Ծրագիրը կազմվել է ըստ ՀՀ կրթության բարելավման ծրագրի օտար լեզուների ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և ծրագրերի, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով առարկայական ծրագրերին ներկայացվող նոր պահանջների:
Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիամիջավայր
mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլմիջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Առարկայիուսուցմաննպատակը
Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության հետևյալ ուղղությունների.
1-3-րդ դասարաններում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:
1-3-րդ դասարաններում անգլերենի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։
Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները
Ծրագիրը կազմվել է ըստ ՀՀ կրթության բարելավման ծրագրի օտար լեզուների ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և ծրագրերի, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով առարկայական ծրագրերին ներկայացվող նոր պահանջների:
Ծրագրի կազմակերպման անհրաժեշտ ուսումնական միջավայրը
Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիա միջավայր
mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլմիջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Առարկայի ուսուցման նպատակը
Չորրորդ դասարանում անգլերենի ուսուցման նպատակն այն է, որ սովորողը անգլերենով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
Ծրագիրն ապահովում է անգլերեն շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության հետևյալ ուղղությունների՝
1․Հաղորդակցություն
Ունկնդրում, ընկալում՝
ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները,
հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
լսել և հասկանալ նախօրոք բանավոր մշակված խոսքը, որը կարող է պարունակել մեկ-երկու անծանոթ բառ։
Խոսելը՝
վարել փոքր երկխոսություններ ծանոթ թեմաների շուրջ,
փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
հարցերով, խնդրանքով դիմել զրուցակցին և տալ դրանց պատասխանները։
Ընթերցելը՝
ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառարանի օգնության
կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
Գրելը՝
կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով սովորած բառերը,
գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ,
լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։
Մենախոսություն՝
Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված (ռադիո, հեռուստատեսությ ուն, համացանց) գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։
Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։
Լեզվանյութի կիրառում
Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցակա ն իրադրությանը համապատասխ ան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,ա րտասանութոյւն)։
2․Մշակույթ
Արժեքներ
Ճանաչել ազգային և ուսուցանվող լեզվի մշակույթների մի շարք տարրեր, դրանց դրսևորումներն առօրյա կյանքում և դրսևորել հանդուրժողականություն։
Վերաբերմունք
Ցուցաբերել հարգալից, հոգատար և պատասխանատու վերաբերմունք այլ ազգությունների, նրանց մշակույթների, իր շրջապատի մարդկանց, առարկաների և շրջակա միջավայրի նկատմամբ։
Նորմեր/կանոններ
Իմանալ տանը, դպրոցում և այլ հասարակական վայրերում վարքի տարրական կանոնները 2. Ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։
Հետաքրքրություններ/նախասիրություններ
Ճանաչել սեփական և այլոց նախասիրություններն ու հետաքրքրությունները։
3․Քննական և ստեղծարար միտք
Միտք
Ձևակերպել կապակցված միտք արտահայտող պարզ խոսք։
Բերել պարզ հիմնավորումներ։ 3. Ընտրել, ստեղծել և կիրառել մտքերն արդյունավետ կերպով ներկայացնող տեսողական միջոցներ։
Տրամաբանական կապեր
Շարադրել մտքերը տրամաբանական հաջորդականությամբ և փոխկապակցվածությամբ։
Հասկանալ պարզ խնդիրը՝ առաջարկելով դրա լուծման պարզ քայլաշար։
Վերլուծություն
Դասակարգել շրջապատի իրերն ու երևույթները՝ ըստ դրանց հատկանիշների։
Համեմատալ իրերն ու երևույթները՝ ճանաչելով հատկանիշների նմանություններն ու տարբերությունները։
Առաջընթաց
Հասկանալ դրված խնդիրը և լուծել այն ըստ հրահանգների։
Բերել լուծումների համար պարզ հիմնավորումներ;
4․Ինքնություն
Անհատականություն
Հանդես գալ որպես ինքնակազմակերպված անհատ։
Ճանաչել իր անհատական զարգացման գործում նոր հետաքրքրությունների և շփումների կարևորությունը։
Ընտանիք
Դրսևորել հարգալից և հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով նրանց տնային գործերում։
Խոսել քաղաքավարի ընտանիքի իր մեծ և տարեկից անդամների հետ
Համայնք
Ճանաչել իր՝ համայնքի անդամ լինելու փաստը և համայնքի՝ իրեն առնչվող առօրյա խնդիրները։
Ծրագրի խնդիրները
Զարգացնել խոսելու հմտությունները. ծանոթ թեմաների շուրջ կարճ երկխոսությունների վարում, քննարկումների ժամանակ կարծիքների արտահայտում:
Զարգացնել գրելու հմտությունները. Կարճ պատմությունների հորինում, թարգմանությունների կատարում՝ տեղադրելով դրանք բլոգներում:
Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
Զարգացնել ընթերցելու և ունկնդրելու հմտությունները. սովորողների տարիքին համապատասխան ֆիլմերի և մուլտֆիլմների դիտում, աուդիոնյութերի ունկնդրում, համապատասխան լեզվական մակարդակի տեքստերի ընթերցում՝ հասկանալով դրանց ընդհանուր իմաստը:
Զարգացնել սովորողի գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
Միջառարկայական կապերի ստեղծում և համագործակցային նախագծերի իրականացում (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ):
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն լուսանկարներ անել և ձայնային ֆայլերով պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաևամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:
Սովորողների ուսումնական գործունեության ձևերը չորրորդ դասարանում
Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ): Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:
Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը:
Աշխատանք կրթական հատուկ կարիքներ ունեցող սովորողների հետ
Աշխատանք այն երեխաների հետ, ովքեր ուշադրության պակաս ունեն և լավ չեն հիշում այն, ինչը ասվել է.
անհատական մոտեցում է ցուցաբերվում նրանց նկատմամբ: Դասի ընթացքում ուսուցիչը խնդրում է այդ սովորողներին կրկնել այն, ինչը հենց նոր է ասվել:
Մի որևէ բան բացատրելուց հետո ուսուցիչը մոտենում է նրանց և ավելի մատչելի կերպով նորից բացատրում:
Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա նման սովորողների ծնողների հետ և ամեն ինչ նրանց նույնպես բացատրի:
Ուսուցիչը պետք է հետևի, որ նման սովորողները նշեն տնային հանձնարարության պահանջը իրենց բլոգում:
Աշխատանք այն սովորողների հետ, ովքեր ունեն գերակտիվ վարք և այդ պատճառով էլ երբեմն խանգարում են ուսումնական պարապմունքը.
Ուսուցիչը հարկ է, որ խնդրի նման սովորողին շարժում պահանջող, բայց օգտակար գործողություններ կատարել դասի ժամանակ միացնել և անջատել հեռուստացույցը, և երբ նա ավարտում է մի գործ, պետք է գովել նրան և շնորհակալություն հայտնել:
Ուսուցիչը պետք է ընթերցված տեքստի մասին դերային խաղ կազմակերպի և դրանում ներգրավի նաև գերակտիվ սովորողին:
Ուսուցիչը երբեմն պետք է ընդհատի դասը և ֆիզիկական վարժությունների դադար հայտարարի, իսկ գերակտիվ սովորողին խնդրի, որ նա կատարի ֆիզկուլտուրայի ուսուցչի դերը:
Ուսուցիչը պետք է դասի իր բացատրության գրավոր տարբերակը ուղարկի գերակտիվ սովորողին առցանց դասի տեսքով:
Ուսուցիչը պետք է օրվա դասացուցակը և դասի ընթացքում գործողությունների հաջորդականությունը գրավոր տա գերակտիվ սովորողին:
Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա գերակտիվ սովորողի ծնողների հետ:
Աշխատանք աուտիզմի անհաղորդության ախտանիշեր ունեցող սովորողների հետ.
Ուսուցիչը հարկ է, որ չսրի նման սովորողի անհաղորդության ախտանիշերը` ստիպելով նրան խոսել ամբողջ դասարանի առջև։
Նման սովորողին պետք է տալ ավելի կոնկրետ և գործնական առաջադրանքներ` ոչ խաղային, այլ իրական:
Նման սովորողին չի կարելի մասնակից դարձնել լեզվական խաղերին, որոնք պահանջում են արագ խոսելու ունակություններ։
Մինչ զույգերը խանութում գնումների դերախաղով են զբաղված, ուսուցիչը կարող է հանձնարարել անհաղորդության ախտանիշեր ունեցող սովորողին այդ նույնը գրավոր ներկայացնել համակարգչի օգնությամբ և վերջում գովել նրան, որ գրավոր ուսումնական նյութ պատրաստեց: Այդպիսով աուտիզմով սովորողը իրեն գնահատված կզգա և կհասկանա նաև, որ ուսուցիչը սիրում է իրեն:
Նման սովորողի հետ աշխատելիս ուսուցիչը պետք է որքան հնարավոր է շատ տեսողական դիդակտիկ նյութեր օգտագործի:
Ակադեմիական բարձր ընդունակություններով օժտված սովորողների հետ աշխատանքը.
Ուսուցիչը պետք է չծուլանա և յուրաքանչյուր դասին օժտված սովորողի համար պատրաստի առանձին հանձնարարություններ, որոնք ավելի դժվար են և ավելի մեծ աշխատանք են պահանջում։
Երբեմն օժտված սովորողին կարելի է ուղարկել ընթերցասրահ` տալով նրան լրացուցիչ գրականության ցանկ, որպեսզի նա ինքնակրթությամբ բավարարի իր հետաքրքրությունները, և երբ նա վերջացնի այդ հանձնարարությունը, ուսուցիչը պետք է անպայման գովասանքի խոսքեր ասի նրան:
Օժտված սովորողին կարելի է նստեցնել համակարգիչի առջև և տալ նրան համացանցից վերցված առավել բարդ հանձնարարություններ:
Օժտված սովորողին կարելի է տալ նախագծային աշխատանք ինքնուրույն կատարելու համար:
Ուսուցիչը կարող է խնդրել օժտված սովորողին, որ նա օգնի թեման լավ չյուրացրած սովորողին:
Ուսուցանվող թեմաները
1.Ես և իմ ընկերները
Թեմայի նպատակը՝
Ընդլայնել ընկերներին, ընկերությանը, ծանոթությանը վերաբերող թեմատիկ բառապաշարը։
Ներմուծել և ամրապնդել իրեն, իր ընկերներին ներկայացնող շատ պարզ և կարճ արտահայտություններ։
Զարգացնել պարզ բառերով և կարճ նախադասություններով իրեն և իր ընկերներին ներկայացնելու և ծանոթություն հաստատելու հմտություն։
Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութ:
Ձևավորել վերաբերմունք ընկերության ու ընկերասիրության կարևորության հանդեպ։
Լեզվական կարողություններ
Հասկանալ ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ և կարճ խոսքը,
Կարդալ և հասկանալ պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին,
Պարզ բառերով և կարճ նախադասություններով տեղեկություններ հաղորդել իր, իր դասընկերոջ կամ բակի ընկերոջ մասին,
Կազմել կարճ գրավոր տեքստ իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ
Պարզ հարցերի և պատասխանների միջոցով
ծանոթություն հաստատել։
Արժևորել ընկերությունը ու ընկերասիրությունը։
2. Իմ ընտանիքը
Թեմայի նպատակը
Ընտանիքի անդամները անվանող բառապաշար,
պարզ նախադասություն կազմելու համար անհրաժեշտ կառույցներ,
համապատասխան քերականական նյութ։ Զարգացնել պարզ լեզվական միջոցներով ընտանիքը և առօրյան ներկայացնելու հմտություններ: Խթանել ընտանիքի անդամների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունքը։
Լեզվական կարողություններ
Հասկանալ ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը, Ներկայացնել իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով,
Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալ շատ պարզ հարցեր և պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Դրսևորել հոգատար և հարգալից վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ
3. Իմ տունը և իմ պարտականությունները
Թեմայի նպատակը՝
Ընդլայնել տունը,սենյակը, տնային գործերը նկարագրող բառապաշարը։
Զարգացնել տունը,սենյակը, տնային գործերը նկարագրող պարզ արտահայությունները գրավոր և բանավոր խոսքում կիրառելու հմտություն։
Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութ։
Ձևավորել հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն տան և իրերի հանդեպ։
Լեզվական կարողություններ
Լսել և հասկանալ տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը,
Ընթերցել և հասկանալ կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ
Գրավոր և բանավոր նկարագրել իր տունը, սենյակը, պատմել իր տնային գործերի մասին՝ գործածելով շատ պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Պատասխանել տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղել զրուցակցին՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ,
Պատասխանատվություն և հոգածություն դրսևորել իր տան հանդեպ
4. Դպրոց, դպրոցական առօրյա
Թեմայի նպատակը
Ընդլայնել դպրոցը, դասացուցակը, դպրոցական առօրյան ներկայացնող բառապաշարը։
Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը։
Զարգացնել դպրոցը, դասացուցակը, դպրոցական առօրյան շատ պարզ և կարճ արտահայտություններով ներկայացնելու հմտություն։
Ձևավորել հոգատար վերաբերմունք դպրոցի հանդեպ։
Լեզվական կարողություններ
Հասկանալ դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը,
Կարդալ և հասկանալ շատ պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին,
Տալ պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքել նմանատիպ հարցերի,
Կազմել շատ կարճ գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով շատ պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Դրսևորել հոգատար վերաբերմունք դպրոցի և դպրոցի գույքի նկատմամբ։
5. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը
Թեմայի նպատակը՝
Ներմուծել նախասիրությունների կարևորության գաղափարը
Ընդլայնել նախասիրություն/հոբբի թեմային բնորոշ բառերի, արտահայտությունների և կառույցների պաշարը,
Զարգացնել նախասիրությունների, նախընտրելի զբաղմունքների մասին կարճ կապակցված խոսք կազմելու հմտություններ,
Ձևավորել վերաբերմունք ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու և նախընտրած գործով զբաղվելու հանդեպ։
Լեզվական կարողություններ
Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն),
Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը,
Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ,
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին
6. Հագուստ, գնումներ
Թեմայի նպատակը՝
Ներմուծել և ընդլայնել սննդամթերքի, հագուստի և խանութների տեսակներին առնչվող բառապաշար
Ներմուծել համապատասխան քերականական նյութ
Զարգացնել պարզ լեզվական միջոցներով գնումներ կատարելու հմտություններ
Ձևավորել գնումներ կատարելիս տեղեկություններ ստանալու ունակություններ
Ձևավորել գնումներ կատարելիս գումարը խնայողաբար ծախսելու, միայն անհրաժեշտը և պիտանին գնելու կարևորության գիտակցությունը։
Լեզվական կարողություններ
Լսել և հասկանալ գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը
Կարդալ և հասկանալ «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր
Բացատրել իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված
Երկխոսություն վարել պարենային խանութում/շուկայում գնումներ կատարելիս
Գրել որևէ ճաշատեսակի/աղանդերի բաղադրիչների ցանկը
7. Տարվա եղանակներ
Թեմայի նպատակը
Ներմուծել տարվա եղանակների և օրվա եղանակին առնչվող բառապաշար և թեմային համապատասխան քերականություն
Զարգացնել պարզ նախադասություններով և կառույցներով տարվա և օրվա եղանակները նկարագրելու կարողություններ
Ձևավորել օրվա/շաբաթվա եղանակի տեսության վերաբերյալ բանավոր տեղեկատվության ընկալման հմտությունները
Զարգացնել օրվա եղանակի մասին տեղեկատվություն փոխանակելու կարողություններ
Ձևավորել տարվա և օրվա եղանակին համապատասխան հագուստ կրելու կարևորության գիտակցություն
Լեզվական կարողություններ
Լսել և հասկանալ օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել տարվա և օրվա եղանակը,
Պարզ նախադասություններով գրել տեքստ իր նախընտրած եղանակի մասին
Շատ կարճ նախադասություններով զրուցել տարվա եղանակների մասին։
Հագնվել տարվա եղանակին համապատասխան։
8․ Դպրոցական արձակուրդ
Թեմայի նպատակը՝
Ներմուծել արձակուրդներին առնչվող բառապաշար և համապատասխան քերականական նյութ
Ձևավորել արձակուրդների ժամանակ նախընտրելի զբաղմունքները նկարագրելու և դրանց մասին զրուցելու հմտություններ
Ձևավորել վերաբերմունք արձակուրդները ճիշտ կազմակերպելու նկատմամբ
Լեզվական կարողություններ
Լսել և հասկանալ Արձակուրդ թեմայով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն,տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը
Նկարագրել արձակուրդներն անցկացնելու նախընտրած տեսակը /ծովափին, գյուղում, ճամբարում և այլն/
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների արձակուրդների վերաբերյալ
Կարդալ և հասկանալ Արձակուրդ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը
Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր առաջիկա ամառային արձակուրդի մասին:
9. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ
Տոներ
Մխիթար Սեբաստացու օրեր
Նոր տարի Սուրբ Ծննդյան տոներ Զատիկ Ձոն Երեխաների պաշտպանության օր
Ուսումնական տարվա վերջում սովորողների ձեռք բերած վերջնարդյունքները
Հաղորդակցություն
Ունկնդրելու և ընկալելու կարողությունները
Հասկանաում են առօրյա, այդ թվում՝ դպրոցական պարզ, բազմաքայլ հրահանգները։
Հասկանում են իրենց ծանոթ թեմաներով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։
Ընթերցելու կարողությունները
Կարդում և հասկանում են պարզ հրահանգներ, հաղորդագրություններ, հայտարարություններ, բացիկներ, պաստառներ։
Կարդալ և հասկանում են ծանոթ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը, հիմնական բովանդակությունը։
Խոսելը (մենախոսություն և փոխներգործություն)
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում են իրենց և իրենց շրջապատը։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով ներկայացնում են իրենց առօրյան։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով վերարտադրել ծանոթ թեմաներով տեքստերի հիմնական բովանդակությունը (սպորտ, առողջ ապրելակերպ, տարվա և օրվա եղանակ, արձակուրդ և այլն)։
Պարզ բառերով և կառույցներով արտահայտում են իրենց համաձայնությունը և անհամաձայնությունը:
Հարցնում և հայտնում են տեղեկություններ առարկաների թվի, քանակի, արժեքի և այլնի մասին:
Գրելու կարողությունները
Գրում են կարճ բացիկներ, նամակներ, հաղորդագրություններ:
Կազմում են գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իրենց, իրենց շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին:
Գրավոր նշում են ամսաթիվը, ժամը, գործողության վայրը:
Մշակույթ
Արժեքներ
Ճանաչել մշակութային արժեքների որոշ դրսևորումներ առօրյա կյանքում։
Կարևորել հանդուրժողականությունն այլ ազգերի և մշակույթների նկատմամբ։
Վերաբերմունք
Դրսևորել հարգալից վերաբերմունք աշխարհի այլ երկրների, ազգությունների, լեզուների, մշակույթների հանդեպ` ցուցաբերելով դրանք ուսումնասիրելու հետաքրքրություն:
Դրսևորել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հոգատար և պատասխանատու վերաբերմունք՝ չվնասելով և չաղտոտելով այն։
Նորմեր/կանոններ
Կազմել օրվա ռեժիմ և հետևել դրան։
ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։
Իմանալ տանը, դպրոցում և այլ վայրերում վարքի տարրական կանոնները
Հետաքրքրություններ/նախասիրություններ
Ճանաչել սեփական և յլոց հետաքրքրությունները և նախասիրությունները:
Քննական և ստեղծարար միտք
Միտք
Արտահայտել կապակցված մտքեր տրված թեմայի շուրջ։
Մտքերն արտահայտելիս բերել պարզ հիմնավորումներ:
Օգտագործել տարբեր ոչխոսքային միջոցներ՝ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։
Տրամաբանական կապեր
Ճանաչել իր լսած/կարդացած նյութում մտքերի հաջորդականությունը և դրանց միջև կապերի տեսակները։
Դասավորել մտքերը միմյանց հետ փոխկապակցվածությամբ (ընդհանուր/մասնավորր, պատճառ/հետևանք)՝ ճիշտ լեզվական միջոցների կիրառմամբ։
Հասկանալ իր առջև դրված պարզ խնդիրը՝ առաջարկելով հաջորդական քայլեր այն լուծելու համար:
Վերլուծություն
Խմբավորել շրջապատի երևույթները/իրերը ըստ դասերի։
Նշել երևույթների/իրերի նմանություններն ու տարբերությունները
Առաջընթաց
Հասկանալ իր առջև դրված խնդիրները:
Բերել պարզ հիմնավորումներ, մտքեր և մեկնաբանել դրանք:
Ինքնություն
Անհատականություն
Կարևորել նոր հետաքրքրությունների և շփումների դերը իր զարգացման գործում։
Ընտանիք
Դրսևորել հարգալից վերաբերմունք իր ընտանիքի անդամ հասակակիցների և մեծերի նկատմամբ:
Դրսևորել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով առօրյա գործերում և գնումներում։
Համայնք
Ճանաչել նեղ համայնքի իրեն առնչվող առօրյա խնդիրների պատճառները։
Քերականություն
Simple Present բայական ժամանակաձևը և նրա ուղեկցող մակբայները (always, usually sometimes, never)
● Ածականների համեմատական և գերադրական աստիճանները
● to be բայի անցյալի ձևերը
● կանոնավոր բայերի անցյալի ձևերի կազմությունը
● Որոշ ամենատարածված անկանոն բայերի անցյալի ձևերը
● Ժամանակի նախդիրները in/on/at
● Present continuous – ներկա շարունակական բայական ժամանակի կիրառությունը
● Intensifier: Too- չափազանց
Գնահատում
Քանի որ 4-րդ դասարանում միավորային գնահատական չի դրվում, սովորողին տրվում է ոչ միավորային՝ որակական գնահատական՝ բնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները յուրաքանչյուր ուսումնական շրջանում։
1-ին ուսումնական շրջան
1․Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝
Սովորողը՝
Կարողանում է
Մասամբ է կարողանում
Դժվարանում է
Չի կարողանում
Սովորողի լեզվական կարողությունները
Բնութագրող գնահատական
Հասկանում է ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը։
Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով։
Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալիս է պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին։
Լսում և հասկանում տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը։
Ընթերցում և հասկանում կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ
Գրավոր և բանավոր նկարագրում իր տունը, սենյակը, պատմում իր տնային գործերի մասին՝ գործածելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Պատասխանում է տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղում զրուցակցին՝ գործածելով պարզ բառեր ու նախադասություններ։
Հասկանում դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը։
Կարդում և հասկանում է պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին։
Տալիս է պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքում նմանատիպ հարցերի։
Կազմում է ոչ շատ երկար գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։
2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին
Սովորողը՝
Մասնակցել է
Թերի է մասնակցել
Չի մասնակցել
Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»
Լրացումներ
3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին
Սովորողը՝
Մասնակցել է/Սովորողի բլոգի հղումը
Չի մասնակցել
4․Սովորողիմասնակցությունըամենամսյաֆլեշմոբերին
Սովորողը՝
Մասնակցել է
Չի մասնակցել
Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին
Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ
2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար
Սովորողը՝
Ցուցաբերել է մասնակցություն
Չի ցուցաբերել մասնակցություն
Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարին
Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին)
Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին
Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին
Լրացումներ
3-րդ ուսումնական շրջան
1․Պետական չափորոշիչների վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝
Սովորողը՝
Կարողանում է
Մասամբ է կարողանում
Դժվարանում է
Չի կարողանում
Սովորողի լեզվական կարողությունները
Բնութագրող գնահատական
Հասկանում է ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ խոսքը։
Կարդում և հասկանում է պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր, երկխոսություններ ՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում է իր դասընկերոջը կամ բակի ընկերոջը։
Կազմում է գրավոր տեքստ, երկխոսություն իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Լսում և հասկանում է օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում տարվա և օրվա եղանակը։
Պարզ նախադասություններով գրում է տեքստ իր նախընտրած եղանակի մասին։
Շատ կարճ նախադասություններով դասընկերոջ հետ երկխոսւթյուն է վարում տարվա եղանակների մասին։
Լսում և հասկանում է գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։
Կարդում և հասկանում է «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր։
Բացատրում է իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված։
Երկխոսություններ է վարում պարենային խանութում/շուկայում, հագուստի խանութում գնումներ կատարելիս։
Լրացումներ
2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին
Սովորողը՝
Մասնակցել է
Թերի է մասնակցել
Չի մասնակցել
Սովորողի մասնակցությունը հեղինակային և օրացույցային նախագծերին