Նպատակը՝ յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը, որի շնորհիվ սովորողը ձեռք է բերում.
միևնույն բառը անգլերեն և հայերեն բացատրելու կարողություն
խթանում է սովորողի երևակայական մտածողությունը
ձեռք է բերում բառը նկարագրող, բնութագրող հավելյալ բառապաշար
Ընթացքը՝ ճամբարային օրերին յուրաքանչյուր սովորող փորձում է անգլերենի այբուբենի բոլոր տառերով տալ մեկական բառերի իրենց բացատրությունները անգլերեն և հայերեն՝ ներկայացնելով այն PowerPoint ծրագրով, որտեղ յուրաքանչյուր սահիկում կցում է նաև համապատասխան նկար:
Ակնկալվող արդյունքը՝ յուրաքանչյուր սովորողի կողմից ստեղծված իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը PowerPoint ծրագրով, որը կհրապարակվի և՛դասավանդողի, և՛սովորողի բլոգում:
Դիջիթեք 2023 ստուգատեսի շրջանակներում՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների ճամբարականները մեկ նախագծի շուրջ. «My Info Planet»/Իմ տեղեկատվական մոլորակը
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:
Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:
Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:
Ճամբարային օրերի ընթացքում Արևմտյան դպրոց պարտեզի 5-րդ ջոկատը թարգմանեց և ներկայացրեց հետևյալ նյութերը.