Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում

Ուսումնամարզական ճամբարի 1-ին շաբաթվա ամփոփում

Ուսումնամարզակն ճամբարի 2-րդ շաբաթվա ամփոփում

Ուսումնամարզական ճամբարի 3-րդ շաբաթվա ամփոփում

Աշխտանք հեռավար սովորողների հետ:

Մենթորական աշխատանք

My Info Planet/«Իմ տեղեկատվական մոլորակը» ուսումնական բլոգի վարում

1.Interesting facts about cats/Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Գրիգոր Բաղդասարյան

2.Black Bears/Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներ՝ Արփի Ալավերդյան և Նռանե Անտոնյան

3.Hippos/Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներ՝Յաննա Բաղդասարյան և Մարիա Հովհաննիսյան

Հեղինակային կրթական ծրագրի կամավոր ատեստավորման իմ հանրային ներկայացումը, որը տեղի ունեցավ հունվարի 26-ին, ժամը՝ 14:30, Ավագ դպրոցի ընթերցասրահում:

Անգլերենի հունվարյան ֆլեշմոբ: Հարավային դպրոց-պարտեզից մասնակցել է 80 սովորող:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում. 2022-2023 ուստարի

Սեպտեմբեր

  1. Հեքիաթապատում-ներկայացումներ. 3-րդ դասարանի սովորողներ
  2. Հաղորդակցական ընտանեկան նախագիծ. 4-5-րդ դասարանների սովորողներ
  3. «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում սովորողների բլոգներում
  4. Թարգմանական նախագիծ. My Info Planet/ Importance of water-Ջրի կարևորությունը
  5. Հեռավար սովորողների հետ աշխատանք
  6. Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Հոկտեմբեր

1.«My First Steps in English – Մեթոդական ուղեցույց

2.Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

3.Ուսումնական աշուն. ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ/5-րդ դասարանների սովորողներ

4.Ուսումնական աշուն. ընտանեկան նախագծի ամփոփում/1-ին դասարանների սովորողներ

5.Ուսումնական աշուն. ընտանեկան հաղորդակցական նախագծի ամփոփում/4-րդ դասարանների սովորողներ

6.Ուսումնական աշուն. «Մեր բնակարանը» ընտանեկան նախագծի ամփոփում/3-րդ դասարանների սովորողներ

7.My Info Planet/ուսումնական կայք-էջի սպասարկում/.Oceans/Օվկիանոսներ

8.Մենթորական աշխատանք

9.Կրթահամալիրային տոնին ընդառաջ՝ «Պապն ու շաղգամը» եռալեզու հեքիաթ-բեմադրություն

10.4-5-րդ դասարաններում գնահատման իմ ձևը

11.«Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցական միջոց կրտսեր դպրոցում» հետազոտական աշխատանք

12.Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

13.Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ/սովորողների աշխատանքների արդյունքները

14.Հեռավար սովորողների հետ աշխատանք

Նոյեմբեր

1.Մխիթար Սեբաստացու օրեր. թարգմանական նախագիծ՝ My Info Planet

Sharks/Շնաձկներ

Horses/Ձիեր

2.Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի արդյունքները

3.Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

4.Հեղինակային կրթական ծրագրի կամավոր ատեստավորման համար դասավանդողի փաթեթ

5.Հաղորդակցական նախագիծ. Eating out/5-րդ դասարանի սովորողներ

6.My Day/Իմ օրը նախագծի ամփոփում/3-րդ դասարանի սովորողներ

7.Մենթորական աշխատանք.նոյեմբեր

8.Հեռավար սովորողների հետ աշխատանք.նոյեմբեր

Դեկտեմբեր

Լուսյեր, գույներ, ղողանջներ

1.A letter to Santa/Նամակ Ձմեռ պապիկին/3-րդ դասարանների սովորողներ

2.The New year in my family/«Ամանորը իմ ընտանիքում» նախագծի ամփոփում/4-րդ դասարանի սովորողներ

3.The New year in different countries/«Ամանորը տարբեր երկրներում» նախագծի ամփոփում/5-րդ դասարանների սովորողներ

4..Հեռավար սովորողների հետ աշխատանք.դեկտեմբեր

5.My Info Planet/

Hummingbirds/Կոլիբրիներ

Cats/Կատուներ

6.Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»

7.«Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ներկայացում

8.Մենթորական աշխատանք.դեկտեմբեր

9.Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները.

10.Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

11.Ճամփորդություն

2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություն

1-ին ուսումնական շրջանի ամփոփում

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում. ձմեռային ուսումնամարզական ճամբար

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում. մայիսյան հավաք

4-րդ ուսումնական շրջանի ամփոփում. ամառային ուսումնական ճամբար

Աշխատանք հեռավար սովորողների հետ. 2021-2022 ուսումնական տարի

Անգլերենի ամենամյա ֆլեշմոբ. 2021-2022 ուսումնական տարի

Մանկավարժական հոդված.«Future English – Ապագա անգլերեն» վերապատրաստման ծրագիրը՝  կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածման յուրահատուկ հարթակ

Անգլերենի ուսուցիչների հնգօրյա վերապատրաստման ծրագիր՝ ըստ կրթահամալիրում անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումների. կրտսեր դպրոց

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լրամշակում. անգլերեն

Ուսումնական ճամփորդություններ. 2021-2022 ուսումնական տարի

Ուսումնական ամառ 2022

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում. ձմեռային ուսումնամարզական ճամբար

Ջոկատավարներ՝ Աննա Գանջալյան, Սուսաննա Հայրապետյան

Ջոկատի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ուսումնամարզական ճամբարին իրականացրել ենք 2 ճամփորդություն.

1.Ճամփորդություն դեպի Գեղասահքի մարզադպրոց.

2.Ճամփորդություն դեպի Սևաբերդ.

Թումանյանական օրերին ընդառաջ՝ կարդացինք Թումանյանի հեքիաթները անգլերեն

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Թումանյանի հեքիաթների դասարանական բեմադրություն-ներկայացումներ, որոնք կհրապարակվեն դասավանդողի և սովորղի բլոգներում:

Black Kiddy

 Համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները հունվարյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել անգլերեն Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան երգերին համապատասխան պարագաներորոնք կրելուներկայացնելու են համերգներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է հունվարյան օտարալեզու մեդիաուրաբթին:

Անգլերենի հունվարյան ճամբարային ֆլեշմոբ. Հարավային դպրոցից մասնակցեց 100 սովորող.

Հունվարյան ճամբարային նախագծերով աշխատանք հեռավար սովորողների հետ:

1-ին ուսումնական շրջանի ամփոփում

1.Հաղորդակցական ընտանեկան նախագծի արդյունքները. «Ուտելիք պատվիրելը մանկական սրճարանում»

2.Ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ

3.«Անգլերենը մեր տանը» նախագծի ամփոփում

4.Շարունակում ենք 5-րդ դասարանի սովորողների հետ մեր շուրջտարյա նախագիծը. «My Info Planet»

Spiders-Սարդեր

5.Լույսեր, գույներ, ղողանջներ. դեկտեմբերյան նախագծերի ամփոփում

6.Ֆլեշմոբ 2021-2022. սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկետեմբեր

7.Հեռավար սովորողների հետ աշխատանք

Վերադարձ-մուտք կրթահամալիր

Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացներին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում աշխատանքային 13 տարվա փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեցին դասընթացները, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ. այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի ու պետք է  միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերեի: Սովորեցի ու պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի ու սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իմ երեք նշանակալից ձեռքբերումներով՝

  • Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
  • Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
  • Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

 Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը

Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ անգլերենը որպես օտար լեզու ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով՝ լսելով բնագիր ձայնագրություններ: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնված առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:

Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը իր բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:   

Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը

2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս գիտելիքի միակ աղբյուրը լինելու ուսուցչի մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ Բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն՝ Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:

Մայիսի սկզբներին նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:

Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.

1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»

2. «Մարդկանց նկարագրումը»

3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

4-րդ և 5-րդ դասարանցիները ընթերցում և քննարկում են Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Ուսումնական գարուն. 3-րդ դասարանցիները ներկայացնում են նույն հեքիաթները տարբեր մեկնաբանություններով:

3-րդ դասարնցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.

1.Մեր բնակարանը/Our Flat

2.Իմ Օրը/My Day

Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»

5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն:

4-րդ դասարանցիները ներկայացնում են՝ «Ընտանեկան հեքիաթապատումներ»

Ուսումնական առաջին շրջան. հաշվետվություն.2020-2021 ուստարի

Սեպտեմբեր

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. հաղորդակցական նախագծի ամփոփում, 4-5-րդ դասարաններ

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. <<Անգլերենը մեր տանը>> նախագծի արդյունքներ.1-3-րդ դասարաններ

Սեպտեմբերյան ֆլեշմոբի 2-3-րդ դասարանների առաջադրանքների կազմում և բոլոր աշխատանքների ստուգում.

Հեռավար սովորողների աշխատանքների արդյունքներ. սեպտեմբեր-դեկտեմբեր

Հոկտեմբեր

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. ներկայանում են 3-րդ դասարանի սովորողները

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցի շրջանականերում 4-5-րդ դասարանի ովորողները մասնակցում են ընտանեկան հաղորդակցական նախագծերին

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցի շրջանակներում 4-րդ դասարանի սովորողների հեքիաթապատում-ներկայացումները.

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. <<Անգլերենը մեր տանը>> 2-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. Անգլերենը մեր տանը՝ 1-ին դասարանի սովորողների մասնակցությամբ

Հոկտեմբերյան ֆլեշմոբի 4-5-րդ դասարանների առաջադրանքների կազմում և բոլոր աշխատանքների ստուգում

Նոյեմբեր

Նախագիծ. My Info PLanet-Իմ տեղեկատվական մոլորակը. մանկական հանրագիտարան

Կարճաժամկետ հաղորդակցական նախագծի ամփոփում. Հեռախսոազրույց. 4-րդ դասարանի սովորողներ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդելով ներկա շարունակական ժամանակաձևը, հանպատրաստից հեռախոսազրույց են վարում՝ տարբեր հարցեր իրար տալով: Հիմքում՝ ներկա շարունակական ժամանակաձևն է:

Արդյունքը՝ սովորողները կազմում են հեռախոսազրույց-երկխոսություններ և տեղադրում իրենց բլոգներում:

Կարոլինա Եսայան,  Արտաշես Մինասյան, Սեդա Դանիելյան, Դավիթ Հովհաննիսյան, Հայկ Մանուկյան, Հասմիկ Մելքոնյան, Նարե Սուքիասյան, ՄԻլանա Ավետիսյան, Անի Համբարձումյան, Գոհար Մխիթարյան, Ալեք Վարդանյան, Նարեկ Առաքելյան, Արեն Մնացականյան

Մխիթար Սեբաստացու օրերին 4-րդ դասարանի մի խումբ սովորողներ ներկայացրեցին իրենց դպրոցը.

Նոյեմբերյան ֆլեշմոբին 2-3-րդ դասարանների առաջադրանքների կազմում և բոլոր աշխատանքների ստուգում

Դեկտեմբեր

Նախագիծ. The New Year in my family-Ամանորը իմ ընտանիքում

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ  դասարանի սովորողներ

Նպատակը. սովորողները ձեռք են բերում իրենց ընտանեկան ավանդական տոնը անգլերեն գրավոր և բանավոր ներկայացնելու կարողություն:

Ակնկալվող արդյունքը. անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

Կարոլինա Եսայան

Գայանե Հովհաննիսյան

Հայկ Փիլիպոսյան

Էլիզաբեթ Հակոբյան

Մանե Մարգարյան

Էվելինա Հակոբյան

Էլեն Շահվերդյան

Վազգեն Քամալյան

Ալեքս Շահվերդյան

Մերի Խաչատրյան

Մարի Ավագյան

Յազան Ալաբդալա

Արես Հակոբյան

Արամ Բադալյան

.Նախագծի ուղղվածությունը՝ երաժշտականհամագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները դեկտեմբերյան ստուգատեսին կարողանալու են ներկայացնել անգլերեն Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան երգերին համապատասխան պարագաներ, որոնք կրելուներկայացնելու են համերգներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է Հարավային դպրոց-պարտեզի ընտրությամբ գործունեության ստուգատեսին և Ամանորյա հանդեսին: Համերգ-ներկայացումը տեսաձայնագրվելու է և հրապարակվելու է դպրոց-պարտեզի ենթակայքում:

santa

3-րդ դասարանի սովորողները, իրենց անցած բառապաշարը գործածելով, անգլերենով նամակ կգրեն Ձմեռ պապին և կտեղադրեն իրենց բլոգներում:

Վահան Արուշանյան

Գրիգոր Բաղդասարյան

Վահագն Գրիգորյան

Արսեն Դալլաքյան

Արփինե Հակոբյան

Արևիկ Խաչատրյան

ՄԻշա Մաթևոսյան

Անգելինա Մկրտումյան

Նարեկ Սարգսյան

Էրիկ Վանյան

Տաիսիա Գրիկուրովա

Տիգրան Գրիգորյան

Արսինե Հակոբյան

Ռոբերտ Հակոբյան

Ալֆրեդ Գրիգորյան

Աշոտ Արշալուսյան

Գայանե Մխոյան

Նարե Զաքարյան

Արիանա Մարգարյան

Խորեն Հարությունյան

Դեկտեմբերյան ֆլեշմոբին 4-5-րդ դասարանների առաջադրանքների կազմում և բոլոր աշխատանքների ստուգում:

Հաղորդակցական անգլերենի ուսուցման իմ հաջողված նախագծերը 2017-2018 ուստարում

Սեպտեմբերդեկտեմբեր ուսումնական շրջան

Ուստարվա սկզբին իմ հիշարժան նախագիծը «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ» տեսադասի ստեղծումն էր: Տեսադասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է   կրտսեր դպրոցի անգլերենի  դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ  ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:

Հոկտեմբերին մասնակցել եմ Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքներին և թարգմանել եմ «Դպրոցական տնային առաջադրանքների դրական և բացասական կողմերը» հոդվածը:

Նույն ամսին 3-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք «My most favourite teacher» նախագիծը: Նախագծի արդյունքը կարելի է տեսնել սովորողների բլոգներում՝ Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

Ուսումնական աշուն” նախագծերի ամփոփման մեջ տեղ են գտել 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների ‹‹Անգլերենը մեր տանը›› ընդհանուր վերնագրով աշխատանքները:

4-րդ դասարանցիները աշնանային արձակուրդի ընթացքում փոքրիկ պատումներ շարադրեցին իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկեցին  իրենց բլոգներում:

5-րդ դասարանցիների աշնանային նախագծային աշխատանքը դարձավ ‹‹Մեր զբոսայգիները›› համագործակցային նախագիծը Մարիամ Քալանթարյանի հետ: Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ, երկլեզու էլեկտրոնային գրքույկ, որը հրապարակված է նաև կրթահամալիրի Մեդիագրադարանում:

Դպիրում հրապարակվել է իմ ‹‹Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով›› հոդվածը:

 

 

Ուսումնական հունվար

Դիջիթեք 2018-ին մասնակցել եմ 3 անվանակարգերով՝

Ուսումնական բաց նախագիծ

Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ

Դիջիթեքը ընտանիքում

 

Ամփոփել ենք ‹‹Ամանորը իմ ընտանիքում››  և ‹‹Ամանորը տարբեր երկրներում›› նախագծերը: Այս վերջին նախագծի աշխատանքներից կուզենայի առանձնացնել Մարկ Հովհաննիսյանի Skype-ով արված հարցազրույցը իր մորաքրոջ հետ, որն ապրում է Կանադայում և Նանե Ժամհարյանի հարցազրույցը իր տատիկի հետ, որն ապրում է Ամերիկայում:

 

Փետրվար-մայիս ուսումնական շրջան

 

‹‹Թումանյանական օրերը անգլերեն›› ընթերցումներ, Թումանյանի հեքիաթների անգլերեն ներկայացումներով տեսաֆիլմերի ստեղծում:

Նախագիծ ‹‹Սուրբ Զատիկը իմ ընտանիքում›› 5-րդ դասարանի սովորողների հետ:

‹‹Ուսումնական գարուն›› ընդհանուր վերնագրով նախագծեր 1-5-րդ դասարանցիների հետ:

 

Մայիսյան հավաքին պատրաստվում ենք ներկայացնել հետևյալ նախագծերը, որոնք այս օրերին իրականացվում են տարբեր դասարաններում՝

2-րդ դասարան – Ուսումնական նախագիծ ‹‹Իմ ընկերը››:

3-րդ դասարան – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին››

4-5-րդ դասարաններ – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Ոտելիք պատվիրելը մանկական սրճարանում››

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

  1. <<Ուսումնական աշուն>> նախագծերի ամփոփում
  2. Համագործակցային նախագծի ամփոփում. <<Մեր զբոսայգիները>>
  3. Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի կազմում(4-րդ և 5-րդ դասարաններ) և աշխատանքների ստուգում, հրապարակում:
  4. Ռադիոթողարկումներ 1.    2