Անգլերենի ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա ծրագրի բովանդակային ուղղությունները
- Վերապատրաստվողին ծանոթացնել անհրաժեշտ ուսումնական միջավայրին. Wi-Fi 24-ժամյա կապի հասանելիությունը դպրոցում և սովորողների տանը, անձնական ՏՀՏ միջոցների (նոթբուք, նեթբուք, պլանշետ) առկայությունը սովորողների և ուսուցչի մոտ
- Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ հանրակրթության առաջին աստիճանում
- Բլոգային և նախագծային ուսուցումը հանրակրթության առաջին աստիճանում
Հնգօրյա վերապատրաստման վերջնարդյունքները
Վերապատրաստվողները կարողանում են օգտագործել ՏՀՏ միջոցները՝ սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացման համար, կարողանում են իրավիճակային հաղորդակցական նախագիծ կազմել և իրականացնել կրտսեր դպրոցում:
Օր առաջին
Բաց դաս.
Երկրորդ դասարանցիների հետ ամփոփում ենք հեղինակային գիրք-տետր դասագրքի դասընթացի արդյունքները
Առաջին օրվա երկրորդ մասը
Վերապատրաստվողները ծանոթանում են 2-րդ դասարանի համար նախատեսված հեղինակային My First Steps in English գիրք-տետր դասագրքի հետ:
Օր երկրորդ
Իրավիճակային հաղորդակցական նախագծի կազմումը և ընթացքը 3-րդ դասարանում
Նախագծի վերնագիրը «Ուտելիք պատվիրելը սրճարանում – Ordering food in a café».
Նախագծի նպատակը
Նախագծի իրականացմամբ սովորողները յուրացնում են սրճարանային տարբեր ուտեստների և հյութերի անուններ, ձեռք են բերում սրճարանում ուտելիք պատվիրելու կարողություն:
Մասնակիցները – երրորդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ մեկ շաբաթ
Նախագծի ընթացքը
Իրականացնում ենք թեմատիկ բառապաշարի ներկայացում: Ներկայացվող յուրաքանչյուր բառի հետ տրվում են համապատասխան բառակապակցություններ, բառն ու բառակապակցությունները պարունակող նախադասություններ: Սովորողները կրկնում են տրված բառը, բառակապակցությունները և կազմում են իրենց սեփական նախադասությունները:
Juice – հյութ
Apple juice, banana juice, orange juice, apricot juice
Sweet apricot juice, sweet banana juice
I like sweet apricot juice. Aram, do you like sweet apricot juice?
Yes, I do. I like sweet apricot juice too.
Anush, what juice do you like?
I like sweet orange juice.
Pizza – պիցա
Pizza with cheese – պիցա պանրով
Pizza with mushrooms and ham – պիցա սնկով և խոզապուխտով
Pizza with cheese, mushrooms and ham
Pizza with cheese, mushrooms, ham and ketchup
Կազմում ենք երկխոսություն:
Aram, do you want pizza?
Yes, I do.
What pizza do you want?
I want pizza with cheese, mushrooms, ham and ketchup.
Cheeseburger – չիզբուրգեր (պանրով հաց) , double cheeseburger – կրկնակի չիզբուրգեր
Hamburger – համբուրգեր (խոզապուխտով հաց), double hamburger – կրկնակի համբուրգեր
I want double hamburger with Coca-Cola.
I want cheeseburger with orange juice.
Սովորողներին առաջարկվում է երկխոսություններ կազմել: Նրանք այնքան շատ են կրկնել, պատասխանել ուսուցչի հարցերին, որ հիմա արդեն կարող են ինքնուրույն երկխոսություններ կազմել:
Նոր բառերի ներմուծում
How much is … ի՞նչ արժե …
How much is the pizza with cheese and mushrooms?
It is $5 (dollars).
How much is the cheeseburger?
It is 25 cents.
Here is 5 dollars.
Here is your change (մնացորդ), 4 dollars and 75 cents.
Նոր բառերի ներմուծումից հետո լսում ենք Learnenglishkids.britishcouncil.org կայքի Ordering food in kids’ cafe ձայնագրությունը: Սովորողների համար շատ հեշտ է հասկանալ ձայնագրությունը նշված նախապատրաստական լեզվական աշխատանքից հետո:
Ձայնագրությունը լսելուց հետո սովորողները զույգերով վերարտադրում են սրճարանի մատուցող-հաճախորդ երկխոսությունը:
Նախագծի վերջնական արդյունքըի նախապատրաստական աշխատանքներ
Սովորողներին առաջարկվում է կազմել սրճարանի մատուցող-հաճախորդ դերախաղային երևակայական երկխոսություններ իրենց և իրենց ընտանիքների անդամների միջև: Սովորողները աշխատում են իրենց համակարգիչներով, իսկ դասավանդողը շրջում է դասարանում՝ մոտենալով և ուղղելով տարբեր սովորողների հնարավոր սխալները:
Սովորողներին հանձնարարվում է տանը իրենց ընտանիքների անդամների հետ իրականացնել գրած դերախաղային երկխոսությունները՝ տեսանկարահանելով դրանք:
Երկրորդ օրվա երկրորդ մասը.
Վերապատրաստվող ուսուցչին սովորում է բացել սեփական ուսումնական բլոգը WordPress.com տիրույթում: Բլոգը բացելուց հետո նա մուտքագրում է առաջին օրվա դասի նկարագրությունը իր բլոգում:
Վերապատրաստվող ուսուցիչը ծանոթանում է կրտսեր դպրոցում ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացմանը նպաստող առավել հաճախ օգտագործվող ուսումնական կայքերին.
- anglomaniacy.pl կայքը լի է կրտսեր դպրոցի սովորողների համար զվարճալի ուսումնական նյութերով՝ թեմատիկ տեքստերի ձայնագրություններ, լեզվական խաղեր, երգեր
- Genkienglish.net կայքը, որը կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդողին է առաջարկում մի յուրահատուկ թվայնացված ուսումնական նյութերի ժողովածու՝ ծրագրային հետևողականությամբ՝ պարզից դեպի մի քիչ բարդը:
- My First Steps in English – անգլերենի հեղինակային գիրք-տետր դասագիրք նախատեսված 2-րդ դասարանի համար
- Learnenglishkids.britishcouncil.org – Բրիտանական խորհրդի այս կայքը տարբեր լեզվական գործունեություններով ուսումնական նյութերի մի անընդհատ փոփոխվող ու հարստացող շտեմարան է:
Վերապատրաստվող ուսուցիչը ուսումնասիրում է Learnenglishkids.britishcouncil.org կայքի նյութերը:
Վերապատրաստվող ուսուցչին ցույց է տրվում, թե ինչպես է նկարահանված տեսաֆիլմի ֆայլը հրապարակվում YouTube – ում:
Երրորդ օր
Իրավիճակային հաղորդակցական նախագծի ամփոփում չորրորդ դասարանում
Բաց դաս.
Թեման՝ «Describing people»
Դասի բովանդակային մասը հիմնված է learnenglishkids.britishcouncil.org կայքի համանուն վերնագրով դասի ձայնագրության վրա:
Վերապատրաստվողները ականատես են լինում, թե ինչպես է Բրիտանական խորհրդի տվյալ թեմայով դասի ձայնագրությունը տեղայնացվում և դառնում սեփական երկխոսություններ կազմելու աղբյուրը:
Երրորդ օրվա երկրորդ մասը
Վերապատրաստվողները ծանոթանում են վերջնական արդյունքի տեսաֆիլմերի հետ, որոնք արդեն ընտանեկան դպրոցի գործունեություն են:
Չորրորդ օր
Բաց դաս
Հաղորդակցական ընտանեկան նախագծերի արդյունքները 4-րդ և 5-րդ դասարաններում
Դասի բովանդակային մասը հիմնված է Բրիտանական խորհրդի կայքի համանուն դասերի ձայնագրությունների վրա:
Չորրորդ օրվա երկրորդ մասը
Վերապատրաստվողներին տեղեկացվում է, թե ինչպես են ստեղծվում տվյալ նախագծով վերջնական արդյունքները սովորողների ընտանիքների անդամների հետ:
Հինգերորդ օր
Վերապատրաստվող ուսուցիչը կազմում է մի նմանատիպ նախագիծ իր աշակերտների համար: Նախագիծը կազմելու ընթացքում տրվում են անհրաժեշտ ուղղություններ: