Նախագիծ. Անգլերենը մեր տանը
Մասնակիցներ՝ 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը ներկայացնելու կարողություն:
Նախագծի ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստելու են տեսանյութեր, որտեղ կներկայացնեն իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները և ընտանի կենդանիները:
Արդյունքը. Կլինի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:
3-րդ դասարանի սովորողները կներկայացնեն ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումները՝ տարբեր մոտեցումներով և ստեղծականությամբ:
Հաղորդակցական նախագիծ. Describing people
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:
Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:
Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր, կամ ձայնագրություններ, որոնց կից կլինեն ստեղծած երկխոսությունները՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»
Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:
Աշխատանքի ընթացքը. Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:
Վերջնական արդյունքը
Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:
Գարնանային ուսումնական արձակուրդները նաև լավ հնարավորություն կտան 5-րդ դասարանի սովորողներին աշխատել «My Info Planet» նախագծի վրա: