Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

Վերապատարաստող՝ Յուրա Գանջալյան

Դասընթացի ծրագիր

Թեմա 1 Հոկտեմբերի 3, ժամը 14:30-15:30, վայրը՝Ավագդպրոց 2/4 կաբինետ 

Օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները 

Հատկացվող ժամաքանակը — 1 ժամ 

Բովանդակությունը. Օտար լեզուների ուսուցման նպատակը և խնդիրները, որոնք սահմանված են հանրակրթության պետական չափորոշիչում և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներում 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1. 

Օգտվելով «Հանրակրթությանպետականչափորոշիչ» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ» փաստաթղթերից գրել և բլոգում հրապարակել օտար լեզվի ուսուցման նպատակը ևխնդիրները կրթական երեք աստիճաններում: 

1-ին թեմայի ամփոփում

Տարրական դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն է՝

  • Առնվազն երկու օտար լեզվից  լեզվական գիտելիքների կիրառման և հաղորդակցման հմտությունների և կարողունակությունների ձևավորումը,
  • Գրագետ, կապակցված գրավոր և բանավոր  պարզ խոսք  կազմելու, կարդալու, հասկանալու, վերարտադրելու հմտությունների ձևավորումը, 
  • Սեփական մտքերի, զգացմունքների, կարիքների և ցանկությունների մասին արտահայտվելու կարողությունների ձևավորումը, 
  • Սովորողների՝ տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցելու և հաղորդակցվելու  կարողությունների ձևավորումը,
  • Սովորողների՝  տրամաբանական, ստեղծագործական և քննական մտածողության պարզ հմտությունների և կարողությունների ձևավորումը, 
  • Այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրության և հարգանքի ձևավորումը:

Հիմնական (միջին) դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն է՝

  • ԼԻԵՇ-ի B1 մակարդակին համապատասխան, օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը,
  • Կրթական տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիքի (բառապաշար, քերականություն, ուղղագրություն,արտասանություն) զարգացումը,
  • Սովորողի առաջընթացի ինքնագնահատման հմտությունների զարգացումը՝ համեմատելով իր գիտելիքը և կարողությունները տարբեր փուլերում,
  • Նախկին ձեռքբերումների և սեփական սխալների հիման վրա  սովորելու կարողությունների զարգացումը,
  • Սովորողի՝ հասարակության մշակութային և լեզվական բազմազանությունը գիտակցելու և արժևորելու կարողությունների զարգացումը,
  • Քաղաքացիական գիտակցություն դրսևորելու կարողությունների և հմտությունների զարգացումը,
  • Սովորողների մոտ ազգային և համաշխարհային մշակույթների հանդեպ հետաքրքրության սերմանումը։

Միջնակարգ (ավագ) դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն է՝

  • Ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում հաղորդակցվելու և գործելու ունակ, տարբեր լեզուների տիրապետող անձի ձևավորումը,
  • ԼԻԵՇ-ի առնվազն B1 կամ B2 մակարդակի օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը,
  • Ընդարձակ զեկուցումներ, դասախոսություններ հասկանալու, փաստարկների բարդ շղթային հետևելու կարողունակության զարգացումը,
  • Ժամանակակից խնդիրների վերաբերյալ հոդվածներ և գրավոր զեկուցումներ ընթերցելու և հասկանալու կարողունակության զարգացումը,
  • Լեզուն կրողների հետ բավականին սահուն, հանպատրաստից, քննականորեն և հիմնավորված գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակության զարգացումը,
  • Օտար լեզվով հաղորդակցումը որպես աշխարհճանաչման, ինքնաճանաչման և այլ մշակույթների ճանաչման հիմնական գրավականի ընկալման սերմանումը, 
  • Օտար լեզվի դասերի ընթացքում ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների զարգացումը։

Օտար լեզվի նոր չափորոշիչներով սահմանված են հետևյալ հաղորդակցական կարողությունները ըստ կրթական աստիճաննների

Տարրական դպրոց

Ունկնդրելը

Լսել և հասկանալ շատ պարզ հրահանգները և իրեն ծանոթ թեմաներով խոսքի ընդհանուր բովանդակությունը

Ընթերցանությունը

Ընկալել շատ պարզ և ծանոթ տեքստի փաստերը և հիմնական բովանդակությունը։

Մենախոսությունը

Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված (ռադիո, հեռուստատեսություն, համացանց) գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։

Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։

Գրավոր խոսք

Շարադրել կարճ տեքտ իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին։

Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

Փոխներգործություն

Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։

Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։

Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն ծանոթ թեմաների շուրջ

Լեզվական նյութ

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Թեմա 2. հոկտեմբերի 3-ին և 4-ին  

Խմբային աշխատանքի իրականացումը օտար լեզվի ուսուցման ընթացքում 

Հատկացվող ժամաքանակը՝ 3 ժամ 

Բովանդակությունը. Լեզվական խաղեր, համագործակցային նախագծեր, ընտանեկան նախագծեր բանավեճեր, 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 

Կարդալ նշված հոդվածները, դիտել տեսադասը, դիտարկումները հրապարակել բլոգում: Կազմակերպել և իրականացնել մեկ լեզվական խաղ կամ իրավիճակային դերախաղ:  

Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր – ՅուրաԳանջալյան 

Բանավեճը՝որպեսուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում — ՍիլվաՀարությունյան 

Համագործակցային կրթությունԻրինաԱպոյան 

Տեսադաս «When the School Topic Becomes a Family Project» Աննա Գանջալյան 

2-րդ թեմայի ամփոփում

Յուրա Գանջալյանի Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր հոդվածում շատ հետաքրքիր լեզվական խաղեր կան, բայց այդ խաղերը ավելի շատ նպատակահարմար են Միջին և Ավագ դպրոցի սովորողների համար: Ես՝ որպես կրտսեր դպրոցի անգլերենի դասավանդող, առաջարկում եմ մի քանի լեզվական խաղեր, որոնք ես իրականացրել եմ այս տարվա ամառային ուսումնական ճամբարի ընթացքում 2-3-րդ դասարանների սովորողների հետ:

Առաջին խաղը իրենից պահանջում է, որ «The Funny Monkey Chita» հեքիաթը սովորողները կարողանան արագ բանավոր ներկայացնել: Այն ճամբարականը, ում մոտ հայտնվում է գնդակը, պետք է մեկ նախադասությամբ սկսի հեքիաթը, հետո արագ փոխանցի մյուս ճամբարականին: Վերջինս իր հերթին էլ մեկ նախադասությամբ շարունակի հեքիաթը` փոխանցելով մյուսին և այդպես շարունակ: Ով չկարողանա շարունակել, խաղից դուրս է գալիս:

Այնպես ստացվեց, որ բոլորը հաղթեցին:))

Երկրորդ խաղը իրենից պահանջում է, որ ճամբարականները պետք է բռնեն գնդակը՝ լսելով անգլերեն մրգի որևէ անվանում: Իսկ եթե այն միրգ չէ, ապա չպետք է բռնեն: Ով սխալվում է, խաղից դուրս է գալիս:

Վայոց ձորի ճամբարականները փորձեցին առաջին անգամ խաղալ «Կենդանի բառարան» լեզվական խաղը 5-րդ դասարանի ճամբարականների հետ:

Ներկայացնում եմ իրավիճակային դերախաղ, որն այս տարի սեպտեմբերին իրականացրել եմ 5-րդ դասարանի սովորողների հետ.

Իրավիճակային գնորդ-վաճառող դերախաղ 5-րդ դասարնի սովորողների և ծնողների մասնակցությամբ.

Թեմա 3. հոկտեմբերի 5-ին, 14:30-17:30, վայրը՝ Ավագ դպրոց 2/4 

Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը օտար լեզվի դասերին

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը. Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք) օտար լեզվի ուսուցումը ուսումնական նախագծերով:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 3

Կարդալ«Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը» և նախագծի կառուցվածքը  հրապարակել  բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 4.

Ուսումնասիրել նշված ուսումնական նախագծերը ըստ տեսակների՝ կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

Կազմել օտար լեզվի ուսումնական նախագիծ

3-րդ թեմայի ամփոփում

Ուսումնական նախագծի կառուցվածքը 

  • Նախագծի վերնագիրը 
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը: 
  • Նախագծի իրականացման ժամկետները 
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները 
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն 
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Ներկայացնում եմ շուրջտարյա հաղորդակցական ընտանեկան նախագիծ

Buying new shoes

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Թեմա 4. Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը. Միջառարկայական նախագծեր, ինտեգրված դասերի կազմակերպում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Ուսումնասիրել նշված միջառարկայական նախագծերը, բանավեճերը, քննարկումները. դիտարկումները հրապարակել բլոգում:

Անգլերեն և այլ օտար լեզուներ

Բազմալեզու սեբաստացիներ,

Անգլերեն և հասարակագիտություն

Բանավեճեր «Personal Boundaries»

Նախագծեր – Migration Problem

Քննարկումներ (հեռավար) – Are exact sciences more important than humanities?

Անգլերեն և հոգեբանություն

Discussions with Cam

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կազմել միջառարկայական նախագիծ, տալ վիճահարույց թեմաներով բանավեճերի և քննարկումների վերնագրեր: Կազմակերպել մեկ բանավեճ կամ քննարկում սովորողների հետ այն դպրոցում, որտեղ աշխատում է վերապատրաստվողը:

1-ին գործնական աշխատանքի ամփոփում

Կարդացի անգլերեն+հոգեբանություն բաժնից հոգեբանական հարցերի քննարկումը Ավագ դպրոցի սովորողների և ամերիկացի ապագա հոգեթերապևտ Քեմի հետ, և կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ, թե Ավագ դպրոցի սովորողները ինչպես են կարողանում անգլերեն շփվել տարբեր հարցերի շուրջ, ունենալ իրենց յուրովի կարծիքները կյանքի հանդեպ, կարևորել ճամփորդությունները կյանքում, քննարկել զբոսաշրջիկի և ճամփորդողի տարբերությունները: Նմանատիպ հանդիպումները օտարերկացիների հետ օգնում են սովորողներին զարգացնելու խոսելու և լսելու կարողությունները և, իհարկե, տվյալ երկրի մշակույթը ուսումնասիրելով՝ հավելյալ գիտելիք ձեռք բերել:

2-րդ գործնական աշխատանքի ամփոփում

Ներկայացնում եմ միջառարկայական(անգլերեն+բնագիտություն) նախագիծ, որտեղ սովորողները թարգմանում են բնագիտական նյութեր:

Նախագիծ. Իմ տեղեկատվական մոլորակը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ: 

Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները, 

որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ

նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:

Թեմա 5 հոկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Օտար լեզվով ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ: Բլոգային ուսուցման առավելությունը օտար լեզվի ուսուցման գործընթացում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ «ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում», մեթոդական մշակումը, հրապարակել այն բլոգում և գրել սեփական դիտարկումները քննարկվող հարցի մասին:

1-ին գործնական աշխատանքի ամփոփում

1-3-րդ դասարանների պարապմունքների ընթացքում հաճախ եմ օգտագործում anglomaniacy.pl կայքը, իսկ 4-5-րդ դասարանների սովորողների հետ հաճախ ենք գործածում http://learnenglishteens.britishcouncil.org/  կայք-էջը, որտեղ կան շատ առօրյա A1 և A2 մակարդակների երկխոսություններ, և սովորողները, շնորհիվ կցված տեսնայութերի կամ ձայնագրությունների, ավելի հավեսով ու ակտիվ են մասնակցում ուսումնական պարապմունքին և ավելի հեշտ են ընկալում բոլոր նոր բառերն ու արտահայտությունները: Վստահ կարող եմ ասել, որ ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմուքների ընթացքում շատ արդյունավետ է, քանի որ զարգանում է սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունները: Իսկ երբ սովորողներն իրենք են սկսում գործածել ՏՀՏ միջոցները, ավելի ստեղծական են դառնում: Նրանք ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, հետաքրքիր նյութեր փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2  

Կարդալ «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում:

2-րդ գործնական աշխատամքի ամփոփում

Բլոգային ուսուցումը շատ արդյունավետ է: Սովորողը բովանդակության սպառողից դառնում է բովանդակության ստեղծող: Ուսուցիչները ուսումնական նյութեր են ստեղծում իրենց բլոգներում: Բլոգը նաև դասավանդողների առաջավոր փորձի փոխանակման հիանալի հարթակ է: Կարևոր եմ համարում նաև բլոգի արխիվային տարածքը, որտեղ տեսանելի են երևում թե՛ ուսուցիչների տարիների աշխատանքը, և՛ թե՝ սովորողների՝ տարբեր առարկաներից գիտելիքների և կարողությունների զարգացումը:

Թեմա 6 հոկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը.

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակություն. Մշակույթ, արժեքներ, վերաբերմունք, նորմեր/կանոններ, նախասիրություններ և հետաքրքրություններ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «մշակույթ» բաժինը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ Յուրա Գանջալյանի «Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված  հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներ» մեթոդական մշակումը: Կազմել մի որևէ ուսումնական նյութի, թեմայի, նախագծի իրականացման թեմատիկ պլանը նմանատիպ մեթոդական մշակմամբ:

1-ին գործնական աշխատանքի ամփոփում

Մշակույթ

ԱրժեքներՎերաբերմունքՆորմեր/կանոններՀետաքրքրություններ/Նախասիրություններ 
2-րդ դասարան
ՕԼ2-Մ-Ա․1Ճանաչել ազգային և ուսուցանվող լեզվի երկրի մշակույթի որոշ տարրեր (ընտանիք, դպրոց, այբուբեն) 
ՕԼ2-Մ-Վ.1Ցուցաբերել հարգալից վերաբերմունք ընտանիքի և դասընկերների նկատմամբ` փորձելով օգնել նրանց:
ՕԼ2-Մ-Վ.2Ցուցաբերել հոգատար և խնամքով վերաբերմունք դպրոցի գույքի և դպրոցական պարագաների հանդեպ:
ՕԼ2-Մ-Ն․1Թվարկել տանը և դպրոցում վարքի պարզ կանոնները:
ՕԼ2-Մ-Ն․2Մաքուր պահել դասասենյակը և չփչացնել գույքը։ 
ՕԼ2-Մ-Հ/Ն․1Ճանաչել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները։ 
3-րդ դասարան
ՕԼ3-Մ-Ա․1Ճանաչել իր և այլ ազգերի մի շարք սովորույթներ և դրանց հետ կապված արժեքները:
ՕԼ3-Մ-Ա․2Կարևորել ընկերությունը և հանդուրժողականությունը:
 
ՕԼ3-Մ-Վ.1Ցուցաբերել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների և ընկերների,  պատասխանատվություն տան և դպրոցի գույքի հանդեպ։ 
ՕԼ3-Մ-Վ.2Դրսևորել հոգատար վերաբերմունք կենդանիների հանդեպ:
ՕԼ3-Մ-Վ.3Ստեղծել ընկերական հարաբերություններ՝ քաջալերելով և աջակցելով իր ընկերներին։
ՕԼ3-Մ-Ն․1Ճանաչել և պահպանել ընտանիքում և հասարակական վայրերում վարքի պարզ կանոնները։ 
ՕԼ3-Մ-Ն․2Ճանաչել առողջ սնվելու ռեժիմը և հետևել դրան։
ՕԼ3-Մ-Հ/Ն․1Ճանաչել իր ընտանիքի անդամների և դասընկերների նախասիրությունները։ 
4-րդ դասարան
ՕԼ4-Մ-Ա․1Ճանաչել մշակութային արժեքների որոշ դրսևորումներ առօրյա կյանքում։
ՕԼ4-Մ-Ա․2Կարևորել հանդուրժողականությունն այլ ազգերի և մշակույթների նկատմամբ։
ՕԼ4-Մ-Վ.1Դրսևորել հարգալից վերաբերմունք աշխարհի այլ երկրների, ազգությունների, լեզուների, մշակույթների հանդեպ` ցուցաբերելով դրանք ուսումնասիրելու հետաքրքրություն:
ՕԼ4-Մ-Վ.2Դրսևորել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հոգատար և պատասխանատու վերաբերմունք՝ չվնասելով և չաղտոտելով այն։

ՕԼ4-Մ-Ն․1Կազմել օրվա ռեժիմ և հետևել դրան։
ՕԼ4-Մ-Ն․2ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։ 
ՕԼ4-Մ-Ն․3Առաջնորդվել միայն անհրաժեշտը և պիտանին գնելու սկզբունքով։
ՕԼ4-Մ-Հ/Ն․1Ճանաչել ուսումնասիրվող լեզվի երկրի հասակակցի հետաքրքրություններն ու նախասիրությունները։ 
5-րդ դասարան
ՕԼ5-Մ-Ա․1Ճանաչել ազգային և իր համայնքի նյութական և ոչ նյութական արժեքները (ավանդույթներ, սովորույթներ, տեսարժան վայրեր)։ 
ՕԼ5-Մ-Ա․2Գիտակցել այլ մշակույթների նկատմամբ բաց լինելու և դրանք ճանաչելու կարևորությունը։
ՕԼ5-Մ-Վ.1Դրսևորել հոգատար և պատասխանատու վերաբերմունք տեսարժան վայրերի  հանդեպ։ 
ՕԼ5-Մ-Վ.2Դրսևորել հոգատար վերաբերմունք բնության,  ընտանի և վայրի կենդանիների հանդեպ։
ՕԼ5-Մ-Ն․1Ճանաչել հասարակական և մշակութային վայրերում իրեն դրսևորելու պարզ կանոնները և հետևել դրանց։
ՕԼ5-Մ-Ն․2Ճանաչել համագործակցային աշխատանքի տարրական կանոնները և հետևել դրանց։ 
ՕԼ5-Մ-Ն․3Ճանաչել համայնքում համակեցության տարրական կանոնները և հետևել դրանց։
ՕԼ5-Մ-Հ/Ն․1Ցուցաբերել հետաքրքրություն ընտանի և վայրի կենդանիների հանդեպ:
ՕԼ5-Մ-Հ/Ն․2Ճանաչել իրեն հետաքրքրող որոշ մասնագիտություններ։
ՕԼ5-Մ-Հ/Ն․3Ցուցաբերել հետաքրքրություն առողջ ապրելակերպի և սպորտի հանդեպ։

2-րդ գործնական աշխատանքի ամփոփում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ

Ordering food in a cafe

Հաղորդակցություն

Ունկնդրում-սովորողները սկզբում ունկնդրում են լեզվկիր մարդկանց կողմից արված երկխոսությունները:

Ընթերցանություն-սովորողները երկխոսությունը լսելուց հետո փորձում են դերերով կարդալ, սովորել բոլոր նոր բառերն ու արտահայտությունները:

Մենախոսություն-սովորողը փորձում է սովորած բառերով և արտահայտություններով հորինել նախադասություններ:

Փոխներգործություն-սովորողները երկխոսությունը լավ յուրացնելուց հետո իրենք են ստեղծում նմանատիպ երկխոսություն, որից հետո այն դառնում է ընտանեկան նախագիծ: Տանը մանկական սրճարանի տեսարան են ստեղծում և ընտանիքի անդամներից մեկը լինում է, օրինակ, մատուցողը, իսկ հաճախորդը՝ սովորողը:

Լեզվանյութի կիրառում-սովորողը ձեռք է բերում քաղաքավարի դիմելաձև անգլերեն(What would you like?), տարբեր ուտելիքների և ըմպելիքների  անվանումներ, մատուցող-հաճախորդ երկխոսության բառապաշար:

Մշակույթ

Արժեք-սովորողը արժևորում է համեղ և սննդարար ուտելիքների, ըմպելիքների կարևորությունը

Վերաբերմունք-ուսուցման այս ձևով, երբ սովորողը սկզբում լսում է լեզվակիր մարդկանց կողմից արված հետաքրքիր երկխոսությունը ու հետո երբ ինքն է փորձում երկխոսություն ստեղծել և այն մտնում է ընտանիք, դառնում ընտանեկան նախագիծ, վերաբերմունքը լեզվի, ուսման հանդեպ ավելի մոտիվացվում է և սովորողը սկսում է ոգևորված աշխատել:

Թեմա 7 հոկտեմբերի 14-ին և 17-ին Ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Միտք, տրամաբանական կապեր, վերլուծություն, առաջընթաց ապահովող ուսումնական նյութեր, առաջադրանքներ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «Քննական և ստեղծարար միտք» բաժինը և հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.

Ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և մտածողությունը զարգացնող առաջադրանքներ և նախագծեր. Կարդալ «Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցներում» մեթոդական մշակումը: Ստեղծել 3 ուսումնական նյութ:

2-րդ գործնական աշխատանքի ամփոփում

Ուսումնական նյութ 1

Համագործակցային նախագիծ. Մեր զբոսայգիները

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները

Դասավանդողներ՝ անգլերենի և ռուսերենի դասավանդողներ

Նպատակը.

Զարգանում է սովորողների անգլերեն և ռուսերեն խոսելու կարողությունները այնպիսի թեմաներով, որոնք սիրելի և հոգեհարազատ են իրենց: Զարգանում է նաև սովորողների գրելու և թարգմանչական կարողությունները հայերենից անգլերեն և ռուսերեն:

Նախագծի ընթացքը.

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի սովորողները ինքնուրույն կազմում են հայերեն տեքստ այն զբոսայգու մասին, որը կուզենային ներկայացնել: Տեսքտը դասավանդողի խմբագրելուց հետո իրենք թարգմանում են այն անգլերեն և ռուսերեն: Որից հետո այցելում են տվյալ զբոսայգին, լուսանկարում են իրենց պատումի վայրերը:

Երկրորդ խմբի սովորողների հետ դասավանդողի աջակցությունը ավել իշատ է լինում: Նպատակն այն է, որ ամբողջ դասարանը մասնակցի նախագծի իրականացմանը: Դասավանդողը պարզ հայերենով մշակում է որևէ զբոսայգու մասին տեքստ և դասարանում անգլերենի ժամին միասին փորձում են նախադասություն առ նախադասություն թարգմանել անգլերեն, իսկ ռուսերենի դասին՝ ռուսերեն:

Ակնկալվող արդյունքը՝

սովորողները կկարողանան 2 օտար լեզվով ներկայացնել իրենց սիրելի զբոսայգիները: Նախատեսվում է ստեղծել նաև եռալեզու էլեկտրոնային գիրք, որը շատ լավ ուսումնական նյութ կլինի իրենց կրտսեր ընկերների համար:

Ուսումնական նյութ 2

Թարգմանչական նախագիծ 1.

Նախագծի նպատակը և բովանդակությունը.Նախագծի նպատակն է զարգացնել 5-րդ դասարանի սովորողների հայերենից անգլերեն փոքրածավալ տեքստեր թարգմանելու կարողությունները: Տեքստերը լինելու են իրենց իսկ հորինած հեքիաթները`իմաստուն հեքիաթների մեդիագիրք:

Նախագծի վերջնական արդյունքը. 5-րդ դասարանի սովորողների ստեղծած «Իմաստուն հեքիաթների մեդիագիրքը հայերեն և անգլերեն լեզուներով»: Դասարանում սովորողները կատարում են թարգմանչական աշխատանքներ: Երբ մեդիագիրքը պատրաստ լինի, այն կարող է գործածվել որպես հայերեն և անգլերեն լեզուներով ընթերցանության գիրք կրտսեր դպրոցի սովորողների համար:

Ուսումնական նյութ 3

Թարգմանչական նախագիծ 2.

Նախագիծ. Իմ տեղեկատվական մոլորակը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ: 

Ընթացքը՝ սկզբում սովորողները ստեղծում են մեդիա տարածքը, որտեղ կներառեն այն բաժինները, 

որոնց մասին կուզենան խոսել: Դրանից հետո յուրաքանչյուրը համացանցից փնտրում և գտնում է իրեն համար հետաքրքիր մի որևէ հայերեն կամ անգլերեն նյութ: Եթե տեքստը երկար է, հակիրճ ձևով գրում են այդ տեքստի բովանդակությունը: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ

նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ. «Իմ տեղեկատվական մոլորակը», որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:

Թեմա 8. հոկտեմբերի 18-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը.

Ներքին և արտաքին գնահատում, միավորային և ձևավորող գնահատում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:

Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ և գրախոսել Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը:

2-րդ գործնական աշխատանքի ամփոփում

Կարդացի Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Թեմա 9 հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները օտար լեզվի ուսուցման համատեքստում:

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը.

Հեղինակայինը օտար լեզուների ուսուցման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսուցման 4 հիմնական բաղադրիչներում, բլոգային և նախագծային ուսուցում, օտար լեզուների ուսուցման հաղորդակցական մոտեցումը, հեռավար ուսուցման կազմակերպումը, անգլերենի առարկայական ֆլեշմոբները, լեզվակիր երկրի մասնագետի մասնակցությունը ուսպարապմունքներին, դպրոցական կայք.

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ նշված հոդվածները՝ Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան

«Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում» հեղինակ՝ Յուրա Գանջալյան: Հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

1-ին գործնական աշխատանքի ամփոփում

Ի՞նչն է հեղինակայինը կրտսեր դպրոցում անգլերենի դասավանդման իմ ծրագրերում

  • Իմ ծրագրերում նշված բոլոր դրույթները և գործունեությունները համապատասխանում են և հիմնված են մեր կրթահամալիրում օտար լեզուների ուսուցման հեղինակային մոտեցումների վրա՝՝

Անգլերենի առարկայական ծրագրերը գրված են՝ հաշվի առնելով ՏՀՏ միջոցների, համացանցի օգտագործումը և՚՚ դպրոցում, և՚՚ տանը

Ծրագրերից երևում է, որ անգլերենի ուսուցումը հիմնականում նպատակաուղղված է հաղորդակցական կարողությունների զարգացմանը

Բլոգային և նախագծային ուսուցումները նպաստում են սովորողների ստեղծական ունակությունների զարգացմանը 

2021-2022 ուստարվա ամփոփումը ցույց է տալիս, որ դասարանական գործունեությունները վերածվում են ընտանեկան նախագծերի: Նախագծերի վերջնական արդյունքները սովորողների ստեղծած տեսաֆիլմերն են, ռադիոնյութերը, հեքիաթապատում-ներկայացումները:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կարդալ, ուսումնասիրել Յուրա Գանջալյանի «Անգլերենի առարկայական ֆլեշմոբի առաջադրանքները» հոդվածը:

Ուսումնասիրել անգլերենի առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների մի քանի օրինակ, կազմել մեկ առարկայական ֆլեշմոբի առաջադրանք:

2-րդ գործնական աշխատանքի ամփոփում.

Անգլերենի ֆլեշմոբի առաջադրանք

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Թեմա 1

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Հատկացվող ժամերի քանակը՝ 4

Բովանդակություն.

Հետազոտական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի սովորողի օտար լեզվի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքը պետք է հիմնված լինի վերապատրաստվող ուսուցչի աշխատանքային փորձի, սեփական դիտարկումների, գործընկերների, ինչպես նաև՝ այլոց փորձի ուսումնասիրությունների վրա:  

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ հետատազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույցը:

Թեմա

Առաջարկվող թեմաներ

Հատկացվող ժամաքանակը՝ 1 ժամ

Բովանդակություն.

·         Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում

·         Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի փորձառություն

·         Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

·         Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց

·         Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

·         Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

·         Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Տարիքային հոգեբանություն

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. տարիքային հոգեբանություն

Վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան

Դասընթացի ծրագիր

Թեմա 1․ Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ

Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք

Ըստ տարիքային փուլերի կկազմենք  հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ

Քննարկումից հետո կամփոփենք

Կրտսեր դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիք

Ավագ դպրոցական տարիք

1-ին թեմայի ամփոփում. գործնական աշխատանք

 Կրտսեր դպրոցական տարիքՄիջին դպրոցական տարիքԱվագ դպրոցական տարիք
Տարիքային բնորոշիչ հատկանիշներՀուզական Ակտիվ Հետաքրքրասեր Հարցասեր Խաղասեր Եսի ինքնության ճանաչում    Հուզական Ակտիվ Փոփոխական Ագրեսիվ Անտարբեր Ինքնահաստատում Համարձակ  Պակաս փոփոխական Զգացմունքային Ինքնահաստատվող Նպատակասլաց Հաստատակամություն  
Տարիքային ՆորագոյացություններՁևավորվող գիտակցություն Պատասխանատվության զգացումով Խմբային մտածողություն Սոցիալական ակտիվություն, ներգրավվածություն,    Մրցակցության զգացողություն Ինքնուրույնություն Հուզականություն Ագրեսիա Ուշադրության զարգացում Անհատականության ընկալում Երկարատև հիշողություն, կամածին      Նպատակասլացություն Ինքնադրսևորում    
Առաջատար գործունեությունՈւսում Խաղ  Մրցակցություն Նոր հետաքրքրությունների որոնում Փոփոխական Ինքնահաստատում Ինքնագիտակցության զարգացումՄասնագիտական կողմնորոշում Նպատակասլացություն Ինքնուրույնություն Պատասխանատվության զգացողություն Լրջություն Կայուն՝ ֆիզիկական, հոգեկան      
Ուշադրության զարգացումԿարճատև ուշադրություն, փոքրածավալ  Ավելի կենրոնացված ուշադրությունԵրկարատև ուշադրության կենտրոնացում
Հիշողության զարգացումՁևավորվող, կամածին,Բազմակողմանի հիշողություն՝Կենտրոնացված
Մտածողության զարգացումԱռարկայականՎերացական, վերլուծող, սոցիալական կապերի հաստատում,Խոսքային, լսողական, տեսողական
Ընկալման զարգացումԹույլից, վերլուծականԽաղային, գործնականԿանոնակարգված
Երևակայության զարգացումՎառ, պայծառմիջինԶիջող
Տարիքային ճգնաժամի դրսևորումԻնքնափոփ,  հուզական, համեմատող, կոմպլեքսների ձևավորում, զգացմունքայնություն, գերակտիվություն, մրցակցայնությունՆախկին արժեքների փլուզում Նոր արժեքների ձևավորում  Ինքնամփոփ, կոմպլեքսավորվածություն, սոցիոիումի բացակայություն, անկանխատեսելի արարքներ

Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ 

Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան

Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում

Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Աշխատանքի արդյունքների քննարկում

Ուսումնական հետաքրքրություններ

Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել

2-րդ թեմայի ամփոփում

Սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներից է սովորեցնել ուսումնառության նոր եղանակներ ու ձևեր և թույլ չտալ, որ ուսման նկատմամբ հետաքրքրությունը մարի: Ստեղծել տարբեր մոտիվացիաներ, որը կոնկրետ ուսումնառության ձևավորման վրա ուղղված կլինի:

Ուսումնառությունն առանց ուսուցման  ընթերցաված նյութի վերլուծություն

Սա այն եզակի հոդվածներից է, որի վերնագիրը իր բովանդակության հետ այնքան համահունչ է, որ կարելի է կռահել հոդվածի բովանդակությունը նույնիսկ առանց կարդալու ամբողջ հոդվածը: Այնուամենայնիվ, ես կարդացի հոդվածը ամբողջությամբ, որովհետև այն հիմնված էր կոնկրետ օրինակների վրա, այլ ոչ թե ակադեմիական տերմիններով մի ինչ-որ գիտնականի գրած էր:

Օրինակ՝ մի մայր ասում է, որ իր երեխան չի դիմանում, երբ իրեն դաս են տալիս: Մեկ այլ հայր էլ գրում է, որ  երբ ցանկացել է կարդալու ժամանակ ձեռքերի շարժումներով բացատրել իր կարդացածը, 3-4 տարեկան տղան չի ընդունել դա և նրա ձեռքը  իջեցրել է: Ընդհանրապես, երբ մեծահասակները մի տեքստ են կարդում, փոքրիկները պատկերացնում են այդ կարդացածը իրենց ձևով, միգուցե ավելի հետաքրքիր ու կախարդական հնարավորություններով: Նրեն ընդունում մեծերի բացատրությունները, որովհետև դրանք իրենց պատկերացրածը չեն և շատ շուտով ձանձրանում են ու ընդդիմանում:

Ուսումնառության վառ օրինակներից մեկն էլ հեղինակի 5-րդ դասարանի հիշողություններն են, երբ իրեն մի հանրագիտարան են նվիրել: Նրա համար անչափ հետաքրքիր են եղել հանրագիտարանի տարբեր հոդվածները բնության, կենդանիների, բույսերի մասին: Շուտով նա դպրոցի իր հասակակիցներից ամենաշատ գիտելիք ունեցողն էր:

Եզրակացություն.

Այս հոդվածը կոնկրետ օրինակներով ապացուցում է, որ դպրոցը՝ ուսուցչակենտրոն ուսուցումը, շատ դեպքերում երեխայի զարգացման խանգարողի դերում է լինում: Իրարամերժ բառերի բառակապակցություն է «աշակերտակենտրոն ուսուցում»-ը: Ինչպե՞ս կարող է ուսուցումը աշակերտակենտրոն լինել: Ուսումնառությունն է աշակերտակենտրոն: Օրինակ՝ անգլերեն մանկավարժական հոդվածներում գրվում է «blog-based learning», «project-based learning», «distance learning», իսկ մենք նույն երևույթները համառորեն թարգմանում ենք «բլոգային ուսուցում», «նախագծային ուսուցում», «հեռավար ուսուցում»: Մենք համառորեն չենք ուզում գործածել «ուսումնառություն» բառը: Եթե ինչ-որ առումով կրտսեր դպրոցում ուսուցումը «տեղին» է, ապա ավագ դպրոցի սովորողը իր կրթությունը միայն պետք է ուսումնառությամբ ստանա:

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները

Արդյունքներն ամփոփել բլոգում

Ուսումնառության ոճեր

3-րդ թեմայի ամփոփում

Գործնական աշխատանք

Թեմա՝ Shopping for Clothes 

Իրավիճակային հաղորդակցական նախագիծ 

Լսողական-տեսողական  ոճ՝ սկզբում սովորողները տեսնում-լսում են լեզվակիր մարդկանց կողմից արված երկխոսությունը: 

Կարդալ գրելու ոճ՝ երկխոսությունը լսելուց հետո, սովորողները սկսում են դերերով ընթերցել՝ սովորելով բոլոր նոր բառերն ու արտահայտությունները: Ընթերցելուց հետո սկսում են գրավոր կազմել իրենց սեփական երկխոսությունները:

Կինեսթետիկ ոճ՝ սովորողները երկխոսությունը լավ սովորելուց հետո արդեն փորձում են տանը գործնական ընտանիքի անդամների հետ գնորդ-վաճառող իրավիճակային դերախաղ ստեղծել: 

Նախագծի ամփոփում 

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Ընթերցանության հավելյալ նյութեր՝

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Կոնֆլիկտները ուսումնական գործընթացում

Հավելյալ նյութեր՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

4-րդ թեմայի ամփոփում

Քննարկման արդյունքում՝ ‹‹Դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը››. կրտսեր դպրոց

1.Հարգել սովորողի կարծիքը

2.Վերաբերվել սովորողներին որպես անհատի, լինել ընկերական, բայց ոչ ընկեր:

3.Դասարանում հավասար ուշադրություն տրամադրել սովորողներին: Եթե սովորողը տեսնում է, որ ուսուցիչը իրեն սիրում է, ինքը պարտավորվում է հարգել ուսուցչին:

4.Երբեք չվիրավորել սովորողին, առավել ևս բոլոր սովորողների ներկայությամբ:

5.Երբեք ընտանեկան խնդիրները չտեղափոխել դպրոց, դասարան: Սովորողը շատ լավ զգում է ուսուցչի հոգեվիճակը, այլապես ինքն էլ է փոխվում դառնում ուսուցչի պես ագրեսիվ, նյարդային:

Սեմինարի ամփոփում

Այս մեկշաբաթյա սեմինարի ընթացքում ունեցանք խմբային տարբեր արդյունավետ քննարկումներ սովորողի տարիքային հոգեբանության վերաբերյալ, որի արդյունքում.

1.Ավելի լավ կկարողանամ սովորողի հետաքրքրությունները զարգացնելու համար տարբեր ուղիներ, ուսումնառության տարբեր ձևեր գտնել:

2.Դասընթացները ավելի արդյունավետ կազմակերպել՝ պարտադիր ներառելով ուսումնառության 4 ոճերը:

3.Կարողանալ դասը արդյունավետ կառավարել՝ սովորողի հետ հաղորդակցման ճիշտ ուղիներ գտնելով, որի արդյունքում զերծ կմնանք տարբեր կոնֆլիկտային իրավիճակներից:

Рубрика: Համընդհանուր ներառում, Վերապատրաստում 2022-2023

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Վերապատրաստման մոդուլ

1-ին պարապմունք

1 Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
ԹեմաՀատկացվող ժամաքանակըԲովանդակությունըԱշխատանքը
Թեմա 1Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:1 ժամՆերառական կրթությունը <<Մխիթար Սեբասռացի>>կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
Ուսումնասիրության նյութեր
ՀՀ օրնքը երեխայի իրավունքների մասինԿոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին«Հանրակրթության մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինՀՀ-ում ներառական կրթության իրականացման, գնահատում,  2013 թվական
Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

1-ին պարապմունքի ամփոփում

Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողի ուսուցման կազմակերպման կարգի մասին

Կարգում նշված է, որ մինչև 6 տարեկանը հանրապետության մանկավարժահոգեբանական կենտրոնը մանկավարժահոգեբանական գնահատում է կատարում և որոշվում է, որ տվյալ երեխան ունի կրթության առանձնահատուկ կարիք: Երբ կրթական առանձնահատուկ կարիքով երեխան ընդունվում է դպրոց, նրա համար կազմվում է անհատական ուսումնական պլան: Անհատական ուսումնական պլանը կազմվում է երեխայի ծնողի մասնակցությամբ: Ըստ անհատական ուսումնական պլանի՝ շաբաթվա մեկ օրը հատկացվում է թրապևտիկ պարապմունքների համար ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում: Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Կարգում գրված է, որ միևնույն մինչև 25 սովորողներով դասարանում թույլատրվում 2-3 հատուկ կարիքով սովորողների առկայություն:

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետները։

 Կարգում նշված է, որ պարտադիր պայման է ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների):

2-րդ պարապմունք

Թեմա 2.Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:(2ժամ)

Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:
Ուսումնասիրության նյութերՆերառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա ՊետրոսյանԹեմային առնչվող նյութեր(նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)

Աշխատանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա ՕհանյանՆոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

2-րդ պարապմունքի ամփոփում

Նրանք բոլորովին մեղավոր չեն, որ տարբերվում են իրենց վարքով, ակադեմիական հնարավորություններով, ուշադրության պակասով, գերակտիվությամբ և արտաքին աշխարհի նկատմամբ անհաղորդությամբ: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց կրթական առանձնահատուկ կարիքներով, բայց նրանց բոլորին միավորում է մի բան` նրանք բոլորն էլ կարիք ունեն անընդհատ ուշադրության և հատուկ վերաբերմունքի: Այս ամենակարևոր սկզբունքը հասկացա, երբ սկսեցի աշխատել Արևմտյան դպրոց-պարտեզում որպես անգլերենի դասավանդող: Սկզբում ոչինչ չէր ստացվում: Մտածում էի, որ նրանց համար անհաղթահարելի բան է օտար լեզուն և ամբողջ ուշադրությունս կենտրոնացնում էի միայն սովորական ուշիմ սովորողների վրա: Բումերանգի ցավագին ազդեցությունը երկար սպասեցնել չտվեց: Ստացվեց այնպես, որ նորանոր երեխաներ սկսեցին հետևել նրանց վարքին, և եթե նման ձևով շարունակեի, դասարանները անկառավարելի կդառնային: Դեմքով, հոգով ու իմ համակ ուշադրությամբ կենտրոնացա, նախ և առաջ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների վրա ու ամեն ինչ փոխվեց: Օրինակ, առաջին դասարանում մի գերակտիվ սովորող կա: Նա անընդհատ շեղում էր նույն նստարանին նստողի ուշադրությունը` ամեն րոպե անիմաստ շարժումներ անելով, տարբեր առարկաներ հատակին գցելով ու վերցնելով, տեղից վեր կենալով և դասարանում քայլելով: Ես փորձեցի այդ երեխայի գերակտիվությունը օգտագործել դասի կազմակերպչական աշխատանքներում: Սկսեցի հաճախ նրան կանչել համակարգիչի մոտ և հանձնարարել նրան իմ փոխարեն միացնի համակարգիչը և իմ հուշումով բացի նաև մեր դասի էլեկտրոնային թղթապանակը: Երկխոսությունների ժամանակ այնպես էի անում, որ նա նույնպես մասնակցի բոլոր հարցադրումներին` տալով նմանատիպ արդեն անգիր արած կարճ հարցեր: Մի խոսքով, այնպես արեցի, որ նա իր գերակտիվությամբ լիովին ներգրավված լինի իմ դասի բոլոր փուլերին: Յուրաքանչյուր դասի վերջին գովասանքի խոսքեր էի ասում նրան դասին գերակտիվ մասնակցության համար: Արդյունքը ավելին, քան դրական եղավ:               

Մեկ այլ օրինակ. 6-րդ դասարանում ունեի անհաղորդության (աուտիզմ) ախտանշաններ ունեցող մի սովորող: Դասավանդման նախորդ տարին նրա պատճառով շատ հաճախ դասը չէր ստացվում: Սովորողի համար իր ոչ ադեկվատ պահվածքով գրավում էր այլ սովորողների ուշադրությունը: Միայն իրեն ուղղված անգլերենի ուսուցման առարկայական ծրագիր կազմեցի և սկսեցի անհատական մոտեցում ցուցաբերել նրա նկատմամբ: Նրան նստացրեցի առաջին նստարանին և սկսեցի ըստ իմ մշակած ծրագրի առանձին հանձնարարություններ տալ նրան:  Պարտադիր կերպով ամեն օր ստուգում էի իր կատարած աշխատանքը ու ոգևորիչ գնահատականներ նշանակում:  Հիմա նա ամեն օր պատրաստ է գալիս դասին: Դասի ընթացքում իրեն շատ հանգիստ է պահում և ամեն վայրկյան սպասում, որ ինքն էլ պիտի դաս պատասխանի: Նրա մոտ պատասխանատվության զգացում է առաջացել ուսման նկատմամբ, և ամենակարևորը`իր դասընկերներից արդեն  չտարբերվել:

6-րդ դասարանում անհաղորդության ախտանիշեր ունեցող մեկ այլ սովորող էլ կար, որը շատ խելացի էր, նույնիսկ` օժտված: Նա դասերին շատ անուշադիր էր: Չեր լսում ու անհաղորդ էր դասերի ու իմ նկատմամբ: Դասի ընթացքում այլ բաներով էր զբաղված լինում: Մայրը բողոքում էր, թե ուսուցչուհին ոչինչ չի հանձնարարում: Ես սկսեցի էլեկտրոնային նամակագրական կապ ստեղծել այդ սովորողի հետ: Աստիճանաբար նա սկսեց ինձ վստահել:  Տնային առաջադրանքները միաժամանակ ուղարկում էի նաև ծնողին: Հիմա այդ սովորողը ամեն օր կատարում է իր տնային հանձնարարությունները և դասերին էլ ուշադիր է լինում, որովհետև շատ հաճախ եմ նրան հարցեր տալիս: Անընդհատ կրկնել եմ տալիս նախադասությունները: Նա զգում է, որ ինքը կարևոր ներգրավվածություն ունի մեր անգլերենի դասերին:

Անհատական առարկայական ծրագիր կազմելը օգնեց նաև իմ 6-րդ դասարանի մեկ այլ սովորողի: Սկզբնական շրջանում նա իր մոր հետ էր նստում դասերին, բայց դա ցանկալի արդյունք չէր ունենում: Ցանկալի արդյունքը շոշափելի եղավ, երբ նրա համար առանձին անհատական ծրագիր կազմեցի: Մայրն ասում է, որ իր որդին հիմա ոգևորված է անգլերենով: Նա նույնիսկ սեփական մեթոդն է մշակել, որպեսզի ավելի հեշտ հիշի անգլերեն բառերը: Նա պարզապես համեմատում է անգլերեն բառերը հայերենի համանուն հնչեղությամբ բառերի հետ. օրինակ, «car – ավտոմեքենա» բառը նմանեցնում է հայերենի «քար» բառին, «cock-աքաղաղ» բառը` «քոք» ծառի արմատին և այլն: Երեխայի մոտ արթնացել է սովորելու ձգտումը: 

Երբ այս տարվա հոկտեմբերին ինձ առաջարկեցին մասնակցել Բրիտանական Խորհրդի «Teaching Children with Special Educational Needs (SEN) – կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը» թեմայով առցանց սեմինարին, ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը, քանի որ ակնկալում էի երկու կարևոր ձեռքբերում`մանկավարժական տերմիններով հագեցած անգլերենի իմացության զարգացում և հատուկ կրթական կարիքներ  ունեցող երեխաների հետ աշխատելու նոր հմտությունների ձևավորում: Եվ ես չսխալվեցի, քանի որ դասընթացն ուղղված էր ոչ թե այդ հարցերով զբաղվող նեղ մասնագետներին, այլ գործող դասավադողներին, ովքեր իրենց դասարաններում առնչվում են կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, և հենց այդ էր պատճառը, որ այն ծանրաբեռնված չէր տարբեր, երբեմն էլ` իրարամերժ տեսությւններով, այլ կազմված էր գործնական մոտեցում պահանջող ուղղորդող հարցաշարերից ու առաջադրանքներից: Դասընթացի  բովանդակային ուղղությունները համընկնում էին երեխաների հոգեբանական զարգացման խանգարումների ամենատարածված տեսակներին`շարժումների կոորդինացիայի խանգարում, գերակտիվային խանգարում, անհաղորդություն կամ հաղորդության սպեկտրալ խանգարում: Դասընթացում հաշվի էր առնված նաև ներառական կրթության այնպիսի կարևոր աշխատանք, ինչպիսին է օժտված և տաղանդավոր երեխաների հետ աշխատելը, ինչպես նաև`հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների առաջադիմության գնահատման առանձնահատկությունները: Նշված ուղղություններին վերաբերող հարցաշարերին և առաջադրանքներին նախորդում էր ոչ շատ երկար տեղեկատվություն տեսաֆիլմով, որում վարպետության դաս անցկացնող բարձր որակավորում ունեցող մասնագետը շատ մատչելի ձևով մեկնաբանում էր երեխաների ոգեբանական զարգացման տվյալ խանգարումը, տալիս դրա հիմնական ախտանիշերը և խոսվում էր այդ խանգարմամբ երեխաների կրթական հատուկ կարիքների մասին: Վարպետության դասից հետո տրվում էին հարցաշարերը, որոնց պատասխանները գնահատվում էին: Ստացած բալերի քանակը համընկնում էր ճիշտ պատասխանների թվին, և կարելի էր, նախքան պատասխանների վերջնական կցումը, նորից ու նորից պատասխանել նույն հարցերին` ավելացնելով ճիշտ պատասխանների քանակը և համապատասխանաբար` ստացած գնահատականը: Որակավորման բարձրացման, դասավանդողի նախնական գիտելիքների գնահատման այս սկզբունքը չի թերարժևորում դասավանդողին, ընդհակառակը` մղում է նրան ճանաչողության, իմացումի ընդլայնման ու ինքնավստահության ամրապնդման:  Բայց և այնպես, ինձ համար առանձնապես հետաքրքիր էին տարբեր մասնավոր դեպքերի ուսումնասիրումները (Case Study), որոնք վերաբերում էին  դասընթացի հիմնական ուղղություններին: Մասնավոր ուսումնասիրման դեպքերը դասընթացի մասնակցին առաջարկում են օգնել կոնկրետ մի ուսուցչի` լուծելու իր մի կոնկրետ սովորողի հետ առաջացած խնդիրները:   Յուրաքանչյուր մասնավոր դեպքի ուսումնասիրման փաստաթուղթը կազմված է երեք մասից. ա) ուսուցիչն ասում է, բ) սովորողն ասում է գ) ներկայացված խնդիրների ի՞նչ լուծումներ եք  առաջարկում ուսուցչին:  

Դասընթացի մասնակից դասավանդողը գնահատվում է ըստ իր առաջարկած մանկավարժական ողջախոհ ու համեմատաբար ճիշտ մոտեցումների: Ստորև ներկայացնում եմ իմ կատարած 5 մասնավոր ուսումնասիրումները ըստ արդեն նշված ուղղությունների: Հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն մեր կրթահամալիրի բոլոր դասավանդողներին, ում դասարաններում ներառված են կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: Կարևորն այն է, որ հանձնարարված մասնավոր ուսումնասիրման դեպքերի (մանկավարժական խնդիրների) իմ առաջարկած լուծումները սոսկ տեսական մտացածին մտքեր չեն: Դրանք բոլորը հիմնված են իմ աշխատանքային փորձի վրա: Մեր դասավանդողները կարող են առաջարկել նաև իրենց լուծումները: Այսպիսով առաջարկվում է ինչ-որ չափով  այդ կարևոր դասընթացի մասնակիցը դառնալ: Շեղատառերով գրվածները մասնավոր դեպքերի ուսումնասիրման փաստաթղթերի իմ կատարած թարգմանություններն են:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 1. Dyspraxia (DCD)  Developmental coordination disorder – Շարժումների կոորդինացիայի զարգացման խանգարում

Ռամոնի ուսուցիչն ասում է. «Ռամոնն ինձ իրապես հուսահատեցնում է, որովհետև նա այնքան լավ է անգլերենից, բայց թվում է, որ նա ինձ բոլորովին չի լսում: Նա գրեթե միշտ ուշանում է և մոռանում է ամեն ինչ` իր դասագիրքը, տնային աշխատանքը: Նա այնքան ծույլ է, որ երբեք ոչինչ ավարտին չի հասցնում, ամեն ինչ կեսն է անում: Նրա ձեռագիրն այնքան դժվար է ընթերցելը, որ հնարավոր չէ գնահատել այն: Ես գիտեմ, որ նա օժտված է լեզուներ սովորելու մեջ, բայց չգիտեմ, թե ինչպես ոգևորեմ նրան, որպեսզի ավելի ջանասիրաբար աշխատի»:  

Ռամոնն ասում է. «Ես միշտ անախորժություն եմ ունենում դպրոցում, որովհետև անընդհատ բաներ եմ մոռանում ու կորցնում: Ես դա դիտմամբ չեմ անում: Այդպես պատահում է: Ոսուցիչն ասում է ինձ, թե ինչ պետք է անեմ, բայց ես հիշում եմ միայն նրա ասածի վերջին մասը ու չեմ հիշում առաջին մասը: Նա կարծում է, որ ես չեմ լսում իրեն, բայց ես լսում եմ: Ինձնից երկար ժամանակ է պահանջվում իրերս հավաքելու և կոշիկներս հագնելու համար և այդ պատճառով էլ ուշանում եմ: Ես սիրում եմ անգլերենը, բայց երբ ստիպված եմ լինում գրել վարժություններ, ձեռքս այնքան շատ է հոգնում, և ես չեմ կարողանում իմ գրածը կարդալ, որովհետև ձեռագիրս այնքան վատն է: Երբեմն ստիպված եմ լինում դադարեցնել գրելը, որովհետև մատներս բռնվում են: Բայց ես չեմ ասում ուսուցչին, որովհետև դա հիմարություն կթվա: Այդպես չի պատահում ուրիշների հետ: Միայն ինձ հետ է այդպես պատահում»:

Ահա իմ առաջարկած լուծումները.

•             Ուսուցիչը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի Ռամոնին. Դասի ընթացքում նա պետք է Ռամոնին խնդրի կրկնել այն միտքը, որը հենց նոր է ասվել:

•             Մի որևէ բան բացատրելուց հետո ուսուցիչը պետք է մոտենա Ռամոնին և ավելի մատչելի կերպով նորից բացատրի նրան:

•             Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա Ռամոնի ծնողների հետ և ամեն ինչ նրանց նույնպես բացատրի:

•             Ուսուցիչը պետք է հետևի, որ Ռամոնը նշի իր տնային հանձնարարության պահանջը իր օրագրում:

•             Ուսուցիչը պետք է Ռամոնի օրագրում նշի տնային հանձնարարությունը կատարելու բոլոր գործողությունների հերթականությունը:

•             Դասարանում Ռամոնը պետք է նստի առաջին նստարանին ու ուսուցչի ուշադրության կենտրոնում լինի:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 2. ADHD — Attention Deficit Hyperactivity Disorder Ուշադրության պակաս, գերակտիվային խանգարում

Միրեքի ուսուցիչն ասում է. «Միրեքին դասավանդելը գլխացավանք է ինձ համար: Նա միշտ դասասենյակում քայլում է, իր և ուրիշների գրիչներն է գցում ու վերցնում: Նա երբեք ուշադիր չէ դասի ժամանակ, և իր վարքով խանգարում ուրիշներին: Նա նման է լարած խաղալիքի, որը կարծես երբեք կանգ չի առնում: Միշտ ստիպված եմ լինում նրան ասել , որ հանգիստ նստի իր տեղը և կենտրոնանա իր դասի վրա: Նա բացականչություններ է անում դասի ժամանակ և ոչ մի բան չի ուզում ինքնուրույն անել. Երբ մի բան է վերջապես անում, միշտ ուզում է, որ ես կողքը կանգնեմ և օգնեմ իրեն: Մյուս աշակերտներին այդ ամենը բարկացնում է, իսկ ես չգիտեմ, թե ինչպես վարվեմ նրա հետ»: 

Միրեքն ասում է. « Ես շատ եմ ջանում անգլերենի ժամին, բայց դասը չափազանց երկար է, և ես չեմ կարողանում անշարժ նստել, իմ մարմինը չի թողնում: Ես ստիպված վեր եմ կենում և տարբեր իրերի ձեռք տալիս, չեմ կարողանում կանգնեցնել ինձ: Երբեմն մեզ թույլատրվում է քայլել, երբեմն` ոչ: Երբեմն մեզ թույլատրվում է բղավել դասի ժամանակ, երբ լեզվական խաղի պատասխաններն ենք ասում, երբեմն` ոչ: Երբեմն ես խնդիրներ եմ ունենում, երբ բղավում եմ: Ես չեմ կարծում, որ ուսուցիչն ինձ սիրում է, որովհետև նա միշտ հեռանում է ինձնից, երբ օգնության կարիք ունեմ: Մյուս երեխաները չեն ուզում աշխատել ինձ հետ»: 

Այս մասնավոր դեպքի համար իմ առաջարկած լուծումներն են.

•             Ուսուցիչը հարկ է որ խնդրի Միրեքին շարժում պահանջող բայց օգտակար գործողություններ կատարել դասի ժամանակ. մաքրել գրատախտակը, սրել մատիտները, միացնել և անջատել պրոեկտորը և երբ Միրեքը ավարտում է մի գործ, պետք է գովի նրան և շնորհակալություն հայտնի:

•             Ուսուցիչը պետք է ընթերցված տեքստի մասին դերային խաղ կազմակերպի և դրանում ներգրավի Միրեքին

•             Ուսուցիչը երբեմն պետք է ընդհատի դասը և ֆիզիկական վարժությունների դադար հայտարարի, իսկ Միրեքին խնդրի, որպեսզի նա կատարի ֆիզկուլտուրայի ուսուցչի դերը:

•             Ուսուցիչը պետք է դասի իր բացատրության գրավոր տարբերակը ուղարկի Միրեքին առցանց դասի տեսքով:

•             Ուսուցիչը պետք է բաժանի տնային հանձնարարությունը ավելի փոքր մասերի:

•             Ուսուցիչը պետք է օրվա դասացուցակը և դասի ընթացքում գործողությունների հաջորդականությունը գրավոր տա Միրեքին:

•             Ուսուցիչը պետք է էլեկտրոնային նամակագրական կապ ունենա Միրեքի ծնողների հետ:

Մասնավոր ուսումնասիրման դեպք 3. ASD Autism Spectrum Disorder – Անհաղորդություն կամ հաղորդության սպեկտրալ խանգարում

Չարլիի ուսուցիչն ասում է. « Երբեմն Չարլին այն աշխատանքը չի անում, որը ես իրեն տվել եմ: Նա գիրքն է թերթում, կամ էլ աչքերը հառում է առաջ: Երբ նրան հարց եմ տալիս դասի վերաբերյալ, նա կամ չլսելու է տալիս, կամ էլ` չի ուզում պատասխանել: Նա հաճախ հրաժարվում է զույգերով կամ խմբային աշխատանք կատարել: Նրա այս վարքը մյուս աշակերտների դուրը չի գալիս: Ես փորձեցի նրան նստեցնել իմ մոտ, բայց նա չուզեց: Ես չգիտեմ, թե ինչ մոտեցում ցուցաբերեմ Չարլիի նկատմամբ:»

Չարլին ասում է. « Ես վատ եմ զգում, երբ ուսուցիչն ուզում է, որ ես խոսեմ ամբողջ դասարանի առջև: Իմ դուրը չի գալիս, երբ նրանք բոլորն ինձ են նայում: Երբեմն ուսուցիչն ուզում է, որ ես միանամ մի խմբի, կամ մի ուրիշ աշակերտի հետ զույգ կազմեմ: Ես դա նույնպես չեմ սիրում: Ես իմաստը չեմ տեսնում, երբ ուսուցիչն ուզում է, որ մենք դերային խաղ խաղանք` ձևացնենք, թե խանութում ենք և այլ նման բաներ: Ինձ դուր է գալիս համակարգիչով աշխատելը, երբ ստիպված չեմ ուրիշի հետ զրուցել: Ես սիրում եմ համակարգիչով նոր բառեր սովորել և դրանցով նախադասություններ կազմել: Ես սիրում եմ անգլերենը, որովհետև ինտերնետում շատ բաներ անգլերենով է»:

Ուսուցչին տվել հեմ հետևյալ խորհուրդները.

•             Ուսուցիչը հարկ է որ հասկանա, որ Չարլին անհաղորդության ախտանիշեր ունի

•             Ուսուցիչը ավելի է սրում Չարլիի անհաղորդության ախտանիշերը` ստիպելով նրան խոսել ամբողջ դասարանի առջև

•             Չարլիին պետք է տալ ավելի կոնկրետ և գործնական առաջադրանքներ` ոչ խաղային, այլ իրական: 

•             Չարլիին չի կարելի մասնակից դարձնել լեզվական խաղերին, որոնք պահանջում են արագ խոսելու ունակություններ

•             Մինչ զույգերը խանութում գնումների դերախաղով են զբաղված, Չարլիին պետք է հանձնարարել այդ նույնը գրավոր ներկայացնել համակարգիչի օգնությամբ և վերջում գովել նրան, որ գրավոր ուսումնական նյութ պատրաստեց: Այդպիսով Չարլին իրեն գնահատված կզգա և կհասկանա նաև, որ ուսուցիչը սիրում է իրեն:  

•             Չարլիի հետ աշխատելիս ուսուցիչը պետք է որքան հնարավոր է շատ տեսողական դիդակտիկ նյութեր օգտագործի:

Մասնավոր դեպքի ուսումնասիրում 4. Gifted and Talented Children — Օժտված և տաղանդավոր երեխաներ

Նորայի ուսուցիչն ասում է. «Նորան խելացի է, բայց նա չի կարողանում աշխատել ուրիշ երեխաների հետ: Նա անընդհատ խանգարում է ամեն ինչ շուտ հասկանալով և արագ կռահելով: Նա երբեք չի լսում իմ ցուցմունքները և դրա արդյունքում էլ հիմար սխալներ է անում: Նա արագ բղավում է իմ տված հարցերի պատասխանները` ոչ մի հնարավորություն չտալով ուրիշ աշակերտներին պատասխանելու, կամ էլ վերջում է նստում և դասը խանգարում: Նա իրեն ամենալավն է դրսևորում, երբ լիովին այլ առաջադրանք է կատարում և կարող է դրանով ցուցադրաբար պարծենալ: Այդ առաջադրանքները կազմելը ինձ համար դժվար  ու հավելյալ ծանրաբեռնվածություն է: Չէ որ նա նույնպես պետք անի ծրագրային առաջադրանքները, որպեսզի ապացույց լինի, որ նա ծրագիրը յուրացրել է: Նորան լավ է անգլերենից, բայց նա իր հնարավորությունների սահմաններում շատ չի աշխատում»:  

Նորան ասում է. « Ես լավ եմ անգլերենից և ուզում եմ ավելի լավը լինել: Երբեմն դասերը այնքան ձանձրալի են, և ոչ մի նոր բան չկա ինձ համար սովորելու: Այսպիսով ես վերջին նստարանին խաղում եմ իմ ընկերների հետ: Իմ դուրն իսկապես գալիս է, երբ ուսուցիչը ինձ հատուկ մի առաջադրանք է տալիս: Ես հպարտ եմ, որ անում եմ այդ առաջադրանքը, բայց դա հաճախ չի լինում: Երբեմն ես արագ պատասխանները բարձր ձայնով ասում եմ, և ուսուցիչը բարկանում էինձ վրա, իսկ ընկերներս ծիծաղում են: Երբեմն ես հիմար սխալներ եմ անում, որովհետև չեմ ստուգում իմ արածը: Դա նույնպես բարկացնում է իմ ուսուցչին: Ես հիմար չեմ, բայց երբեմն հիմար բաներ եմ անում և թվում է, որ ես հիմար եմ»: 

Ի՞նչ խորհուրդներ տվեցի Նորայի ուսուցչին.

Որպեսզի օժտված երեխան չհուսահատվի, դասը չխանգարվի և ուսուցիչը զուր տեղը չնարդյնանա, պետք է`

•             Չծուլանալ և յուրաքանչյուր դասին Նորայի համար պատրաստել առանձին հանձնարարություններ, որոնք ավելի դժվար են և ավելի մեծ աշխատանք են պահանջում

•             Երբեմն Նորային կարելի է ուղարկել ընթերցասրահ` տալով նրան լրացուցիչ գրականության ցանկ, որպեսզի նա ինքնակրթությամբ բավարարի իր հետաքրքրությունները, և երբ նա վերջացնի այդ հանձնարարությունը, ուսուցիչը պետք է անպայման գովասանքի խոսքեր ասի նրան:

•             Նորային կարելի է նստեցնել համակարգիչի առջև և տալ նրան համացանցից վերցված առավել բարդ հանձնարարություններ:

•             Նորային կարելի է տալ նախագծային աշխատանք ինքնուրույն կատարելու համար:

•             Ուսուցիչը կարող է խնդրել Նորային, որպեսզի նա օգնի թեման լավ չյուրացրած աշակերտին:

•             Ուսուցիչը պետք է առցանց դասեր պատրաստի Նորայի համար

  Մասնավոր դեպքի ուսումնասիրում 5. Հատուկ կարիքներ ունեցող երեխաների առաջադիմության գնահատման առանձնահատկությունները

Ուսուցչուհի Մանդիզան ասում է. «Ես պետք է գնահատեմ իմ դասարանի աշակերտների առաջադիմությունը, բայց չգիտեմ, թե ինչպես վարվեմ կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան կիսամյակային հարցաշարի պատասխանները տալ, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում, որ իրենք չներառվեն գնահատման մեջ և այդպիսով թերարժեք զգան իրենց: Ես ուզում եմ օգնել նրանց, որ իրենք ցույց տան այն ինչն արդեն գիտեն: Ծնողներն էլ ինչ-որ մի գնահատական են ակնկալում»:

Ուսուցչուհի Բարութին ասում է. «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես վարվեմ իմ նոր դասարանի աշակերտների գնահատման հարցում: Որոշ սովորողների վարքն իսկապես վատ է և բոլորովին ինձ չեն լսում ու ոչինչ չեն անում: Մի քանիսն էլ ոչինչ չեն ասում, բայց միշտ անհանգստացած տեսք ունեն: Մի քանիսն էլ անընդհատ բղավում և օգնություն են խնդրում, երբ հանձնարարություն են կատարում: Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես սկսեմ օգնել նրանց ու գնահատել նրանց աշխատանքը»:

Ես չեմ պատրաստվում ասել, թե ինչ եմ առաջարկել այս երկու ուսուցչուհիներին անել: Առաջարկում եմ հոդվածիս ընթերցողներին գրել իրենց առաջարկությունները «Կարծիքներ» բաժնում: Այս շատ նուրբ հարցի մի յուրօրինակ քննարկում եմ ակնկալում: Ավելին` ակնկալում եմ վերը նշված բոլոր մասնավոր դեպքերի վերաբերյալ մեր կրթահամալիրի դասավանդողների մանկավարժական լուծումները: Մաթեմատիկա, մայրենի թե օտար լեզու` նշանակություն չունի: Բոլորն էլ մանկավարժական խնդիրներ են: Մենք պետք է հիշենք, որ նրանք մեր կողքին են և մեր ամենամեծ հոգատարության կարիքն ունեն:

3-րդ պարապմունք

Թեմա 3.Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:(2ժամ)

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Աշխատանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:


Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

3-րդ պարապմունքի ամփոփում

Հինգ ամենակարևոր դրույթները

7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

Կարևոր եմ համարում այս դրույթը, որովհետև ճիշտ կազմակերպելու դեպքում հատուկ կարիքով սովորողը հեշտ կներառվի ուսման մեջ:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.

1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ) (Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),

Ամենակարևոր դրույթներից մեկն է, որովհետև այստեղ է երևում հատուկ վերաբերմունքը անհատական ուսումնական պլանը:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

Կարևոր է, որովհետև աշխատանքը վերահսկելի է դառնում:

Առաջարկ. Լավ կլինի, որ այս գրառումը ծնողին նույնպես ուղարկվի:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:

Կարևոր եմ համարում, որովհետև ծնողը տեղյակ է լինում իր երեխայի հետ տարված աշխատանքի և արդյունքների մասին:

Առաջարկ. Գրված է և պետք է արվի:

Գործնական աշխատանք. Կարիքի գնահատում

Եթե երեխայի մոտ նկատվում է որևէ ֆունկցիայի խանգարում, ապա պետք է անհանգստանալ դրա համար և ավելի ուշադիր դիտարկում անել: Դրանից հետո երեխային տանում են տարածքային մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոն:

Փաստաթղթերը

Երեխայի ծննդյան վկայականը

Ծնողների անձնագրերի պատճենները

Երեխայի անձնական գործի պատճենը

Երեխայի առողջական վիճակի մասին փաստաթուղթը

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկը

Գնահատման գործիքը

Գնահատման գործիքը բաղկացած է 20 բաժիններից:

Օրինակ՝ գնահատում ենք մի ինչ-որ երևակայական դեպք.

Վ. Մ.-ի մանկավարժահոգեբանական գնահատումը

Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց – մասամբ է ըմբռնում և մասամբ է կատարում դրանք:

Հարմարեցման կարողություն – նոր միջավայրում դժվարությամբ է հարմարվում կամ էլ չի հարմարվում:

Մասնակցել և ակտիվ լինել – չի ցանկանում մասնակցել որևէ միջոցառման

Ինքնասպասարկում – կարողանում է հագնել շորերը, բայց դժվարանում է կոշիկների շնորոքը կապել, ինքնուրույն ուտում է և ափսեն դնում է լվացարանի մեջ:

Խոշոր մոտորիկա , տեղաշարժում – ինքնուրույն տեղաշարժվում է, վազում է

Մանր մոտորիկա դաստակի և ձեռքերի գործածում- որոշ բաներ կարողանում է անել, իսկ որոշ բաներ էլ չի կարողանում: Կարողանում է մատների մեծ արագություն և կողմնորոշում պահանջող համարկարգչային խաղեր խաղալ:

Ուշադրություն – թվում է, որ ուշադիր չէ, բայց որոշ իրեն հետաքրքրող երևույթների նկատմամբ ուշադիր է:

Հիշողություն – երբեմն զարմացնում է իր հիշողությամբ: Երբ մի վայրով անցնում ենք, ասում է նախադասություններ, որոնք լսել է այդ վայրում, կամ էլ վաղուց մահացած տատիկն է ասել իրեն:

Հաղորդակցում – հարցերին չի պատասխանում, կամ էլ կրկնում է նույն հարցը: Հնարավոր է պատասխանի, եթե հարցը երկու կամ երեք անգամ է տրվում: Երբեմն նույն նախադասությունը մի քանի անգամ է ասում:

Ընտրություն կատարելու կարողություն – կարողանում է ընտրություն կատարել ուտելիքների մեջՙ

Կուլՙ տալու կարողություն հանգիստ կուլ է տալիս:

Կարդալու կարողություն – կարողանում է տառերով և վանկերով դանդաղ կարդալ:

Գրելու կարողություն – Ինչպես կարդում է, այնպես էլ գրում է:

Խոսելու կարողություն – կրկնում է նույն նախադասությունները: եթե մի որևէ բան չի ուզում, ասում է «Չես ուզում» : Երկրորդ դեմքով է նախադասություն ասում՝ մեծ մասամբ կրկնելով հարցը:

Մեքենայով փոխադրվել – Որևէ խնդիր չկա:

Համայնքի մատչելիություն – տեղանքում լավ է կողմնորոշվում: Չի կորցնի ճանապարհը:

Ապահովության դատողություն – Մասամբ   

4-րդ պարապմունք.

Ներառող դասավանդում.

Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ,

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարություննեը: Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ,

Աշխատանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմնական սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

4-րդ պարապմունքի ամփոփում

Համատեղ դասավանդման գլխավոր առավելություններից մեկն այն է, որ սովորողների կրթական պահանջների բավարարումը ավելի արդյունավետ է լինում: Այն սովորողները, ովքեր ունեն ուսումնառության որոշակի դժվարություններ, միաժամանակ չեն ստանում հատուկ մանկավարժի կամ այլ աջակցող մասնագետների ծառայություններ, շահում են համատեղ դասավանդման ժամանակ կիրառվող մեթոդների բազմազանությունից: Հաջորդ առավելությունն այն է, որ սովորողը ակտիվ ներգրավվում է դասապրոցեսին:

Համատեղ դասավանդման թերությունը այն կարող է լինել, որ դասավանդողը, օգնող ուսուցիչը չկարողանան ճիշտ կազմակերպել դասը:

Կարդալով Արևիկ Բաբայանի «Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև հոդվածը՝ կարող եմ ասել, որ, իրոք, դասարանում շատ հաճախ կարիք է լինում հոգեբանի, հատուկ մանկավարժի ներկայությունը: Այդպես շատ տարաբնույթ խնդիրներ են լուծում ստանում: Դասարանում ստեղծվում է խաղաղ, ներդաշնակ մթնոլորտ ուսումնառության համար, իսկ հատուկ կարիքով սովորողն էլ հեշտությամբ ներառվում է դասապրոցեսին:

5-րդ պարապմունք

Թեմա 5.Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթահան ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում

Ուսումնասիրության նյութեր

 Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում, Վարդան Կարապետյան

Ներառականությունը՝ կենսական արվեստ, Ռիմա Երեմյան

Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն,  Ռիմա Երեմյան

Չկա ներառականություն, չկա մանկավարժություն, Մարիետ Սիմոնյան

Չկորցնել հին ներդաշնակությունը նոր առօրյայում, Մարիննա Գևորգյան

Աշխատանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում: 

5-րդ պարապմունքի ամփոփում

ԱՈՒՊ-ին վերաբերող 5 նկատառում

  1. Կարևոր եմ համարում «Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը» ըստ դասավանդողի և ըատուկ մասնագետի:

Շատ կարևոր է բացահայտել հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերը, հետաքրքրությունները և նրա համար կազմել անհատական ուսումնական պլան, դասացուցակ:

  • Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի թույլ կողմերը:

Կարծում եմ, որ այս կետը նույնպես կարևոր է, որպեսզի սովորողին անհարկի չտանջեն դպրոցում:

  • Ֆունկցիաների կատարողականության մակարդակները

Այս կետը կարծես լրացնում է իմ առաջին նշված կետերը:

  • Կրթական հատուկ կարիք ունեցող երեխաների գնահատումը

Կարևոր է, որ այս կետի գնահատման գործիքները կիրառեն երեխայի հետ լավ ծանոթանալուց հետո, տևական դիտարկումներ անելուց հետո:

  • Առարկայական ծրագրեր

Կարևոր է, որ յուրաքանչյուր սովորողի համար առարկայական դասավանդողը կազմի առանձին առարկայական ծրագիր՝ հաշվի առնելով տվյալ սովորողի ուժեղ և թույլ կողմերը, գնահատումը:

Ընդունելի չէ, երբ սովորողը ամբողջ դասի ընթացքում որևէ կերպ չի ներառվում ուսումնական գործընթացին: Առանձին կազմված ծրագիրը կօգնի ներառել հատուկ կարիքով սովորողին ուս. գործընթացի մեջ:

6-րդ պարապմունք

 Թեմա 6.Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում

Սովորող-սովորեցնող նախագիծՈւսումնական ճամփորդություններՈւսումնական ճամբարներԽմբային աշխատանքներՀամագործակցային նախագծերԸնտանեկան նախագծեր
Ուսումնասիրության նյութեր
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգԱմառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

Աշխատանք

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա ԳանջալյանԱնհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան
 

6-րդ պարապմունքի ամփոփում

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան       Յուրա Գանջալյան

Այլոց փորձի հետաքրքիր ուսումնասիրություն է: Հետաքրքիր է, որ հոդվածում տրված են հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները:

  •  Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Այս ընդհանրությունների հիման վրա էլ առաջարկվում է նրանց ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:         

Հետաքրքիր է, թե արդյոք այլոց փորձի այս ուսումնասիրությունը կարդացել են մեր կրթահամալիրի դասավանդողները և եթե կարդացել են, կիրառու՞մ են այդ առաջարկությունները իրենց ամենօրյա աշխատանքում:

Մի հետաքրքիր առաջարկություն էլ գտա այս ուսումնասիրության մեջ՝ «Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով»:

Հոդվածի յուրաքանչյուր նախադասություն կարևոր մանկավարժական մոտեցման մասին է խոսում: Օրինակ՝՝

Բանավոր հաճախակի հուշեք

Օգտագործեք դիդակտիկ նյութեր, 

 Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր

Պետք է սովորեցնել նրանց սոցիալական հմտություններ (ձեռք բարձրացնելը, հերթով մի բան ասելը)

Ուշադրություն պետք է դարձնել սովորողի ուժեղ և թույլ կողմերի վրա

Այլոց փորձի այս ուսումնասիրության մեջ տեղ է գտել նաև օժտված երեխաների ուսուցման մասին հետաքրքիր մտքեր:

7-րդ պարապմունք

Թեմա 7.Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ

Ինքնակրթություն

Ուսումնասիրության նյութեր

Ուսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Քնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթը

Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան

Համընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան

Աշխատանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Դիրքորոշում և արժեք

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

1-ին և 2-րդ պարապմունքների ամփոփում

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

Կարդացի Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթուղթը: Փաստաթղթի հիմնական նպատակը և գաղափարն այն է, որ կրթությունը այնպես պետք է կազմակերպել, որ սովորողների մոտ քաղաքացիական դիրքորոշում ձևավորվի սկսած կրթական տարրական աստիճանից մինչև միջնակարգը:

Նախ և առաջ, սովորողը դեռ կրթական տարրական աստիճանում պետք է ճանաչի իր համայնքի անդամ լինելու փաստը և համայնքի՝ իրեն առնչվող խնդիրները: Ես կարծում եմ, որ կրտսեր դպրոցի սովորողի համար իր համայնքը ընտանիքից հետո անպայմանորեն դպրոցն է: Իր դպրոցում սովորողը զգում է ուսուցչի, իր դասընկերների իրեն ուղղված ուշադրությունը և հակառակը՝ ինքն է զգում, որ պետք է ուշադիր լինի ուսուցչի հրահանգների կատարմանը, պատրաստակամ լինի դասընկերոջը օգնելու և նրա հետ փոքրիկ հանձնարարություններ կատարելու համար:

Արդեն կրթական հիմնական աստիճանում սովորողը սկսում է գիտակցաբար ճանաչել իր իրավունքներն ու պարտականությունները համայնքում (դպրոցում, բակում, արտադպրոցական լրացուցիչ պարապմունքի վայրերում): Ամենուր նա հասկանում է, որ պետք է պահպանել համակեցության կանոնները: Նա նույնիսկ սկսում է մասնակցել համայնքի զարգացմանը նպաստող նախագծերին: Օրինակ՝ «Անթափոն կրթական միջավայր», «Պլաստիկը թափոն չէ»: Մեր կրթահամալիրի «Գետը համայնքում» նախագծի բաղադրիչներից մեկն այն է, որ սովորողները ուսճամփորդության են գնում պոլիէթիլենային մեծ պարկերով և տեղ հասնելուն պես սկսում են տեղանքի, գետի ափերի մաքրությունը:

Ավագ դպրոցի սովորողները կարողանում են վերլուծել համայնքի արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ, պատասխանատու և համայնքի զարգացմամբ շահագրգիռ քաղաքացի: Նրանք գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքի զարգացման գործում:

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ուսումնական հաստատությունում ժողովրդավարության ընդհանուր դրույթների մասին խոսելով և հասարակագիտության դասեր տալով հնարավոր չէ ժողովրդավարություն սերմանել սովորողների մեջ: Կարծում եմ, որ այստեղ առաջին նախապայմանը ուսուցչի հավասար վերաբերմունքն է բոլոր սովորողների նկատմամբ: Ժողովրդավար սկզբունքներով աշխատող ուսուցիչը չունի «սիրելի աշակերտներ», որոնց նա ներում է ամեն ինչ և անաչառ է այլ սովորողների նկատմամբ: Օգտագործելով գնահատման ձևավորող մոտեցումը՝ ուսուցիչը խրախուսում, քաջալերում է բոլոր սովորողներին իրենց կատարած աշխատանքի համար: Այդ ձևով սովորողը ինքնավստահություն է ձեռք բերում և գիտակցում է, որ արդարություն է տիրում դասարանում: Եթե դասարանում, դպրոցական համայնքում սովորողը գործնականում չտեսնի ժողովրդավարական նորմերին համապատասխանող արդարություն, նա երբեք այլևս չի հավատա, որ կյանքում կա արդարություն և օրենքի գերակայություն: Նա անգիր կարող է իմանալ հասարակագիտության դասերին սովորած ժողովրդավարության բոլոր դրույթները, բայց իր հոգու խորքում կզգա, որ այդ ամենը կեղծ է՝ կարելի է մի բան ասել և անել բոլորովին այլ բան:     

Ժողովրդավար երկրներում հարգում են մարդու իրավունքները, հաշվի են առնում յուրաքանչյուրի կարծիքը, չեն կեղծվում ընտրությունները, օրենքը գերակա է բոլորի համար: Ինչպե՞ս կարելի է կրթական հաստատությունում յուրաքանչյուր սովորողի մեջ սերմանել այս ամենը: Մեր կրթահամալիրում դրա համար կան նպաստավոր պայմաններ: Սովորողի ուսումնական բլոգը, դպրոցների ենթակայքերը բաց են բոլորի համար: Սովորողը կարող է ազատ ձևով արտահայտել իր մտքերը և լսելի լինել բոլորի համար: Միջին դպրոցի բարձր դասարաններում և Ավագ դպրոցում կազմակերպվում են բանավեճեր, քննարկումներ և բոլորի կարծիքներն էլ հաշվի են առնվում:

Կարծում եմ, որ իմ թվարկած մանկավարժական մոտեցումներն ու գործունեության ձևերն են նպաստում, որ տարիների ընթացքում ձևավորվի իսկական ժողովրդավարական հասարակություն: Այդ հասարակությունը, նախ և առաջ, պետք է ձևավորվի ուսումնական հաստատություններում:   

Երրորդ պարապմունք

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

Երրորդ պարապմունքի ամփոփում

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ 1) գիտելիք. 2) հմտություն. 3) դիրքորոշում. 4) արժեքային:

Քանի որ իմ մասնագիտական բնագավառը օտար լեզուներն է, ես իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ միայն այդ բնագավառին բնորոշ վերջնարդյունքներին, կրթության բովանդակության դիքորոշման և արժեքային բաղադրիչներին:

Պետական չափորոշչում այս բնագավառի համար առանձնացված են հետևյալ հիմնական դրույթները՝

օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է աշակերտների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության տարրական ծրագրի վերջնարդյունքները.

առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության հիմնական ծրագրի վերջնարդյունքները.  

առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության միջնակարգ ծրագրի վերջնարդյունքները.         

առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

Չորրորդ պարապմունք.

  1. Զրույց չափորոշչային վերջնարդյունքների, դիրքորոշմանն ու արժեհամակարգին վերաբերող հարցերի շուրջ:
  2. Կարդացեք և քննարկեք. Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան,
  3. Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
  4. Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան
  5. Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյ
  6. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ պարապմունքի ամփոփում

  1. Զրույց չափորոշչային վերջնարդյունքների, դիրքորոշմանն ու արժեհամակարգին վերաբերող հարցերի շուրջ: Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ:

Օրինակներ իմ մանկավարժական գործունեությունից.

«Օտար լեզուներ» բնագավառի վերջնարդյունքների, դիրքորոշման և արժեհամակարգի մասին խոսելիս մեծ կարևորություն է տրվում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը: Մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներում պարտադիր են անգլերենի և ռուսերենի ուսուցումը, իսկ միջին և ավագ դպրոցներում սովորողները հնարավորություն են ունենում ընտրել նաև մի երրորդ օտար լեզու: Ընտրությունը շատ մեծ է՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, գերմաներեն:

Պետական չափորոշչում բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով,     

Կրտսեր դպրոցում ես իրականացնում եմ հաղորդակցական կարողությունների զարգացմանը նպաստող մի շարք նախագծեր. Օրինակ՝ «Հաղորդակցական ընտանեկան նախագծեր», «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»: Հովհաննես Թումանյանի հեքիաթները պարզ անգլերենով թարգմանում ենք անգլերեն և բեմադրում դրանք:

Սովորողի բլոգում, դպրոցի ենթակայքում հրապարակվում են սովորողի կատարած թարգմանությունները օտար լեզուներից հայերեն և հակառակըը՝ հայերենից օտար լեզուներ: Այս առումով հատկապես ուզում եմ նշել «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը» իմ թարգմանական նախագիծը 5-րդ դասարանցիների հետ: Այս նախագծով սովորողները աշխահաճանաչողական մեծ քայլ են կատարում:

Մարիետ Սիմոնյանը իր հոդվածում գրում է. «Իմ հստակ պատկերացմամբ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի: Ի՞նչ գիտություն, մեթոդներ, հնարքներ կարող են քեզ լավ մանկավարժ դարձնել, եթե մարդու նկատմամբ ապրումակցումը չունես»: Սա է Մարիետ Սիմոնյան մանկավարժի ամենակարևոր միտքը իր այս հոդվածում: Հոդվածում նա մի քանի օրինակներ է բերում, թե ինչպես է սովորողների հետ ստեղծում բարեկամական, ներդաշնակ հարաբերություններ՝ հարաբերություններ, որոնք բնութագրվում են համաձայնությամբ, փոխըմբռնմամբ և կարեկցանքով: Մեկ բառակապակցությամբ այս ամենը կոչվում է «ապրումակցային մանկավարժություն»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի օրագրից ծաղկաքաղ արված մանկավարժական տարբեր մտքերի, գաղափարների, նախաձեռնությունների մասին է այս դպիրյան հրապարակումը: Հրապարակման յուրաքանչյուր միտք, գաղափար, նախաձեռնություն գալիս է ապացուցելու, որ մի իսկական կրթական արժեք է մեր կրթահամալիրը, որտեղ ձևավորվում է սովորողը դպրոցում, համայնքում իր քաղաքացիական ճիշտ դիքորոշմամբ: Օրագրից մեջբերումները սկսվում են անցյալ տարվա մայիսյան հավաքի նկարագրմամբ, երբ տոնվում էր կրթահամալիրի 30 ամյակը: Խոսվում է  քանդակագործության ու ճարտարապետության միջազգային բաց փառատոնի մասին: Խոսվում է նաև ամառային հունիսյան ուսումնական ճամբարների ու ամառային դպրոցի մասին իր լողափնյա ճամբարներով: Կարևորություն է տրվում նաև Ծաղկունքում և Արատեսում կազմակերպվող ամառային ճամբարների մասին: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր կրթահամալիրը մի իսկական կրթական արժեք է, որտեղ ձևավորվում է սովորողի ոչ դասագրքային, այլ իրական հայրենասիրությունը, խրախուսվում են նրա նախասիրություններըսերը և ընտրած ճանապարհը:

Հոդվածը պատմում է կրթության ժողովրդավարացմանը նվիրված բանաժողովի մասին, որը կայացել է Թբիլիսիում 2016-ի հունիսին: Բանաժողովի մասնակիցները՝ կրթության կազմակերպիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 4 հարևան երկրներից էին՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Բանաժողովի հիմնական միտքը այն էր, որ կրթությունը պետք է սովորողների մեջ ատելության փոխարեն հանդուրժողականություն սերմանի հարևան երկրների նկատմամբ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր խոսքում նշեց այն մեծ աշխատանքը, որն արվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում: Խոսվեց նաև Իզմիրի տիեզերական ճամբարում կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին:  

Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Գնահատում

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Դասընթացի տևողությունը՝ 05.09-11.09

Դասընթացի ծրագիր

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Քանի որ ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, 1-3-րդ դասարաններում «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանելիս միավորային գնահատում չեմ կատարում: Այդ ժամանակահատվածում գնահատումը միայն ձևավորող է լինում: 4-րդ և 5-րդ դասարաններում ձևավորողի հետ միասին գնահատում եմ նաև 10 բալային համակարգով: 

  • ո՞վ է գնահատում

Գնահատում եմ ես, իսկ երբեմն էլ սովորողները ինքնագնահատում են անում:

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում եմ բանավոր խոսքը, գրավոր խոսքը և նախագծային հրապարակումները բլոգում:

  • ինչպե՞ս են գնահատում

«Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանելիս ձևավորող-բնութագրիչ գնահատումներ եմ անում էլեկտրոնային նամակագրությամբ կամ էլ՝ իմ բլոգի հրապարակումներում: Իմ բլոգում ես սովորաբար հրապարակում եմ իրականացված տարբեր ուսումնական նախագծերի ամփոփումները: Ես գրում եմ իմ արձագանքը տարբեր սովորողների կատարած աշխատանքների մասին: Այս արձագանքները նաև որպես ուսումնառության արդյունքներ են դիտվում:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կատարած աշխատանքի համար պետք է գնահատվի: Մեծահասակների առօրյա կյանքում դա արվում է «շնորհակալություն» ասելով կամ էլ՝ պատվոգրեր տալով և ամենակարևորը՝ աշխատավարձով: Դպրոցում էլ սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է կամ ձևավորող գնահատականով, կամ՝ թվանշանային (բալային) համակարգով: Ճիշտ և տեղին գնահատումով բարձրանում է սովորողի ներքին մոտիվացիան:   

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Դասի ընթացքում, երբ սովորողները ակտիվություն են ցուցաբերում իրենց բանավոր խոսքում՝ ճիշտ արտահայտելով իրենց միտքը անգլերեն, ես անմիջապես ձևավորող մի բանավոր գնահատում եմ անում՝նշելով տվյալ սովորողի-սովորողների առաջխաղացումը: Օրինակ՝ «Վահե և Անգելինա, դուք արդեն կարողանում եք անցյալ ժամանակով ճիշտ հարցեր տալ և պատասխանել այդ հարցերինն»: Երբ դասի ավարտին 1-2 րոպե է մնում ես սովորաբար այդ օրվա դասի բանավոր ամփոփիչ գնահատում եմ անում՝ ասելով, թե ինչ են սովորողները այդ օրը սովորել. Ինչ նոր բառ, ինչ նոր արտահայտություն: Այդպես նրանց մոտ տպավորվում է, որ իրենք առաջընթաց ունեն: Այդպես նրանք ավելի են մոտիվացվում և հաջորդ դասին հաճույքով են սպասում:  

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացի գործառույթները գնահատման ձևերն են: Հանրակրթության պետական չափորոշիչում գրված է, որ հիմնականում կա երկու տիպի գնահատում՝ ներքին և արտաքին: Ներքին գնահատումը կատարում է ուսուցիչը ընթացիկ ձևավորող կամ միավորային գնահատումներով, և կիսամյակների վերջում էլ ամփոփիչ միավորային գնահատականն է դրվում: Արտաքին գնահատումը կատարվում է ԳԹԿ-ի կազմած թեստերով 9-րդ և 12-րդ դասարանների տարեվերջին: 

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման գործընթացի սկզբունքները նշված են Պետական չափորոշիչում: Այդ սկզբունքները այն մասին են, որ գնահատումը պետք է կատարվի ըստ չափորոշչային պահանջների, իսկ միավորային գնահատումը կատարվում է 10 միավորային համակարգով: Գնահատման գործընթացի սկզբունքներից է նաև այն, որ 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների գնահատումը կատարվում է նախարարության ԳԹԿ-ի կազմած թեստերով:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Համացանցում գտա ԿԶՆԱԿ-ի կայքում հրապարակվածը:

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:

Քանակական (միավորային) գնահատումը կատարվում է 10 միավորային սանդղակով: Ըստ նոր պետական չափորոշիչի՝ չկա գնահատման բացասական միավոր: Նույնիսկ 1 միավորը ցույց է տալիս սովորողի գիտելիքների, հմտությունների չափը:  

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ենթադրենք ունենք չորրորդ դասարանի մի սովորող և ուզում ենք գնահատել գիտելիքը բայական անցյալ ժամանակի թեման ավարտելուց հետո:

Ձևավորող գնահատմամբ.  Սովորողը գիտի կանոնավոր բայերեի անցյալ ժամանակի կազմելու ձևերը: Սովորողը գիտի, որ օգտագործվում է do օժանդակ բայի անցյալի ձևը հարցեր կազմելու և ժխտելու համար: Սովորողը երբեմն մոռանում է անկանոն բայերի անցյալի ձևերը:

Միավորային գնահատմամբ՝ 7

Հմտությունների գնահատումը

Ձևավորող գնահատմամբ

Սովորողը կարողանում է իր բանավոր և գրավոր խոսքում կազմել նախադասություններ անցյալ ժամանակով, կարողանում է հարցեր տալ անցյալ ժամանակով և ժխտել դրանք: Սովորողը երբեմն չի կարողանում ճիշտ օգտագործել անկանոն բայերի ձևերը իր գրավոր և բանավոր խոսքում:

Միավորային գնահատմամբ 8

Դիրքորոշման գնահատումը

Ձևավորող գնահատմամբ

Տեքստի հարցերին սովորողի պատասխաններից կարելի է եզրակացնել, որ սովորողը սիրում է ընտանի կենդանիներին և չի թուլլատրի, որ այլ մարդիկ վնաս պատճառեն դրանց: Մի այլ զրույցից կարող է պարզ դառնալ, որ սովորողը միշտ պաշտպան է կանգնում թույլերին:

Միավորային գնահատում կարելի է չանել:

Արժեքային բաղադրիչի գնահատումը  

Ձևավորող գնահատում

Դասի ընթացքում սովորողների մոտ արժևորվում է սերը կենդանիների նկատմամբ:

Միավորային գնահատում կարելի է չանել:

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Դիրքորոշում բաղադրիչում ընդգրկվում է սովորողների վերաբերմունքը ուսումնասիրվող երևույթի նկատմամբ: Բացահայտվում է, թե արդյոք սովորողը հանդուրժող է, բարի է, աշխատասեր է, պատասխանատու է, շնորհակալական զգացումը և այլն: Եթե ուսուցիչը թերություններ է նկատում սովորողի մոտ, աշխատում է շտկել նրանց վարքագիծն ու վերաբերմունքը: Արժեքային բաղադրիչում ընդգրկվում է այն արժեքային համակարգի հատկանիշները, որոնք ձևավորվում են սովորողների մոտ: Օրինակ՝ սովորողը գիտակցում է, որ արժեք է օտար լեզվի իմացությունը, արժեք է սիրո զգացումը հայրենիքի հանդեպ, և այլն:  

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունն այն է, որ այսուհետ անբավարար միավորներ չկան: Նույնիսկ 1-ը բացասական միավոր չէ: Իսկ նախկինում 1-3-միավորները դիտարկվում էին անբավարար միավորներ:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Այդ բնութագրում կընդգրկեի սովորողի բանավոր խոսքը, գրավոր խոսքը, և նախագծային հրապարակումները սովորողի ուսումնական բլոգում:  

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

4-րդ դասարանցիների ուսումնական նախագծերից է, օրինակ, «Իմ բնակարանը»: 10 միավորային գնահատումով գնահատում եմ նախագծի վերջնական արդյունքը, որը տանը նկարահանած տեսաֆիլմ է, որտեղ սովորողը ներկայացնում է իրենց բնակարանը՝ ցույց տալով և միաժամանակ խոսելով բնակարանի տարբեր սենյակների և իրերի մասին: Այդ տեսաֆիլմից երևում է, թե որքանով է ճիշտ արտասանությամբ և ճիշտ լեզվական կառուցվածքներով  խոսում անգլերեն:   

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր
Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Դասընթացի տևողությունը՝ 29.08-02.09

Դասընթացի ծրագիր

Վերպատրաստող՝ Նվարդ Սարգսյան

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 2 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործածվում է էլեկտրոնային մատենավարություն, որտեղ համապատասխան բաժնում ամեն օր դասավանդողը կատարում է սովորողների հաշվառում, գնահատում և յուրաքանչյուր ամսվա, կամ ուստարվա ավարտին ամփոփում 1-ից 10 բալային գնահատանիշով: Էլեկտրոնային մատյանի առանձնահատկություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր դասավանդող ինքն է ընտրում, թե ինչը գնահատել: Օրինակ՝ ես, որպես անգլերեն լեզվի դասավանդող, էլեկտրոնային մատյանում գնահատում եմ հետևյալ բաղադրիչները.

1.Բանավոր խոսք

2.Գրավոր խոսք

3.Դասարանական աշխատանք

4.նախագծային աշխատանք

Թեմա 3 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 4 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 5 (3 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

Ես՝ որպես կրտսեր դպրոցի անգլերեն լեզվի դասավանդող, շատ եմ օգտվում հետևյալ կրթական կայքերից՝ https://learnenglishkids.britishcouncil.org/

https://anglomaniacy.pl/

https://angles365.com/

http://www.adelescorner.org/

http://childtopia.com/index.php?module=home&func=coce&myidioma=eng&idphpx=listen-reading-comprehension

Տվյալ ուսուցողական կայքերը հնարավորություն են տալիս օրվա դասը ավելի արդյունավետ, ուրախ, խաղային, տրամադրող, հետաքրքիր անցնի:

Թեմա 6 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Քննարկում
  • Ամփոփում

Այս ՏՀՏ դասընթացը՝ իր գործնական աշխատանքներով, բավականին օգտակար էր ինձ համար: Ես սովորեցի կիրառել նոր ծրագիր, օրինակ, Bandicam ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձայնագրել ՏՀՏ միջոցի կիրառման քայլերը, որով կարելի է և՚ ինքնակրթվել, և՚ սովորեցնել ուրիշին:

Միշտ էլ օգտագործել եմ Teams հարթակը իմ առցանց դասերի համար, բայց, շնորհիվ այս դասընթացի, սովորեցի Teams-ի այլ գործառույթներ, որոնք նախկինում չէի կիրառում:

Շնորհակալ եմ վերապատրաստող Նվարդ Սարգսյանին՝ այս օգտակար և արդյունավետ դասընթացի համար:

Օգնող հղումներ․

Рубрика: Հանրակրթական բնագավառի օրենսդրություն, Վերապատրաստում 2022-2023

 Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Դասընթացի տևողությունը՝ 22.08-26.08

Դասընթացի ծրագիր

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Աշխատակարգ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Օրը՝ օգոստոսի 23-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխաններ

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ստորև նշված կետերում կա «ուսուցիչ» բառը.

10.9

13

14

14.1

14.2

14.3

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը անհասկանալի է: Մեջբերում եմ.

3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխաններ

1.Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ կան մանկավարժական աշխատողներ, ովքեր կատարում են այլ գործառույթներ, բայց ոչ՝ դաս-դասարանական, օրինակ՝ գրադարանավար(ուհի), կազմակերպիչ, գրասենյակի ղեկավար…..

2.Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է, քանի որ գործ ունի անմիջապես դաս-դասարանական գործունեության, սովորողների հետ:

3.Այն վարչական աշխատողը, ով համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով ունենում է շաբաթական մինչև ութ  դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, այո, այդ վարչական աշխատողին կարելի է նաև համարել ուսուցիչ, քանի որ ինքը նաև անմիջական գործ ունի դաս-դասարանական գործունեության հետ:

2-րդ պարապմունք. Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում

Օրը՝ օգոստոսի 24-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Պատասխան

Սովորողն իրավունք ունի՝

  • Սովորողը ունի կրթության իրավունք
  • Սովորողը իրավունք ունի ընտրելու դպրոցը
  • Սովորողն իրավունք ունի ավելի շատ դասաժամեր ընտրելու իր նախասիրած ուսումնական առարկայից

Հիմանվորում. Սովորողը, ընտրելով ավելի շատ դասաժամեր իր նախասիրած ուսումնական առարկայից, ուսումը իր համար դարձնում է ավելի արդյունավետ:

  • Սովորողը իրավունք ունի մասնակցել տարբեր նախասիրության ակումբների, խմբակների
  • Անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  • Ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  • Պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը
  • Ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  • Ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • Ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  • Օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Սովորողի պարտականությունները՝

  • Սովորողը հաճախում է ամենօրյա դասերին՝ ըստ դասացուցակի
  • Դասի ընթացքում սովորողը մասնակցում է դասաժամի ընթացքում ուսումնական գործընթացին:
  • Պահպանել դպրոցի գույքը:
  • Պահպանել սովորողի վարքագծի կանոնները:
  • Սովորողը կատարում է դասավանդողի տված ուսումնական առաջադրանքները

Հիմնավորում. Առաջադրանքները կատարելով են գիտելիք և հմտություններ ձեռք բերում։

  • Ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  • Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողը իրավունք ունի

  • Ընտրել ուսուցման իր ձևը, մեթոդը

Հիմնավորում. Մանկավարժական աշխատողը իրավունք ունի չկառչել որևէ դասագրքի պահանջներին, բովանդակությանը և գրված առաջադրանքներին: Դասավանդողը ինքն է ստեղծում իր առարկայական ծրագիրը, ուսուցման մեթոդները, առաջարկում է սովորողի ուսումնական գործունեության ձևեր:   

  • Մասնակցել դպրոցում իրականացվող տարբեր հավաքներին
  • Իր տեսակետը արտահայտել դասդասարանական գործունեության վերաբերյալ

Հիմնավորում. Դասավանդողը կարող է մի ինչ-որ թեմա ուսուցանել ուսճամփորդության ընթացքում, դպրոցի բակում, դպրոցի խոհանոցում

  • Մասնակցել  հանրակրթությանը վերաբերող լրացուցիչ տարբեր սեմինարների
  • Մասնակցել տարբեր դասընթացների՝ ինքնակրթվելու նպատակով
  • Մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  •  Ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  •  Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
  •  Ներկայացնել առաջարկներ առարկայական ծրագրերի, դասագրքերի վերաբերյալ
  • Օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
  • Ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար
  • Իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է

  • Ժամանակին ներկայանալ աշխատավայր
  • Ինչպես սովորողը, այնպես էլ մանակավարժական աշխատողը պետք է պահպանի ներքին կարգապահական կանոնները
  • 5 տարին մեկ անցնի պարտադիր վերպատարաստմանը
  • Չոտնահարի սովորողի իրավունքները
  • Հարգանքով և սիրալիր վերաբերվի բոլորին
  • Ընտանեկան խնդիրները չտեղափոխի աշխատավայր
  • Մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին
  • Սովորողին մատչելի մատուցի գիտելիքներ
  • Հետևողական լինի իր կատարած աշխատանքին
  • Յուրաքանչյուր սովորողի հանդեպ անատական մոտեցում ունենա
  • Սովորողին թույլ տա արտահայտել սեփական կարծիքը, ստեղծագործել
  • Ստեղծի սովորող-ուսուցիչ-ծնող կապը
  • Համագործակցի այլ դասավանդողների հետ մասնագիտական գործունեությունը բարելավելու համար:
  •  նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն. 

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողի ծնողի իրավունքները

  • Ծնողը իրավունք ունի ընտրել դպրոցը
  • Ծնողը իրավունք ունի հաճախ հետաքրքվել երեխայի ուսումնական գործունեությամբ
  • Բողոքել և ցանկացած ժամանակ երեխային տեղափոխել այլ դպրոց
  • Մասնակցել ծնողական սեմինարներին

Հիմնավորում. Ծնողական սեմինարները օգնում են ծնողներին մանկավարժորեն ավելի ճիշտ մոտենալ իրենց երեխաների ուսումնառությանը և դաստիարակությանը:

  • Մասնակցել բաց պարապմունքներին

Հիմնավորում. Եթե ծնողը մասնակցի բաց պարապմունքներին, ավելի լավ կհասկանա իր երեխայի ուժեղ և թույլ կողմերը և ավելի ճիշտ խորհուրդներ կտա նրան:

  • դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.ասնակցել երեխայի անհատական ուսումնական պլանի մշակմանը
  • պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
  •  մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
  • մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողի պարտականությունները

  • Հետևողական լինի երեխայի դասերին

Հիմնավորում. Երբ երեխան դպրոցից տուն է գալիս, ծնողը պետք է հարցնի իր երեխային, թե ինչ նոր բան է սովորել դպրոցում, այլ ոչ թե՝ ինչ թվանշաններ է ստացել դպրոցում:

  • Պատշաճ կերպով ուղարկի դպրոց
  • Հատուցի երեխայի կողմից վնասված գույքը
  • Հարգանքով վերբերվի մանկավարժական աշխատողին և երեխային էլ նման կերպ դաստիարակի
  • Նպաստի, որպեսզի երեխան ակտիվ մասնակցի բոլոր միջոցառումներին
  • Հարմար կրթական պայմաններ ստեղծի տանը:
  • Մասնակցել ծնողական սեմինարներին
  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

3-րդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Օրը՝ օգոստոսի 25-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Պատասխան

Պետական չափորոշիչի ձևակերպումը

Հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները)

Պատական չափորոշիչի ձևակերպումը Հանրակրթության մասին օրենքում

հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատվի փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Պատասխան

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Կարդալով Հանրակրթության պետական չափորոշիչը՝ ինձ համար պարզ դարձավ, թե ինչ են կրթական տարրական, հիմնական և միջնակարգ աստիճանների վերջնարդյունքները, որոնք սովորողներին ներկայացվող որակական պահանջներն են: Այսինքն՝ այն բոլոր գիտելիքները և կարողությունները, որոնք սովորողը պետք է իմանա տվյալ կրթական աստիճանը ավարտելիս: Այդ վերջնարդյունքները ուղղված են սովորողների կարողունակությունների ձևավորմանը: Միջնակարգ կրթության 8 կարողունակություն է նշվում պետական չափորոշիչում.

  • Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Ինձ համար պարզ դարձավ, որ կա ընդհանուր գրագիտություն, որը սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքն է, իսկ այդ ընդհանուր գրագիտության վրա ձևավորվում են գրագիտության այլ ձևերը՝ քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային:

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այստեղից պարզ է դառնում, որ ուսուցչի գլխավոր գործը սովորողներին սովորել սովորեցնելն է: Հնարավոր չէ ամեն ինչ սովորեցնել սովորողներին: Նրանք պետք է սովորեն սովորել:

Սովորողները սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

Սովորողների ամենակարևոր կարողունակություններից է ինքնաճանաչումը: Նրանք աստիճանաբար հասկանում են իրենց նախասիրությունները, հակումները և պատրաստ են լինում մասնագիտական կողմնորոշում կատարել իրենց ապագայի համար:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Սովորողները հասկանում են, թե որն է այն հասարակությունը, որտեղ կա ժողովրդավարություն, ազատություն, սոցիալական արդարություն և օրենքի գերակայություն և պատրաստ են նպաստելու, մորպեսզի մեր երկրում այդպիսի հասարակություն ձևավորվի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

Սովորողները մեդիա գրագիտություն են ձեռք բերում: Նրանք կարողանում են աշխատել համակարգիչով, համացանցի տված հնարավորություններից ճիշտ օգտվել և գիտակցել նաև համացանցից օգտվելու ռիսկերը: Սովորողները կարողանում են մեդիա արտադրանք ստեղծել:

  • Մշակութային կարողունակություն

Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու համաշխարհային մշակույթի ամենամեծ ձեռքբերումները, կարողանում են ներկայացնել հայ մշակույթը այլ ժողովուրդներին իրենց իմացած օտար լեզուներով:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն

Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։

  • Տնտեսական կարողունակություն

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI        

Ըստ պետական չափորոշչի՝ հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`

Հայոց լեզու և գրականություն

Կրթության  բովանդակության տիրույթ է, որն  ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր  գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու:

Հայրենագիտություն

Ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության իմացություն և արժևորում:

Օտար լեզուներ

Առնվազն երկու օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ:

Բնագիտություն

Բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է:

Հասարակագիտություն

Մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ:

Արվեստ և արհեստ

Ֆիզիկական կրթություն

Ապահովում է սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստում նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության:

Ուսումնական բնագավառների հիման վրա էլ ստեղծվում է հանրակրթության ուսումնական առարկաների ցանկը:

Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքների մակարդակի:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

4-րդ և 5-րդ պարապմունք

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները(2ժամ)

2.Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները(1ժամ)

Օրը՝ օգոստոսի 26-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Պատասխան

1.Ուսուցիչը իր հերթական ատեստավորումը ստանում է 5 տարին մեկ: Ուսուցիչը ատեստավորման ենթակա չէ, եթե հղի է, կամ խնամքի տակ ունի մինչև 3 տարեկան երեխա:

Սկզբում ես պետք է դիմեմ հերթական ատեստավորման համար վերապատրաստում իրականացնող մի կազմակերպություն, որպեսզի անցնեմ պահանջվող վերապատրաստումը և ստանամ իմ հասանելիք ու անհրաժեշտ կրեդիտները: Վերապատրաստող կազմակերպությունը իմ տվյալները ուղարկում է ԿԳՄՍՆ, որը հաստատում է, որ ես պետք է ատեստավորվեմ: Կրեդիտները ստանալուց հետո վերապատրաստող կազմակերպությունը և ԿԳՄՍՆ ինձ կտան ատեստավորման իմ հավաստագիրը:   

2.Ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման անցնել մեկ տարուց ոչ շուտ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչը իրավունք ունի 5 տարի հետո նորից վերաատեստավորվի:

Եթե ես լինեի մի այլ դպրոցի ուսուցիչ, չէի շտապի դիմել կամավոր ատեստացիայի համար: Անպայման կսպասեի մինչև ԳԹԿ-ն հրապարակի ատեստավորման թեստերի նմուշները: Այդ նմուշները ուսումնասիրելուց հետո միայն որոշում կկայացնեի իմ կամավոր ատեստացիայի համար: Մինչև այդ ես անպայման ինքնակրթությամբ կզբաղվեի՝ կզարգացնեի իմ մասնագիտական գիտելիքները:

3.Որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչը 2-րդ ատսիճանի տարակարգ ստանում է 1-ին աստիճան տարակարգ ստանուց առնվազն 2 տարի հետո: 3-րդ աստիճան տարակարգ ստանում է 2-րդ աստիճան տարակարգ ստանալուց առնվազն 3 տարի հետո: 4-րդ աստիճան տարակարգ ստանում է 3-րդ աստիճան տարակարգ ստանալուց առնվազն 4 տարի հետո:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Պատասխան

1.Դպրոցի տնօրենը, ով սահմանված կարգով մաթեմատիկա է դասավանդում 8-րդ դասարանում, իմ կարծիքով, պարտավոր չէ անցնել հերթական ատեստավորման, քանի որ համատեղության կարգով  մինչև ութ դասաժամ կարող է ունենալ: Նա պարտավոր է հերթական ատեստավորում անցնել՝ որպես տնօրեն 5 տարին մեկ:

2.Դպրոցի տնօրենը, ով նաև դասավանդում է, օրինակ, մաթեմատիկա, կարող է դիմել կամավոր ատեստավորման:

3.Դպրոցի տնօրենը, ով սահմանված կարգով մաթեմատիկա է դասավանդում 8-րդ դասարանում, իմ կարծիքով, կարող է դիմել տարակարգ ստանալու ստանալու համար:

Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Մասնակիցը բերված առաջադրանքներից և հարցերի պատասխաններից տեղադրում է իր բլոգում։ Տեղադրված 6 նյութը բավական է 1 կրեդիտը ստանալու համար։

Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Աշխատակարգ

Վերապատրաստում 2022-2023 ուսումնական տարի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից մեկնարկել է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը: 

Կազմակերպումը՝ առկա միջավայրում. բլոգների, տեսադասերի, էլփոստերի միջոցով

Աշխատակարգ

1-ին շաբաթ-22.08-26.08 — Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Դասընթացի ծրագիր.

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

23.08 — ժամը՝ 15:00 — 16:00

24.08 — ժամը՝ 15:00 — 16:00

25.08 — ժամը՝ 15:00 — 16:00

26.08 — ժամը՝ 15:00-16:00

2-րդ շաբաթ-29.08-02.09-Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Վերապատրաստող՝ Նվարդ Սարգսյան

Դասընթացի ծրագիր

Վայրը՝ կենտրոնական ընթերացասրահ

29.08-ժամը՝ 15:00-19:00

30.08-ժամը՝ 15:00-19:00

31.08-ժամը՝ 15:00-19:00

1.09-ժամը՝ 15:00-19:00

02.09-ժամը՝ 15:00-19:00

3-րդ շաբաթ՝ 05.09-11.09-Գնահատում

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Ծրագիր

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

05.09 — ժամը՝ 15:00 — 16:00

06.09- ժամը՝ 15:00 — 16:00

07.09 — ժամը՝ 15:00 — 16:00

08.09- ժամը՝ 15:00-16:00

09.09-ժամը՝ 15:00-16:00

4-րդ շաբաթ՝12.09-18.09 Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Ծրագիր

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

12.09 — ժամը՝ 15:00 — 17:00

13.09- ժամը՝ 15:00 — 17:00

14.09 — ժամը՝ 15:00 — 17:00

15.09- ժամը՝ 15:00-17:00

16.09-ժամը՝ 15:00-17:00

5-րդ շաբաթ՝ 19.09-25.09 Համընդհանուր ներառում

Ծրագիր

Վայրը՝ Ավագ դպրոց, 2-րդ հարկ

19.09 — ժամը՝ 15:00 — 17:00

20.09- ժամը՝ 15:00 — 17:00

22.09 — ժամը՝ 15:00 — 17:00

23.09- ժամը՝ 15:00-17:00

6-րդ շաբաթ՝ 26.09-02.09տարիքային հոգեբանություն

Վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան

Ծրագիր

Վայրը՝ Ավագ դպրոց, 2-րդ հարկ

26.09 — ժամը՝ 15:00 — 16:30

27.09- ժամը՝ 15:00 — 16:00

28.09 — ժամը՝ 15:00 — 16:00

29.09- ժամը՝ 15:00-16:00

30.09-ժամը՝ 15:00-16:00

1.10-ժամը՝15:00-16:00

7-ից 9-րդ շաբաթ

Դասընթաց՝ «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ, 2 կրեդիտ

Վերապատրաստող՝ Յուրա Գանջալյան (անգլերեն, Հարավային դպրոց)

Դասընթացի ծրագիրը

Վայյրը՝ Ավագ դպրոց, 3-րդ հարկ

7-րդ շաբաթ(03.10-09.10)

3.10-ժամը՝ 14:30-15:30

5.10-ժամը՝ 14:30-15:30

7.10-ժամը՝ 14:30-15:30