Փետրվար
Փետրվար ամսին Հասմիկ Սարիբեկյանի և Մարիամ Սարդարյանի հետ քնննարկել ենք` ինչպես 2-րդ դասարանների սովորողների հետ սկսել անցնել բառուսուցում-ընթերցումը։ Իրենց բլոգներում ունեն ուսումնական նյութի մեթոդական ուղեցույցը, որը կօգնի իրենց դասն ավելի արդյունավետ վարել։ Ստորև ներկայացնում եմ իրենց տեսանյութերը, որտեղ սովորողները աշխատում են ուսումնական նյութով։
Հասմիկ Սարիբեկյանը իր բլոգում իմ խորհրդով առանձին էջ է բացել, որտեղ պարբերաբար տեղադրում է իր ստեղծած ուսումնական նյութերը։ Օրինակ 3-րդ դասարանների սովորողների համար տարբեր լեզվական կառուցվածքների համար PowerPoint ծրագրով ստեղծել է ուսումնական նյութեր։ Փետրվար ամսին սկսել է մի նոր հեղինակային նախագիծ․ Իհարկե կան շատ դիտարկումներ, առարկումներ ուսուցանվող նյութի բովանդակության հետ կապված, բայց, ընթացքում շատ ուղղություններ տալով, կարծում եմ հետաքրքիր շուրջտարյա նախագիծ կստացվի։
Ամփոփիչ տեսանյութեր, որտեղ սովորողները աշխատում են ուսումնական նյութով, որի արդյունքում՝ կարդում, մուտքագրում են բառեր և փոքրիկ երկխոսություններ վարում։
Մարիամ Սարդարյան․ բառուսուցում-ընթերցում, բանավոր խոսքի զարգացում
Հասմիկ Սարիբեկյան․ տեսանյութ, որտեղ աշխատում են ուսումնական նյութով, որի արդյունքում կարդում և մուտքագրում են բառեր, որից հետո՝ բանավոր խոսքի զարգացում
Հունվար
Հունվար ամսին միայն Հասմիկ Սարիբեկյանի հետ եմ աշխատել հետևյալ ուղղություններով.
1.Քննարկել ենք՝ ինչպես սկսել աշխատել 3-րդ ուսումնական շրջանում 2-րդ դասարանների սովորողների հետ ուսումնական նյութով:
2.Հասմիկը իմ օգնությամբ կազմել է անգլերենի հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները 3-րդ դասարանների սովորողների համար:
3.Քննարկել ենք նաև 3-րդ ուսումնական շրջանի նախագծերի վերաբերյալ.
ա.) բլոգում մանրամասն ունենա տվյալ դասարանում ուսուցանվող թեմաներն ու նախագծերը:
Նկատառումներ եմ արել ճամբարի ընթացքում կատարված աշխատանքների շուրջ.
ա)տեսանյութերի մեջ սովորողների ձայները գրեթե չեն լսվում:
բ)|Որոշ տեսանյութերի մեջ միայն տեխնոլոգիական աշխատնքներն նե երևում: Օրինակ՝ թղթից ժամեր էին պատրաստել սովորողները, բայց ամբողջ տեսանյութի մեջ սովորողի խոսքը բացակայում էր: Շատ ավելի լավ կլիներ, եթե ընթացքում իրար հարցեր տային:
Գ)խաղերն ու երկխոսությունները շատ նույնատիպ են բոլոր դասարաններում: Շատ ավելի լավ կլիներ, եթե սովորող-սովորեցնող նախագիծ ներառված լիներ ճամբարի ընթացքում: Օրինակ՝ թիմային ակտիվ բառախաղեր:
Դեկտեմբեր
Դեկտեմբեր ամսին մենթորական աշխատանք եմ տարել Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզների անգլերենի դասավանդողներ Հասմիկ Սարիբեկյանի և Մարիամ Սարդարյանի հետ:
Իրենց առաջարկել եմ ուսուցանել հետևյալ ամանորյա երգերի շարքը:
1.Hello, reindeer! Hello Santa!
Այս ամիս աշխատել եմ Հասմիկի և Մարիամի նախագծերի, թեմաների ուսուցման բովանդակության վրա, որտեղ պետք է հստակ երևար թեմայի կամ նախագծի անվանումը, մասնակիցները, դասի կամ նախագծի նպատակը, դասի ընթացքը(դասի փոքրիկ նկարագրություն) և վերջնական արդյունքը:
Հասմիկ Սարիբեկյան
Մարիամ Սարդարյան
Մարիամ Սարդարյանի հետ բանավոր քննարկումներ են եղել թեմաների ուսուցման ձևերի վերաբերյալ Հարավային դպրոց-պարտեզում: Մարիամի հետ համատեղ պատրաստվում ենք նաև «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ ներկայացմանը, որտեղ 1-3-րդ դասարանների սովորողները ներկայացնելու են են երգ-պար փոքրիկ բեմադրություն:
Նոյեմբեր
Արևմտյան դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող՝ Հասմիկ Սարիբեկյան
Հասմիկ Սարիբեկյանը դասավանդում է Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3-րդ դասարանների սովորողներին:
Նոյեմբեր ամսից սկսել եմ մենթորական աշխատանք տանել նաև Արևմտյան դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող Հասմիկ Սարիբեկյանի հետ:
Հասմիկի բլոգում շատ խնդիրներ կային թե՛ հրապարակած նյութերի և թե՝ իրենց բովանդականության մեջ: Այս ամսվա ընթացքում 2 ժամ տևողությամբ հանդիպում-քննարկումներ են եղել, որի արդյունքում բլոգում երևում է.
1.Ուսումնական տարի 2022-2023, որի մեջ ներառված է առաջին ուսումնական շրջանի նախագծերը և աշխատաժամանակը:
2.Վերափոխվել է ուսումնական ծրագրերը և դարձել՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, որի մեջ ներառվել է նաև իմ հեղինակային մեթոդական ուղեցույցը:
3.Ավելացել են «Դասարաններ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր բաժնում հրապարակված են շաբաթական անելիքները և ամփոփումը:
4.Ավելացել են «Ուսումնական նյութեր» բաժինը, որտեղ հրապարակված են իմ հեղինակային ուսումնական նյութը 2-րդ դասարանի սովորողների համար և ուսումնական գրականությունը:
Հրապարակված նախագծերի և դրանց բովանդակության վրա դեռ աշխատում եմ:
Հարավային դպրոց-պարտեզի դասավանդող՝ Մարիամ Սարդարյան
Մարիամ Սարդարյանը դասավանդում է Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանների սովորողներին: Մարիամի բլոգում առկա է 2-րդ դասարում ուսոցանվող թեմաները՝ ըստ շաբաթների: Իրականացրել է «Անգլերենը մեր տանը » նախագիծը:
Հոկտեմբեր
Մենթորական աշխատանք եմ տանում օտար լեզվի դասավանդող Մարիամ Սարդարյանի հետ, ով Հարավային դպրոց-պարտեզում դասավանդում է անգլերեն 2-րդ դասարանների սովորողներին:
Ուղարկել եմ «Իմացումի հրճվանք» ծրագիրը և հեղինակային աուդիո գիրք-տետր դասագիրքը, որի մեջ ներառված են 2-րդ դասարանում ուսուցանվող բոլոր թեմաները: Գիրք-տետր դասագիրքը զարգացնում է.
1.Սովորողի ընթերցելու հմտությունները
Սովորողը կարդում և հասկանում է շատ պարզ բառերից և նախադասություններից կազմված իր, իր ընտանիքի և նախասիրությունների մասին կարճ տեքստեր
2.Զարգացնում է սովորողի գրելու հմտությունները
Սովորողը կարողանում է գրել դեռ առաջին դասարանից ծանոթ պարզ բառեր և արտահայտություններ:
Ծանոթացրել եմ նաև ուսուցանվող թեմատիկ նախագծերին.