Рубрика: Uncategorized

Հերթապահության առաջին օրվա աշխատանքային ուրախ եռուզեռը

Ինչպես ասում են` աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ: Դպրոց-պարտեզի ակտիվ, աշխատասեր ջոկատներն ու ճամբարականներն էդպես էլ մտածում են…

Այսօրվա մեր հերթապահության ընթացքում ականատես եղանք աշխատանքային ջոկատների ակտիվ գործունեությանը   (լողավազանի և միջավայրի մաքրման աշխատանքներ, բակային աշխատանքներ և այլն): Բոլորն էլ մեծ պատրաստակամությամբ էին զբաղվում իրենց աշխատանքով, իսկ լուսավոր ու գեղեցիկ լողավազանում   Տաթև Համբարյանն էր`  իր ակտիվ լողորդների հետ…

13662429_1832176170343891_2070913127_o  13621425_1832175837010591_179405088_o 13838406_1832176010343907_861956480_o

Գրասենյակում մեր աշխատանքային օրը ևս ակտիվ էր` ընդունեցինք մանկապարտեզի և  լողի ընդունելության հետ կապված հեռախոսազանգեր, ինչպես նաև եղան այցելուներ, շրջեցին դպրոցում,ծանոթացան  ուսումնառության պայմանագրին:

Այսօր մեր լավ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանի ծննդյան օրը  գեղեցիկ տոնի վերածեցին իր սովորողներն ու նրանց ծնողները, և  բարձր տրամադրությամբ էլ ամփոփեցինք մեր հերթապահության առաջին օրը:

Օրվա հերթապահներ`

Աննա Գանջալյան և Քրիստինե Հովսեփյան

13682596_1832176710343837_1482289982_o 13882199_1060806793966736_8266016080867043762_n 13892330_1060806853966730_9191312809227489393_n 13882254_1060806703966745_1698874759163699418_n

 

 

 

Оставьте комментарий