Ուսումնական 3-րդ շրջան․ ապրիլյան նախագծերը՝ ըստ դասարանների

1․Շարունակում ենք <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը․ My Day/Իմ օրը

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում իրենց օրը նկարագրելու, ներկայացնելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դասարանում դիտում են «My Day» /<<Իմ օրը>> թեմային վերաբերող ուսուցողական տեսանյութեր, որոնցից ամենահաջողվածը՝ English singsing, իսկ մուլտֆիլմերից՝ Gogo’s adventure with English: Հետո կրկնում, սովորում ենք առօրյա գործողությունների անվանումները։ Տվյալ անվանումները սովորում ենք տարբեր հետաքրքիր ինտերակտիվ բառախաղերի միջոցով։ Այստեղ օգնության է հասնում British council for kids և anglomaniacy.pl ուսուցողական կայքերի ինտերակտիվ բառախաղերը։ Բառերն ու արտահայտությունները լավ սովորելուց հետո փորձում ենք կիրառել նախադասություննների մեջ.

I get up at 7. Then I go to the toilet. Then I go to the bathroom. I wash my hands and face………………..

Արդյունքը՝ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր օրվա մի հատվածը:

2.Հաղորդակցական նախագիծ. հեռախոսազրույց

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հեռախոսազրույց վարելու համաձայնվելու և չհամաձայնվելու լեզվական կարողություններ:

Ընթացքը՝ ապագա հեռախոսազրույցի հիմք է ընդունվում դասավանդողի տված հեռախոսազրույցի օրինակը.

Այնուհետև օգտվելով այդ հեռախոսազրույցի բառապաշարից և լեզվական կառուցվածքից՝ սովորողները կազմում են իրենց սեփական երկխոսությունները: Որից հետո ստեղծած երկխոսությունների հիման վրա ընտանիքի անդամներից կամ ընկերներից որևէ մեկի հետ տվյալ երկխոսությունը ձայնագրում կամ տեսաձայնագրում են և կցում կազմած երկխոսությանը։

Արդյունքը՝  սովորողները իրենց բլոգներում հրապարակում են իրենց ստեղծած երկխոսությունները, որոնց կից՝ արված ձայնագրությունները կամ տեսաձայնագրությունները։

3․ Նախագիծ. «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Մասնակիցներ. 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակն այն է, որ սովորողները կարողանան Սուրբ Զատիկի ծեսին, տոնակատարությանը բնորոշ բառեր և արտահայտություններ սովորեն և ի վիճակի լինեն ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը իրենց տանը:

Աշխատանքի ընթացքը և վերջնական արդյունքը.

·         Սովորողների լեզվական մակարդակին համապատասխանեցված Զատիկի մասին տեքստի նոր բառերի և արտահայտությունների ակտիվացում

·         Զատիկի մասին տեքստի քննարկում

·         «Սուրբ Զատիկը մեր տանը» վերնագրով հրապարակումներ սովորողների բլոգներում, որոնք կարող են լինել տեսաֆիլմեր և պրեզենտացիաներ:

Ուսումնական 3-րդ շրջան․ մարտյան նախագծերն ու թեմաների ուսուցումը՝ ըստ դասարանների

5-6 տարեկաններ

Fruits — Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

Vegetables — Բանջարեղեններ

Cute, funny and happy vegetables. Character set. Vector illustration

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

http://www.lcfclubs.com/englishzone/practicezone/flashEN/03FruitFamily-intro.swf

Նախագիծ.«Անգլերենը մեր տանը»

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նպատակը՝  սովորողները ձեռք են բերում արդեն սովորած նոր բառերով և արտահայտություններով իրենց, իրենց ընտանիքը, ներկայացնելու կարողություն:

Արդյունքը.  ուրախ տեսաֆիլմեր՝ հրապարակված դասավանդողի բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում:

1-ին դասարան

Թեմա՝ Food/Drinks

2-րդ դասարան

Շարունակում ենք աշխատել հեղինակային գիրք-տետր դասագրքով

Նախագիծ․ Ordering food in a cafe

Տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 1-ին և 2-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

3-րդ դասարան

Ձոն կնոջը

Տևողությունը`08.03-07.04

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները պետք է Paint ծրագրով բացիկներ պատրաստեն, որտեղ կկարողանան նկարագրել իրենց սիրելի մայրիկներին և կնկարազարդեն իրենց:

Խնդիրը` սովորողները անգլերենով բացիկներ են պատրաստում և նվիրում իրենց մայրիկներին:

Ակնկալվող արդյունքը` անգլերենով բացիկներ նվիրված իրենց մայրիկներին, որոնք կհրապարակվեն ուսուցչի և սովորողների բլոգներում:

նց բլոգներում հրապարակում են իրենց ստեղծած երկխոսությունները:

4-րդ դասարան

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

  Describing people

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տվյալ թեմայի շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

5-րդ դասարան

Լեզվական նյութ՝ Past Simple(negative and interrogative forms)

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

The sneaky rabbit

The Lump of Gold

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում:

Թարգմանական շուրջտարյա նախագիծ«My Info Planet»/«Իմ տեղեկատվական մոլորակը» ուսումնական բլոգ

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ: 

Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները, 

որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ

նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:

Ուսումնական 3-րդ շրջան. փետրվարյան նախագծերն ու թեմաների ուսուցումը՝ ըստ դասարանների

Աշխատաժամանակ

5-6 տարեկաններ

Ողջույնի ձևեր

Պարզագույն խոսքային նմուշներ(What is your name? My name is……..)

Թվեր՝ 1-10 (How old are you? I am…….)

Գույներ-Colours

2-րդ դասարան

Սկսում ենք աշխատաել հեղինակային գիրք-տետր դասագրքով

Lessons 1- 8

3-րդ դասարան

Թեմաներ.

1.Seasons/եղանակներ

“The children in the forest” հեքիաթի ընթերցում, քննարկում

Լեզվական նյութ՝ Present Simple/can..must

4-5-րդ դասարաններ

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

The Lump of Gold

The Magic Paintbrush

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում

Նախագիծ «ՀԹումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» «The Liar» և «Black kiddy» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում: 


Հաղորդակցական նախագծեր՝

                                                                  Describing people

                                               Introducing a friend

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:վ

2-րդ ուսումնական շրջան. ձմեռային ուսումնամարզական ճամբար 2023

Ժամանակահատվածը՝ հունվարի 9-ից մինչև հունվարի 30-ը

Ճամբարականներ՝ 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողներ

Ջոկատավարներ՝ Աննա Գանջալյան, Անահիտ Հովսեփյան

1.Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

2.My English-Armenian One Word Explanatory Dictionary/Իմ անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը 

Համագործակցային նախագիծ 

Նախագծի համակարգողներ՝ Աննա Գանջալյան՝ անգլերենի դասավանդող, Անահիտ Հովսեփյան՝ մայրենիի դասավանդող 

Ժամանակահատվածը՝ հունվարի 9-ից 31-ը 

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի ճամբարականներ 

Նպատակը՝ յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը, որի շնորհիվ սովորողը ձեռք է բերում. 

  1. միևնույն բառը անգլերեն և հայերեն բացատրելու կարողություն 
  2. խթանում է սովորողի երևակայական մտածողությունը 
  3. ձեռք է բերում բառը նկարագրող, բնութագրող հավելյալ բառապաշար 

Ընթացքը՝ ճամբարային օրերին յուրաքանչյուր սովորող փորձում է անգլերենի այբուբենի բոլոր տառերով տալ մեկական բառերի իրենց բացատրությունները անգլերեն և հայերեն՝ ներկայացնելով այն PowerPoint ծրագրով, որտեղ յուրաքանչյուր սահիկում կցում է նաև համապատասխան նկար: 

Ակնկալվող արդյունքը՝ յուրաքանչյուր սովորողի կողմից ստեղծված իր անհատական անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը PowerPoint ծրագրով, որը կհրապարակվի և՛դասավանդողի, և՛սովորողի   բլոգում: 

3.Երաժշտական համագործակցային նախագիծ.

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝ սովորողները հունվարյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել

 անգլերեն երգ-բեմադրություն

Նախագծի ընթացքը՝ ճամբարականները սովորում են երգի բառերը, որից հետո հետաքրքիր բեմական շարժումներ մտածում և փորձում շարժումներոը ցույց տալով երգել: Համագործակցելու ենք երաժշտության ուսուցիչ՝ Մարիամ Մնացականյանի հետ: Փորձելու ենք երգել դաշնամուրային նվագակցության տակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է հունվարյան օտարալեզու մեդիաուրաբթին:

4.Թումանյանական օրերին ընդառաջ՝ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսը կներկայացվեն դասարանական բեմադրություն-ներկայացումներով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում: 

4. Ճամփորդություններ.

.Ռազմամարզական ձմեռային խաղեր Սևաբերդում/ըստ հայտի/

.Չմշկասահք Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում/ըստ հայտի/

Ճամփորդություն 1

Ճամփորդության վայրը՝ -Գեղասահքի մարզադպրոց

Ճամփորդության մասնակիցներ՝5.1 և 5.2 դասարանների ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Աննա Գանջալյան, Ասյա Գալստյան, Մարիամ Մարտիրոսյան, Վիկա Հովսեփյան, մարզիչ՝ Լյովա Սարգսյան

Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 13:00

Ճամփորդության նպատակը՝ գեղասահք, ձմեռային խաղեր, ձմեռային մարզական ստուգատես

Անհրաժեշտ պարագաներ՝ ճամփորդական պայուսակ, տաք հագուստ, ջուր, թվային միջոցներ:

Չենք մոռանում գլխարկի և ձեռնոցների մասին:

Վարորդը՝  մեքենան՝ , նստատեղերի քանակը՝

— Հովիկ Քիշմիրյան, 077 577683, 60LD077

— Սամվել Սերոբյան, 099 733677, 60DA077

Ֆինանսական նախահաշիվ

Վարորդին վճարվող գումար՝ 5000 դրամ

Սահադաշտի տոմսի արժեք՝ յուրաքանչյուր սովորողը 1500 դրամ

Ուսուցիչների մուտքը՝ անվճար

Յուրաքանչյուր սովորող ճամփորդության համար վճարում է դրամ 1900 դրամ:

Մասնակիցներ՝ 5.1 դասարան

Անգելինա Մկրտումյան

Էրիկ Վանյան

Վահան Արուշանյան

Նարեկ Սարգսյան

Ռաֆայել Բաղիրյան

Կարինա Բալասանյան

Գրիգոր Բաղդասարյան

Արփինե Հակոբյան

Արսեն Դալլաքյան

Դանիել Թումասի

Վահագն Գրիգորյան

5.2 դասարան

Էլինա Բալաբանյան

Աֆինա Մկրտիչյան

Ալիսա Մկրտչյան

Եվա Սուվարյան

Ռոբերտ Հակոբյան

Ալֆրեդ Գրիգորյան

Գայանե Մխոյան

Արիանա Մարգարյան

Աշոտ Արշալուսյան

Խորեն Հարությունյան

Էմանուել Ռշտունի

Սոնա Մանուկյան

Ալեքս Սահակյան

2022-2023 ուսումնական տարի

Աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1-ից 10-ը նախագծային շաբաթ

1-ին դասարան. <<Բարև,ես եմ>> նախագիծ

Նպատակը՝ պարզագույն բառերով և արտահայտություններով սովորողները ձեռք են բերում իրար հետ հաղորդակցվելու կարողություններ. Երկխոսությունները հիմնված են հետևյալ թեմաների շուրջ.

1.Ways of greetings-Ողջույնի ձևեր

2.Colours-գույներ/What colour is it?

3.Fruits-մրգեր/Do you like…….?

Օրինակ՝ Hello, what’s your name?

Hello, my name is………

What colour is it? It is red, blue, green……

Do you like apples, grapes, pears……..? Yes, I do/No I don’t

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են սովորած, յուրացրած խոսքային պարզագույն նմուշները՝ փոքրիկ երկխոսություններով և երգերով 1,2:

Արդյունքը կհրապարակվի դասավանդողի բլոգում, ենթակայքում:

<<Ուսումնական ամառ>> նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամփոփում-ներկայացնում են իրենց բլոգներում ամառային արձակուրդներին կատարած առաջադրանքների փաթեթները:

Առաջադրանքների փաթեթները՝ ըստ դասարանների

2-րդ դասարան

3-րդ դասարան

4-րդ դասարան

5-րդ դասարան

Արդյունքը՝ յուրաքանչյուր սովորող իր բլոգում հրապարակում է կատարած աշխատանքները:

Իրականացվելիք նախագծերը 1-ից 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում

I.Նախագիծ՝ անգլերեն ը մեր տանը.մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ

II.Թեմատիկ նախագծերի շարք. մասնակիցներ 3-րդ դասարանի սովորողներ

<<Իմ օրը>>

<<Իմ բնակարանը>>

III.Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

IV.Հաղորդակցական ընտանեկան նախագծեր. մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում». Մասնակիցներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Թեմաների ուսուցումը 1-ից 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Թեմաների ուսուցումը՝ ըստ դասարաններիDownload