Рубрика: Հաշվետվություններ, Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Աշնանային ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաք․ ամփոփում

1․Համագործակցային նախագծի ամփոփում․կրթական փոխանակումներ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի հետ

2․Տեխնոլոգիական համագործակցային նախագծի ամփոփումՍտվերների թատրոն

3․․«Դասարանական երգչախումբ՝ Դո Ռե Մի» նախագծի մեկնարկ․ համերգ-ներկայացում/մեկնարկը կլինի նոյեմբերի 3-ին, Հարավային դպրոց-պարտեզի մեդիաուրբաթին։

4․«Անգլերենը մեր տանը» և հաղորդակցական ընտանեկան նախագծերի մեկնարկը՝ աշնանային ուսումնական արձակուրդային օրերին, ընտանեկան դպրոցում

Рубрика: Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Տեխնոլոգիական համագործակցային նախագծի ամփոփում

Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք

Այս տարի սկսեցի մի նոր շուրջտարյա համագործակցային նախագիծ՝ ստվերների թատրոն, որտեղ ներկայացնում ենք տարբեր հեքիաթներ անգլերեն։ Աշնանային ստեղծագործական հավաքին 3-րդ և 4-րդ դասարանների մի խումբ սովորողներ իրենց համադասարանցիների և կրտսեր ընկերների համար բեմադրեցին ստվերային ներկայացումներ՝ «The Baby Elephant»/Փղիկը և «Little Red Riding Hood»/Կարմիր գլխարկը։ Հեքիաթի հերոսներին սովորողները տեխնոլոգիայի ուսուցչուհու՝ Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին պատրաստեցին և հոկտեմբերի 20-ին Հարավային դպրոց-պարտեզի նոր ուսումնական 1-ին հարկում, երաժշտության սրահում բեմադրեցին ստվերային ներկայացումներ՝ 3-րդ դասարնի սովորողները՝ «The Baby Elephant»/Փղիկը, իսկ 4-րդ դասարանի սովորողները՝ «Little Red Riding Hood»/Կարմիր գլխարկը։

Рубрика: Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Համագործակցային նախագծի ամփոփում․կրթական փոխանակումներ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի հետ

Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք

Հեկտեմբերի 18-ին հերթական կրթական փոխանակումներն ունեցանք Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի սովորողների հետ։ Այս անգամ մի ամբողջ դասարան իրենց անգլերենի ուսուցչի և դպրոցի տնօրենի հետ համագործակցային նախագծի շրջանականերում հյուրընկալվեցին մեզ և մի ամբողջ օր ապրեցին մեր ուսումնական կյանքով։ Հանդիպումը սկսեցինք Շամիրամ Պողոսյանի և Արբաթի դպրոցի տնօրենի ողջույնի խոսքով։ Որից հետո մեր 4-րդ դասարանի մի խումբ սովորողներ բեմադրեցին ստվերների թատրոն․ <<Կարմիր գլխարկը>> անգլերեն։ Հետո սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները ներկայացրեցին իրենց թարգմանական աշխատանքները, որոնք տեղ են գտել մեր մանկական մեդիահանարագիտարանում՝ My Info Planet ուսումնական բլոգում։ Ուսումնական պարապմունքն ավարտեցինք՝ անգլերեն Do, Re Me երգը միասին երգելով։

Հյուրասիրությունից հետո Արբաթի դպրոցի սովորողներին ներկայացրեցինք մեր նոր ուսումնական առաջին հարկը, որտեղ իրենք կավով շատ աշխատեցին և կավով տարբեր հետաքրքիր պատկերներ ստեղծեցին։ Հանդիպումը ավարտեցինք երաժշտության դասավանդող Ջուլլի Ղազարյանի հետ միասին կոմիտասյան պարերգերով։

Արմինե Թոփչյանի օրվա ֆոտոպատումները Facebook-յան էջից՝

Օրվա նկարագրությունը նաև տեսաֆիլմով՝

Рубрика: Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները մի նախագծի շուրջ

Կրթական հերթական փոխանակումներ Արարատի մարզ, գ․ Արբաթի Հ․ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի հետ․ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները մի նախագծի շուրջ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ և Արարատի մարզ գ. Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ:

Հանդիպման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 18

Ժամը՝՝ 11։30

Նպատակը՝ հարստացնում ենք մեր մանկական մեդիահանրագիտարանը տարբեր հետաքրքիր թարգմանական աշխատանքներով։

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված աշնանային հավաքի օրերին Արարատի մարզ, գ․ Արբաթի Հ․ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանների 23 սովորող հյուրընկալվելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ, որտեղ իրեք ներկայացնելու են իրենց թարգմանական աշխատանքները, որոնք տեղ են գտել մեր «My Info Planet» ուսումնական բլոգում, և ծանոթանալու են Հարավային դպրոց-պարտեզի սովորողների աշխատանքներին։ Վերջում՝ հետքրքիր հարցեր նյութերի վերաբերյալ։

Արդյունքը՝ 

1․Բոլոր մասնակիցները ձեռք են բերում  իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն։

2․Հարստանում է մեր մեդիահնարագիտարանը տարբեր հետաքրքիր նյութերով, որոնք հետաքրքիր ուսումնական նյութեր կարող են նաև լինել իրենց ընկերների, դասընկերների համար։

Рубрика: Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Ստվերների թատերական համագործակցային շուրջտարյա նախագծի մեկնարկ

Ստվերների թատերական համագործակցային  շուրջտարյա նախագծի համաձայն՝ ներկայացնում ենք հայտնի հեքիաթները անգլերեն․

Ստվերների թատրոն․ ներկայացում՝ «Կարմիր գլխարկը» անգլերեն

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 18

Ներկայացման սկիզբը՝ 12:00

Դերերում՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ստվերների թատրոն․ ներկայացում՝ «Փղիկը»

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 20

Ներկայացման սկիզբը՝ 10։10

Դերերում՝ 3-րդ դասարանի սովորողներ

Рубрика: Աշնանային ամենամյ 18-րդ հավաք․ 2023-2024

Աշնանային ամենամյա 18-րդ հավաք․2023-2024 ուստարի

1․Ստվերների թատերական համագործակցային շուրջտարյա նախագծի մեկնարկ․

Ստվերների թատրոն․ ներկայացում՝ «Կարմիր գլխարկը» անգլերեն

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 19

Ներկայացման սկիզբը՝ 11:30

Դերերում՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ստվերների թատրոն․ ներկայացում՝ «Փղիկը»

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 20

Ներկայացման սկիզբը՝ 10։10

Դերերում՝ 3-րդ դասարանի սովորողներ

2․Շարունակական համագործակցային նախագիծ Արբաթի դպրոցի սովորողների հետ․ կրթական փոխանակումներ․ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները մի նախագծի շուրջ

Հանդիպման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը՝ հոկտեմբերի 17

Ժամը՝՝ 12։00

3․«Դասարանական երգչախումբ՝ Դո Ռե Մի» նախագծի մեկնարկ․ համերգ-ներկայացում

Վայրը՝ երաժշտության նոր սրահ

Օրը, ժամը՝ հստակեցվում է

Երգչախմբի մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

4․«Անգլերենը մեր տանը» նախագծի մեկնարկ 2-րդ և 3-րդ դասարաններում

5.Հաղորդակցական ընտանեկան նախագծերի մեկնարկ 4-5-րդ դասարաններում