Рубрика: Նախագծեր 2017-2018, Uncategorized

Իմ աշխատանքային պլանը և նախագծերը. ստուգատեսային շաբաթ՝ մարտի 19-23

1-ին դասարան

Թեմա՝ Food

Դասի ընթացքը. սովորողները տարբեր  երկխոսություններ են կազմում իրենց ծանոթ թեմաների վերաբերյալ:

2-րդ դասարան

Թեմա՝ has got/hasn’t got

Դասի ընթացքը՝

1.Սովորողները բանավոր կազմում են նախադասություններ իրենց ձեռքի տակ եղած առարկաների վերաբերյալ և մուտքագրում իրենց համակարգիչների մեջ:

2.Դերախաղ

3-րդ դասարան

Թեմա՝ շաբաթվա օրերը

Դասի ընթացքը՝

1.Սովորողները ներկայացնում են շաբաթվա օրերը անգլերեն:

2.Սովորողներից յուրաքանչյուրը ասում է, թե շաբաթվա տվյալ օրը ինչ է անում և մուտքագրում իր համակարգչի մեջ: Օրինակ՝ I usually play chess on Monday.

3.Սովորողները իրար հարցեր են տալիս՝ ասելով, թե ով ինչ է անում շաբաթվա օրերին:

Օրինակ՝ What do you usually do on Sunday?

3.Երգ՝ շաբաթվա օրերի վերաբերյալ:

4-րդ դասարան

Նախագիծ 1. Սովորում ենք Բրիտանական Խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Մասնակիցներ. Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի խոսելու, լսելու և գրելու կարողությունները:

Աշխատանքի ընթացքը.

Նախքան հեքիաթի ձայնագրությունը լսելը, ես ներկայացնում եմ տված հեքիաթի նոր բառերն ու արտահայտությունները: Մենք կազմում ենք նախադասություններ, երկխոսություններ այդ նոր բառերով: Հետո մենք սկսում ենք լսել հեքիաթը: Հեքիաթների ձայնագրությունները արված են լեզվակիր մարդկանց կողմից: Հեքիաթը լսելուց հետո սկսում ենք այն քննարկել:

Վերջնական արդյունքը

Երեխաները գրում են իրենց կարծիքը հեքիաթի մասին և ինչ սովորեցին այդ հեքիաթից և տեղադրում են իրենց բլոգներում:

5-րդ դասարան

5-րդ դասարանի սովորողները դասարանում անգլերեն բեմադրում են Թումանյանի հեքիաթներից <<Կիկոսի մահը>> և <<Սուտասանը>>:

 

 

 

Оставьте комментарий