Рубрика: Հաշվետվություններ, Դիջիտեք 2014, Reports

Դիջիպատում 2013-2014

Աշխատում եմ Դպրոց-պարտեզում որպես անգլերենի դասավանդող և 2013-ի ընթացքում միշտ էլ աշխատել եմ չշեղվել իմ առարկայական ծրագրից: Ուսումնական նախագծերի բովանդակությունն էլ միշտ իր արմատներն ունեցել է մեր առարկայական ծրագրում: Օրինակ, 2013-ի ընթացքում իմ դասարաններում որպես նախագծերի վերջնական արդյունք ստեղծվեցին  հետևյալ տեսաֆիլմերը սովորողների անգլերեն ձայնագրություններով՝

Կիկոսի մահը

Զատկական քառյակներ անգլերենով

Ուսումանական ճամփորդություն

Ուսուցչի օրը

Մխիթար Սոբաստացու կենսագրությունը

Սուրբ ծննդյան տոները Ավստրիայում

 Այդ բոլոր նախագծերը առարկայական ծրագրի առանցքային թեմաներն են: Այսպիսով առարկայական ուսումնական թեման դառնում է մեր նախագիծը: Մինչև նախագծի վերջնական արդյունքի` ֆիլմի ստեղծումը, սովորողները ստանում են համապատասխան լեզվական գիտելիքներ, սովորում են խոսել և գրել փոքրիկ շարադրություններ նշված թեմաներով:

Սովորողների այլ աշխատանքները՝ իրենց կատարած ճամփորդությունները անգլերենով, թարգմանությունները, փոքրիկ շարադրությունները Երևանի մասին:

 

Կրտսեր դպրոցում անգլերենի կարճաժամկետ նախագծերի իրականացման իմ փորձը նկարագրել եմ իմ մեթոդական հոդվածում , որը հրապարակվել է Դպիրում:

Ինչպես արդեն նշեցի, կարևորում եմ կրտսեր դպրոցում առարկայական ծրագրով նախատեսված խոսքային կարողությունների զարգացումը և այդ պատճառով էլ հեղինակային մանկավարժության մեր Մայիսյան հավաքին իմ մասնակցությունը եղավ այդ թեմայով իմ հոդվածի հրապարակումը Դպիրում «4-րդ և 6-րդ դասարանների սովորողների ելքային կարողությունները անգլերենից»: Այս հոդվածը ես նաև անգլերեն ներկայացրեցի «The language competency of the learners of Grades 4 and 6 at the end of the school year»

2013-ի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 11-ը Բրիտանական խորհրդի կազմակերպած ներառական կրթության «Կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման»  առցանց սեմինար-վերապատրաստման մասնակիցն եմ եղել: Այդ առցանց սեմինար-վերապատրաստումը շատ արդյունավետ էր, և ես ուզեցի իմ ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները փոխանցել իմ գործընկերներին: Այդ պատճառով էլ գրեցի «Ավելի մեծ հոգատարություն կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին» հոդվածը, որը հրապարակվեց Դպիրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հասմիկ Ղազարյանին, ում խորհուրդներին հետևելով ավելի ամբողջական դարձրեցի իմ հոդվածի նախնական տարբերակը: Այս հոդվածը ես նաև անգլերեն թարգմանեցի:

2014 թվականին պատրաստվեում եմ նույն ոգևորությամբ իրականացնել ըստ տոնական օրացույցի հետևյալ նախագծերը համապատասխան դասարանների սովորողների հետ՝

<<Ձոն կնոջը>> նախագիծ, Թումանյանական օրերին ընդառաջ. Թումանյանի <<Սուտասանը>>, Սուրբ Հարության տոնին ընդառաջ. <<Ինչպե՞ս են մարդիկ զատիկը նշում Հայաստանում>> նախագիծ: Եվ, իհարկե, շարունակելու ենք <<Մեր կատարած ուսումնական ճամփորդությունները>> նախագիծը:

 

 

 

 

 

Оставьте комментарий