Рубрика: Uncategorized

Օգոստոսյան հավես, ուրախ, արդյունանվետ օրը Դպրոց-պարտեզում

Մեր հերթապահության 3-րդ օրը սկսեցինք առավոտյան ուրախ, մարզական ընդհանուր պարապմունքով: Մի լավ պարելուց, մեր մարմինները մարզելուց հետո անցանք գործի:

11830142_879539275466698_710439240_n11830923_879539272133365_430914493_n11844166_879539255466700_2081275221_n

Սոնան արդեն ամենօրյա սովորության համաձայն վերցրեց ցնցուղը ու մի լավ ջրեց, ջրջրեց դպրոցը:

11844011_879539012133391_2077949826_n11815646_879539248800034_301143492_n

Այնուհետև մի լավ ուժ հավաքեցինք ու անցանք պարտեզի մաքրման աշխատանքներին:

11846251_879537788800180_2093826222_n11854064_879537808800178_1371462669_n11850806_879537782133514_503181317_n

Դրանից հետո գնացինք գյուղացիական տնտեսություն  Արցախից եկած հյուրերի համար ձմերուկ, սեխ բերելու:

11824047_915011625244539_1931882789_n11844036_915011605244541_778388498_n11846046_915011595244542_30020396_n

Այնտեղ տեսանք, թե ինչպես է վարպետ Օնիկը մեր շան` Ռոքսիի համար ճաղավանդակներով բուն պատրաստում:

11823742_915011751911193_376765632_n11830675_915011731911195_1672661003_n11855349_915011715244530_1584657418_n

Արցախից եկած հյուրերը` տիկին Նազիկի դուստր բժշկուհի Նոնան իր 2 երեխաների հետ, շատ հավանեցին մեր ջերմոցի համեղ, կարմիր  ձմերուկը և անչափ քաղցր սեխը:

11853860_879537275466898_444170325_n11857564_879537322133560_120252897_n11830094_879537272133565_1991327414_n11830729_879537338800225_651060062_n11857660_915011525244549_1930202787_n

Էլ ինչ հերթապահություն առանց լողի: Ես իմ մեջ համարձակություն գտա ու մտա լողավազան: Հերիք չի մտա, մի հատ էլ  փորձեցի միանգամից, առանց որևէ մեկի օգնության, լողալ սովորել: Ու ստացվեց: Ես արդեն կարողանում եմ լողալ 🙂

11850899_952174501507681_983784183_n11853858_952174458174352_1893536964_n11850837_952174591507672_1592130943_n

Այսօրն էլ անցավ շատ ուրախ, հավես ու, ամենակորևորը, արդյունավետ 🙂

Оставьте комментарий