Իրականացվելիք նախագծերը՝ ըստ դասարանների.28.11-04.12

1.Երաժշտական— համագործակցային նախագծի մեկնարկ. «Ներկայացնում ենք Նոր տարվա և Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ

Նպատակը՝ սովորողները դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել

 անգլերեն ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար 

տեխնոլոգիայի ուսուցչուհու  հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան

 երգերին համապատասխան պարագաներ, որոնք կրելու—ներկայացնելու են համերգ—ներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրաբթին:

2.Նախագիծ. Իմ օրը/My Day

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց օրը նկարագրելու, ներկայացնելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում տրվում է օրվա նկարագրության մի տեքստ՝ բոլոր անհրաժեշտ բառերով և բառակապցություններով ու լեզվական նյութով: Սովորողները կազմում են որքան հնարավոր է շատ նախադասություններ տվյալ բառերով և բառակապակցություններով՝ ներկայացնելով իրենց օրը:

Արդյունքը՝ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր օրը: Տեսանյութին կից նաև՝ գրավոր պատումը: Աշխատանքները թողարկվում են սովորողների բլոգներում:

3.Հաղորդակցական նախագիծ.

Eating out

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

4.Շարունակում ենք «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

The Clever Monkey

Կրթահամալիրային օրեր. թարգմանչական համագործակցային նախագիծ

Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված կրթահամալիրային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Կրթահամալիրային տոնին ընդառաջ՝ «Պապն ու շաղգամը» եռալեզու հեքիաթ-բեմադրություն

Համագործակցային նախագիծ ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանի և 2-րդ դասարանի դասվար Գայանե Թորոսյանի հետ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ 03.10-30.10

Նպատակը

Սովորողները զարգացնում են պարզագույն խոսքային նմուշներով կազմված նախադասություններով ձայնագրություն լսելու և հասկանալու, ունկնդրածը ասելու, ասված գործողությունները կատարելու կարողությունները:

Խնդիրրը

Սովորողները մուլտֆիլմ-հեքիաթի շնորհիվ սովորում են անգլերեն և ռուսերեն ասել ընտանիքի անդամների, ընտանի կենդանիների անվանումները և գործողություններ պարունակող պարզագույն խոսքային նմուշներով նախադասություններ կազմել:

Նախագծի ընթացքը

Նախքան հայերեն, ռուսերեն և անգլերեն մուլտֆիլմ-հեքիաթը դիտելը՝ համապատասխան լեզուների որոշ լեզվական աշխատանք են կատարում դասվարը և անգլերեն ու ռուսերեն դասավանդողները սովորողների հետ: Ներկայացնում ենք հեքիաթում գործածված բոլոր նոր բառերը և խոսքային նմուշները, որոնցով միասին նախադասություններ ենք կազմում ու մի քանի անգամ կրկնում: Բոլոր բառերն ու արտահայտությունները լավ սովորելուց հետո՝ սովորողները դիտում են մուլտֆիլմը, որի ձայնագրված տեքստը արդեն նրանց համար հասկանալի է: Մի քանի անգամ լսելուց հետո փորձում ենք ամբողջ դասարանով բերանացի ասել հեքիաթը: Հաջորդ քայլը դերաբաշխումն է, որի արդյունքում լինում են մի քանի հեղինակ, մի քանի պապիկ, մի քանի տատիկ, մի քանի կատու և մկների մի խումբ: Ամբողջ դասարանը ներառվում է հեքիաթի գործողություններում:

Վերջնական արդյունքը՝ եռալեզու հեքիաթ-բեմադրություն, որը նվեր կլինի կրթահամալիրի տոնին:

Պապն ու Շաղգամը

The Great Big Turnip

Cказка «Репка»

2022-2023 ուսումնական տարի

Աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1-ից 10-ը նախագծային շաբաթ

1-ին դասարան. <<Բարև,ես եմ>> նախագիծ

Նպատակը՝ պարզագույն բառերով և արտահայտություններով սովորողները ձեռք են բերում իրար հետ հաղորդակցվելու կարողություններ. Երկխոսությունները հիմնված են հետևյալ թեմաների շուրջ.

1.Ways of greetings-Ողջույնի ձևեր

2.Colours-գույներ/What colour is it?

3.Fruits-մրգեր/Do you like…….?

Օրինակ՝ Hello, what’s your name?

Hello, my name is………

What colour is it? It is red, blue, green……

Do you like apples, grapes, pears……..? Yes, I do/No I don’t

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են սովորած, յուրացրած խոսքային պարզագույն նմուշները՝ փոքրիկ երկխոսություններով և երգերով 1,2:

Արդյունքը կհրապարակվի դասավանդողի բլոգում, ենթակայքում:

<<Ուսումնական ամառ>> նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամփոփում-ներկայացնում են իրենց բլոգներում ամառային արձակուրդներին կատարած առաջադրանքների փաթեթները:

Առաջադրանքների փաթեթները՝ ըստ դասարանների

2-րդ դասարան

3-րդ դասարան

4-րդ դասարան

5-րդ դասարան

Արդյունքը՝ յուրաքանչյուր սովորող իր բլոգում հրապարակում է կատարած աշխատանքները:

Իրականացվելիք նախագծերը 1-ից 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում

I.Նախագիծ՝ անգլերեն ը մեր տանը.մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ

II.Թեմատիկ նախագծերի շարք. մասնակիցներ 3-րդ դասարանի սովորողներ

<<Իմ օրը>>

<<Իմ բնակարանը>>

III.Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

IV.Հաղորդակցական ընտանեկան նախագծեր. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Թեմաների ուսուցումը 1-ից 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Թեմաների ուսուցումը՝ ըստ դասարաններիDownload