Նախագիծ. Անգլերենը մեր տանը

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում  2-րդ և 3-րդ դասարանների սովորողների հետ  սկսեցինք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը,  որի իրականացման ընթացքում  սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու էին  ֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերենով մի փոքր  պատմեր իր մասին, կամ իր ընտանիքի, խաղալիքների, սենյակի և ցույց տար իր ՙ<<բացառիկ >> կարողությունները: Սկզբում մի փոքր անհանգստություն կար իմ մեջ այն առումով, որ սովորղները կդժվարանան կամ ծնողների զբաղվածության պատճառով նախագիծը չի իրականանա, քանի որ գործ ունենք 2-րդ, 3-րդ դասարանների սովորողների հետ : Բայց, ի զարմանս ինձ, երբ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հասմիկ Սարգսյանի ֆիլմը հայտնվեց դպրոցի կայքում, այն ինձ շատ ոգեշնչեց, այդ թվում նաև՝ շատ ու շատ սովորողների, և սկսվեց ամեն օր մի սովորողի ֆիլմի թողարկումը դպրոցի կայքում:

https://www.youtube.com/watch?v=EN1XgEMJW58

Ուզում եմ առանձնացնել Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Սաթինե Տեր-Պետրոսյանի ֆիլմը, որտեղ նա անգլերեն երգում է, իսկ իրեն կիթառով նվագակցում է իր քույրիկը, և  այդ դիջի ընտանեկան համերգը տեսախցիկով նկարում է իրենց մայրիկը:

https://www.youtube.com/watch?v=FCffh8GgS8M

Իսկ թե անգլերեը ինչպես է հյուրընկալվել Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հրայր Սեմիրջյանի ընտանիքում, ուղղակի տեսնել է պետք, թե ինչ ոգևորությամբ է իր քույրիկի հետ երկխոսություն վարում, կամ թե՝ ինչ հավեսով է երգում ու պարում, և այդ ամենը նկարում է իրենց մայրիկը՝ միաժամանակ մասնակցելով նրանց անգլերեն զրույցին:

https://www.youtube.com/watch?v=shVibwPTieY

Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Վահե Մուսաելյանը իր ֆիլմում ցույց է տալիս իր անգլերենի գիտելիքները՝ նկարագրելով իր սենյակը: Եվ այդ ամենը նկարահանել է իր մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել:

https://www.youtube.com/watch?v=kbmGIoTE2VY

Մարմնամարզական գեղեցիկ շարժումներ է ցույց տալիս իր ֆիլմում Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Գևորգ Հարությունյանը և թե ինչպես է իր հայրիկի հետ շախմատ կարողանում խաղալ: Այդ ամենը տեսախցիկով  նկարում է  ապագա բալիկի սպասող մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել: Փաստորեն ամբողջ ընտանիքն էր ներգրավված ֆիլմի ստեղծմանը:

https://www.youtube.com/watch?v=z3cv4PtLxsM

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյանի ֆիլմի ստեղծման գործում նույնպես մեծ աջակցություն է ունեցել իր մայրիկը: Ֆիլմը նայելիս մեծ հիացմունք և միաժամանակ զարմանք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են այդ փոքրիկ ձեռքերը այդքան երկար կարողանում հարվածել դհոլին ու չեն հոգնում: Ֆիլմի երաժշտությունը ընտրել է մայրիկը ու AVS ծրագրով պատրաստել ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=O3rDg_5XqH4

Ներկայացնում եմ մյուս սովորողների ֆիլմերը առանց մեկնաբանության, որոնց մեջ իհարկե մեծ դեր են խաղացել իրենց ընտանիքի անդամները:

Սիլվա Կարապետյան

Դավիթ Բեյբության

Լիրա Խաչատրյան

Միլենա Հարությունյան

Հրաչյա Բրուտյան

Միքայել Մարգարյան

Միքայել Սահակյան

Իմ ստեղծած առաջին անգլերեն պատկերազարդ բառարանը

Հիմնական դպրոցի 2.1 դասարանի սովորողները ինքնուրույն պատրաստել են պատկերազարդ բառարան, որը լավ ուսումնական նյութ կլինի իրենց մյուս ընկերների համար:

Classroom objects

Colours

Domestic animals

Fruits

Parts of body

Wild animals