Рубрика: Նախագծեր 2022-2023, Uncategorized

Դեկտեմբերյան օրացույց.«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

1.Նախագիծ. «Ամանորը իմ ընտանիքում»

Տևողությունը`10.12.2022-20.01.2023

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը. սովորողները ձեռք են բերում իրենց ընտանեկան ավանդական տոնը անգլերեն գրավոր և բանավոր ներկայացնելու կարողություն:

Ակնկալվող արդյունքը. անգլերենով պատում կամ պրեզենտացիա <<Ամանորը իմ ընտանիքում>> վերնագրով, որը հրապարակվելու է սովորողի և դասավանդողի բլոգում:

Project: «The New Year in My Family”

Duration: 10.12.2022-20.01.2023

The Participants: The learners of Grade 4

The Key Objective: The learners learn how to speak and write about seeing the New Year in in their families.

The Expected Result: Narrations or presentations in English on the topic “The New Year in our Family”. The narrations and presentations are published in the learners’ and teacher’s blogs.

2.Նախագիծ.«Ամանորը տարբեր երկրներում»

Տևողությունը՝ 05.12.2022-25.12.2023

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը. Սովորողները ձեռք են բերում համացանցից անգլերեն կամ հայերեն տեղեկատվությունը ավելի պարզեցված ձևով անգլերեն փոխադրելու և ներկայացնելու կարողություն:

Ընթացքը. յուրաքանչյուր սովորող ընտրում է որևէ երկիր և համացանցից տեղեկություններ է հավաքում, թե ինչպես են նշում Ամանորը տվյալ երկրում  և պարզեցված լեզվով նյութը փոխադրում է անգլերեն:

Ակնկալվող արդյունքը. Տարբեր երկրներում ամանորը նշելու ավանդույթների մասին պարզեցված անգլերենով պրեզենտացիաներ, տեսաֆիլմեր՝ հրապարակված սովորողների բլոգներում, Հարավային դպրոցի ենթակայքում, դասավանդողի բլոգում: Լավագույն նյութերը կառաջադրվեն հրապարակման կրթահամալիրի կայքի անգլերեն էջում:

Project: “ The New Year in different countries”

Duration: 05.12.2022-25.12.2023

The participants of this project are 5th grade students.

The aim of this project: the students acquire the ability to collect English or Armenian information from the Internet and present it in simplified English.

Process: each student chooses a country and searches for information about the way they celebrate the New Year in this country and writes down the information in simplified English.

Expected result: Simplified English presentations, video films, which will be published on the students’ and teacher’s blogs. The best materials will be posted on the English page of  mskh.am.

3.Նամակ Ձմեռ Պապիկին/A letter to Santa

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 01.12.2022-15.12.2022

Նպատակը՝ սովորողները սովորած բառերը և արտահայտությունները գործածելով՝ նամակ են գրում Ձմեռ պապիկին և հրապարակում իրենց բլոգներում:

Արդյունքը՝ սովորողները Paint ծրագրով կպատրաստեն ամանորյա նամակ-բացիկներ և կհարապակեն իրենց բլոգներում:

4.երաժշտական— համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ

Նպատակը՝ սովորողները դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրբաթին կարողանալու են ներկայացնել անգլերեն Սուրբ ծննդյան երգերի շարք:

Նախագծի ընթացքը՝ երաժշտական ներկայացումը ավելի ամբողջական լինելու համար տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ սովորողները պատրաստելու են Սուրբ ծննդյան երգերին համապատասխան պարագաներորոնք կրելուներկայացնելու են համերգներկայացման ժամանակ:

Արդյունքը՝ երաժշտական ուրախ համերգ ներկայացում, որը ներկայացվելու է դեկտեմբերյան օտարալեզու մեդիաուրաբթին:

Оставьте комментарий