Վերադարձ-մուտք կրթահամալիր

Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացներին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում աշխատանքային 13 տարվա փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեցին դասընթացները, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ. այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի ու պետք է  միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերեի: Սովորեցի ու պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի ու սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իմ երեք նշանակալից ձեռքբերումներով՝

  • Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
  • Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
  • Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

 Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը

Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ անգլերենը որպես օտար լեզու ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով՝ լսելով բնագիր ձայնագրություններ: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնված առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:

Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը իր բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:   

Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը

2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս գիտելիքի միակ աղբյուրը լինելու ուսուցչի մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ Բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն՝ Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:

Մայիսի սկզբներին նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:

Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.

1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»

2. «Մարդկանց նկարագրումը»

3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

4-րդ և 5-րդ դասարանցիները ընթերցում և քննարկում են Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Ուսումնական գարուն. 3-րդ դասարանցիները ներկայացնում են նույն հեքիաթները տարբեր մեկնաբանություններով:

3-րդ դասարնցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.

1.Մեր բնակարանը/Our Flat

2.Իմ Օրը/My Day

Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»

5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն:

4-րդ դասարանցիները ներկայացնում են՝ «Ընտանեկան հեքիաթապատումներ»

Մարտ ամսվա հաշվետվություն

1.Ուսումնական գարուն. Նախագիծ՝ «Անգլերենը մեր տանը» Educational Spring: Project «English at Home»

2.Ուսումնական գարուն. Հաղորդակցական ընտանեկան նախագիծ «Մարդկանց նկարագրումը» Educational Spring. Communicative family project: Describing people

3.Educational Spring: Presenting a Fairy Tale in different ways

4.Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

5. Անգլերենի մարտյան ֆլեշմոբի արդյունքները

6.Անգլերենի մարտյան ֆլեշմոբի 4-5-րդ դասարանների առաջադրանքների կազմում

7. Հեռավար սովորողների մարտյան աշխատանքների արդյունքները:

3-րդ ուսումնական շրջան. Փետրվարյան նախագծերի ամփոփում

1.Նախագիծ. Անգլերենը մեր տանը. Shopping /մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

2.Ուումնական նախագիծ. Մեր բնակարանը/Our Flat/մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

3.Ուսումնական նախագիծ. Իմ օրը/My Day/մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

4.Ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ/մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

5.Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»/մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

6.Փետրվարյան ֆլեշմոբի արդյունքներ

7.Հեռավար սովորողների աշխատանքների փետրվարյան ամփոփում/մասնակցել է 11 հեռավար սովորող

8.Մասնակցություն Թումանյանական մեդիաուրբաթին: 5-րդ դասարանի սովորողները անգլերեն ներկայացրեցին <<Կիկոսի Մահը>> հեքիաթից հատվածներ:

Ռադիոնյութեր

1.A Radio Report/Tumanyan and we/ The Death of Kikos

2.A radio report about Hovhannes Tumanyan

Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում

Ջոկատավար՝ Աննա Գանջալյան

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողներ

Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում. հունվարի 11-15

1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարաններ

Նպատակը՝ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները կարող են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզներում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ և ներկայացնում նախագիծը ու պատմում իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Նախագծի ամփոփում

2.Նախագծի ուղղվածությունը՝ սովորող-սովորեցնող բաղադրիչը ուսումնական ճամբարում. նախագիծ «Իմ գիտելիքը՝ կրտսեր ընկերոջս»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի առաջին և 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ձևավորվում է փոխադարձ սիրո վրա հիմնված մթնոլորտ տարատարիք երեխաների միջև: Առաջին դասարանցիները ամրապնդում են գույներ, մրգեր, տարբեր առարկաներ ու կենդանիներ նշանակող բառերը և որոշ պարզագույն լեզվական կառուցվածքներ: 4-րդ դասարանցիները ձեռք են բերում ինքնավստահության և սեփական անձի նկատմամբ կարևորության զգացում:

Նախագծի ընթացքը՝ 4-րդ դասարանցիներին նախապես տեղեկացվում է այն բառերի, բառակապակցությունների և լեզվական կառուցվածքների մասին, որոնք պետք է ներկայացվեն առաջին դասարանցիներին: Դրանք հիմնականում այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջին դասարանցիներն արդեն սովորել են, բայց դեռ չեն ամրապնդվել իրենց երկարատև հիշողության մեջ:

Արդյունքը՝ առաջին դասարանցիները ուրախ են, որ ամրապնդեցին իրենց գիտելիքները, իսկ հինգերորդցիները ձեռո են բերել ինքնավստահություն: Երրորդ փորձնական պարապմունքը տեսանկարահանվում է և հրապարակվում դպրոց-պարտեզի ենթակայքում:   

3. Անգլերենի հունվարյան ֆլեշմոբ

4. Ռադիո թողարկում 5-րդ դասարանցի ճամբարականների հետ

5. Հեռավար սովորողների աշխատանքների հունվար ամսվա ամփոփում

6. Ճամբարային օրերին մեր սովորողների ստեղծած հանրագիտարանի կայք-էջը համալրվել է հետևյալ հետաքրքիր նյութերով.

  1. Interesting facts about dogs-Հետաքրքիր փաստեր շների մասին.Նյութը թարգմանել է Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող Անրի Մելիքյանը
  2. Types of plants-Բույսերի տեսակները. Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի հեռավար սովորող Գայանե Հովհաննիսյանը
  3. The Planet Venus-Վեներա մոլորակը-Նյութը թարգմանել է Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլան

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

I. 1-ին դասարան. թեմաների ուսուցում՝ ըստ օրերի

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. 1-ին դասարանի սովորողների մասնակցությունը <<Անգլերենը մեր տանը>> նախագծին

II. 2-րդ դասարան. թեմաների ուսուցում՝ ըստ օրերի

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. 2-րդ դասարանի սովորողների մասնակցությունը <<Անգլերենը մեր տանը>> նախագծին.

III. 3-րդ դասարան. թեմաների ուսուցումը՝ ըստ օրերի

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. 3-րդ դասարանի սովորողների մասնակցությունը <<Անգլերենը մեր տանը>> նախագծին:

IV. 4-րդ դասարան. թեմաների ուսուցումը՝ ըստ օրերի

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց. 4-րդ դասարանի սովորողների հեքիաթապատում-ներկայացումները:

V. 5-րդ դասարան. թեմաների ուսուցումը՝ ըստ օրերի

Հեռավար-առցանց ընատնեկան դպրոց. 4-5-րդ դասարանների սովորողների մասնակցությունը հաղորդակցական ընտանեկան նախագծերին:

VI. Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի 4-5-րդ դասարանների առաջադրանքների կազմում և մասնակիցների աշխատանքների ստուգում:

VII. Աշխատանք 11 հեռավար սովորողների հետ. հոկտեմբերի արդյունքները