Video Lesson: «When the school topic becomes a family project» Տեսադաս. «Երբ ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ»

Դասավանդողի տեսաձայնագրումը՝ Կարինե Բաբուջյանի

Մոնտաժային աշխատանքները՝ Աննա Գանջալյանի

2017-2018 ուստարվա տեսադասի սցենար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

“Mkhitar Sebastatsi” Educomplex

Տեսադասի սցենար «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ»

Screenplay of a video lesson “School topic becomes a family project

Դասավանդող՝ Աննա Գանջալյան

Teacher: Anna Ganjalyan

Տեսադասի կառուցվածքը և ընթացքը

Դասավանդողի խոսքը անգլերեն է, որն ուղեկցվում է տողատակի հայերեն թարգմանությունով: Ներածական խոսքը և սովորողների տներում նկարահանված տեսաֆիլմերի մասին դասավանդողի մեկնաբանությունները նկարահանվելու են mskh TV-ի տաղավարում: Դասավանդողի խոսքը և պատկերը լրացվում են  «Անգլերենը մեր տանը» նախագծի արդյունքում ստեղծված տարբեր տեսաֆիլմերով:

Տեսադասի նպատակը

Ցույց է տրվում, թե ինչպես է կրտսեր դպրոցի անգլերենի  դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ  ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:

Պատկեր 1. Դասավանդողի ներածական խոսքը

Hello, everybody! I am Anna Ganjalyan, an EFL teacher at Primary School of Yerevan “Mkhitar Sebastatsi” Educomlex.

Today I want to tell you how I have managed to make the English lessons at our primary school stop being ordinary or casual English lessons which the learners are to learn at home so as they can answer them in class to get a good mark. My learners do not think about learning any English lesson to get a mark. To achieve this aim I bring the school topics, vocabulary, language structures as closer to the learners’ everyday life as possible. I teach the names of objects which surround the learners at home, and they play with them and live happy moments with their parents, brothers and sisters. In this way the learners feel the warmth of home at school.

When the learner comes home and says what he/she has learned at school, says something which is related to their everyday life as a live language, the family members are automatically involved in that conversation. When a school topic is brought to the learner’s home in this way, the parents are no longer tutors or strict superintendents trying to check their children’s knowledge and skills acquired at school.

The school topic becomes a pleasant pastime for all of them, and there comes a time when one of the family members takes a smart phone or a video camera and records what is going on at home. Later the recorded video film is published in the learner’s educational blog.

Here is the first family video film. Third grader Angelina Simonyan is teacher her little brother the first English words and expressions which she has learned at school. A really amazing scene for their parents who are shooting the film.

Ողջու′յն բոլորին: Ես Աննա Գանջալյանն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի անգլերենի դասավանդող:

Այսօր ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչպես եմ կարողացել հասնել այն բանին, որ կրտսեր դպրոցում անգլերենի դասը դադարի լինեն սովորական դաս, որը պետք է սովորել տանը՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար: Այս նպատակին հասնելու համար ես ուսումնական թեմաները, բառապաշարը, լեզվական կառուցվածքները որքան հնարավոր է մոտեցնում եմ սովորողների առօրյա կյանքին: Եթե առարկաների անուններ եմ սովորեցնում, ապա դրանք այն առարկաներն են, որոնցով սովորողը շրջապատված է տանը, որոնցով նա խաղում է և ուրախ պահեր է ապրում իր ծնողների, քույրերի և եղբայրների հետ: Այնպես եմ անում, որ սովորողը դպրոցում զգում է տան ջերմությունը:

Երբ սովորողը տուն է գալիս և ասում է դպրոցում սովորած մի բան, որը կապված է ամենօրյա իրենց կենցաղին, ընտանիքի անդամները ակամայից ներգրավվում են այդ զրույցի մեջ: Երբ այս ձևով է ուսումնական նյութը սովորողի տուն բերվում, ծնողներն այլևս խիստ կրկնուսույցներ չեն, ովքեր ամեն օր պետք է ստուգեն, թե ինչպես է իրենց երեխան սերտել դասը: Դպրոցի ուսումնական թեման տանը հաճելի զբաղմունք է դառնում բոլորի համար, և գալիս է մի պահ, երբ ընտանիքի անդամներից մեկը իր ձեռքն է վերցնում խելահեռախոսը կամ տեսախցիկը և նկարահանում է այն, ինչը այդ պահին կատարվում է տանը: Իսկ հետո այդ տեսաֆիլմը հրապարակվում է սովորողի ուսումնական բլոգում: Ահա առաջին ընտանեկան տեսաֆիլմը: Երրորդ դասարանցի Անգելինա Սիմոնյանը իր փոքր եղբորն է սովորեցնում առաջին անգլերեն բառերն ու արտահայտությունները, որոնք սովորել է դպրոցում:

 

Պատկեր 2. https://www.youtube.com/watch?v=OVBQRd5wyj8

Պատկեր 3 Դասավանդողի մեկնաբանությունը

This year I have introduced the topic Shopping to the fourth and fifth graders using the video lessons of the British Council. The learners began to make up their own situational dialogues on the same topic. This became a project in their homes. In the result of this project the learners with their parents, brothers and sisters created video films of role play games. Այս տարի 4-րդ և 5-րդ դասարանցիներին եմ ներկայացրել «Գնումներ» թեման՝ օգտագործելով Բրիտանական խորհրդի տեսադասերը: Սովորողները սկսեցին կազմել իրենց սեփական իրավիճակային երկխոսությունները նույն թեմայով: Այս նախագծի արդյունքում սովորողները իրենց ծնողների, եղբայրների և քույրերի հետ ստեղծեցին դերախաղային տեսաֆիլմեր իրենց տներում:
   

Պատկեր 4-րդ https://www.youtube.com/watch?v=KnPvi-mKNVk

 

Պատկեր 5-րդ. Դասավանդողի մեկնաբանությունը

There were some learners whose family members don’t know English, and they had to find creative solutions. For example, Elen Hovannisyan speaks to herself in different clothes and hairstyle. It is a real Rodari approach. Կային սովորողներ, ում ընտանիքի անդամները չգիտեն անգլերեն, և նրանք ստիպված էին ստեղծական մոտեցումներ գտնել: Օրինակ, Էլեն Հովհաննիսյանը խոսում է ինքն իր հետ տարբեր հագուստներով և մազերի տարբեր սանրվածքներով: Իսկական ռոդարիական մոտեցում էր:

 

Պատկեր 6-րդ  https://www.youtube.com/watch?v=6ywM_PihRYg

 

Պատկեր 7-րդ Դասավադողի մեկնաբանությունը

The foreign language is no longer foreign. It is warm and closer to the children’s heart, when they speak about their toys at home. Mary, a third grader, has made toys out of plastilina and made them the heroes of her favourite tale. Օտար լեզուն այլևս օտար չէ` ջերմ է ու հարազատ, երբ այդ լեզվով երեխաները տանը խոսում են իրենց խաղալիքների մասին: Երրորդ դասարանցի Մերին պլաստիլինից խաղալիքներ է պատրաստել տանը և դրանց դարձրել իր սիրելի հեքիաթի հերոսները:

 

Պատկեր 8-րդ  https://www.youtube.com/watch?v=mcEUJZMznFI

 

Պատկեր 9-րդ  Դասավանդողի Մեկնաբանությունը

At the end of my video lesson I suggest watching a film tale “Black Kiddy” which has been made in the learner’s family. After having translated the text in class we organized role play games performing the tale in English. The children were so inspired that continued working on the tale at home involving their family members.  This video film tale has been made by 4th grader Tigran Grigoryan and his mother. Իմ տեսադասի վերջում առաջարկում եմ դիտել  «Սևուկ ուլիկը» տեսաֆիլմը, որն ամբողջությամբ ստեղծվել է սովորողի տանը: Տեքստի թարգմանությունը դասարանում անելուց հետո դերախաղեր կազմակերպեցինք՝ բեմադրելով այդ փոքրիկ հեքիաթը: Սովորողներն այնքան էին ոգևորված, որ շարունակեցին այդ հեքիաթի վրա աշխատել՝ ներգրավելով դրա մեջ իրենց ընտանիքի անդամներին:

Այս տեսաֆիլմը պատրաստել են 4-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանը և իր մայրիկը:

 

Պատկեր 10-րդ  https://www.youtube.com/watch?v=YI2SLUHH1kY