Նախագծային աշխատանքի արդյունքներ 2015-2016
Նախագծային շաբաթվա ամփոփում. 21.03-27.03
Նախագծային ուսուցման այդ շաբաթը ամբողջական նվիրված էր Զատիկին:
1-ից 3-րդ դասարանների սովորողների հետ միասին սովորեցինք զատկական երգ և զատկական քառյակներ անգլերենով:
https://anulganjalyan.wordpress.com/2014/04/07/easter-song/
3-րդ դասարանի սովորող Եվա Մխիթարյանը իր մայրիկի հետ զատկական փոքրիկ բանաստեղծություն ձայնագրեց և տեսաֆիլմի տեսքով ներկայացրեց այն:
4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք <<Զատիկը իմ ընտանիքում>> նախագծը:
Նախապես բառերով և լեզվական կառուցվածքով պարզեցված տեքստ գրվեց անգլերենով, թե ինչպես են Զատիկը նշում Հայաստանում, որի միջոցով սովորողները Զատիկի հետ կապված շատ նոր բառեր սովորեցին: Նպատակը այն էր, որ այդ նոր ձեռք բերված բառապաշարի հիման վրա սովորողներից յուրաքանչյուրը կարողանա Power point ծրագրով կամ ֆիլմի տեսքով ներկայացնել, թե ինչպես է նշում կամ նշել Զատիկը իր տանը:Ակնկալվող արդյունքը պետք է լիներ անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Զատիկը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու էր սովորողի և դասավանդողի բլոգում:
Տրված տեքստը լավ յուրացնելուց հետո, սովորողները սկսեցին արդեն նախագծային հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց աշխատանքները:
Սաթինե Տեր-Պետրոսյանը իր աշխատանքը ներկայացրեց ֆիլմի տեսքով:
Մնացած գրեթե բոլոր սովորողները ներկայացրեցին իրենց պրեզենտացիաները Power point ծրագրով:
4,1 դասարան
Ասյա Միրզոյան Easter in our family
Վահե Մուսայելյան Easter in my family
Մարիա Ոսկանյան Easter in our family
Հայկ Աբրահամյան Easter in my family
4.2 դասարան
Նազենի Սանոյան Easter with my friends
Գոռ Կնյազյան Easter in my family
Արսեն Մելքումյան Easter with my friends
Նունե Հովհաննիսյան Easter with my friends and with my family
Եվգենիա Սուքոյան Easter in my family
Աննա Հարությունյան Easter in my family
Լիրա Խաչատրյան Easter in my family
4.3 դասարան
Միլենա Հարությունյան Easter in my family
Աստղիկ Խաչատրյան Easter
Մարիաննա Մանուկյան Easter in Armenia and in my family
Շարունակելի…………
Թումանյանական ստուգատեսի ամփոփում
Խնդիրը`4-րդ դասարանի սովորողները Թումանյանի <<Կիկոսի մահը>> և <<Սևուկ ուլիկը>> հեքիաթների հիման վրա ստեղծում են տեսաֆիլմ կամ ռադիոներկայացում:
Ակնկալվող արդյունքը` անգլերենով ռադիոներկայացում կամ տեսաֆիլմ, որը տեսանելի կլինի դասավանդողի և յուրաքանչյուր սովորողի բլոգում:
Black Kiddy by H. Tumanyan
The death of Kickos by H. Tumanyan