Անգլերենի դեկտեմբերյան նախագծերը

Ամանորյա երգերի ուսուցանում 1-ից 5-րդ դասարանի սովորողների հետ:

4-ին և 5-րդ դասարանի սովորողների հետ երգպար ներկայացում ամանորյա մեդիաուրբաթին:

 3-րդ դասարանի սովորողները անգլերենով նամակ կգրեն Ձմեռ պապին և կտեղադրեն իրենց  բլոգներում:

Նախագիծ. “The New Year in my Family”

Տևողությունը`20.12.2017-20.01.2018

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը. սովորողները ձեռք են բերում իրենց ընտանեկան ավանդական տոնը անգլերեն գրավոր և բանավոր ներկայացնելու կարողություն:

Ակնկալվող արդյունքը. անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

Project: The New Year in My Family

Duration: 20.12.2015-20.01.2016

The Participants: The learners of Grade 4

The Key Objective: The learners learn how to speak and write about seeing the New Year in in their families.

The Expected Result: Narrations or presentations in English on the topic “The New Year in our Family”. The narrations and presentations are published in the learners’ and teacher’s blogs.

Նախագիծ. «The New Year in different countries”

christmas-around-the-worldՏևողությունը՝ 05.12.2017-25.12.2017

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցից անգլերեն կամ հայերեն տեղեկատվությունը ավելի պարզեցված ձևով անգլերեն փոխադրելու և ներկայացնելու կարողություն:

Ընթացքը. յուրաքանչյուր սովորող ընտրում է որևէ երկիր և համացանցից տեղեկություններ է հավաքում, թե ինչպես են նշում Ամանորը տվյալ երկրում  և պարզեցված լեզվով նյութը փոխադրում է անգլերեն:

Ակնկալվող արդյունքը. Տարբեր երկրներում ամանորը նշելու ավանդույթների մասին պարզեցված անգլերենով պրեզենտացիաներ, տեսաֆիլմեր՝ հրապարակված սովորողների բլոգներում, Հարավային դպրոցի ենթակայքում, դասավանդողի բլոգում: Լավագույն նյութերը կառաջադրվեն հրապարակման կրթահամալիրի կայքի անգլերեն էջում:

Project: “ The New Year in different countries”

Duration: 05.12.2017-25.12.2017

The participants of this project are 5th grade students.

The aim of this project: the students acquire the ability to collect English or Armenian information from the Internet and present it in simplified English.

Process: each student chooses a country and searches for information about the way they celebrate the New Year in this country and writes down the information in simplified English.

Expected result: Simplified English presentations, video films, which will be published on the students’ and teacher’s blogs. The best materials will be posted on the English page of  mskh.am.

 

 

Реклама

Ուսումնական գարուն

Գարնանային աշխատանքներ 1-ից 5-րդ դասարանի սովորողների հետ

1-ին և 2-րդ դասարաններ-ուրախ անգլերեն(ուսումնական խաղեր)

3-րդ դասարան

Բլոգային-նախագծային ուսուցում:

Թեմա-նախագիծ՝ «My Day»

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող տվյալ թեմայի բառապաշարը լավ յուրացնելուց հետո գրավոր շարադրում է իր օրը  և տեղադրում իր բլոգում:

4-րդ և 5-րդ դասարան

Նախագիծ 1

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝ “Black Kiddy”, «The Death of Kikos», «The Liar»  հեքիաթների ընթերցում, քննարկում: Նպատակը՝ վերը նշված հեքիաթնրի հիման վրա տեսաֆիլմի կամ ռադիոնյութի պատրաստում:

Ակնկալվող արդյունքը կլինի Թումանյանի հեքիաթները անգլերեն տեսաֆիլմերի կամ ընտանեկան ռադիոնյութերի տեսքով, որոնք կհրապարակվեն սովորողի բլոգում:

Նախագիծ 2

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ կիրականացնենք սովորող-սովորեցնող նախագիծը Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների հետ:

Աշխատանքի ընթացքը՝

  • Բոլոր 5-րդ դասարանի սովորողներից կազմել կամավորների խումբ
  • 8-րդ դասարանցիների ընտրած երեգերն ու բեմադրության նյութի յուրացում

Ակնկալվող արդյունքը՝

Կարաոկեների պատրաստում ձայնագրման ստուդիայում

Յուրացրած նյութի հիման վրա բեմադրություն Արևմտյան դպրոցի մեդիադահլիճում:

Ըստ ուսումնական օրացույցի նախատեսվող նախագծերի իրականացում

Ուսուցչի օր.

Նախագիծ. “My most favourite teacher(s)

Տևողությունը`20.09-05.10

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է կամ պրեզենտացիա է   պատրաստում նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)

Ակնկալվող արդյունքը` անգլերենով փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը տեղադրաված կլինի սովորողի և դասավանդողի բլոգում:

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ

Տևողությունը`25.10-15.11

Նախագիծ`անգլերեն երգ-պար բեմադրություն

Նպատակը` Դպրոց-պարտեզի առաջին դասարանի սովորողները իրենց երգ-պար ներկայացումը կնվիրեն Մխիթար Սեբաստացու օրերին:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով երգ-պար ներկայացում մեդիաուրբաթին

Նախագիծ՝ անգլերեն տեսաֆիլմ

Նպատակը՝ Նոր դպրոցի առաջին դասարանի սովորողները ամփոփում են երկու ամիսների ընտացքում իրենց սովորած  բառերն ու արտահայտությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով նկարում է ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմում իր նկարած նկարը:

Արդյունքը՝ անգլերեն տեսաֆիլմ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ, որը կնվիրվի Մխիթար Սեբաստացու օրերին:

Ամանոր

Նախագիծ. “The New Year in my Family”

Տևողությունը`20.12.2015-20.01.2016

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Ամանորը նշում իրենց տանը:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

2-րդ դասարանի սովորողների հետ երգ-պար ներկայացում ամանորյա մեդիաուրբաթին

Թումանյանական օրերին ընդառաջ

Խնդիրը`4-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ <<Կիկոսի մահը>> ռադիոներկայացում

Ակնկալվող արդյունքը` անգլերենով ռադիոներկայացում, որը տեսանելի կլինի դասավանդողի և յուրաքանչյուր սովորողի բլոգում:

Զատիկ-Easter

Նախագիծ. “Easter in my Family”

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է թե ինչպես են Զատիկը նշում իրենց տանը:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Զատիկը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի բլոգում:

<<Ձոն կնոջը>> նախագիծ

Mother’s Day

Տևողությունը`08.03-07.04

Խնդիրը` 2-ից 4-րդ դասարանի սովորողները անգլերենով բացիկներ են պատրաստում և նվիրում իրենց մայրիկներին:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով բացիկներ նվիրված իրենց մայրիկներին: 3-րդ և 4-րդ դասարանի սովորողները հրապարակում են իրեն բլոգերում:

Նախագիծ. Պատկերազարդ բառարանի ստեղծում

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողների հետ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում որոշել ենք ստեղծել պատկերազարդ բառարան, որն ուսումնական նյութ կլինի իրենց մյուս ընկերների համար: Յուրաքանչյուր սովորող ընտրում է որևէ թեմա և ինքնուրույն պատրաստում նյութը Powerpoint ծրագրով : Համացանցից ներբեռնում է համապատասխան նկարներ, յուրաքանչյուր նկարի վերևում մուտքագրում բառի անվանումը անգլերեն, իսկ նկարի ներքևի մասում՝ բառի հայերեն անվանումը: Նախագծի մեջ ընդգրկված են այն թեմաները, որոնք առկա են  1-ին և 2-րդ դասարանի  առարկայական ծրագրում:
Թեմաներ
1.Գույներ
2.Մրգեր
3.Բանջարեղեններ
4.Կենդանիներ(ընտանի)
5.Կենդանիներ (վայրի)
6.Մարմնի մասեր
7. Դպրոցական առարկաներ

Նախագիծ. Անգլերենը մեր տանը

Ձմեռային ուսումնական  ճամբարի ընթացքում Հիմնական դպրոցի 2.2 դասարանի և Դպրոց-պարտեզի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները իրենց ծնողների օգնությամբ ֆիլմեր են պատրաստելու : Գլխավոր թեմաներն են <<Իմ մասին>>, <<Իմ սենյակը>>, <<Իմ կարողությունները>>(երգել, պարել, նկարել, նվագել …)

Ամանորյա նախագիծ

1-ին 2-րդ դասարաններում ամանորյա անգլերեն երգերի ուսուցում:

https://www.youtube.com/watch?v=rlr4uXAz-JM

Նպատակը՝ երգերի միջոցով սովորողները ամանորի հետ կապված բառապաշար են ձեռք բերում:

Արդյունքը՝ ուրախ երգ-պարի բեմադրում:

3.2 դասարանում նախատեսում եմ ՙ<<Բրեմենյան Երաժիշտներ>> անգլերեն հեշտացված տարբերակով հեքիաթներ ունկնդրել և մի երգ սովորել: Այս նույն նախագիծը արվում է մայրենի լեզվով:

Նպատակը՝ երգերի միջոցով կրկնում են կենդանիների անվանումները: Հեքիաթները լսելիս սովորողի մոտ սկսում է զարգանալ լսելու կարողությունները:

Արդյունքը՝ երգի ներքո պարային բեմադրություն: https://www.youtube.com/watch?v=eTz4QNNi1Dw

3.3 դասարանում նախատեսում եմ ամանորյա ոգով ուրախ, ռոքային երգի բեմադրում:

https://www.youtube.com/watch?v=8aeWsIGPLN4

5-րդ դասարանում նախատեսում եմ  <<Սուրբ Ծնունդը այլ երկրներում>> նախագիծը:

Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է մի որևէ երկիր և համացանցից այդ երկրի մասին Ամանորի, Սուրբ ծննդի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ է հավաքում անգլերեն լեզվով:

 

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ. նախագիծ

Մխիթար Սեբաստացու օրերին նախատեսում եմ  ուրախ անգլերեն բաց դաս 1-ին  դասարանի սովորողների հետ:

Վերջնական արդյունքը կլինի մի զվարճալի տեսաֆիլմ սովորողների մասնակցությամբ, որը փոքրիկ նվեր կլինի իրենց կողմից Մխիթար Սեբաստացու տոնին:

https://anulganjalyan.wordpress.com/2014/11/07/fruits/