Рубрика: 2023-2024 անգլերենի առարկայական ծրագրեր, 4-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը 2023-2024 ուստարվա համար

Չորրորդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը 2023-2024 ուստարվա համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծրագիրը կազմվել է ըստ ՀՀ կրթության բարելավման ծրագրի օտար լեզուների ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և ծրագրերի, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով առարկայական ծրագրերին ներկայացվող նոր պահանջների:  

Ծրագրի կազմակերպման անհրաժեշտ ուսումնական միջավայրը

Նյութական միջավայր

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
  • պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
  • Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
  • Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

  • mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
  • Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
  • Սոցկայքեր՝ Facebook, YouTube
  • Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլմիջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Առարկայի ուսուցման նպատակը

Չորրորդ դասարանում անգլերենի ուսուցման նպատակն այն է, որ սովորողը անգլերենով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

Ծրագիրն ապահովում է անգլերեն շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության հետևյալ ուղղությունների՝

1Հաղորդակցություն

Ունկնդրում, ընկալում՝

  • ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները,
  • հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  • լսել և հասկանալ նախօրոք բանավոր մշակված խոսքը, որը կարող է պարունակել մեկ-երկու անծանոթ բառ։

Խոսելը՝

  • վարել փոքր երկխոսություններ ծանոթ թեմաների շուրջ,
  • փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  • հարցերով, խնդրանքով դիմել զրուցակցին և տալ դրանց պատասխանները։

Ընթերցելը՝

  • ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառարանի օգնության
  • կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։

Գրելը՝

  • կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով սովորած բառերը,
  • գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ,
  • լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Մենախոսություն՝

  • Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված (ռադիո, հեռուստատեսությ ուն, համացանց) գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։
  • Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։

Լեզվանյութի կիրառում

  • Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցակա ն իրադրությանը համապատասխ ան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,ա րտասանութոյւն)։

2Մշակույթ

Արժեքներ

  • Ճանաչել ազգային և ուսուցանվող լեզվի մշակույթների մի շարք տարրեր, դրանց դրսևորումներն առօրյա կյանքում և դրսևորել հանդուրժողականություն։

Վերաբերմունք

  • Ցուցաբերել հարգալից, հոգատար և պատասխանատու վերաբերմունք այլ ազգությունների, նրանց մշակույթների, իր շրջապատի մարդկանց, առարկաների և շրջակա միջավայրի նկատմամբ։

Նորմեր/կանոններ

  • Իմանալ տանը, դպրոցում և այլ հասարակական վայրերում վարքի տարրական կանոնները 2. Ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։

Հետաքրքրություններ/նախասիրություններ

  • Ճանաչել սեփական և այլոց նախասիրություններն ու հետաքրքրությունները։

3Քննական  և ստեղծարար միտք

Միտք

  • Ձևակերպել կապակցված միտք արտահայտող պարզ խոսք։
  • Բերել պարզ հիմնավորումներ։ 3. Ընտրել, ստեղծել և կիրառել մտքերն արդյունավետ կերպով ներկայացնող տեսողական միջոցներ։

Տրամաբանական կապեր

  • Շարադրել մտքերը տրամաբանական հաջորդականությամբ և փոխկապակցվածությամբ։
  • Հասկանալ պարզ խնդիրը՝ առաջարկելով դրա լուծման պարզ քայլաշար։

Վերլուծություն

  • Դասակարգել շրջապատի իրերն ու երևույթները՝ ըստ դրանց հատկանիշների։
  • Համեմատալ իրերն ու երևույթները՝ ճանաչելով հատկանիշների նմանություններն ու տարբերությունները։

Առաջընթաց

  • Հասկանալ դրված խնդիրը և լուծել այն ըստ հրահանգների։
  • Բերել լուծումների համար պարզ հիմնավորումներ;

4Ինքնություն

Անհատականություն

  • Հանդես գալ որպես ինքնակազմակերպված անհատ։
  • Ճանաչել իր անհատական զարգացման գործում նոր հետաքրքրությունների և շփումների կարևորությունը։

Ընտանիք

  • Դրսևորել հարգալից և հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով նրանց տնային գործերում։
  • Խոսել քաղաքավարի ընտանիքի իր մեծ և տարեկից անդամների հետ

Համայնք

  • Ճանաչել իր՝ համայնքի անդամ լինելու փաստը և համայնքի՝ իրեն առնչվող առօրյա խնդիրները։

Ծրագրի խնդիրները

Զարգացնել խոսելու հմտությունները. ծանոթ թեմաների շուրջ կարճ երկխոսությունների վարում, քննարկումների ժամանակ կարծիքների արտահայտում:

Զարգացնել գրելու հմտությունները. Կարճ պատմությունների հորինում, թարգմանությունների կատարում՝ տեղադրելով դրանք բլոգներում:

Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:

Զարգացնել ընթերցելու և ունկնդրելու հմտությունները. սովորողների տարիքին համապատասխան ֆիլմերի և մուլտֆիլմների դիտում, աուդիոնյութերի ունկնդրում, համապատասխան լեզվական մակարդակի տեքստերի ընթերցում՝ հասկանալով դրանց ընդհանուր իմաստը:

Զարգացնել սովորողի գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։

Միջառարկայական կապերի ստեղծում և համագործակցային նախագծերի իրականացում (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ):

Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն լուսանկարներ անել և ձայնային ֆայլերով պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:

Իրականացվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

My English-Armenian One Word Explanatory Dictionary/Իմ անգլերեն-հայերեն մեկ բառանի բացատրական բառարանը 

Ստվերների թատերական համագործակցային շուրջտարյա նախագիծ․ ներկայացնում ենք անգլերեն հայտնի հեքիաթները․ մասնակիցներ՝ թատրոնի ընտրությամբ գործունեության խումբ

Ճամբարային նախագծեր, առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական ճամփորդություններ

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են հետևյալ ուսումնական ճամփորդությունները՝

Օտարալեզու ճամփորդություն դեպի Հայաստանի  բնության պետական թանգարան

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը չորրորդ դասարանում

  • Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
  • Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
  • Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  • Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ):  Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:
  • Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը

Աշխատանք կրթական հատուկ կարիքներ ունեցող սովորողների հետ

Աշխատանք այն երեխաների հետ, ովքեր ուշադրության պակաս ունեն և լավ չեն հիշում այն, ինչը ասվել է.

  • անհատական մոտեցում է ցուցաբերվում նրանց նկատմամբ: Դասի ընթացքում ուսուցիչը խնդրում է այդ սովորողներին կրկնել այն, ինչը հենց նոր է ասվել:
  • Մի որևէ բան բացատրելուց հետո ուսուցիչը մոտենում է նրանց և ավելի մատչելի կերպով նորից բացատրում:
  • Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա նման սովորողների ծնողների հետ և ամեն ինչ նրանց նույնպես բացատրի:
  • Ուսուցիչը պետք է հետևի, որ նման սովորողները նշեն տնային հանձնարարության պահանջը իրենց բլոգում:

Աշխատանք այն սովորողների հետ, ովքեր ունեն գերակտիվ վարք և այդ պատճառով էլ երբեմն խանգարում են ուսումնական պարապմունքը.

  • Ուսուցիչը հարկ է, որ խնդրի նման սովորողին շարժում պահանջող, բայց օգտակար գործողություններ կատարել դասի ժամանակ միացնել և անջատել հեռուստացույցը, և երբ նա ավարտում է մի գործ, պետք է գովել նրան և շնորհակալություն հայտնել:
  • Ուսուցիչը պետք է ընթերցված տեքստի մասին դերային խաղ կազմակերպի և դրանում ներգրավի նաև գերակտիվ սովորողին:
  • Ուսուցիչը երբեմն պետք է ընդհատի դասը և ֆիզիկական վարժությունների դադար հայտարարի, իսկ գերակտիվ սովորողին խնդրի, որ նա կատարի ֆիզկուլտուրայի ուսուցչի դերը:
  • Ուսուցիչը պետք է դասի իր բացատրության գրավոր տարբերակը ուղարկի գերակտիվ սովորողին առցանց դասի տեսքով:
  • Ուսուցիչը պետք է օրվա դասացուցակը և դասի ընթացքում գործողությունների հաջորդականությունը գրավոր տա գերակտիվ սովորողին:
  • Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա գերակտիվ սովորողի ծնողների հետ:

Աշխատանք աուտիզմի անհաղորդության ախտանիշեր ունեցող սովորողների հետ.

  • Ուսուցիչը հարկ է, որ չսրի նման սովորողի անհաղորդության ախտանիշերը` ստիպելով նրան խոսել ամբողջ դասարանի առջև։
  • Նման սովորողին պետք է տալ ավելի կոնկրետ և գործնական առաջադրանքներ` ոչ խաղային, այլ իրական:
  • Նման սովորողին չի կարելի մասնակից դարձնել լեզվական խաղերին, որոնք պահանջում են արագ խոսելու ունակություններ։
  • Մինչ զույգերը խանութում գնումների դերախաղով են զբաղված, ուսուցիչը կարող է հանձնարարել անհաղորդության ախտանիշեր ունեցող սովորողին այդ նույնը գրավոր ներկայացնել համակարգչի օգնությամբ և վերջում գովել նրան, որ գրավոր ուսումնական նյութ պատրաստեց: Այդպիսով աուտիզմով սովորողը իրեն գնահատված կզգա և կհասկանա նաև, որ ուսուցիչը սիրում է իրեն:
  • Նման սովորողի հետ աշխատելիս ուսուցիչը պետք է որքան հնարավոր է շատ տեսողական դիդակտիկ նյութեր օգտագործի:

Ակադեմիական բարձր ընդունակություններով օժտված սովորողների հետ աշխատանքը.

  • Ուսուցիչը պետք է չծուլանա և յուրաքանչյուր դասին օժտված սովորողի համար պատրաստի առանձին հանձնարարություններ, որոնք ավելի դժվար են և ավելի մեծ աշխատանք են պահանջում։
  • Երբեմն օժտված սովորողին կարելի է ուղարկել ընթերցասրահ` տալով նրան լրացուցիչ գրականության ցանկ, որպեսզի նա ինքնակրթությամբ բավարարի իր հետաքրքրությունները, և երբ նա վերջացնի այդ հանձնարարությունը, ուսուցիչը պետք է անպայման գովասանքի խոսքեր ասի նրան:
  • Օժտված սովորողին կարելի է նստեցնել համակարգիչի առջև և տալ նրան համացանցից վերցված առավել բարդ հանձնարարություններ:
  • Օժտված սովորողին կարելի է տալ նախագծային աշխատանք ինքնուրույն կատարելու համար:
  • Ուսուցիչը կարող է խնդրել օժտված սովորողին, որ նա օգնի թեման լավ չյուրացրած սովորողին:

Ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ ընկերները

Թեմայի նպատակը՝

Ընդլայնել ընկերներին, ընկերությանը, ծանոթությանը վերաբերող թեմատիկ բառապաշարը։

  • Ներմուծել և ամրապնդել իրեն, իր ընկերներին ներկայացնող շատ պարզ և կարճ արտահայտություններ։
  • Զարգացնել պարզ բառերով և կարճ նախադասություններով իրեն և իր ընկերներին ներկայացնելու և ծանոթություն
    հաստատելու հմտություն։
  • Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութ:
  • Ձևավորել վերաբերմունք ընկերության ու ընկերասիրության կարևորության հանդեպ։

Լեզվական կարողություններ

  • Հասկանալ ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ և կարճ խոսքը,
  • Կարդալ և հասկանալ պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին,
  • Պարզ բառերով և կարճ նախադասություններով տեղեկություններ հաղորդել իր, իր դասընկերոջ կամ բակի ընկերոջ մասին,
  • Կազմել կարճ գրավոր տեքստ իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ
  • Պարզ հարցերի և պատասխանների միջոցով
  • ծանոթություն հաստատել։
  • Արժևորել ընկերությունը ու ընկերասիրությունը։

2. Իմ ընտանիքը

Թեմայի նպատակը

  • Ընտանիքի անդամները անվանող բառապաշար,
  • պարզ նախադասություն կազմելու համար անհրաժեշտ կառույցներ,
  • համապատասխան քերականական նյութ։
    Զարգացնել պարզ լեզվական միջոցներով ընտանիքը և առօրյան ներկայացնելու հմտություններ:
    Խթանել ընտանիքի անդամների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունքը։

Լեզվական կարողություններ

  • Հասկանալ ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը,
    Ներկայացնել իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով,
  • Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալ շատ պարզ հարցեր և պատասխանել իրեն ուղղված
    հարցերին։
    Դրսևորել հոգատար և հարգալից վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ

3. Իմ տունը և իմ պարտականությունները

Թեմայի նպատակը՝

  • Ընդլայնել տունը,սենյակը, տնային գործերը նկարագրող բառապաշարը։
  • Զարգացնել տունը,սենյակը, տնային գործերը նկարագրող պարզ արտահայությունները գրավոր և բանավոր խոսքում
    կիրառելու հմտություն։
  • Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութ։
  • Ձևավորել հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն տան և իրերի հանդեպ։

Լեզվական կարողություններ

  • Լսել և հասկանալ տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը,
  • Ընթերցել և հասկանալ կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ
  • Գրավոր և բանավոր նկարագրել իր տունը, սենյակը, պատմել իր տնային գործերի մասին՝ գործածելով շատ պարզ արտահայտություններ և նախադասություններ։
  • Պատասխանել տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղել զրուցակցին՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ,
  • Պատասխանատվություն և հոգածություն դրսևորել իր տան հանդեպ

4. Դպրոց, դպրոցական առօրյա

Թեմայի նպատակը

  • Ընդլայնել դպրոցը, դասացուցակը, դպրոցական առօրյան ներկայացնող բառապաշարը։
  • Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը։
  • Զարգացնել դպրոցը, դասացուցակը, դպրոցական առօրյան շատ պարզ և կարճ արտահայտություններով ներկայացնելու
    հմտություն։
  • Ձևավորել հոգատար վերաբերմունք դպրոցի հանդեպ։

Լեզվական կարողություններ

  • Հասկանալ դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը,
  • Կարդալ և հասկանալ շատ պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին,
  • Տալ պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքել նմանատիպ հարցերի,
  • Կազմել շատ կարճ գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով շատ պարզ արտահայտություններ և նախադասություններ։
  • Դրսևորել հոգատար վերաբերմունք դպրոցի և դպրոցի գույքի նկատմամբ։

5. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

Թեմայի նպատակը՝

  • Ներմուծել նախասիրությունների կարևորության գաղափարը
  • Ընդլայնել նախասիրություն/հոբբի թեմային բնորոշ բառերի, արտահայտությունների և կառույցների պաշարը,
  • Զարգացնել նախասիրությունների, նախընտրելի զբաղմունքների մասին կարճ կապակցված խոսք կազմելու հմտություններ,
  • Ձևավորել վերաբերմունք ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու և նախընտրած գործով զբաղվելու հանդեպ։

Լեզվական կարողություններ

  • Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն),
  • Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը,
  • Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ,
  • Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին

6. Հագուստ, գնումներ

Թեմայի նպատակը՝

Ներմուծել և ընդլայնել սննդամթերքի, հագուստի և խանութների տեսակներին առնչվող բառապաշար

  • Ներմուծել համապատասխան քերականական նյութ
  • Զարգացնել պարզ լեզվական միջոցներով գնումներ կատարելու հմտություններ
  • Ձևավորել գնումներ կատարելիս տեղեկություններ ստանալու ունակություններ
  • Ձևավորել գնումներ կատարելիս գումարը խնայողաբար ծախսելու, միայն անհրաժեշտը և պիտանին գնելու
    կարևորության գիտակցությունը։

Լեզվական կարողություններ

  • Լսել և հասկանալ գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը
  • Կարդալ և հասկանալ «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր
  • Բացատրել իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված
  • Երկխոսություն վարել պարենային խանութում/շուկայում գնումներ կատարելիս
  • Գրել որևէ ճաշատեսակի/աղանդերի բաղադրիչների ցանկը

7. Տարվա եղանակներ

Թեմայի նպատակը

  • Ներմուծել տարվա եղանակների և օրվա եղանակին առնչվող բառապաշար և թեմային համապատասխան քերականություն
  • Զարգացնել պարզ նախադասություններով և կառույցներով տարվա և օրվա եղանակները նկարագրելու
    կարողություններ
  • Ձևավորել օրվա/շաբաթվա եղանակի տեսության վերաբերյալ բանավոր տեղեկատվության ընկալման
    հմտությունները
  • Զարգացնել օրվա եղանակի մասին տեղեկատվություն փոխանակելու կարողություններ
  • Ձևավորել տարվա և օրվա եղանակին համապատասխան հագուստ կրելու կարևորության գիտակցություն

Լեզվական կարողություններ

  • Լսել և հասկանալ օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը
  • Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել տարվա և օրվա եղանակը,
  • Պարզ նախադասություններով գրել տեքստ իր նախընտրած եղանակի մասին
  • Շատ կարճ նախադասություններով զրուցել տարվա եղանակների մասին։
  • Հագնվել տարվա եղանակին համապատասխան։

8․ Դպրոցական արձակուրդ

Թեմայի նպատակը՝

  • Ներմուծել արձակուրդներին առնչվող բառապաշար և համապատասխան քերականական նյութ
  • Ձևավորել արձակուրդների ժամանակ նախընտրելի զբաղմունքները նկարագրելու և դրանց մասին զրուցելու
    հմտություններ
  • Ձևավորել վերաբերմունք արձակուրդները ճիշտ կազմակերպելու նկատմամբ

Լեզվական կարողություններ

  • Լսել և հասկանալ Արձակուրդ թեմայով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն,տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը
  • Նկարագրել արձակուրդներն անցկացնելու նախընտրած տեսակը /ծովափին, գյուղում, ճամբարում և այլն/
  • Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների արձակուրդների վերաբերյալ
  • Կարդալ և հասկանալ Արձակուրդ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը
  • Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր առաջիկա ամառային արձակուրդի մասին:

9. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր

Ուսումնական տարվա վերջում սովորողների ձեռք բերած վերջնարդյունքները

Հաղորդակցություն

Ունկնդրելու և ընկալելու կարողությունները

Հասկանաում են առօրյա, այդ թվում՝ դպրոցական պարզ, բազմաքայլ հրահանգները։

Հասկանում են իրենց ծանոթ թեմաներով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։

Ընթերցելու կարողությունները

Կարդում և հասկանում են պարզ հրահանգներ, հաղորդագրություններ, հայտարարություններ, բացիկներ, պաստառներ։

Կարդալ և հասկանում են ծանոթ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը, հիմնական բովանդակությունը։

Խոսելը (մենախոսություն և փոխներգործություն)

Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում են իրենց և իրենց շրջապատը։

Պարզ բառերով և կարճ նախադասություններով ներկայացնում են իրենց առօրյան։

Պարզ բառերով և կարճ նախադասություններով վերարտադրել ծանոթ թեմաներով տեքստերի հիմնական բովանդակությունը (սպորտ, առողջ ապրելակերպ, տարվա և օրվա եղանակ, արձակուրդ և այլն)։

Պարզ բառերով և կառույցներով արտահայտում են իրենց համաձայնությունը և անհամաձայնությունը:

Հարցնում և հայտնում են տեղեկություններ առարկաների թվի, քանակի, արժեքի և այլնի մասին:

Գրելու կարողությունները

Գրում են կարճ բացիկներ, նամակներ, հաղորդագրություններ:

Կազմում են գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իրենց, իրենց շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին:

Գրավոր նշում են ամսաթիվը, ժամը, գործողության վայրը:

Մշակույթ

Արժեքներ

  • Ճանաչել մշակութային արժեքների որոշ դրսևորումներ առօրյա կյանքում։
  • Կարևորել հանդուրժողականությունն այլ ազգերի և մշակույթների նկատմամբ։

Վերաբերմունք

  • Դրսևորել հարգալից վերաբերմունք աշխարհի այլ երկրների, ազգությունների, լեզուների, մշակույթների հանդեպ` ցուցաբերելով դրանք ուսումնասիրելու հետաքրքրություն:
  • Դրսևորել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հոգատար և պատասխանատու վերաբերմունք՝ չվնասելով և չաղտոտելով այն։

Նորմեր/կանոններ

  • Կազմել օրվա ռեժիմ և հետևել դրան։
  • ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։
  • Իմանալ տանը, դպրոցում և այլ վայրերում վարքի տարրական կանոնները

Հետաքրքրություններ/նախասիրություններ

Ճանաչել սեփական և յլոց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Քննական և ստեղծարար միտք

Միտք

  • Արտահայտել կապակցված մտքեր տրված թեմայի շուրջ։
  • Մտքերն արտահայտելիս բերել պարզ հիմնավորումներ:
  • Օգտագործել տարբեր ոչխոսքային միջոցներ՝ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։

Տրամաբանական կապեր

  • Ճանաչել իր լսած/կարդացած նյութում մտքերի հաջորդականությունը և դրանց միջև կապերի տեսակները։
  • Դասավորել մտքերը միմյանց հետ փոխկապակցվածությամբ (ընդհանուր/մասնավորր, պատճառ/հետևանք)՝ ճիշտ լեզվական միջոցների կիրառմամբ։
  • Հասկանալ իր առջև դրված պարզ խնդիրը՝ առաջարկելով հաջորդական քայլեր այն լուծելու համար:

Վերլուծություն

  • Խմբավորել շրջապատի երևույթները/իրերը ըստ դասերի։
  • Նշել երևույթների/իրերի նմանություններն ու տարբերությունները

Առաջընթաց

  • Հասկանալ իր առջև դրված խնդիրները:
  • Բերել պարզ հիմնավորումներ, մտքեր և մեկնաբանել դրանք:

Ինքնություն

Անհատականություն

  • Կարևորել նոր հետաքրքրությունների և շփումների դերը իր զարգացման գործում։

Ընտանիք

  • Դրսևորել հարգալից վերաբերմունք իր ընտանիքի անդամ հասակակիցների և մեծերի նկատմամբ:
  • Դրսևորել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով առօրյա գործերում և գնումներում։

Համայնք

  • Ճանաչել նեղ համայնքի իրեն առնչվող առօրյա խնդիրների պատճառները։

Քերականություն

  • Simple Present բայական ժամանակաձևը և նրա ուղեկցող մակբայները (always, usually sometimes, never)

● Ածականների համեմատական և գերադրական աստիճանները

● to be բայի անցյալի ձևերը

● կանոնավոր բայերի անցյալի ձևերի կազմությունը

● Որոշ ամենատարածված անկանոն բայերի անցյալի ձևերը

● Ժամանակի նախդիրները in/on/at

● Present continuous – ներկա շարունակական բայական ժամանակի կիրառությունը 

● Intensifier: Too- չափազանց

Գնահատում

Քանի որ 4-րդ դասարանում միավորային գնահատական չի դրվում, սովորողին տրվում է ոչ միավորային՝ որակական գնահատական՝ բնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները յուրաքանչյուր ուսումնական շրջանում։

1-ին ուսումնական շրջան

1Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝

Սովորողը՝

Կարողանում է

Մասամբ է կարողանում

Դժվարանում է

Չի կարողանում

Սովորողի լեզվական կարողություններըԲնութագրող գնահատական
Հասկանում է ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը։ 
Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով։ 
Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալիս է  պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին։ 
Լսում և հասկանում տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը։ 
Ընթերցում և հասկանում կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ 
Գրավոր և բանավոր նկարագրում իր տունը, սենյակը, պատմում իր տնային գործերի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։ 
Պատասխանում է տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղում զրուցակցին՝ գործածելով պարզ բառեր ու նախադասություններ։ 
Հասկանում դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը։ 
Կարդում և հասկանում է պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին։ 
Տալիս է պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքում նմանատիպ հարցերի։ 
Կազմում է ոչ շատ երկար գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։ 

2Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը՝

Մասնակցել է

Թերի է մասնակցել

Չի մասնակցել

Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet/պարտադիր չէ 
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

         At the libraray-giving personal information
               Interview with famous people
 
   Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները» 
  Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում» 
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք» 
Լրացումներ 

3Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել է/Սովորողի բլոգի հղումը

Չի մասնակցել

4Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը՝

Մասնակցել է

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ 
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ 
Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ 
Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ 

2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել է մասնակցություն

Չի ցուցաբերել մասնակցություն

Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը 
  Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին) 
  Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին 
   Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին 
Լրացումներ 

3-րդ ուսումնական շրջան

1Պետական չափորոշիչների վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝

Սովորողը՝

Կարողանում է

Մասամբ է կարողանում

Դժվարանում է

Չի կարողանում

Սովորողի լեզվական կարողություններըԲնութագրող գնահատական
Հասկանում է ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ խոսքը։
Կարդում և հասկանում է պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր, երկխոսություններ ՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում է իր դասընկերոջը կամ բակի ընկերոջը։
Կազմում է գրավոր տեքստ, երկխոսություն իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Լսում և հասկանում է օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում տարվա և օրվա եղանակը։
Պարզ նախադասություններով գրում է տեքստ իր նախընտրած եղանակի մասին։
Շատ կարճ նախադասություններով դասընկերոջ հետ երկխոսւթյուն է վարում տարվա եղանակների մասին։
Լսում և հասկանում է գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։
Կարդում և հասկանում է «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր։
Բացատրում է իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված։
Երկխոսություններ է վարում պարենային խանութում/շուկայում, հագուստի խանութում գնումներ կատարելիս։
Լրացումներ

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը՝   

Մասնակցել է

Թերի է մասնակցել

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը հեղինակային և օրացույցային նախագծերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
      Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»
·        Սուրբ Զատիկը իմ ընտանիքում
     Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»
    Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

   Describing people
     Introducing a friend
                    shopping for clothes
                   Ordering food in a cafe

Լրացումներ

3Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել է/Սովորողի բլոգի հղումը

Չի մասնակցել

4Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը՝

Մասնակցել է

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ 
Անգլերենի մարտյան ֆլեշմոբ 
Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ 
Անգլերենի մայիսյան ֆլեշմոբ 

4-րդ ուսումնական շրջան/ամառային ուսումնական ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել է մասնակցություն

Չի ցուցաբերել մասնակցություն

Սովորողի մասնակցությունը ամառային ուսումնական ճամբարինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
   Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծերին։ 
  Մասնակցություն ամառային ուսումնական ճամփորդություններին։ 
  Մասնակցություն հունիսյան ճամբարային ֆլեշմոբին։ 
Լրացումներ 

Տարվա ընթացքում սովորողի ակտիվ մասնակցությունը/պարտադիր չէ

Մասնակցություն կլոր սեղաններին

My Info Planet/Իմ տեղեկատվական մոլորակը մեդիահանրագիտարանի համար թարգմանական նյութերի աշխատանքներին։