսելու հմտությունները
Սովորողը շատ կարճ բառերով և նախադասություններով տեղեկություններ է հաղորդում իր, իր բնակության վայրի, ընտանիքի անդամների, դպրոցի, տան և իր սենյակի մասին,
- Զարգացվում է սովորողի ընթերցելով հասկանալու կարողությունները
Սովորողը կարողանում է ընթերցելով հասկանալ ծանոթ թեմաներով պարզ տեքստեր իր շրջապատի, առօրիայի, կենդանիների, սննդի մասին:
- Զարգացվում է սովորողի գրելու կարողությունները
Սովորողը կարողանում է մոտ 40 բառի սահմաններում կազմել գրավոր տեքստ իր, իր ընկերների, ընտանիքի անդամների և դպրոցի մասին:
- Ընդլայնվում է սովորողի բառապաշարը։
- Սովորողը կարողանում է կիրառել իր ստացած լեզվական կարողությունները համապատասխան իրավիճակներում:
- Զարգացվում է սովորողի ՏՀՏ կարողությունները (համակարգիչ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)
- Սովորողը ինքնուրույն բացում է անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում առաջադրանքներ,
- կարողանում է լուսանկարել, ձայնագրել և մի նոր նյութ ներբեռնել, համակարգիչում,
- կարողանում է էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
- Սովորողը յուրացնում է քերականական անհրաժեշտ տարրեր խոսքային նմուշների միջոցով (հոգնակի և եզակի թվով գոյականներով նախադասությունների կազմումը, ցուցական դերանունների this-these, that-those ձևերի օգտագործումը, Simple Present բայական ժամանակաձևով պարզ նախադասությունների կազմումը և օգտագործումը հաստատական, հարցական և ժխտական ձևերով, there is – there are ձևերի օգտագործումը, a և the հոդերի օգտագործումը)
4-րդ դասարանի սովորողներ
Ջորջ Հովհաննիսյան
4-րդ դասարանի սովորողների հետ լրացուցիչ պարապմունքներին նույնպես կատարում եմ շտկողական աշխատանքներ՝ առաջնորդվելով 4-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրով։ Ստորև ներկայացնում եմ 4-րդ դասարանի առարկայական ծրագիրը։
Առարկայի ուսուցման նպատակը
Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.
Ունկնդրումը՝
- ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները,
- հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
- լսել և հասկանալ նախօրոք բանավոր մշակված խոսքը, որը կարող է պարունակել մեկ-երկու անծանոթ բառ։
Խոսելը՝
- վարել փոքր երկխոսություններ ծանոթ թեմաների շուրջ,
- փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
- հարցերով, խնդրանքով դիմել զրուցակցին և տալ դրանց պատասխանները։
Ընթերցելը՝
- ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
- կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
Գրելը՝
- կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով սովորած բառերը,
- գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ,
- լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։
Ծրագրի խնդիրները
Զարգացնել խոսելու հմտությունները. ծանոթ թեմաների շուրջ կարճ երկխոսությունների վարում, քննարկումների ժամանակ կարծիքների արտահայտում:
Զարգացնել գրելու հմտությունները. Կարճ պատմությունների հորինում, թարգմանությունների կատարում՝ տեղադրելով դրանք բլոգներում:
Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
Զարգացնել ընթերցելու և ունկնդրելու հմտությունները. սովորողների տարիքին համապատասխան ֆիլմերի և մուլտֆիլմների դիտում, աուդիոնյութերի ունկնդրում, համապատասխան լեզվական մակարդակի տեքստերի ընթերցում՝ հասկանալով դրանց ընդհանուր իմաստը:
Զարգացնել սովորողի իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
Միջառարկայական կապերի ստեղծում և համագործակցային նախագծերի իրականացում (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ):
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն լուսանկարներ անել և ձայնային ֆայլերով պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
Ուսումնական տարվա վերջում լրացուցիչ դասընթացի սովորողը ձեռք է բերում հետևյալ լեզվական կարողությունները
Ունկնդրելու և ընկալելու կարողությունները
Հասկանաում է առօրյա, այդ թվում՝ դպրոցական պարզ, բազմաքայլ հրահանգները։
Հասկանում է ծանոթ թեմաներով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։
Ընթերցելու կարողությունները
Կարդում և հասկանում է պարզ հրահանգներ, հաղորդագրություններ, հայտարարություններ, բացիկներ, պաստառներ։
Կարդալ և հասկանում է ծանոթ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը, հիմնական բովանդակությունը։
Խոսելը (մենախոսություն և փոխներգործություն)
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում է շրջապատը։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով ներկայացնում է իր առօրյան։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով վերարտադրում է ծանոթ թեմաներով տեքստերի հիմնական բովանդակությունը (սպորտ, առողջ ապրելակերպ, տարվա և օրվա եղանակ, արձակուրդ և այլն)։
Պարզ բառերով և կառույցներով արտահայտում է իր համաձայնությունը և անհամաձայնությունը:
Հարցնում և հայտնում է տեղեկություններ առարկաների թվի, քանակի, արժեքի և այլնի մասին:
Գրելու կարողությունները
Գրում է կարճ բացիկներ, նամակներ, հաղորդագրություններ:
Կազմում է գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին:
Գրավոր նշում է, ամսաթիվը, ժամը, գործողության վայրը:
Քերականություն
- Simple Present բայական ժամանակաձևը և նրա ուղեկցող մակբայները (always, usually sometimes, never)
● Ածականների համեմատական և գերադրական աստիճանները
● to be բայի անցյալի ձևերը
● կանոնավոր բայերի անցյալի ձևերի կազմությունը
● Որոշ ամենատարածված անկանոն բայերի անցյալի ձևերը
● Ժամանակի նախդիրները in/on/at
● Present continuous – ներկա շարունակական բայական ժամանակի կիրառությունը