Рубрика: 2023-2024 ուստարվա նախագծեր, Ձմեռային ուսումնական ճամբար 2024

Տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ․Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   Տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ․

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ

Հանդիպման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հունվարի 25, ժամը՝ 11։00

Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված ճամբարային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է և իրենց ստեղծած բնագիտական թարգմանական նյութերը կներկայացնեն բնագիտատեխնիկական ստուգատեսին։

Ամփոփումը՝ տեսաֆիլմով

Տեսաֆիլմը՝ Հայկուհի Հովհաննիսյանի

Оставьте комментарий