Հաղորդակցական նախագիծ. հեռախոսազրույց

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հեռախոսազրույց վարելու համաձայնվելու և չհամաձայնվելու լեզվական կարողություններ:

Ընթացքը՝ ապագա հեռախոսազրույցի հիմք է ընդունվում դասավանդողի տված հեռախոսաքզրույցի օրինակը.

Այնուհետև օգտվելով այդ հեռախոսազրույցի բառապաշարից և լեզվական կառուցվածքից՝ սովորողները կազմում են իրենց սեփական երկխոսությունները:

Արդյունքը՝ սովորողները իրենց բլոգներում հրապարակում են իրենց ստեղծած երկխոսությունները:

Նախագիծ.«Իմ ընկերը»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

Նախագիծ.«Իմ ընտանիքը»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընտանիքը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն սովորած ընտանիքի անդամների, մասնագիտությունների անվանումները: Կրկնում ենք նաև մարմնի մասերը, կարողությունները, որոնցով սովորողները կկարողանան նկարագրել, բնութագրել իրենց ընտանիքի անդամներին: Սկզբում սովորողները փորձում են բանավոր ներկայացնել իրենց ընտանիքի անդամներին՝ կազմելով սովորած բառերով և արտահայտություններով նախադասություններ: Որից հետռ յուրաքանչյուր սովորող փորձում է արդեն գրավոր ներկայացնել Paint ծրագրով:

Արդյունքը՝ Paint ծրագրով սովորողները ունենում են ընտանիքի գրավոր ներկայացում,որին կից՝ իրենց նկարազարդումը:

Ապրիլյան նախագծերը և թեմաների ուսուցումը՝ ըստ դասարանների

5-6 տարեկաններ

Թեմա՝ Fruits-մրգեր

I like……./I don’t like………..

Թեմա՝ domestic and wild animals-ընտանի և վայրի կենդանիներ

Թեմա՝ Body parts-մարմնի մասեր

1-ին դասարան

Թեմա՝ Food-ուտելիք

Թեմա՝ what time is it?-Ժամը քանի՞սն է

2-րդ դասարան

Ուսումնական նախագիծ «Իմ ընկերը»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում ընկերոջը ներկայացնելու և նկարագրելուկարողություն:

Ընթացքը՝ սկզբում կրկնում ենք արդեն իմացած մարմնի մասերհագուստի տեսակներ, որոշ բնավորության գծեր արտահայտող բառերը և կազմում են դրանցով նախադասություններ: Այնուհետև յուրաքանչյուր սովորող այդ նույն բառերով ներկայացնում է իր ընկերոջը: Այդ ժամանակ տրվում են ուղղորդող հարցեր, որոնք օգնում են սովորողին կազմելու իր խոսքը: Օրինակ՝ Who is your friend? How old is he/she? What is he/she wearing?

Արդյունքը՝ ընկերոջ ներկայացումը և նկարագրությունը կարող է ուղեկցել Paint ծրագրով:

3-րդ դասարան

Ընթերցում, քննարկում ենք պարզեցված, սեղմագիր հեքիաթներ

Լեզվական նյութ՝ I can…./I cannot…

4-րդ դասարան

Հաղորդակցական նախագծ. Interview with a swimmer

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

5-րդ դասարան

Նախագիծ. «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

Մեր բնակարանը/Our Flat

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց բնակարանը, սենյակը ներկայացնելու և նկարագրելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում տրվում է բնակարանի և սենյակի նկարագրության մի տեքստ՝ բոլոր անհրաժեշտ բառերով և բառակապցություններով ու լեզվական նյութով(there is…../there are…..). Սովորողները կազմում են որքան հնարավոր է շատ նախադասություններ տվյալ բառերով և բառակապակցություններով՝ նկարագրելով իրենց բնակարանը:

Արդյունքը՝ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տեսանյութ, որտեղ նկարագրում, ներկայացնում է իր սենյակը: Տեսաֆիլմը թողարկում է իր բլոգում:

Նախագիծ.«Անգլերենը մեր տանը»

Մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը, տունը, սենյակը, խաղալիքները ներկայացնելու կարողություն:

Նախագծի ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստում են տեսանյութեր, որտեղ ներկայացնում են  իրենց, իրենց կարողությունները, ընտանիքը, խաղալիքները, սենյակը, վայրի ևընտանի կենդանիները….

Արդյունքը.  ուրախ տեսաֆիլմեր՝ հրապարակված դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

Participants: 5th graders

The aim of the project: the students will be able to learn some words, phrases and expressions typical of the Easter ritual and celebration and also be able to present how they celebrate Easter at home.

The process of the project: activation of new words and phrases in the text about Easter adapted to the language level of the learners.

The final result of the project: video films or presentations will be published on the students’ blogs. The title will be “Easter in my family”

Նախագիծ. «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Մասնակիցներ. 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:

Իմ օրը/My Day

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց օրը նկարագրելու, ներկայացնելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում տրվում է օրվա նկարագրության մի տեքստ՝ բոլոր անհրաժեշտ բառերով և բառակապցություններով ու լեզվական նյութով: Սովորողները կազմում են որքան հնարավոր է շատ նախադասություններ տվյալ բառերով և բառակապակցություններով՝ ներկայացնելով իրենց օրը:

Արդյունքը՝ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր օրը: Տեսանյութին կից նաև՝ գրավոր պատումը: Աշխատանքները թողարկվում են սովորողների բլոգներում:

Ձոն կնոջը

Տևողությունը`08.03-07.04

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները պետք է Paint ծրագրով բացիկներ պատրաստեն, որտեղ կկարողանան նկարագրել իրենց սիրելի մայրիկներին և կնկարազարդեն իրենց:

Խնդիրը` սովորողները անգլերենով բացիկներ են պատրաստում և նվիրում իրենց մայրիկներին:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով բացիկներ նվիրված իրենց մայրիկներին, որոնք կհրապարակվեն ուսուցչի և սովորողների բլոգներում: