May Gathering: Foreign Language Educational Exchanges and Sports Review

Today, on May 17, Victoria Hovsepyan, our Russian language teacher, and a group of 5th graders from the South School-Garden and I left for Hovik Zakaryan Secondary School in the village of Arbat, Ararat Province. Our goal was to summarize our educational exchange project with the 4-5th graders of Arbat village secondary school and their teacher and to carry out a sports review.

A group of 5th grade students of Arbat School had prepared materials on the My Info Planet project in advance, and today we had an outdoor friendly lesson with them, followed by a sports review, a friendly football match.

Below I present the materials of Arbat school students. These materials are published on the website of our children’s encyclopedia.

Nver Zaqaryan-Some interesting facts about dogs

Lilit Adilyan -Five facts about Octopuses  

Silva Gabrielyan – Interesting facts about butterflies 

Liana Aramayisyan – Five facts about hummingbirds

Մայիսյան հավաք. օտարալեզու կրթական փոխանակումներ և մարզական ստուգատես

Այսօր՝ մայիսի 17-ին, Հարավային Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողների հետ ես և ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանը մեկնեցինք Արարատի մարզի Արբաթ գյուղի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոց: Մեր նպատակն էր ամփոփել Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանցիների ու նրանց ուսուցչի հետ մեր կրթական փոխանակումների նախագիծը և իրականացնել մարզական ստուգատեսը:

Արբաթի դպրոցի 5-րդ դասարանի մի խումբ սովորողներ նախօրոք My Info Planet նախագծի շուրջ նյութեր էին պատրաստել և իրենց հետ միասին այսօր ունեցանք բացօթյա բարեկամական դաս-պարապմունք, որին հաջորդեց մարզական ստուգատեսը՝ ֆուտբոլային ընկերական հանդիպումը:

Ստորև ներկայացնում եմ Արբաթի դպրոցի սովորողների նյութերը, որոնք տեղ են գտել մեր մանկական հանրագիտարանի կայք-էջում:

Նվեր Զաքարյան-Some interesting facts about dogs/Հետաքրքիր փաստեր շների մասին

Լիլիթ Ադիլյան-Five facts about Octopuses/Հինգ փաստ ութոտնուկների մասին

Սիլվա Գաբրիելյան-Interesting facts about butterflies/Հետաքրքիր փաստեր թիթեռների մասին

Լիանա Արամայիսյան-Five facts about Hummingbirds/Հինգ փաստ կոլիբրիների մասին

Իմ մասնակցությունը Մայիսյան 16-րդ հավաքին

Բաց դաս-պարապմունքներ. հաղորդակցական նախագծերի շարք.

1.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ. հարցազրույց հայտնի մարդկանց հետ

2.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ «Մարդկանց նկարագրումը»

3.Հաղորդակցական ընտանեկան նախագիծ. հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Համագործակցային նախագիծ. փորձի փոխանակում Արարատի մարզի գյուղ Արբաթի միջնակարգ դպրոցի սովորողների հետ.

Նախագիծ՝ My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և Արարատի մարզի գ. Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը՝  գ. Արբաթի դպրոցի սովորողները ծանոթանում են կրթահամալիրի 5-րդ դասարանցիների  նորաստեղծ մանկական հանրագիտարանային կայքի հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես  հետաքրքրված սովորողները  կարող են իրենք էլ հետաքրքիր նյութերով իրենց մասնակցությունը ունենալ:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված մայիսյան օրերին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում  է Արարատի մարզի գ. Արբաթի միջնակարգ դպրոց և ներկայացնում նախագիծը ու պատմում  իրենց նախագծային գործունեության մասին:

Արդյունքը՝ Հարավային դպրոց-պարտեզի նախագծային խումբը ձեռք է բերում  իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում  է: Ակնկալվում է նաև տվյալ դպրոցի սովորողների կողմից հետաքրքիր նյութերի ստեղծում և հյուրընկալում կրթահամալիր: