Рубрика: Նախագծային աշխատանքների արդյունքներ. 2017-2018, Uncategorized

Թումանյանական օրերի ամփոփում

Թումանյանական օրերին սովորողների հետ տեքստային աշխատանք կատարեցինք՝ “Թումանյանի կենսագրությունը անգլերեն”: Որից հետո ընտրեցինք հեքիաթներից մի քանիսը, թարգմանեցինք անգլերեն՝ հիմնականում օգտագործելով մեր անցած բառապաշարը և լեզվական կառուցվածքները: Սովորողները յուրացրեցին հեքիաթներին բնորոշ նոր բառեր և արտահայտություններ: Օրինակ՝ Your majesty-Ձերդ գերազանցություն, once upon a time………-Մի ժամանակ………….

Յուրաքանչյուր հեքիաթ ընթերցելուց, թարգմանելուց, քննարկելուց, բոլոր բառերն ու արտահայտությունները լավ յուրացնելուց հետո սովորողները դասարանում սկսեցին դերերով ներկայացնել հեքիաթը:

Այս ամենից հետո սովորողներին առաջարկվեց կատարել <<Թումանյանական ընտանեկան նախագիծ>>, որտեղ սովորողները պետք է ընտրեին որևէ հեքիաթ և բեմադրեին՝ ներգրավելով ընտանիքի անդամներին: Ակնկալվող արդյունքը կամ պետք է լիներ կենդանի ընտանեկան տեսաֆիլմ, կամ էլ՝ Paint ծրագրով նկարված հեքիաթի դրվագներ, որոնց կուղեկցեր ձայնագրությունը:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքները, որոնք արվել են մարտ ամսվա նախագծային շաբաթվա և արձակուրդային օրերի ընթացքում:

Մարկ Հովհաննիսյանը և իր երեք քույրերը ներկայացնում են <<Կիկոսի մահը>>հեքիաթը:

Տեսաձայնագրությունն արել է Մարկի մայրիկը:

Արինա և Մարիա Ազնաուրյանները ներկայացնում են «Սուտասանը» հեքիաթը:

Տիգրան Գրիգորյանը և իր մայրիկը՝

Նանե Ժամհարյանի տիկնիկային ներկայացումը

Մարկ Հովհաննիսյանը իր մայրիկի և փոքր քույրկի հետ

ԱնահիտՎերմիշյան

Արման Գևորգյանը և իր հորաքույրը

 

 

Оставьте комментарий