Рубрика: Նախագծեր, Աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք, Թարգմանչական նախագիծ

Աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք

Աշնանային 9-րդ հավաքին եմ ներկայացնում 5-րդ դասարանի սովորողների թարգմանչական նախագիծը:

Նախագծի տևողությունը`2014-2015 ուստարվա առաջին կիսամյակ:

Նախագծի նպատակը և բովանդակությունը.Նախագծի նպատակն է զարգացնել 5-րդ դասարանի սովորողների հայերենից անգլերեն փոքրածավալ տեքստեր թարգմանելու կարողությունները: Տեքստերը լինելու են իրենց իսկ հորինած հեքիաթները`իմաստուն հեքիաթների մեդիագիրք:

Նախագծի վերջնական արդյունքը. 5-րդ դասարանի սովորողների ստեղծած «Իմաստուն հեքիաթների մեդիագիրքը հայերեն և անգլերեն լեզուներով»: Մենք դասարանում արդեն սկսել ենք թարգմանչական աշխատանքները կատարել և արդեն հասցրել ենք հեքիաթներից մեկը թարգմանել և  անգլերեն լեզվով բանավոր քննարկել, պատմել, հարցեր կազմել տեքստի վերաբերյալ և կազմած հարցերին տալ բանավոր պատասխաններ: Երբ մեդիագիրքը պատրաստ լինի, այն կարող է գործածվել որպես հայերեն և անգլերեն լեզուներով ընթերցանության գիրք կրտսեր դպրոցի սովորողների համար:

Ashot Tumaghyan

Stepan Aperyan

Aren Karapetyan

Artyom Stepanyan

Samvel Harutyunyan

Elen Babayan

Areg Ghahramanyan

Gohar Aghabekyan