Рубрика: Գնահատում 2022-2023

Գնահատումը 1-ից 3-րդ դասարաններում

1-3-րդ դասարաններում գնահատումը լինում է ձևավորող, այսինքն՝ ոչ միավորային։ Յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին դասվարները և օտար լեզվի դասավանդողները համապատասխան բաժնում լրացնում են յուրաքանչյուր սովորողի զարգացման աճի բնութագիրը։ Ըստ ծրագրի և դասարանների՝ ներկայացված կարողությունները լինում են տարբեր։ Ներկայացված յուրաքանչյուր կարողության դիմաց սովորողը գնահատվում է այսպես․

1․կարողանում է

2․չի կարողանում

3․Դժվարանում է

1-ին դասարան․ կարողությունները անգլերեն լեզվից ամբողջ ուստարվա համար

Գիտի ողջույնի, հրաժեշտի, շնորհակալության, ներողության, խնդրանքի խոսքեր։ Երկխոսության մեջ կիրառում է դրանք:
Հաշվում է 1-10-ը: Ասում է իր տարիքը:
Գիտի գույների անվանումները։ Հարցնում է առարկայի գույնը, տալիս է պատասխան:
Գիտի մրգերի և բանջարեղենների անունները: Ասում է՝ միրգն է կամ բանջարեղենն է սիրում կամ չի սիրում։
Գիտի ծանոթ վայրի և ընտանի կենդանիների անվանումները։Նկարագրում է 2-3 նախադասությամբ:
Գիտի հագուստի անվանումները: Գնորդ-վաճառող երխոսության մեջ ներկայացնում է դրանք:
Գիտի գրենական պիտույքների անվանումները: Կարողանում է ներկայացնել իր գրչատուփը:
Գիտի ուտելիքներ անվանումները: Ասում է՝ որ ուտելիքն է սիրում կամ չի սիրում:
Գիտի ուսման ընթացքում սովորած երգերը և դրանց բովանդակությունը։ Երգում է:
Ներկայացնում է ընտանիքի անդամներին։
Գիտի հագուստների անունները։
Գիտի դպրոցական առարկաների անունները՝ կարողանալով փոքրիկ իրավիճակային(վաճառող-գնորդ) երկխոսություններ վարել։
Գիտի  ուտելիքների և ըմպելիքների անունները։
Գիտի իրեն ծանոթ խաղալիքների անունները:
Կարողանում է 2-3 պարզ նախադասությամբ ներկայացնել իր սիրած խաղալիքը
Գիտի ուղիղ ժամը՝ կարողանալով երկխոսության մեջ հարց տալ և պատասխանել։
Լրացումներ, մեկնաբանություններ

2-րդ դասարան․ կարողությունները անգլերեն լեզվից ամբողջ ուստարվա համար

Գիտի իր սովորած երգերի և ոտանավորների բովանդակությունը: Երգում է:
Մասնակցում է տարբեր իրավիճակային փոքրիկ դերախաղերի  (սովորած թեմաների շուրջ)։
Հարցի բովանդակությունը կրկնելով՝ հարցին տալիս է ամբողջական պատասխան:
Ճանաչում է տառերը:
Կարողանում է կարդալ սովորած թեմաների շուրջ տարբեր բառեր, բառակապակցութուններ։
Պատմում է  իր և իր ընտանիքի մասին. անուն ազգանուն, տարիք, արտաքին նկարագրություն, նախասիրություններ:
Կարդում է իր սովորած բառերով և բառակապակցություններով կազմված պարզ նախադասություններ և թարգմանում է կարդացածը:
4-5 նախադասությամբ վերարտադրում է իրեն ծանոթ բառերով և բառակապակցություններով գրված տեքստի բովանդակությունը:
Տրված բառերով և արտահայտութուններով կարողանում է փոքրիկ նախադասութուններ կազմել։
Կարողանում է մուտքագրել բառեր, բառակապակցություններ։
Լրացումներ, մեկնաբանություններ

3-րդ դասարան․ կարողությունները անգլերեն լեզվից ամբողջ ուստարվա համար

Դիտում է մուլտֆիլմեր, հասկանում դրանց իմաստը:
Լսում է երգեր, հասկանում դրանց իմաստը: Երգում է:
Զրուցում է իրեն ծանոթ թեմաների շուրջ:
Նկարագրում է  եղանակը՝ բանավոր և գրավոր:
Նկարագրում է իր տունը, սենյակը, դասասենյակը՝ բանավոր, գրավոր:
Պատմում է իր օրվա մասին՝ բանավոր, գրավոր:
Պատմում է իր մասին՝ բանավոր, գրավոր:
Պատմում է իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին:
Պատմում է  իր ընտանիքի անդամների մասին, անվանում նրանց մասնագիտությունները:
Թարգմանում է  պարզ նախադասություններ՝  արդեն սովորած խոսքային նմուշներով օտար լեզվից հայերեն և հակառակը :
Տարբերում է երկու ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները: 
Կարդում և հասկանում է տրված տեքստը։
Պատասխանում է տեքստին վերաբերող հարցերին։
Գիտի շաբաթվա օրերի, ամիսների անվանումները:
Ասում է ժամը:
Ինքնուրույն երկխոսություններ է հորինում և տեղադրում իր բլոգում։
Մասնակցում է առցանց դասերին:
Լրացումներ, մեկնաբանություններ
Рубрика: Գնահատում 2022-2023

Գնահատումը 5-րդ դասարաններում

5-րդ դասարաններում գնահատումը կատարում եմ հետևյալ կերպ․

1.Բանավոր հարցում (կապույտ վանդակ)

2.Դասարանական աշխատանք (կանաչ վանդակ)

3.Տնային աշխատանքի կատարում և ակտիվություն դասարանում (դեղին վանդակ)

Այսինքն սովորողը կարող է մեկ դասաժամի ընթացքում ստանալ 2-3 գնահատական:

Բանավոր հարցումը իր մեջ ներառում է՝ տեքստերի ընթերցում և քննարկում, զուգընկերոջ հետ երկխոսությունների վերարտադրում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Դասարանական աշխատանքը ներառում է դասարանում գրավոր կատարածը՝ նախադասությունների կազմում, որևէ թեմայի գրավոր ներկայացում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Տնային աշխատանքը չի գնահատվում բալային համակարգով, այլ միայն բնութագրվում է բառերով՝ very good (շատ լավ), good (լավ), sat.(բավարար), bad(վատ):

Սովորողը կարող է չընտրել և չանել տնային աշխատանքը, բայց դասարանում պետք է մասնակցի դրա քննարկմանը:

Յուրաքանչյուր դասից հետո սովորողը ունենում է բանավոր հարցումից և դասարանական աշխատանքից մեկական միավորային գնահատական, իսկ տնային աշխատանքի կատարման և ակտիվության համար՝ բնութագրող գնահատական:

Սովորողի նախագծային աշխատանքը ամփոփվում է տվյալ ամսվա վերջում՝ բլոգի հղումով և մեկ ամփոփիչ միավորային գնահատականով:  Ամփոփման վերևում նաև տեղադրում եմ անգլերենի տվյալ ամսվա ֆլեշմոբի արդյունքները՝ կրկին բլոգի հղումով:

Գնահատման այս եղանակով ծնողը ամեն օր տեղյակ է լինում իր երեխայի առաջադիմությանը՝ ուսուցանվող լեզվի տարբեր բաղադրիչներից և ծնողի համար անորոշ հարցեր չեն առաջանում, երբ ամսվա վերջում տեսնում է մեկ ամփոփիչ գնահատականը: