Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Նախագծեր 2022-2023

Ուսումնական 3-րդ շրջան. փետրվարյան նախագծերն ու թեմաների ուսուցումը՝ ըստ դասարանների

Աշխատաժամանակ

5-6 տարեկաններ

Ողջույնի ձևեր

Պարզագույն խոսքային նմուշներ(What is your name? My name is……..)

Թվեր՝ 1-10 (How old are you? I am…….)

Գույներ-Colours

2-րդ դասարան

Սկսում ենք աշխատաել հեղինակային գիրք-տետր դասագրքով

Lessons 1- 8

3-րդ դասարան

Թեմաներ.

1.Seasons/եղանակներ

“The children in the forest” հեքիաթի ընթերցում, քննարկում

Լեզվական նյութ՝ Present Simple/can..must

4-5-րդ դասարաններ

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

The Lump of Gold

The Magic Paintbrush

Նախագծի նպատակը՝ զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները՝ խոսքում կիրառելով հեքիաթներում առկա նոր բառերն ու արտահայտությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տվյալ հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները ու դրանցով կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ, որից հետո սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և այն, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից ու տեղադրում իրենց բլոգներում

Նախագիծ «ՀԹումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ սովորողները զարգացնում են իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ քաջ ծանոթ հայերեն հեքեիաթները անգլերեն ներկայացնելու միջոցով. 

Ակնկալվող արդյունքը՝

Հովհաննես Թումանյանի «The Death of Kikos» «The Liar» և «Black kiddy» հեքիաթները ներկայացվում են տեսաֆիլմերով կամ ընտանեկան ռադիոնյութերով, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում: 


Հաղորդակցական նախագծեր՝

                                                                  Describing people

                                               Introducing a friend

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ամրապնդում և ընդլայնում են իրենց բառապաշարը՝ տարբեր առօրյա թեմաների շուրջ հաղորդակցվելով և   ձեռք են բերում տվյալ թեմաների շուրջ միմյանց հետ խոսելու կարողություն:

Ընթացքը՝ սկզբում սովորողները դերերով վերարտադրում են տեքստի երկխոսությունը, իսկ այնուհետև կազմում են սեփական երկխոսություններ:

Արդյունքը՝ ստեղծվում են տեսաֆիլմեր տվյալ թեմայով ընտանիքի անդամների մասնակցությամբ:վ

Оставьте комментарий