Հաղորդակցական անգլերենի ուսուցման իմ հաջողված նախագծերը 2017-2018 ուստարում

Սեպտեմբերդեկտեմբեր ուսումնական շրջան

Ուստարվա սկզբին իմ հիշարժան նախագիծը «Ուսումնական թեման դառնում է ընտանեկան նախագիծ» տեսադասի ստեղծումն էր: Տեսադասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է   կրտսեր դպրոցի անգլերենի  դասը դադարում սովորական դաս լինելուց, որը պետք է սովորել՝ հաջորդ օրը պատասխանելու և թվանշան ստանալու համար, ինչպե՞ս է անգլերենը դառնում հաճելի զբաղմունք, ապրվող կյանքի մի պահ  ո′չ միայն սովորողի այլ նաև նրա ընտանիքի անդամների համար:

Հոկտեմբերին մասնակցել եմ Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքներին և թարգմանել եմ «Դպրոցական տնային առաջադրանքների դրական և բացասական կողմերը» հոդվածը:

Նույն ամսին 3-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք «My most favourite teacher» նախագիծը: Նախագծի արդյունքը կարելի է տեսնել սովորողների բլոգներում՝ Հայկ Սարգսյան

Տաթև Մամիկոնյան

Կորյուն Գաբոյան

Աստղիկ Ալեքսանյան

Գայանե Խաչատրյան

Նարե Խաչատրյան

Արեն Համբարձումյան

Անի Հարությունյան

Ուսումնական աշուն” նախագծերի ամփոփման մեջ տեղ են գտել 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների ‹‹Անգլերենը մեր տանը›› ընդհանուր վերնագրով աշխատանքները:

4-րդ դասարանցիները աշնանային արձակուրդի ընթացքում փոքրիկ պատումներ շարադրեցին իրենց ընկերոջ մասին և դասավանդողի խմբագրելուց հետո թողարկեցին  իրենց բլոգներում:

5-րդ դասարանցիների աշնանային նախագծային աշխատանքը դարձավ ‹‹Մեր զբոսայգիները›› համագործակցային նախագիծը Մարիամ Քալանթարյանի հետ: Նախագծի վերջնական արդյունքը եղավ պատկերազարդ, երկլեզու էլեկտրոնային գրքույկ, որը հրապարակված է նաև կրթահամալիրի Մեդիագրադարանում:

Դպիրում հրապարակվել է իմ ‹‹Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով›› հոդվածը:

 

 

Ուսումնական հունվար

Դիջիթեք 2018-ին մասնակցել եմ 3 անվանակարգերով՝

Ուսումնական բաց նախագիծ

Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ

Դիջիթեքը ընտանիքում

 

Ամփոփել ենք ‹‹Ամանորը իմ ընտանիքում››  և ‹‹Ամանորը տարբեր երկրներում›› նախագծերը: Այս վերջին նախագծի աշխատանքներից կուզենայի առանձնացնել Մարկ Հովհաննիսյանի Skype-ով արված հարցազրույցը իր մորաքրոջ հետ, որն ապրում է Կանադայում և Նանե Ժամհարյանի հարցազրույցը իր տատիկի հետ, որն ապրում է Ամերիկայում:

 

Փետրվար-մայիս ուսումնական շրջան

 

‹‹Թումանյանական օրերը անգլերեն›› ընթերցումներ, Թումանյանի հեքիաթների անգլերեն ներկայացումներով տեսաֆիլմերի ստեղծում:

Նախագիծ ‹‹Սուրբ Զատիկը իմ ընտանիքում›› 5-րդ դասարանի սովորողների հետ:

‹‹Ուսումնական գարուն›› ընդհանուր վերնագրով նախագծեր 1-5-րդ դասարանցիների հետ:

 

Մայիսյան հավաքին պատրաստվում ենք ներկայացնել հետևյալ նախագծերը, որոնք այս օրերին իրականացվում են տարբեր դասարաններում՝

2-րդ դասարան – Ուսումնական նախագիծ ‹‹Իմ ընկերը››:

3-րդ դասարան – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին››

4-5-րդ դասարաններ – հաղորդակցական անգլերենի նախագիծ ‹‹Ոտելիք պատվիրելը մանկական սրճարանում››

1-ից 5-րդ դասարաններում թեմաների ուսուցում և նախագծերի իրականացում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում. աշխատանքային պլան. 2017-2018 թ.

Աշխատաժամանակ

1-ին դասարան

Ողջույնի ձևեր

http://genkienglish.net/namesong.htm

Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Գույներ

http://www.anglomaniacy.pl/coloursDictionary.htm

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/colors.swf

Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/food/fruitchinchan.swf

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/food/fruitmemory.swf

Երգ

երգ

Փոքրիկ երկխոսություններ անցած թեմաների վերաբերյալ

Թեմա՝ ընտանի կենդանիներ-Domestic animals

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/animals1.swf

Թեմա՝ մարմնի մասեր-Parts of body

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/paint-it/clowns-face

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/body/01bodyci.swf

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/body/bodyci01.swf

Երգեր-Songs

https://www.youtube.com/watch?v=3qft9V7DSH8

https://www.youtube.com/watch?v=E_VcSQn73do

https://www.youtube.com/watch?v=m-7GmTgLpLQ

Նախագիծ՝ անգլերեն  տեսաֆիլմ

Նպատակը՝  առաջին դասարանի սովորողները ամփոփում են երկու ամիսների ընթացքում իրենց սովորած  բառերն ու արտահայտությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով նկարում է ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմում իր նկարած նկարը:

2-րդ դասարան

1-ին դասարանում անցած թեմաների կրկնողություն

Բառախաղեր

http://www.anglomaniacy.pl/pencaseSpelling.htm

http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/match2b.swf

http://www.angles365.com/classroom/fitxers/1r2n/match1b.swf

Երկխոսություններ տարբեր թեմաների շուրջ

Letters: Aa, Bb, Cc, Dd, Ee, Ff

http://www.starfall.com/n/level-k/index/play.htm?f

Լեզվական կառուցվածք՝ Can / I can……..run, jump, sing, dance, climb, swim . 

Gan you…………..?

http://www.kizclub.com/storytime/Ican/Ican.html

http://www.angles365.com/classroom/fitxers/shortstories2/2n/ck2-4.sw

2-րդ դասարանի սովորողների հետ երգ-պար ներկայացում ամանորյա մեդիաուրբաթին

3-րդ դասարան

Ամառային առաջադրանքների ստուգում, քննարկում

Աշխատանք աշխատանքային թերթիկների հետ

Թեմա`Nouns: singular, plural

Թեմա` My family

Թեմա` About myself

Թեմա` I like…….I don’t like…….

Թեմա` Have got/has got

Թեմա՝ My friend

Թեմա` there is……there are………

Թեմա` My house

Նախագիծ <<Անգլերենը մեր տանը>>

Նպատակը`  սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծելու են  ֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերենով մի փոքր  պատմի իր կամ իր ընտանիքի, ընկերոջ, խաղալիքների, սենյակի մասին:

Արդյունքը կլինի ուրախ, հավես տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում:

Լեզվական կառուցվածքներով և նոր բառապաշարով սովորողների կողմից նախադասությունների կազմում:

Երկխոսություններ անցած թեմաների շուրջ

Ձեռային ուսումնական ճամբարի ընթացքում 3-րդ դասարանի սովորողները անգլերենով նամակ կգրեն Ձմեռ պապին և կտեղադրեն իրենց նորաստեղծ բլոգներում:

 

4-րդ դասարան

Ամառային առաջադրանքների ստուգում, քննարկում

Աշխատանք աշխատանքային թերթիկների հետ:

Նախագիծ՝ Teachers Day

“My most favourite teacher(s)

Տևողությունը`20.09-05.10

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է կամ պրեզենտացիա է   պատրաստում նվիրված իր սիրելի ուսուցչին(ներին)

Ակնկալվող արդյունքը` անգլերենով փոքրիկ պատում կամ պրեզենտացիա նվիրված իր սիրելի ուսուցչին, որը տեղադրաված կլինի սովորողի և դասավանդողի բլոգում:

Լեզվական նյութ` personal pronouns-have/has got-can

Թեմա`Numbers

Լեզվական նյութ՝ Ներկա ժամանակ(Peresent Ind. Tense)-Interrogative and Negative forms

Անցած լեզվական կառուցվածքով և բառապաշարով նախադասությունների կազմում

Երկխոսություններ տարբեր թեմաների շուրջ

Ամփոփիչ գրավոր աշխատանք

Թեմա` Our school

Լեզվական նյութ` Ներկա շարունակական ժամանակ(Present Cont. Tense)

Թեմա` My pet

Նախագիծ. “The New Year in my Family”

Տևողությունը`20.12.2015-20.01.2016

Խնդիրը` նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար: Յուրաքանչյուր սովորող անգլերենով պատմում է, թե ինչպես են Ամանորը նշում իրենց տանը:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

5-րդ դասարան

Ամառային առաջադրանքների ստուգում, քննարկում

British council-ի հեքիաթների ընթերցում, քննարկում

Համագործակցային նախագիծ. Երևանի զբոսայգիները

Տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները

Դասավանդողներ՝ Մարիամ Քալանթարյան, Աննա Գանջալյան

Նպատակը.

Զարգանում է սովորողների անգլերեն և ռուսերեն խոսելու կարողությունները այնպիսի թեմաներով, որոնք սիրելի և հոգեհարազատ են իրենց: Զարգանում է նաև սովորողների գրելու և թարգմանչական կարողությունները հայերենից անգլերեն և ռուսերեն:

Նախագծի ընթացքը.

Նախ սովորողների հետ այցելում ենք այն զբոսայգին, որի մասին պետք է տեղեկություններ հավաքենք: Տեղում սովորողները ձայնագրիչի օգնությամբ հարցազրույցներ են վերցնում մարդկանցից՝ որոշ տեղեկություններ հավաքելով այդ զբոսայգու մասին: Որից հետո դասավանդողը պարզ հայերենով վերամշակում է տեքստը՝ համացանցի և սովորողների վերցրած տեղեկությունների հիման վրա: Բոլոր սովորողները հայերեն տեքստը տեղադրում են իրենց բլոգներում և դասարանում անգլերենի ժամին միասին փորձում են նախադասություն առ նախադասություն թարգմանել անգլերեն, իսկ ռուսերենի դասին՝ ռուսերեն:

Ակնկալվող արդյունքը՝ սովորողները կկարողանան 2 օտար լեզվով ներկայացնել իրենց սիրելի զբոսայգիները: Նախատեսվում է ստեղծել նաև եռալեզու էլեկտրոնային գիրք, որը շատ լավ ուսումնական նյութ կլինի իրենց կրտսեր ընկերների համար: