Մխիթար Սեբաստացու օրեր. նոյեմբերի 13-18

1-ին և 2-րդ դասարանի սովորողների հետ նոր երգ+պար-ով ենք հանդես գալու մեդիաուրբաթին և մեր ներկայացումը նվիրելու ենք Մխիթար Սեբաստացու օրերին:

5-րդ դասարանի սովորողների հետ ներկայացնելու ենք մեր այս երկու ամսվա կատարած աշխատանքը՝ էլեկտրոնային գրքի տեսքով, որը կլինի երկլեզու ուսումնական նյութ <<Մեր զբոսայգիները>> վերնագրով և կնվիրենք Մխիթար Սեբաստացու օրերին:

Our Public Gardens

 

4-րդ դասարանի սովորողների հետ կներկայացնենք <<Իմ դպրոցը>> ուսումնական նախագծի արդյունքը երեք լեզուներով, որը հրապարակված կլինի յուրաքանչյուր սովորողի բլոգում:

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ

Թարգմանչական նախագիծ.

Աշնանային արձակուրդների ընթացքում 5-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ սկսել եմ առցանց  թարգմանական նախագիծ, որտեղ սովորողները թարգմանել են իրենց կրտսեր ընկերների հորինած հեքիաթները և իմ խմբագրելուց հետո հրապարակել են իրենց բլոգներում և Դպրոցպարտեզի ենթակայքում:

Արդյունքում կլինի երկլեզու պատկերազարդ  էլեկտրոնային գիրք, որը կնվիրվի Մխիթար Սեբաստացու օրերին:

Միլենա Հարությունյանի աշխատանքը

Լիրա Խաչատրյանի աշխատանքը:

Անահիտ Մկրտչյանի աշխատանքը

Մարիաննա Մանուկյանի աշխատանքը

Հայկ Աբրահամյանի աշխատանքը

Վահե Մուսայելյանի աշխատանքները

Հրանտ Աբրահամյանի աշխատանքը

Աշխատանքները շարունակվում են…………..

 

Անգլերենի ուսուցումը տեսադաս-հեքիաթների միջոցով

Տեսադաս Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների մասնակցությամբ: Տեսադասում ցույց է տրվում, թե ինչպես է կարելի զարգացնել սովորողների լսելու և խոսելու կարողությունները օգտագործելով British Council-ի կայքում հրապարակված հեքիաթ-ձայնագրությունները:

Միջավայրը.

Դասասենյակում ստեղծվում է ջերմ հեքիաթային միջավայր: Այնպիսի տպավորություն է, որ նրանք հավաքվել են մի հետաքրքիր հեքիաթ լսելու և զրուցելու համար, այլ ոչ թե մասնակցում են սովորական դաս-դասարանային պարապմունքի:

http://learnenglishkids.britishcouncil.org/en/short-stories/the-ugly-duckling

First Things First-Ամեն ինչ առաջին անգամ

Տեսադաս` <<Մրգեր և գույներ>> Հարավային դպրոց-պարտեզի 1-ին և 2-րդ դասարանցիների մասնակցությամբ:

fruits-and-colours