Рубрика: Հանրակրթական բնագավառի օրենսդրություն, Վերապատրաստում 2022-2023

 Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Դասընթացի տևողությունը՝ 22.08-26.08

Դասընթացի ծրագիր

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Աշխատակարգ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Օրը՝ օգոստոսի 23-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխաններ

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ստորև նշված կետերում կա «ուսուցիչ» բառը.

10.9

13

14

14.1

14.2

14.3

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը անհասկանալի է: Մեջբերում եմ.

3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխաններ

1.Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ կան մանկավարժական աշխատողներ, ովքեր կատարում են այլ գործառույթներ, բայց ոչ՝ դաս-դասարանական, օրինակ՝ գրադարանավար(ուհի), կազմակերպիչ, գրասենյակի ղեկավար…..

2.Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է, քանի որ գործ ունի անմիջապես դաս-դասարանական գործունեության, սովորողների հետ:

3.Այն վարչական աշխատողը, ով համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով ունենում է շաբաթական մինչև ութ  դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, այո, այդ վարչական աշխատողին կարելի է նաև համարել ուսուցիչ, քանի որ ինքը նաև անմիջական գործ ունի դաս-դասարանական գործունեության հետ:

2-րդ պարապմունք. Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում

Օրը՝ օգոստոսի 24-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Պատասխան

Սովորողն իրավունք ունի՝

  • Սովորողը ունի կրթության իրավունք
  • Սովորողը իրավունք ունի ընտրելու դպրոցը
  • Սովորողն իրավունք ունի ավելի շատ դասաժամեր ընտրելու իր նախասիրած ուսումնական առարկայից

Հիմանվորում. Սովորողը, ընտրելով ավելի շատ դասաժամեր իր նախասիրած ուսումնական առարկայից, ուսումը իր համար դարձնում է ավելի արդյունավետ:

  • Սովորողը իրավունք ունի մասնակցել տարբեր նախասիրության ակումբների, խմբակների
  • Անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  • Ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  • Պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը
  • Ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  • Ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • Ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  • Օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Սովորողի պարտականությունները՝

  • Սովորողը հաճախում է ամենօրյա դասերին՝ ըստ դասացուցակի
  • Դասի ընթացքում սովորողը մասնակցում է դասաժամի ընթացքում ուսումնական գործընթացին:
  • Պահպանել դպրոցի գույքը:
  • Պահպանել սովորողի վարքագծի կանոնները:
  • Սովորողը կատարում է դասավանդողի տված ուսումնական առաջադրանքները

Հիմնավորում. Առաջադրանքները կատարելով են գիտելիք և հմտություններ ձեռք բերում։

  • Ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  • Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողը իրավունք ունի

  • Ընտրել ուսուցման իր ձևը, մեթոդը

Հիմնավորում. Մանկավարժական աշխատողը իրավունք ունի չկառչել որևէ դասագրքի պահանջներին, բովանդակությանը և գրված առաջադրանքներին: Դասավանդողը ինքն է ստեղծում իր առարկայական ծրագիրը, ուսուցման մեթոդները, առաջարկում է սովորողի ուսումնական գործունեության ձևեր:   

  • Մասնակցել դպրոցում իրականացվող տարբեր հավաքներին
  • Իր տեսակետը արտահայտել դասդասարանական գործունեության վերաբերյալ

Հիմնավորում. Դասավանդողը կարող է մի ինչ-որ թեմա ուսուցանել ուսճամփորդության ընթացքում, դպրոցի բակում, դպրոցի խոհանոցում

  • Մասնակցել  հանրակրթությանը վերաբերող լրացուցիչ տարբեր սեմինարների
  • Մասնակցել տարբեր դասընթացների՝ ինքնակրթվելու նպատակով
  • Մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  •  Ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  •  Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
  •  Ներկայացնել առաջարկներ առարկայական ծրագրերի, դասագրքերի վերաբերյալ
  • Օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
  • Ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար
  • Իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է

  • Ժամանակին ներկայանալ աշխատավայր
  • Ինչպես սովորողը, այնպես էլ մանակավարժական աշխատողը պետք է պահպանի ներքին կարգապահական կանոնները
  • 5 տարին մեկ անցնի պարտադիր վերպատարաստմանը
  • Չոտնահարի սովորողի իրավունքները
  • Հարգանքով և սիրալիր վերաբերվի բոլորին
  • Ընտանեկան խնդիրները չտեղափոխի աշխատավայր
  • Մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին
  • Սովորողին մատչելի մատուցի գիտելիքներ
  • Հետևողական լինի իր կատարած աշխատանքին
  • Յուրաքանչյուր սովորողի հանդեպ անատական մոտեցում ունենա
  • Սովորողին թույլ տա արտահայտել սեփական կարծիքը, ստեղծագործել
  • Ստեղծի սովորող-ուսուցիչ-ծնող կապը
  • Համագործակցի այլ դասավանդողների հետ մասնագիտական գործունեությունը բարելավելու համար:
  •  նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն. 

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողի ծնողի իրավունքները

  • Ծնողը իրավունք ունի ընտրել դպրոցը
  • Ծնողը իրավունք ունի հաճախ հետաքրքվել երեխայի ուսումնական գործունեությամբ
  • Բողոքել և ցանկացած ժամանակ երեխային տեղափոխել այլ դպրոց
  • Մասնակցել ծնողական սեմինարներին

Հիմնավորում. Ծնողական սեմինարները օգնում են ծնողներին մանկավարժորեն ավելի ճիշտ մոտենալ իրենց երեխաների ուսումնառությանը և դաստիարակությանը:

  • Մասնակցել բաց պարապմունքներին

Հիմնավորում. Եթե ծնողը մասնակցի բաց պարապմունքներին, ավելի լավ կհասկանա իր երեխայի ուժեղ և թույլ կողմերը և ավելի ճիշտ խորհուրդներ կտա նրան:

  • դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.ասնակցել երեխայի անհատական ուսումնական պլանի մշակմանը
  • պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
  •  մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
  • մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողի պարտականությունները

  • Հետևողական լինի երեխայի դասերին

Հիմնավորում. Երբ երեխան դպրոցից տուն է գալիս, ծնողը պետք է հարցնի իր երեխային, թե ինչ նոր բան է սովորել դպրոցում, այլ ոչ թե՝ ինչ թվանշաններ է ստացել դպրոցում:

  • Պատշաճ կերպով ուղարկի դպրոց
  • Հատուցի երեխայի կողմից վնասված գույքը
  • Հարգանքով վերբերվի մանկավարժական աշխատողին և երեխային էլ նման կերպ դաստիարակի
  • Նպաստի, որպեսզի երեխան ակտիվ մասնակցի բոլոր միջոցառումներին
  • Հարմար կրթական պայմաններ ստեղծի տանը:
  • Մասնակցել ծնողական սեմինարներին
  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

3-րդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Օրը՝ օգոստոսի 25-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Պատասխան

Պետական չափորոշիչի ձևակերպումը

Հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները)

Պատական չափորոշիչի ձևակերպումը Հանրակրթության մասին օրենքում

հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատվի փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Պատասխան

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Կարդալով Հանրակրթության պետական չափորոշիչը՝ ինձ համար պարզ դարձավ, թե ինչ են կրթական տարրական, հիմնական և միջնակարգ աստիճանների վերջնարդյունքները, որոնք սովորողներին ներկայացվող որակական պահանջներն են: Այսինքն՝ այն բոլոր գիտելիքները և կարողությունները, որոնք սովորողը պետք է իմանա տվյալ կրթական աստիճանը ավարտելիս: Այդ վերջնարդյունքները ուղղված են սովորողների կարողունակությունների ձևավորմանը: Միջնակարգ կրթության 8 կարողունակություն է նշվում պետական չափորոշիչում.

  • Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Ինձ համար պարզ դարձավ, որ կա ընդհանուր գրագիտություն, որը սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքն է, իսկ այդ ընդհանուր գրագիտության վրա ձևավորվում են գրագիտության այլ ձևերը՝ քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային:

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այստեղից պարզ է դառնում, որ ուսուցչի գլխավոր գործը սովորողներին սովորել սովորեցնելն է: Հնարավոր չէ ամեն ինչ սովորեցնել սովորողներին: Նրանք պետք է սովորեն սովորել:

Սովորողները սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

Սովորողների ամենակարևոր կարողունակություններից է ինքնաճանաչումը: Նրանք աստիճանաբար հասկանում են իրենց նախասիրությունները, հակումները և պատրաստ են լինում մասնագիտական կողմնորոշում կատարել իրենց ապագայի համար:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Սովորողները հասկանում են, թե որն է այն հասարակությունը, որտեղ կա ժողովրդավարություն, ազատություն, սոցիալական արդարություն և օրենքի գերակայություն և պատրաստ են նպաստելու, մորպեսզի մեր երկրում այդպիսի հասարակություն ձևավորվի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

Սովորողները մեդիա գրագիտություն են ձեռք բերում: Նրանք կարողանում են աշխատել համակարգիչով, համացանցի տված հնարավորություններից ճիշտ օգտվել և գիտակցել նաև համացանցից օգտվելու ռիսկերը: Սովորողները կարողանում են մեդիա արտադրանք ստեղծել:

  • Մշակութային կարողունակություն

Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու համաշխարհային մշակույթի ամենամեծ ձեռքբերումները, կարողանում են ներկայացնել հայ մշակույթը այլ ժողովուրդներին իրենց իմացած օտար լեզուներով:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն

Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։

  • Տնտեսական կարողունակություն

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI        

Ըստ պետական չափորոշչի՝ հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`

Հայոց լեզու և գրականություն

Կրթության  բովանդակության տիրույթ է, որն  ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր  գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու:

Հայրենագիտություն

Ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության իմացություն և արժևորում:

Օտար լեզուներ

Առնվազն երկու օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ:

Բնագիտություն

Բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է:

Հասարակագիտություն

Մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ:

Արվեստ և արհեստ

Ֆիզիկական կրթություն

Ապահովում է սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստում նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության:

Ուսումնական բնագավառների հիման վրա էլ ստեղծվում է հանրակրթության ուսումնական առարկաների ցանկը:

Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքների մակարդակի:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

4-րդ և 5-րդ պարապմունք

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները(2ժամ)

2.Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները(1ժամ)

Օրը՝ օգոստոսի 26-ին

Վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 կաբինետ

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Պատասխան

1.Ուսուցիչը իր հերթական ատեստավորումը ստանում է 5 տարին մեկ: Ուսուցիչը ատեստավորման ենթակա չէ, եթե հղի է, կամ խնամքի տակ ունի մինչև 3 տարեկան երեխա:

Սկզբում ես պետք է դիմեմ հերթական ատեստավորման համար վերապատրաստում իրականացնող մի կազմակերպություն, որպեսզի անցնեմ պահանջվող վերապատրաստումը և ստանամ իմ հասանելիք ու անհրաժեշտ կրեդիտները: Վերապատրաստող կազմակերպությունը իմ տվյալները ուղարկում է ԿԳՄՍՆ, որը հաստատում է, որ ես պետք է ատեստավորվեմ: Կրեդիտները ստանալուց հետո վերապատրաստող կազմակերպությունը և ԿԳՄՍՆ ինձ կտան ատեստավորման իմ հավաստագիրը:   

2.Ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման անցնել մեկ տարուց ոչ շուտ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչը իրավունք ունի 5 տարի հետո նորից վերաատեստավորվի:

Եթե ես լինեի մի այլ դպրոցի ուսուցիչ, չէի շտապի դիմել կամավոր ատեստացիայի համար: Անպայման կսպասեի մինչև ԳԹԿ-ն հրապարակի ատեստավորման թեստերի նմուշները: Այդ նմուշները ուսումնասիրելուց հետո միայն որոշում կկայացնեի իմ կամավոր ատեստացիայի համար: Մինչև այդ ես անպայման ինքնակրթությամբ կզբաղվեի՝ կզարգացնեի իմ մասնագիտական գիտելիքները:

3.Որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչը 2-րդ ատսիճանի տարակարգ ստանում է 1-ին աստիճան տարակարգ ստանուց առնվազն 2 տարի հետո: 3-րդ աստիճան տարակարգ ստանում է 2-րդ աստիճան տարակարգ ստանալուց առնվազն 3 տարի հետո: 4-րդ աստիճան տարակարգ ստանում է 3-րդ աստիճան տարակարգ ստանալուց առնվազն 4 տարի հետո:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Պատասխան

1.Դպրոցի տնօրենը, ով սահմանված կարգով մաթեմատիկա է դասավանդում 8-րդ դասարանում, իմ կարծիքով, պարտավոր չէ անցնել հերթական ատեստավորման, քանի որ համատեղության կարգով  մինչև ութ դասաժամ կարող է ունենալ: Նա պարտավոր է հերթական ատեստավորում անցնել՝ որպես տնօրեն 5 տարին մեկ:

2.Դպրոցի տնօրենը, ով նաև դասավանդում է, օրինակ, մաթեմատիկա, կարող է դիմել կամավոր ատեստավորման:

3.Դպրոցի տնօրենը, ով սահմանված կարգով մաթեմատիկա է դասավանդում 8-րդ դասարանում, իմ կարծիքով, կարող է դիմել տարակարգ ստանալու ստանալու համար:

Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Մասնակիցը բերված առաջադրանքներից և հարցերի պատասխաններից տեղադրում է իր բլոգում։ Տեղադրված 6 նյութը բավական է 1 կրեդիտը ստանալու համար։