Ձմեռային ուսումնամարզական ճամբարի 2-րդ շաբաթվա ամփոփում. հունվարի 17-21

Մեր ուսումնամարզական ճամբարը էլ ավելի հետաքրքիր դարձրեցինք Թումանյանի «Սևուկ Ուլիկը» հեքիաթը դասարանական խաղ-ներկայացում անելով:

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի մի խումբ սովորողներ

Շաբաթը ամփոփեցինք՝ օտարալեզու մեդիաուրբաթին մասնակցելով:

Տեսանյութը՝ Լենա Ղազարյանի

Հաջորդ ճամբարային շաբաթը սկսելու ենք ճամփորդությունով` դեպի Սևաբերդ:

Մանկավարժական ձմեռային ճամբար

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-30 առցանց հարթակում

Դեկտեմբերի 27

9:00-12:00 4-5-րդ դասարանների սովորողների հաշվետվությունների հավաքագրում

12:30-13:30 Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի առցանց հավաքներ. առցանց հարթակի հղումըՈւսումնական պարապմունքի գործընթացի կառավարումը. ուսուցիչ-սովորող փոխհարաբերություններ»

Դեկտեմբերի 28

9:00-12:00 1-3-րդ դասարանների սովորողների զարգացման բնութագրերի լրացում

12:30-13:30 Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի առցանց հավաքներ. առցանց հարթակի հղումըՍովորողների մոտիվացիային վերաբերող հարցեր. ներքին, արտաքին, միկրո և մակրոմոտիվացիաներ»

Դեկտեմբերի 29

9:00-12:00 1-3-րդ դասարանների սովորողների զարգացման բնութագրերի լրացում

12:30-13:30 ՝ Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի առցանց հավաքներ. առցանց հարթակի հղումըԳնահատում. ձևավորող և ստուգող թվանշանային գնահատում»:

Դեկտեմբերի 30

9:00-14:00 Մանկավարժական ուսումնական ճամբարին կատարած աշխատանքների ամփոփում:

2-րդ ուսումնական շրջան. ձմեռային ուսումնական ճամբար

Ժամանակահատվածը՝ հունվարի 10-հունվարի 31

Ճամբարային անելիքները՝ ըստ դասարանների.

1. Ձմեռային ուսումնամարզական ճամբարը նաև Թումանյանով.

Թումանյանական օրերին ընդառաջ՝ ներկայացնում ենք Թումանյանի հեքիաթները անգլերեն

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքիաթնեչը անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Թումանյանի հեքիաթների դասարանական բեմադրություն-ներկայացումներ, որոնք կհրապարակվեն դասավանդողի և սովորղի բլոգներում:

2.Նախագծի ուղղվածությունը՝ երաժշտական— համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողները հունվարյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել անգլերեն Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան երգերին համապատասխան պարագաներորոնք կրելուներկայացնելու են համերգներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է հունվարյան օտարալեզու մեդիաուրաբթին:

3. Լեզվական խաղեր. 2-3-րդ դասարաններ

4. Լեզվական թիմային խաղեր. 4-րդ դասարանի սովորողներ

5.Ճամփորդություն.